ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի ֊ Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ խոսել է Արցախի կարգավիճակի մասին։
Նախ նա շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահին։
«Հարգելի նախագահ, շնորհակալ եմ ձեր ջանքերի համար, որոնց շնորհիվ տարածաշրջանում վերականգնվում է անվտանգությունը։ Ցավոք սրտի, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դեռևս լուծված չէ», ֊ ասել է Փաշինյանը հանդիպմանը հետևած բրիֆինգի ժամանակ։
Վարչապետի խոսքով՝ հնարավոր է դարձել դադարեցնել պատերազմը, սակայն շատ այլ կարևոր հարցեր մնում են չլուծված։
Դրանցից մեկը Արցախի կարգավիճակի հարցն է։ Հայաստանի վարչապետի խոսքով՝ Հայաստանը պատրաստ է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում շարունակել բանակցությունները Արցախի հարցի շուրջ։
Հիշեցնենք, որ հանդիպման ընթացքում կողմերը նախատեսում էին քննարկել Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև գերիների վերադարձի և Տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը:
Ցավոք սրտի, չհաջողվեց լուծել ռազմագերիների հարցը. Փաշինյան
Հավելենք, որ բանակցությունները տևել են գրեթե ժամ, հանդիպման արդյունքում համատեղ նոր եռակողմ հայտարարություն է ստորագրվել։
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, թե Սյունիքից ոչ մի տարածք, ոչ մի միլիմետր չի զիջվել։ Փաշինյանը նման հայտարարություն արեց այսօր` ԱԺ–ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ։
ԲՀԿ–ական պատգամավոր Արտյոմ Ծառուկյանը նշել էր, որ եռակողմ հայտարարությունից հետո՝ դեկտեմբերի 17-ին Սյունիքի հետ կապված հրահանգ է իջեցվել, որ մեր տղաները հետ քաշվեն այն նպաստավոր դիրքերից, որ զբաղեցնում են։ Նրա խոսքով` կանոնավոր բանակը Սյունիքում օգնության է հասել միայն հունվարի 5-ից հետո։ Ծառուկյանը Փաշինյանից հետաքրքրվեց, թե ե՞րբ է պաշտպանության նախարարին վարչապետի կողմից նման հրահանգ իջեցվել, և ինչո՞ւ է կանոնավոր բանակն այդ հատվածում սյունեցիներին մենակ թողել։
«Մեծ աղմուկ է բարձրացվում, որ Սյունիքից տարածքներ են զիջվել` Սյունիքից ոչ մի տարածք, ոչ մի միլիմետր չի զիջվել։ Սյունիքի այն տարածքը, որն այսօր գոյություն ունի, արձանագրված է 2010 թ. «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքով, որին կողմ է քվեարկել նաև ԲՀԿ–ն, այդ թվում այժմ դահլիճում նստած որոշ պատգամավորներ»,–ասաց Փաշինյանն ի պատասխան Արտյոմ Ծառուկյանի։
Վարչապետը նշեց, որ այդ օրենքով արձանագրված է, որ Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքի վարչական գծից այն կողմ գտնվում է Ադրբեջանը։ Նրա խոսքով` հասկանալի է, որ սերունդ է մեծացել, որը երբեք չի տեսել այն Սյունիքը, որը եղել 1990 թվականից առաջ։ Փաշինյանը շեշտեց, որ 2010 թվականին «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքին կողմ քվեարկած բոլոր խմբակցություններն այսօր ընդդիմություն են։
Սյունիքում սահմանների որոշման գործընթացի համար հանձնաժողովներ են անհրաժեշտ. ՄԻՊ
«Իրենք են գծել Սյունիքի այն տեսքը, որն այսօր կա։ Բանակցային բոլոր գործընթացներով, այդ թվում այն գործընթացով, որով ՀՀ–ն պատրաստակամություն էր հայտնել ստորագրել դեռևս 2011-ին և որի ստորագրումը մերժել է Ադրբեջանը, Կուբաթլուի և Զանգելանի շրջանները պետք է հանձնվեին Ադրբեջանին։ Ի դեպ, 2011-ին էր ընթանում Կազանյան գործընթացը, ինչն ուղղակի փաստ է վերլուծության համար»,–ասաց Փաշինյանը։
Նա նշեց նաև, որ իրենց հասցեին հնչող մեղադրանքները հաճախ իրարամերժ և իրար չեզոքացնող են։ Փաշինյանի խոսքով` մի դեպքում, իրենց մեղադրում են, որ տարածքներ են տվել, մյուս դեպքում մեղադրում են, որ տարածքները չենք տվել ինչ-որ իրադարձություններից խուսափելու համար։ Վարչապետը վստահեցրեց` որոշումները կայացվել են ռազմական նոր էսկալացիան, այդ թվում՝ Սյունիքում կանխելու և Սյունիքի անվտանգությունը ապահովելու համար։
Պատասխանելով հարցին, թ ե՞րբ է պաշտպանության նախարարին վարչապետի կողմից հրահանգ իջեցվել լքել Սյունիքի նպաստավոր դիրքերը` Փաշինյանը պատասխանեց, որ դեկտեմբերին 18-ին է նման հրահանգ տվել։
«Որոշումը կայացվել է այդ տղաների և նրանց տների անվտանգությունն ապահովելու համար։ Պատերազմի ընթացքում գնացել եմ Սյունիքի մարզ, և իմ հրահանգով են ձևավորվել ինքնապաշտպանական ուժերը։ Նրանք հետ են քաշվել Սյունքի անվտանգությունն ապահովելու համար։ Դրանից հետո այնտեղ ռուս խաղաղապահներն են տեղակայվել»,–ասաց Փաշինյանը։
Նշենք, որ նոյեմբերի 9-ի եռաոկղմ հայտարարությունից հետո սահմանային իրավիճակը փոխվել է ոչ միայն Արցախում, այլև ՀՀ մարզերում։ ՀՀ պաշտպանության նախարարությունը դեկտեմբերի 20–ին տեղեկացրեց, որ ռուս սահմանապահ ուժեր կտեղակայվեն Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածի վիճարկելի տեղերում։
Դեկտեմբերի 24-ին ՀՀ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այն, ինչ իրականացվում է Սյունիքի սահմաններին, չի կարելի համարել դեմարկացիա կամ դելիմիտացիա։ Նրա խոսքով` տեղի է ունենում սահմանային որոշակի կետերի տեղորոշում, որի նպատակն է անվտանգության ապահովումը։
Հունվարի 5-ին Շուռնուխ գյուղի 12 տներ հանձնվեցին ադրբեջանցիներին։ Գյուղի այդ հատվածում ադրբեջանական զինծառայողներ են տեղակայվել։
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ նորից ասաց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ջոկատը պատերազմին չի մասնակցել։
«Այդ ջոկատը այդպես էլ մնաց հեռուստատեսային ռեպորտաժ։ Պարզ հարց եմ տվել՝ այդ ջոկատը հասե՞լ է մարտի դաշտ, թե՞ չէ», - ասաց նա։
Ի պատասխան Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արայիկ Աղաբաբյանը նշեց, որ մամուլով տարածվել է մի լուսանկար, որում ԲՀԿ ներկայացուցիչները հոտնկայս նիստ են անցկացրել, և այդ նկարն է ներկայացվել որպես կամավորականների ջոկատ։ Իրական ջոկատը շատ ավելի մեծաթիվ է եղել և պատերազմին մասնակցել մինչև ընդհուպ նոյեմբերի ինը։ Նա նաև կրկին բարձրաձայնեց Փաշինյանի հրաժարականի հարցը՝ ասելով, որ հանրությունն անգամ տեղյակ չէ, թե ինչ բանավոր պայմանավորվածություններ կան այժմ Ադրբեջանի հետ և իշխանությանը կարող է օբյեկտիվորեն կասկածել դավաճանության մեջ։
«Ինձ համար պարզ չէ` եթե ձեր ուժը միշտ վստահ էր, որ մենք իշխանության ենք գալու վատ նպատակներով, ինչո՞ւ էիք պաշտպանում հեղափոխության պրոցեսը։ Եթե դուք ունեք հիմնավորումներ ձեր ասածներին, ասուլիս հրավիրեք ու հրապարակեք տվյալները։ Չեք ուզում ասուլիս հրավիրել, դիմեք Քննչական կոմիտե։ Չեք վստահում քննիչներին, սկզբում հրապարակեք ձեր եղած տվյալները, ապա նոր ցուցմունք տվեք», - ասաց վարչապետը։
Նշենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո` հոկտեմբերի 26-ին, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը Facebook– իր էջում գրեց, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կոչով և գլխավորությամբ ձևավորվել է մարտունակ ջոկատ մարտական բարձր պատրաստվածությամբ, որտեղ ներգրաված են նաև հմուտ և հատուկ պատրաստվածություն անցած զինվորականներ։ Ըստ Էնֆիաջյանի` իրենց ջոկատը կմիանա հայոց բանակին, որտեղ անհրաժեշտ է՝ ունենալով իր ներդրումը հաղթանակի կերտման գործում։
Իշխանության վերաբերյալ որոշումներ պետք է կայացնի ժողովուրդը. Փաշինյանը՝ հրաժարականի մասին
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Այս պահի դրությամբ ունենք դուրս բերված 3439 մարմին, որոնցից 766-ի ինքնությունը դեռ նույնականացված չէ։ Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
«Թվերը, որ տարբեր շրջանակներ շրջանառում են զոհերի վերաբերյալ, իրականությանը չեն համապատասխանում, չափազանցված են։ Նույնականացման գործընթացի արդյունքում ավելի հստակ տվյալներ կունենանք. վերջնական ցուցակը կհրապարակի պաշտպանության նախարարությունը»,–ասաց Ավինյանը։
Նա հիշեցրեց, որ կան նաև անհետ կորածներ, և վստահեցրեց` զոհերի թիվը 4000-ից չի անցնելու։
Ցանկանո՞ւմ ես ծառայել Զինված ուժերի պատվո պահակային վաշտում․ դիմելու ժամանակն է
Ինչ վերաբերում է ծանր վիրավորներին, ապա Ավինյանը հայտնեց, որ անդամահատումների խնդիր ունեցող զինծառայողների թիվը չի գերազանցում 150–ը։ Նա հավելեց, որ պատերազմի ժամանակ վիրավորված զինվորներին կտրամադրվի լավագույն ստանդարտներով պրոթեզավորում։
Նախկին զինծառայողներին բնակարան ձեռք բերելու համար կտրամադրվեն վկայագրեր
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։
Համացանցում լուր տարածվեց, որ հայկական կողմն ունի 4750 զոհ ու անհետ կորած, սակայն անհետ կորածների, գերիների ու վիրավորների թվի մասին վերջնական տվյալներ դեռ չկան։
Ադրբեջանը հունվարի 20-ին հայկական կողմին արգելել է զոհվածների աճյունների որոնումներ կատարել