Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը, Մոսկվա, 11 հունվարի, 2021

Ռուսաստանը եղել է և մնում է Հայաստանի ռազմավարական գործընկերը. Փաշինյան

245
(Թարմացված է 20:48 11.01.2021)
Փաշինյանը շնորհակալություն հայտնեց ՌԴ նախագահին Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրում կատարած մեծ աշխատանքի և այսօրվա եռակողմ հանդիպումը կազմակերպման համար։

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Ես ուրախ եմ, որ եռակողմ հանդիպումից հետո ունենք որոշակի արդյունք ունենք և դա պակաս կարևոր չէ։ Այս մասին Մոսկվայում Վլադիրմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես վստահ եմ, որ եռակողմ հայտարարության մեր պայմանավորվածությունները տարածաշրջանում էականորեն կփոխեն տնտեսական վիճակը։ Բայց այդ գործընթացը կդժվարանա քանի դեռ չեն լուծվել հումանիտար հարցերը։ Հատկապես մեզ համար ամենազգայուն խնդիրը ռազմագերիների, անհետ կորածների, ինչպես նաև զոհվածների աճյունների վերադարձման հետ կապված հարցն է»,–ասաց նա։

Փաշինյանը շնորհակալություն հայտնեց ՌԴ նախագահին Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրում կատարած մեծ աշխատանքի և այսօրվա եռակողմ հանդիպման կազմակերպման համար։

«Ռուսաստանը եղել է և մնում է Հայաստանի ռազմավարական գործընկերը»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ այսօր Մոսկվայում կայացել են Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների եռակողմ բանակցությունները։ Դրանք տևել են գրեթե 4 ժամ ու եզրափակվել են համատեղ ճեպազրույցով։ Երեք երկրները համատեղ նոր հայտարարություն են ընդունել տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակման վերաբերյալ։

Հրապարակվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև համատեղ հայտարարության տեքստը

245
թեգերը:
հանդիպում, Նիկոլ Փաշինյան, Վլադիմիր Պուտին
Ըստ թեմայի
Ցավոք սրտի, չհաջողվեց լուծել ռազմագերիների հարցը. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում խոսել է Արցախի կարգավիճակի մասին 
Հայաստանը Ադրբեջանի տարածքով ՌԴ–ի հետ երկաթուղային հաղորդակցություն կունենա. Ալիև
Շուռնուխ. ձախ կողմում հայերեն գրություն է, աջում՝ ադրբեջաներեն

«Սյունիքից ոչ մի միլիմետր չի զիջվել». Փաշինյանը հայտնեց` երբ է հրահանգ տվել հետ քաշվել

54
(Թարմացված է 19:19 20.01.2021)
Վարչապետը վստահեցնում է, որ հետ քաշվելու որոշումը կայացվել է սահմանին կանգնած տղաների և նրանց տների անվտանգությունն ապահովելու համար։

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, թե Սյունիքից ոչ մի տարածք, ոչ մի միլիմետր չի զիջվել։ Փաշինյանը նման հայտարարություն արեց այսօր` ԱԺ–ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ։

ԲՀԿ–ական պատգամավոր Արտյոմ Ծառուկյանը նշել էր, որ եռակողմ հայտարարությունից հետո՝ դեկտեմբերի 17-ին Սյունիքի հետ կապված հրահանգ է իջեցվել, որ մեր տղաները հետ քաշվեն այն նպաստավոր դիրքերից, որ զբաղեցնում են։ Նրա խոսքով` կանոնավոր բանակը Սյունիքում օգնության է հասել միայն հունվարի 5-ից հետո։ Ծառուկյանը Փաշինյանից հետաքրքրվեց, թե ե՞րբ է պաշտպանության նախարարին վարչապետի կողմից նման հրահանգ իջեցվել, և ինչո՞ւ է կանոնավոր բանակն այդ հատվածում սյունեցիներին մենակ թողել։

«Մեծ աղմուկ է բարձրացվում, որ Սյունիքից տարածքներ են զիջվել` Սյունիքից ոչ մի տարածք, ոչ մի միլիմետր չի զիջվել։ Սյունիքի այն տարածքը, որն այսօր գոյություն ունի, արձանագրված է 2010 թ. «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքով, որին կողմ է քվեարկել նաև ԲՀԿ–ն, այդ թվում այժմ դահլիճում նստած որոշ պատգամավորներ»,–ասաց Փաշինյանն ի պատասխան Արտյոմ Ծառուկյանի։

Վարչապետը նշեց, որ այդ օրենքով արձանագրված է, որ Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքի վարչական գծից այն կողմ գտնվում է Ադրբեջանը։ Նրա խոսքով` հասկանալի է, որ սերունդ է մեծացել, որը երբեք չի տեսել այն Սյունիքը, որը եղել 1990 թվականից առաջ։ Փաշինյանը շեշտեց, որ 2010 թվականին «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքին կողմ քվեարկած բոլոր խմբակցություններն այսօր ընդդիմություն են։

Սյունիքում սահմանների որոշման գործընթացի համար հանձնաժողովներ են անհրաժեշտ. ՄԻՊ

«Իրենք են գծել Սյունիքի այն տեսքը, որն այսօր կա։ Բանակցային բոլոր գործընթացներով, այդ թվում այն գործընթացով, որով ՀՀ–ն պատրաստակամություն էր հայտնել ստորագրել դեռևս 2011-ին և որի ստորագրումը մերժել է Ադրբեջանը, Կուբաթլուի և Զանգելանի շրջանները պետք է հանձնվեին Ադրբեջանին։ Ի դեպ, 2011-ին էր ընթանում Կազանյան գործընթացը, ինչն ուղղակի փաստ է վերլուծության համար»,–ասաց Փաշինյանը։

Նա նշեց նաև, որ իրենց հասցեին հնչող մեղադրանքները հաճախ իրարամերժ և իրար չեզոքացնող են։ Փաշինյանի խոսքով` մի դեպքում, իրենց մեղադրում են, որ տարածքներ են տվել, մյուս դեպքում մեղադրում են, որ տարածքները չենք տվել ինչ-որ իրադարձություններից խուսափելու համար։ Վարչապետը վստահեցրեց` որոշումները կայացվել են ռազմական նոր էսկալացիան, այդ թվում՝ Սյունիքում կանխելու և Սյունիքի անվտանգությունը ապահովելու համար։

Պատասխանելով հարցին, թ ե՞րբ է պաշտպանության նախարարին վարչապետի կողմից հրահանգ իջեցվել լքել Սյունիքի նպաստավոր դիրքերը` Փաշինյանը պատասխանեց, որ դեկտեմբերին 18-ին է նման հրահանգ տվել։

«Որոշումը կայացվել է այդ տղաների և նրանց տների անվտանգությունն ապահովելու համար։ Պատերազմի ընթացքում գնացել եմ Սյունիքի մարզ, և իմ հրահանգով են ձևավորվել ինքնապաշտպանական ուժերը։ Նրանք հետ են քաշվել Սյունքի անվտանգությունն ապահովելու համար։ Դրանից հետո այնտեղ ռուս խաղաղապահներն են տեղակայվել»,–ասաց Փաշինյանը։

Նշենք, որ նոյեմբերի 9-ի եռաոկղմ հայտարարությունից հետո սահմանային իրավիճակը փոխվել է ոչ միայն Արցախում, այլև ՀՀ մարզերում։ ՀՀ պաշտպանության նախարարությունը դեկտեմբերի 20–ին տեղեկացրեց, որ ռուս սահմանապահ ուժեր կտեղակայվեն Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածի վիճարկելի տեղերում։

Դեկտեմբերի 24-ին ՀՀ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այն, ինչ իրականացվում է Սյունիքի սահմաններին, չի կարելի համարել դեմարկացիա կամ դելիմիտացիա։ Նրա խոսքով` տեղի է ունենում սահմանային որոշակի կետերի տեղորոշում, որի նպատակն է անվտանգության ապահովումը։

Հունվարի 5-ին Շուռնուխ գյուղի 12 տներ հանձնվեցին ադրբեջանցիներին։ Գյուղի այդ հատվածում ադրբեջանական զինծառայողներ են տեղակայվել։

54
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Պատերազմ, Ադրբեջան, Սյունիք, Հայաստան
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո
Ըստ թեմայի
Պատերազմից հետո Սյունիքի Նռնաձորում գյուղացիները զրկվել են որոշ այգիներից ու վարելահողերից
«2–3 ժամից ուզում են վաճառել Սյունիքի մարզը». քաղաքացիները փակել են «Զվարթնոցի» ճանապարհը
Սյունիքը համարում եմ մեր պետականության ողնաշարը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Ծառուկյանն ու Նիկոլ Փաշինյանը, արխիվային լուսանկար

«Եթե այդքան վատն էինք, ինչո՞ւ էիք պաշտպանում հեղափոխությունը»․ Փաշինյանը՝ ԲՀԿ-ին

45
(Թարմացված է 19:12 20.01.2021)
Վարչապետը խորհուրդ է տալիս իշխանության դավաճանությունը փաստող տեղեկություններ ունենալու դեպքում ասուլիս հրավիրել ու հրապարակայնացնել դրանք կամ էլ դիմել իրավապահներին։

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ նորից ասաց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ջոկատը պատերազմին չի մասնակցել։

«Այդ ջոկատը այդպես էլ մնաց հեռուստատեսային ռեպորտաժ։ Պարզ հարց եմ տվել՝ այդ ջոկատը հասե՞լ է մարտի դաշտ, թե՞ չէ», - ասաց նա։

Ի պատասխան Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արայիկ Աղաբաբյանը նշեց, որ մամուլով տարածվել է մի լուսանկար, որում ԲՀԿ ներկայացուցիչները հոտնկայս նիստ են անցկացրել, և այդ նկարն է ներկայացվել որպես կամավորականների ջոկատ։ Իրական ջոկատը շատ ավելի մեծաթիվ է եղել և պատերազմին մասնակցել մինչև ընդհուպ նոյեմբերի ինը։ Նա նաև կրկին բարձրաձայնեց Փաշինյանի հրաժարականի հարցը՝ ասելով, որ հանրությունն անգամ տեղյակ չէ, թե ինչ բանավոր պայմանավորվածություններ կան այժմ Ադրբեջանի հետ և իշխանությանը կարող է օբյեկտիվորեն կասկածել դավաճանության մեջ։

«Ինձ համար պարզ չէ` եթե ձեր ուժը միշտ վստահ էր, որ մենք իշխանության ենք գալու վատ նպատակներով, ինչո՞ւ էիք պաշտպանում հեղափոխության պրոցեսը։ Եթե դուք ունեք հիմնավորումներ ձեր ասածներին, ասուլիս հրավիրեք ու հրապարակեք տվյալները։ Չեք ուզում ասուլիս հրավիրել, դիմեք Քննչական կոմիտե։ Չեք վստահում քննիչներին, սկզբում հրապարակեք ձեր եղած տվյալները, ապա նոր ցուցմունք տվեք», - ասաց վարչապետը։

Նշենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո` հոկտեմբերի 26-ին, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը Facebook– իր էջում գրեց, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կոչով և գլխավորությամբ ձևավորվել է մարտունակ ջոկատ մարտական բարձր պատրաստվածությամբ, որտեղ ներգրաված են նաև հմուտ և հատուկ պատրաստվածություն անցած զինվորականներ։ Ըստ Էնֆիաջյանի` իրենց ջոկատը կմիանա հայոց բանակին, որտեղ անհրաժեշտ է՝ ունենալով իր ներդրումը հաղթանակի կերտման գործում։

Իշխանության վերաբերյալ որոշումներ պետք է կայացնի ժողովուրդը. Փաշինյանը՝ հրաժարականի մասին

45
թեգերը:
Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), Նիկոլ Փաշինյան, Հայաստան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Արտաքին քաղաքականության մեջ շտկումներ կլինեն. նախարարն ասաց` ինչն են հաշվի առնելու
Անընդունելի է Ադրբեջանի կողմից հայտնի դրոշմանիշի հրապարակումը. Նիկոլ Փաշինյան
«Մոտ 1300 քրեական գործ կա»․ Փաշինյանը պատասխանեց՝ ինչու իր ասած դավաճանները չեն պատժվել
Զինվորական սաղավարդ

Հայկական կողմի զոհերի թիվը 4000-ից չի անցնելու. փոխվարչապետ

0
Տիգրան Ավինյանն Ազգային ժողովում հայտարարեց, թե այս պահին քանի զոհի մասին է հայտնի։ Նա խոսեց նաև ծանր վիրավորների մասին։

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Այս պահի դրությամբ ունենք դուրս բերված 3439 մարմին, որոնցից 766-ի ինքնությունը դեռ նույնականացված չէ։ Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Թվերը, որ շրջանառվում են զոհերի վերաբերյալ տարբեր շրջանակների կողմից, իրականությանը չեն համապատասխանում, չափազանցված են։ Նույնականացման գործընթացի արդյունքում ավելի հստակ տվյալներ կունենանք. վերջնական ցուցակը կհրապարակի պաշտպանության նախարարությունը»,–ասաց Ավինյանը։

Նա հիշեցրեց, որ կան նաև անհետ կորածներ, և վստահեցրեց` զոհերի թիվը 4000-ը չի անցնելու։

Ինչ վերաբերում է ծանր վիրավորումներ ստացած զինծառայողներին, ապա Ավինյանը հայտնեց, որ անդամահատումների խնդիր ունեցող զինծառայողների թիվը չի գերազանցում 150–ը։ Նա հավելեց նաև, որ պատերազմի ժամանակ վիրավորված զինվորներին կտրամադրվի լավագույն ստանդարտներով պրոթեզավորում։

 

0
թեգերը:
Պատերազմ, Զոհ, Հայաստան