Միքայել Համբարձումյան

Ինչու չէր կասեցվում պատերազմը, և ինչու այդ օրերին հեռացավ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը

355
(Թարմացված է 11:28 12.01.2021)
ԱԱԾ տնօրենի նախկին պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը «5-րդ ալիք» եթերում որոշ մանրամասներ է պատմել։

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի - Sputnik. ԱԱԾ տնօրենի նախկին պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը «5-րդ ալիք» հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդաշարի եթերում խոսել է իր հրաժարականի պատճառների և պատերազմն ավելի շուտ չկասեցնելու մասին:

Նա պատմեց, որ նոյեմբերի 8-ին վարչապետը որոշում է կայացրել ԱԱԾ տնօրենի պաշտոնում նշանակել Արմեն Աբազյանին և առաջարկել է իրեն աշխատել իր նախկին՝ ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնում, Համբարձումյանը հրաժարվել է։

«Առիթը, որի պատճառով հրաժարական եմ ներկայացրել, չեմ կարող հանրայնացնել»,–ասաց ԱԱԾ տնօրենի նախկին պաշտոնակատարը և առանձնացրեց պատճառներից երեքը։

Առաջինն այն էր, որ հեղափոխությունից և նոր իշխանության ձևավորումից հետո վստահության պակաս կա ծառայության հանդեպ, մասնավորապես այն անձանց նկատմամբ, որոնք երկար տարիներ աշխատել են համակարգում։ Ուստի, կարծում է, որ ծառայության ղեկավարը պետք է լինի իշխող քաղաքական թիմի ներկայացուցիչ։ «Ծառայությունում աշխատում են նվիրյալներ, որոնք հայրենասերներ են և աշխատում են երկրի համար, բայց հաճախ ենթարկվում են իշխանամետ մամուլի քննադատության կամ ֆեյքային հարձակման։ Եվ պարզ չէ՝ քո աշխատանքը գնահատվում է, թե չի գնահատվում։ Ստեղծվում է մի իրավիճակ, երբ պետական պաշտոնը դառնում է ոչ գրավիչ»,–ասաց նա։

Երկրորդ պատճառն այն էր, որ Համբարձումյանը  չէր կարողանում հասկանալ, թե ինչու պատերազմը չի կասեցվում։ «Երբ մենք և պաշտպանության նախարարությունն ամենօրյա ռեժիմով զեկուցում էինք մեր կորուստների մասին, մեր խնդիրների, հեռանկարի մասին։ Տեսնում էինք, որ զինադադարը չի հաջողվում, բայց ինչու պատերազմի ընթացքը չէր կասեցվում և սկսվում բանակցային պրոցես։ Պատասխանը ոչ մի կերպ չէի գտնում, երկրորդ պատճառը դա էր»,–ասաց նա։

Ինչու պատերազմում ունեցանք այս արդյունքը. Միքայել Համբարձումյանը խոսել է պատճառների մասին

Եվ երրորդ պատճառը՝ հասկանալի չէր, թե ինչ նպատակ է հետապնդում իշխանությունը պատերազմը չկասեցնելով։ «Ուր ենք մենք գնում, ինչ վերջնակետ ենք մենք ակնկալում, ի վերջո հյուսիսային շրջաններն էլ ենք կորցնելու, այնտեղից էլ գան հասնեն Ստեփանակե՞րտ։ Այս ամբողջի համակցությունից իմ մեջ այդ որոշումը հասունացավ», -ասել է ԱԱԾ նախկին ղեկավարը։ 

Միքայել Համբարձումյանը նշել է, որ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը պատերազմն արագորեն կասեցնելու անհրաժեշտության վերաբերյալ իր հայտարարությունն արել է ԱԽ նիստին, որին ինքը չի մասնակցել։ 

«Ես ինքս ամենժամյա ռեժիմով վարչապետին զեկուցել եմ պատերազմում տիրող դրության, մեր կորուստների մասին և ներքաղաքական իրավիճակի մասին, տիրող  տրամադրությունների մասին։ ԱԽ ևս մեկ նիստ տեղի ունեցավ հոկտեմբերի 18-ին կամ 19-ին, որի ժամանակ ԳՇ պետը շատ մանրամասն ներկայացրեց տիրող իրավիճակը, հեռանկարը և այն, որ մենք գնում ենք դեպի պարտության։ Եթե հիշողությունս չի դավաճանում, նույն կարծիքին էր նաև ՊՆ Դավիթ Տոնոյանը, ընդդիմադիր խմբակցություններից Արման Աբովյանն ու Էդմոն Մարուքյանն էին ներկա։ Այնուամենայնիվ, պատերազմը կանգնեցնելու որոշում չկայացվեց»,–պատմեց նա։

Հետո ՌԴ նախագահ Պուտինի խոսքերից, այլ աղբյուրներից եկած ինֆորմացիայից պարզվեց, որ դեռևս հոկտեմբերի 19-ին նման առաջարկ եղել է ՌԴ ղեկավարության կողմից։ Կոնկրետ, կետային առաջարկներ են եղել, թե ինչ է պետք անել։ Այսինքն, ըստ էության, կյանքի էր կոչվելու Լավրովի պլանը։ «Ինչո՞ւ չէին քննարկվում Ռուսաստանի առաջարկները՝ չեմ կարող ասել։ Այդ հարցին ես չեմ կարող պատասխանել, այդ հարցին կարող է պատասխանել Նիկոլ Փաշինյանը»,–ասաց նա։

«Քննարկումը բացառապես թշնամու օրակարգի շուրջ էր». Մարուքյանը` Մոսկվայի հանդիպման մասին

Միքայել Համբարձումյանն հիշեցրել է, որ ամռանից սկսած Թուրքիայից և այլ տեղերից Ադրբեջանի ձեռք բերած անօդաչուների, այդ թվում թուրքական «Բայրաքթարների» մասին, ընդ որում, ոչ միայն բաց, այլև փակ աղբյուրներից, զեկուցվել է վարչապետին։  

355
թեգերը:
Միքայել Համբարձումյան, Նիկոլ Փաշինյան, Արցախյան պատերազմ, Պատերազմ, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ
Ըստ թեմայի
Ռուսաստանը եղել է և մնում է Հայաստանի ռազմավարական գործընկերը. Փաշինյան
«Կյանքը կինո է դարձել». գյուղը հանձնելու լուրերին Տիգրանաշենում տարբեր կերպ են մոտենում
Արցախյան արտադրողները լուրջ խնդիրներ ունեն. ինչո՞ւ է «մերժվում» էժան ու որակով ապրանքը
Տիգրան Բալայան

Միակ ելքն Ալիևի դեմ պատժամիջոցներ կիրառելն է․ Տիգրան Բալայանի դիտարկումները

102
(Թարմացված է 15:39 18.01.2021)
Արցախում հրադադար հաստատելու հայտարարությունից հետո Եվրամիության խորհուրդը կողմերին հորդորել էր քայլեր ձեռնարկել տարածաշրջանում խաղաղության ամրապնդման ուղղությամբ՝ նախանշելով դրա համար անհրաժեշտ քայլերը։ Ադրբեջանը խախտել է փաստաթղթում նշված բոլոր սկզբունքները։

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Նիդեռլանդներում և Լյուքսեմբուրգում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը Facebook-ի իր էջում հրապարակել է Եվրամիության խորհրդի` նոյեմբերի 19-ի հայտարարությունը և Ադրբեջանի փաստացի արձագանքն այդ փաստաթղթին:

«Երկու ամիս առաջ Եվրոպական միության խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ, որում կողմերին հորդորում էր քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ հրադադարի ռեժիմի ամրապնդման ուղղությամբ: Առայժմ Իլհամ Ալիևի վարչակարգը հակառակն է անում։ Միակ ելքն Ալիևի դեմ պատժամիջոցներ կիրառելն է», - գրել է նա։

Արցախում հրադադարի հաստատման մասին հայտարարության ստորագրումից հետո Եվրամիության խորհուրդը նախանշել էր նաև այն քայլերը, որոնք անհրաժեշտ են տարածաշրջանի խաղաղությունն ամրապնդելու համար։ Ադրբեջանը ոչ միայն այդ կոչը չի լսել, այլև ավելին՝ Բաքվի բոլոր գործողությունները փաստաթղթում ամրագրված սկզբունքների ուղղակի խախտում են։

Օրինակ` ԵՄԽ-ն կողմերին կոչ է արել խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը, սակայն Ադրբեջանը այն խախտել է դեկտեմբերի 12-ին. գրավել է Հադրութում գտնվող երկու գյուղ, գերեվարել 64 հայ զինծառայողի: Հայտարարության մեջ ասվում է, որ կողմերը պետք է ձեռնպահ մնան հռետորաբանությունից, որը կարող է վտանգի տակ դնել հրադադարը, սակայն Ալիևը շարունակում է հայերի հանդեպ ատելություն քարոզել՝ հայտարարելով, որ մտադիր է ներխուժել Հայաստանի տարածք: ԵՄԽ-ն կոչ է արել տարածաշրջանից դուրս բերել բոլոր օտարերկրացի գրոհայիններին, բայց ո՛չ Բաքուն, ո՛չ Անկարան չեն ընդունել պատերազմում վարձկանների ներգրավումը: ԵՄԽ-ն կողմերին հետագա բանակցություններ վարելու կոչ է արել, սակայն Ալիևը հայտարարել է, որ լուծել է Ղարաբաղի կարգավիճակի հարցը, և նման խնդիր այլևս չկա: Բացի այդ, Բաքուն հրաժարվում է ազատ արձակել հայ գերիներին՝ նրանց ներկայացնելով որպես հանցագործներ և նրանց դեմ հարուցելով քրեական գործեր։

Վեցերորդ սկզբունքը, որն Ադրբեջանը խախտել է, վերաբերում է միջազգային մարդասիրական կազմակերպությունների մուտքի թույլտվությանը մարտական գործողությունների տարածք։ Ադրբեջանը մերժել է թույլատրել ՅՈՒՆԵՍԿՕ-ին, Եվրամիությանը, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչությանը և Եվրոպական Միության խորհրդին մուտք գործել տարածք:

ԵՄԽ-ն նաև կարևորել է վերաբնակիչների և փախստականների վերադարձի համար պայմաններ ստեղծելը, սակայն մինչ օրս բոլոր այն հայերը, որոնք գտնվել են Ադրբեջանի գրաված տարածքներում, կա՛մ սպանվել են, կա՛մ գերության մեջ են հայտնվել:

Հայտարարության 8-րդ կետը, որը խախտել է Բաքուն, վերաբերում է մշակութային ժառանգության պահպանմանը։ Ադրբեջանը հայկական եկեղեցիները բազմաթիվ անգամ «ալբանական» է անվանել, բայց դա էլ նրանց չի խանգարել ավերել տաճարները զինադադարից հետո։ Բացի այդ, Շուշիում և Հադրութում ավերվել են հուշարձաններ, հայկական գերեզմաններ, խաչքարեր։

Եվրոպական կառույցի հայտարարության մեջ նաև ընդգծվում է ռազմական հանցագործությունների հետաքննության կարևորությունը: Սակայն Բաքուն ոչ միայն հետաքննություն չի սկսել, այլև շարունակում է ռազմական հանցագործություններ կատարել։

102
թեգերը:
Տիգրան Բալայան, Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
Ադրբեջանական սոցցանցերը լի են հայ երեխաների սպանելու, արյունը խմելու կոչերով. Թաթոյան
Ադրբեջանցիները հպարտանում են իրենց վայրագություններով. Թաթոյանը՝ Ալիևի սպառնալիքների մասին
Ադրբեջանը հրաժարվում է կատարել իր հանձնառությունը. Այվազյանի նամակը Գուտերեշին
Նիկոլ Փաշինյան. արխիվային լուսանկար

Նիկոլ Փաշինյանը նոր օգնական ունի

171
(Թարմացված է 15:31 18.01.2021)
ՀՀ վարչապետի համապատասխան որոշումը հրապարակել է նրա լրատվական ծառայությունը։

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր օգնական ունի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Գագիկ Իսախանյանին նշանակել ՀՀ վարչապետի օգնական»,–նշված է վարչապետի համապատասխան որոշման մեջ։

Հիշեցնենք` այսօր հայտնի է դարձել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին պաշտոնից ազատելու առաջարկություն է ներկայացրել ՀՀ նախագահին։ Արմեն Սարգսյանը դեռ չի ստորագրել փաստաթուղթը։

Առողջապահության նախարար կարող է դառնալ Անահիտ Ավանեսյանը

Բացի այդ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից առաջարկություն է ստացել առողջապահության նախարարի պաշտոնում նշանակել գերատեսչության ղեկավարի տեղակալ Անահիտ Ավանեսյանին:

171
թեգերը:
Գագիկ Իսախանյան, ՀՀ կառավարություն, օգնական, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Արցախի կառավարությունում նոր նշանակումներ են կատարվել
Նոր նշանակում ԶՈւ գլխավոր շտաբում. Արմեն Սարգսյանը ստորագրել է փաստաթուղթը
Զարուհի Բաթոյանը կազատվի պաշտոնից. նոր թեկնածուի նշանակումը կլինի շուտով

Պարենային ինքնաբավության խնդիրն Արցախում դժվար թե լուծվի առկա հողատարածքներով. Ավետիսյան

0
(Թարմացված է 23:51 18.01.2021)
«Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ փորձագետ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Սամվել Ավետիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում խոսել է պարենային անվտանգության խնդիրների մասին, որոնք ավելի ցցուն են դարձել արցախյան պատերազմից հետո։

Սամվել Ավետիսյանի դիտարկմամբ` պարենային անվտանգությունը դարձել է ամենակարևոր հիմնախնդիրներից մեկը, և Հայաստանին պատուհասած երկու արհավիրքները` համավարակն ու պատերազմն էական ազդեցություն են թողել պարենային անվտանգության վրա։

«Սկզբում կորոնավիրուսը խաթարեց հասարակական կյանքի ռիթմը, իսկ հետո արցախյան պատերազմն իր հետ բերեց զգալի կորուստներ, մասնավորապես Արցախի գյուղնախարարի վկայությամբ` հողատարածքների 75 տոկոսն անցավ թշնամուն։ Եթե հաշվի առնենք, որ Արցախում գյուղատնտեսական նշանակության հողատարածքների 90 տոկոսը դրված էր հացահատիկի ու հատիկաընդեղենային մշակաբույսերի տակ, ապա պարզ է դառնում, թե որն է կորուստի առյուծի բաժինը»,– նշեց տնտեսագետը։

Ավետիսյանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ մեր պարենային պաշարները համալրվում էին նաև Արցախից եկած ցորենով, քանզի տարեկան ներկրվում էր 30 հազար տոննա ցորեն, 18 հազար տոննա գարի, և հիմա քիչ է ասել, որ պաշարներն այլևս չեն գա, որովհետև, Ավետիսյանի կանխատեսմամբ, կստեղծվի մի իրավիճակ, երբ ստիպված կլինենք արդեն մեր բաժնից մաս հանել Արցախի համար։

Մասնագետի համոզմամբ`պարենային ինքնաբավության խնդիրն Արցախում դժվար թե լուծվի պատերազմից հետո մնացած հողատարածքներով։ Նա անդրադարձավ Հայաստանի և Արցախի պարենային հաշվեկշռի կազմման մեթոդաբանությանը, ինչպես նաև պարենային ինքնաբավությանը միտված պետական քաղաքականությանը` խոսելով գործարարների հետ կնքվելիք ֆյուչերսային, այսինքն` ապագային միտված պայմանագրերի անհրաժեշտության մասին։

0
թեգերը:
Սամվել Ավետիսյան, Պատերազմ, կորոնավիրուս, Արցախ
թեմա:
Sputnik զրույց
Ըստ թեմայի
Երբ ուղիղ մահվան աչքերին ես նայում, կամ սարկավագ Քամալյանի պատերազմական պատմությունները
Մինչև ապրիլ բան չի փոխվի. տնտեսագետը հուշում է` ինչ է պետք անել կյանքը լավացնելու համար
«Փաշինյանը նվազագույնը 38,4 մլրդ դոլարի վնաս է հասցրել Հայաստանին». Մեսրոպ Մանուկյան
Արցախ վերադարձած ընտանիքները կշարունակեն ապահովվել պարենամթերքով և անհրաժեշտ պարագաներով