00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Վահան Հովհաննիսյան
Քրեականի պետը ոտքը դրեց գլխին, ձեռքերը ոլորեց, որպեսզի հագուստը վրայից հանեն․Հովհաննիսյան
17:35
2 ր
Ժաննա Վարդանյան
Երկու կողմերն են հակված են լարվածության թուլացման․Վարդանյան
17:40
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ընդդիմության տեղապտույտը, կամ ինչ է թաքնված Շուշիի մասին Փաշինյանի խոսքերի տակ

© Photo / official site of the Prime minister of RAПремьер-министр Армении Никол Пашинян принял участие в праздничных мероприятиях в Карабахе (9 мая 2019). Шуши
Премьер-министр Армении Никол Пашинян принял участие в праздничных мероприятиях в Карабахе (9 мая 2019). Шуши - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում ներքաղաքական գործընթացները տեղապտույտի մեջ են, ինչը սրում է երկրում անորոշության մթնոլորտը։ Մինչ ընդդիմությունը դոփում է տեղում, իշխանությունները փորձում են ընտելացնել հասարակությանը նոր իրողություններին։ Ի՞նչ է իրականում ստացվում այդ ամենից։

«Արցախը Հայաստան է, և վերջ», – նման վճռական հայտարարությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ 2019 թվականի օգոստոսի 5-ին Ստեփանակերտում հանրահավաքի ժամանակ։

Դունամալյան. «Պարտվել է ոչ թե ընդդիմությունը կամ իշխանությունը, այլ մեր պետականությունը» - Sputnik Արմենիա
«Պարտվել է ոչ թե ընդդիմությունը կամ իշխանությունը, այլ մեր պետականությունը». Դունամալյան

Իսկ 2020 թվականի մայիսի 21-ին Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը Փաշինյանի գլխավորությամբ մասնակցում էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությանը, որն առաջին անգամ անցկացվեց Շուշիում, ինչը պետք է ընդգծեր այդ քաղաքի հատուկ նշանակությունը ողջ հայության համար։ Կես տարի չանցած Շուշին հայտնվեց Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ։

Իրավիճակի կտրուկ փոփոխությունից հետո փոխվեց նաև Փաշինյանի հռետորաբանությունը. մարտական գործողությունների ավարտից անմիջապես հետո վարչապետը Շուշին «մռայլ ու դժգույն քաղաք» անվանեց։ Իսկ անցած շաբաթ ԱԺ–ում նա կասկածի տակ դրեց Շուշիի պատկանելիությունը հայերին, հայտարարելով, որ արցախյան առաջին պատերազմից առաջ քաղաքն 90%–ով բնակեցված էր ադրբեջանցիներով։ Բայց չէ՞ որ դեռ 2019 թվականի մայիսի 9-ին վարչապետը շուրջպար էր բռնել Շուշիում տոնական միջոցառումների ժամանակ։

Այդ դեպքում որտե՞ղ էր Փաշինյանն անկեղծ արտահայտում իր կարծիքը` Ստեփանակերտի հրապարակո՞ւմ, թե՞ ԱԺ–ի շենքում։

Պատմության մեջ չխորանանք ու «լիկբեզով» չզբաղվենք` հիշենք միայն մեկ բան. երբ Փաշինյանն եկավ իշխանության, Շուշին հայկական էր ոչ թե 90, այլ ամբողջ 100%–ով։ Շուշի ադրբեջանցիները ներխուժեցին հենց այն ժամանակ, երբ ՀՀ ԶՈւ գլխավոր գերագույն հրամանատարը Փաշինյանն էր, և ամրապնդեցին այնտեղ իրենց դիրքերը նրա իսկ համաձայնությամբ, ինչը հաստատվում է Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությամբ։

Իրականում քանի՞ հայ է ապրել Շուշիում

Սակայն Շուշիի մասին ՀՀ կառավարության ղեկավարի խոսքերի հետևում ոչ միայն ինքնարդարացման փորձ է նկատվում, այլև ջանքեր` ուղղված նրան, որ հասարակությունը հաշտվի կորստի հետ։ Նա փորձում է համոզել, որ կորսված է ոչ թե սեփական, հարազատ մի բան, այլ օտար, մեզ երբևէ չպատկանող։ Նման ջանքեր ավելի վաղ արդեն գործադրել էին Փաշինյանի որոշ կողմնակիցներ` արդարացնելով հապճեպ իրականացրած սահմանագծումն ու նշելով, որ հայերն իրենց տարածքներում չեն։ Վարչապետն էլ այդ հարցը քննարկելիս պարբերաբար մեջբերում է «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքը` նախկին իշխանություններին մեղադրելով այդ փաստաթղթի ընդունման մեջ։ Թեև եթե օրենքում դանդաղ գործողության ռումբ կար, ի՞նչն էր խանգարում իշխող «Իմ քայլը» խմբակցությանը փոփոխություններ նախաձեռնել նրանում առկա ռիսկերի չեզոքացման համար։

Փաշինյանի կրճատված քայլը

«Իմ քայլը» բողոքի շարժման ալիքի վրա զբոսաշրջիկի պես ուսապարկով և գլխարկով իշխանության եկած Փաշինյանն իր կառավարման ընդամենը 2.5 տարում զգալիորեն կրճատեց զբոսաշրջային երթուղիները ու այդ քայլն ավելի կարճացրեց։ Բայց այն ժամանակ` 2018 թվականի գարնանը, նա իր հետ համախոհներ բերեց` երիտասարդ, այն էլ՝ անգլերենի իմացությամբ։ Միայն թե, մեջբերելով խորհրդային դասականի մի փոքր ձևափոխած խոսքերը, նշենք, որ անգլերենի իմացությունը, ինչպես և դեմքի խելացի արատահայտությունը դեռ խելքի, մորուքն էլ` քաջության և տղամարդկության նշան չեն։ Այստեղից էլ՝ կադրերի արտահոսք, պետական կառավարման համակարգում՝ խառնաշփոթ, որը տևում է մինչ օրս, և անկարողություն լուծելու երկրի համար կենսական կարևորություն ունեցող խնդիրներ։

Անմահության ճանապարհ․ Թաթուլ Օթարյան - Sputnik Արմենիա
«Գիտակցված ենք եկել այստեղ». Թաթուլը նստեց տեղն ու... Շուշիի մշակույթի տունը հրթիռակոծեցին

Ըստ էության Փաշինյանն իրեն ընդդիմադիր քննադատի պես է պահում, մոռանալով, որ նա վաղուց արդեն իշխանության գլխին է, և բոլոր խնդրահարույց հարցերի վերջնական հասցեատերը հենց ինքն է ու իր թիմը։ Արցախյան ու անվտանգության հարցերի թեմայով նրա ելույթները լսելով` անհնար է չապշել վարչապետի անխոհեմությունից։ Ճարտասանությունը, որը ժամանակին այդքան օգնեց հեղափոխական Փաշինյանին գրավել զանգվածների ուշադրությունը, այսօր ակնհայտորեն վարչապետ Փաշինյանի դեմ է և ապագայում կարող է իր իսկ դեմ օգտագործվել։

Բայց մի նրբություն կա, որն անհնար է չնկատել. ԱՄՆ–ում նոր վարչակազմի ձևավորումը, ինչպես նաև ընդդիմության տեղապտույտը, ակնհայտորեն Փաշինյանին վստահություն հաղորդեցին ներքաղաքական դաշտում։ Տեսնելով ընդդիմախոսների անվճռականությունը, նա սկսեց հանդես գալ ավելի կտրուկ դիրքորոշմամբ` հայտարարելով, որ «եթե ընդդիմությանը արտահերթ խորհրդարանական ընտրություններ պետք չեն, դրանք պետք չեն նաև իշխանությանը»։ Դրանում նա, ըստ էության, իրավացի է։

Իսկ ահա սեփական մեղքը ոչ բոլորն են կարող ու ցանկանում ընդունել։ Հույս դնել, թե Փաշինյանն իր մեջ ուժ կգտնի ասելու «սխալվեցի» (ինչպես 2018 թվականին հրաժարականից առաջ արեց Սերժ Սարգսյանը) և կլքի պաշտոնը, անիրատեսական է։

Ո՞ւմ է սպասում ընդդիմությունը

Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ինչպես սպասվում էր, թեթև ակտիվության պոռթկում տեղի ունեցավ հունվարի 11-ին, երբ ակտիվիստները, նախապես հայտարարելով բողոքի ակցիայի տեղն ու ժամը, անհաջող փորձ արեցին խոչընդոտելու Փաշինյանի մեկնումը Մոսկվա` Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ բանակցելու համար։ Ոմանք վարչապետին անցանկալի անձ հռչակեցին, մյուսները հայտարարեցին, որ այսուհետ Հայաստանի օդային տարածքը փակ է վարչապետի համար, ինչը կրկին չխանգարեց նրան բարեհաջող վերադառնալ երկիր։

Արմեն Սարգսյանն առաջիկա օրերին դուրս կգրվի հիվանդանոցից

Տեղի ունեցողն ավելի շատ ֆարսի էր նման, քան իրական քաղաքական պայքարի։ Ակտիվությունը մի քանի օր տևեց, այնուհետև շարժումը կրկին մարեց։

Քաղաքագետների կարծիքն այն մասին, թե ձմեռը քաղաքական տեսանկյունից «մեռած շրջան» է Հայաստանում, և որ ընդդիմությունը սպասում է, որ եղանակը տաքանա բողոքի ակցիաները ակտիվացման համար, միայն քմծիծաղ է առաջացնում։ Ընդդիմադիրները մինչ գարուն սահմանափակվելու են միայն փոքր ավտոերթերո՞վ` վախենալով չմրսել։

Կարծում եմ, որ դա իշխանության ընդդիմախոսներին զսպող միակ գործոնը չէ։ Շատերը քաղաքական դաշտում սպասում են նախագահ Արմեն Սարգսյանի հայտնվելուն, որը թեև աշխատում է հեռավար ռեժիմով, բայց դեռ պաշտոնապես բուժման մեջ է գտնվում։ Իր վերջին հարցազրույցում Հայրենիքի փրկության շարժման առաջնորդ Վազգեն Մանուկյանը մեղադրեց Փաշինյանին «զանգվածներին մանիպուլյացիա ենթարկելու», իսկ Սարգսյանին` «էլիտային մանիպուլացիա ենթարկելու» մեջ։ 

«Առանց Նիկոլ Հայաստան». Երևանում բողոքի ավտոերթ էր. տեսանյութ

Այն, որ Սարգսյանն այս պահին Հայաստանի քաղաքական իսթեբլիշմենթի առանցքային կերպարներից մեկն է, կասկած չկա, անկախ նրանից, որ որպես նախագահ նրա լիազորությունները սահմանափակ են։ Հետևաբար, մեծապես նրա հետագա քայլերից, հնարավոր բանակցություններից և քաղաքական ուժերի հետ պայմանավորվածությունների ձեռքբերումից կախված կլինի երկրում իրավիճակի հետագա ընթացքը։

Միևնույն ժամանակ չի կարելի մոռանալ, որ ոչ միայն Մեծ Մերձակա Արևելքը Հարավային Կովկասի հետ տուրբուլենտության գոտում հայտնվեց, այլև աշխարհն ընդհանրապես։ Հայաստանը պետք է առանց վարանելու ակտիվ քայլեր ձեռնարկի սեփական շահերը պաշտպանելու և անվտանգությունն ապահովելու համար, այլապես ռիսկեր կան մնալու մեր աչքի առաջ փլուզվող հին աշխարհակարգի փլատակների տակ։

Լրահոս
0