Էդմոն Մարուքյան, արխիվային լուսանկար

«Արտահերթ ընտրություններին պատրաստ ենք, բայց ես առաջադրվելու եմ». Էդմոն Մարուքյան

142
(Թարմացված է 13:54 21.01.2021)
Էդմոն Մարուքյանը կոնտր հուշագիր է առաջարկել իշխանությանը, որին, սակայն, չեն համաձայնել։

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը պատրաստ է խորհրդարանական արտահերթ ընտրություններին, սակայն վարչապետի իր թեկնածուով։ Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտնեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը` մանրամասներ հայտնելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ` այդ թեմայով կայացած հանդիպումից։

«Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հնչել է արտահերթ ընտրություններ կազմակերպելու առաջարկություն։ Առաջարկվել է ստորագրել հուշագիր, որով կպարտավորվենք չառաջադրել իմ թեկնածությունը։ Ես ասել եմ, որ մերը անցումային կառավարություն ձևավորելու օրակարգ է, և այդ կառավարության վարչապետի մեր թեկնածուն ես եմ և պետք է առաջադրվեմ։ Կոնսենսուսի չենք եկել, և հուշագրի թեման փակվել է»,–ասաց Մարուքյանը։

Նրա խոսքով` այն, որ իրենք ասում են` պատրաստ են ընտրությունների, չի նշանակում, որ վարչապետի իրենց թեկնածուին չեն առաջադրելու։ Մարուքյանը հիշեցրեց, որ խորհրդարանում մեծամասնություն են կազմում իշխանության ներկայացուցիչները, ուստի այս դեպքում ի՞նչ մտահոգություն պետք է ունենան իր` որպես վարչապետի թեկնածու առաջադրվելու համար։

«Սա աբսուրդ է` կա՛մ նրանք պետք է ասեն, որ վստահ չեն իրենց թիմի վրա, կա՛մ էլ պետք է արտահերթ ընտրության գնանք»,–նշեց Մարուքյանը։

Իշխանության վերաբերյալ որոշումներ պետք է կայացնի ժողովուրդը. Փաշինյանը՝ հրաժարականի մասին

Նրա խոսքով` քանի որ իշխանությունն իրենց ասում է` եթե Մարուքյանն ընտրվի, արտահերթ ընտրություն չի կազմակերպվի, ինքն էլ կոնտր հուշագիր է առաջարկել իշխանությանը։ Ըստ այդմ` առաջարկել է հուշագիր ստորագրել, որ ինքն ընտրվի, որից հետո հրաժարական տա սահմանված ժամկետում և գնան արտահերթ ընտրությունների։ Իշխանությունը, սակայն, չի համաձայնվել։

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը խորհրդարանական կուսակցություններին հրավիրեց արտահերթ ընտրությունների գնալու հուշագրի ստորագրման հարցի քննարկմանը։ Ավինյանն այդ մասին հայտարարեց կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ` պատասխանելով ԼՀԿ–ական պատգամավոր Արմեն Եղիազարյանի հարցին, թե ե՞րբ են պատրաստվում կյանքի կոչել խոստացված արտահերթ ընտրությունները։ Ավինյանի խոսքով` առաջին անգամ է, որ ընդդիմության կողմից նման հստակ դիրքորոշում է արտահայտվում այդ առնչությամբ։

142
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Էդմոն Մարուքյան, Հայաստան
Ըստ թեմայի
Խաղի կանոնները պետք է պարզ լինեն բոլորին. ինչպես կանցնեն հնարավոր արտահերթ ընտրությունները
Եթե Փաշինյանն արտահերթ ընտրությունններ կազմակերպի, աննախադեպ ջարդ կլինի. Վազգեն Մանուկյան
Ինչու ընդդիմադիրները չեն պահանջում արտահերթ խորհրդարանական ընտրություններ. Փաշինյան
Օնիկ Գասպարյան

Արմեն Սարգսյանն ու Օնիկ Գասպարյանը հանդիպել են. ի՞նչ են քննարկել

149
(Թարմացված է 16:03 03.03.2021)
Արմեն Սարգսյանը նշել է, որ շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել բանակը և նրա խնդիրները:

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հետ: Տեղեկությունը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքում։

«Զրուցակիցները մասնավորապես անդրադարձել են վերջին իրադարձությունների առնչությամբ ստեղծված լարված իրավիճակին: Նշվել է, որ, անկախ այդ կապակցությամբ որոշումներից, առաջնահերթ կարևորություն են երկրի անվտանգությունն ու կայունությունը»,–գրված է հաղորդագրության մեջ։

Սարգսյանը նշել է, որ զինված ուժերը մշտապես պետք է լինեն բոլորիս հոգածության ներքո, և ինքը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել բանակը և նրա խնդիրները:

Հիշեցնենք` Հայաստանի ներքաղաքական իրադրությունը սրվեց, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ 

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ հեղափոխությունը պաշտպանելու համար։

Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը  առաջարկությունը կրկին ուղարկեց ՀՀ նախագահին։

ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը երեկ հայտնեց, որ Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը, միաժամանակ առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով` ՀՀ նախագահն առանձին դիմումով դիմելու է ՍԴ` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով։

149
թեգերը:
Օնիկ Գասպարյան, Արմեն Սարգսյան, Հայաստան
Ըստ թեմայի
Օնիկ Գասպարյանը տուն է գնացել, իսկ Փաշինյանը նամակ է ուղարկել թիմակիցներին. «Ժողովուրդ»
Իրավիճակը ցույց է տալիս, որ ՀՀ նախագահը համաձայն չէ վարչապետի որոշման հետ. Թևան Պողոսյան
Օնիկ Գասպարյանը շարունակում է մնալ ԶՈւ բարձրագույն զինվորական հրամանատարը. Գլխավոր շտաբ
Կարապետ Պողոսյանն ու Մկրտիչ Վարդանյանը

«Անցնելու ենք Փաշինյանի ճանապարհով». Գյումրիից քայլերթով գալիս են Երևան. տեսանյութ

119
(Թարմացված է 15:50 03.03.2021)
Քայլերթի մասնակիցները Նիկոլ Փաշինյանին խորհդանշական ճամպրուկ են բերում։ Պատրաստավում են մարտի 5-ին հասնել Երևան։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Մարտի 3-ին` ժամը 11:00-ին, Գյումրիում մեկնարկել է ֆլեշմոբ-քայլերթ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Նախաձեռնության համահեղինակ իրավաբան Կարապետ Պողոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ ինքն ու դերասան Մկրտիչ Վարդանյանը պատրաստվում են անցնել այն ճանապարհով, որով Փաշինյանը երեք տարի առաջ Գյումրիից եկել է Երևան, հասնել մայրաքաղաք ու խորհրդանշական իրեր փոխանցել ՀՀ վարչապետին։

Պատերազմին մասնակցած եզդիները միացել են Փաշինյանի հրաժարականի պահանջին. Այսեր Իսոյան

Նշենք, որ քայլերթից առաջ Պողոսյանն ու Վարդանյանը խորհրդանշական ակցիա են իրականացրել՝ Նիկոլ Փաշինյանի ուսապարկը խորհրդանշող պայուսակից հանելով իրեր՝ փուչիկ, ծաղրածուի և բժշկական դիմակներ, կախարդական փայտիկ, նոթբուք, ելակ, նուռ, Հայաստանի քարտեզը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նկարը։ Նրանք վստահեցրին, որ հենց այս ամենն էր Փաշինյանն իր հետ բերել Երևան։

Ֆլեշմոբի մասնակիցները նշեցին, որ այդ ամենից բացի, իրենք այլ իրեր էլ են տանելու Փաշինյանին` պարան, օճառ, մարզական կոշիկներ, հերոս տղաների շիրիմների լուսանկարը և այլն:

Մի շարք քաղաքացիներ էլ առաջարկել են պայուսակում ավելացնել նաև 2020 թվականին իմքայլականների նախաձեռնված «Սահմանադրական» հանրաքվեի «Այո» քարոզչության բուկլետը, «Հպարտ քաղաքացու անձնագիրը», Շուշիի տան բանալիներ և այլն։

«Հենց նույն ճանապարհով, որով 2018 թվականին Փաշինյանը Գյումրիից շարժվել է Երևան, մենք ենք անցնելու, լինելու ենք նույն բնակավայրերում, փորձելու ենք հասկանալ մարդկանց դիրքորոշումը, լսել նրանց կարծիքները։ Ամենայն հավանականությամբ, արդեն ուրբաթ օրը ճամպրուկը կհասցնենք կառավարություն», - ասաց Կարապետ Պողոսյանը` քաղաքացիներին հորդորելով միանալ իրենց:

Sputnik Արմենիայի տեղեկություններով` նրանք արդեն հասել են Սպիտակ։

Սպիտակի ղեկավարը միանում է Փաշինյանի հրաժարականի պահանջին և աջակցում ԳՇ–ին

119
թեգերը:
Գյումրի, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
Օնիկ Գասպարյանի միակ սխալը Փաշինյանին ժողովրդի վրեժից բունկերում պատսպարելն էր. Զաքարյան
Փաշինյանը հակասում է ինքն իրեն. վարչապետի 2020 և 2021թթ–ի հայտարարությունները. տեսանյութ
Փաշինյան-Մարուքյան հանդիպումը հետաձգվել է
Իշխան Սաղաթելյան

Սադրանքների չենք գնալու, շենքեր չենք գրավելու. Իշխան Սաղաթելյան

0
(Թարմացված է 16:13 03.03.2021)
Քիչ հետո Բաղրամյան պողոտայում կմեկնարկի Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը։ Միաժամանակ, ԱԺ պետք է ժամանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը` կառավարության անդամների հետ պատգամավորների հարցուպատասխանին մասնակցելու։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը վստահեցնում է` Բաղրամյան պողոտայում այսօր նախատեսված հանրահավաքի ժամանակ որևէ սադրանք չի լինելու` ընդդիմությունը սադրանքների չի գնալու։ Սաղաթելյանը հանրահավաքի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց` անդրադառնալով ոստիկանության հաղորդագրությանը։

Ոստիկանությունը հայտարարություն էր տարածել` ասելով, որ տվյալներ են ստացվել, որ մարտի 3-ի ժամը 16։00-ին նախատեսված հանրահավաքի ժամանակ հնարավոր են սադրանքներ։

Նշենք, որ դրանից հետո մամուլում, սոցցանցերում լուսանկարներ հայտնվեցին, որ ԱԺ դարպասները զոդում են, իսկ դարպասների ողջ երկայնքով ոստիկանական հսկողությունն ավելացել է։

«Ես ստացել եմ բազմաթիվ նամակներ, թե` մենք չենք գալիս ձեր ճառերը լսելու, դուք գործողություն չեք անում։ Այդ մարդիկ ուզում ենք, որ մենք հորթով այս կամ այն շենքերը գրավենք։ Սակայն շենքն իշխանությունը չի` երկիրը չպետք է տանենք ցնցումների»,–ասաց Սաղաթելյանը։

Նրա խոսքով` Փաշինյանն օրեցօր կորցնում է իր իշխանությունը։

Նշենք, որ քիչ հետո ԱԺ պետք է ժամանի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` կառավարության անդամների հետ պատգամավորների հարցուպատասխանին մասնակցելու։

0
թեմա:
Իրավիճակը Հայաստանում ԶՈւ ԳՇ-ի` վարչապետի հրաժարականի պահանջից հետո