Վիտալի Բալասանյանն ընդունել է «Լուսավոր Հայաստանի» պատգամավորներին

Վիտալի Բալասանյանն ընդունել է «Լուսավոր Հայաստանի» պատգամավորներին

136
(Թարմացված է 12:20 10.01.2021)
Քննարկվել է հայկական երկու հանրապետությունների օրենսդիր և գործադիր մարմինների փոխգործակցված և ներդաշնակ գործունեության անհրաժեշտությունը:

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատվիրակությունն Արցախում հանդիպել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է ԼՀԿ խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։

Депутаты парламентской фракции Просвещенная Армения встретились с секретарем совбеза Карабаха Виталием Баласаняном (10 января 2021). Степанакерт
Վիտալի Բալասանյանն ընդունել է «Լուսավոր Հայաստանի» պատգամավորներին

«Հանդիպման ընթացքում Վիտալի Բալասանյանը ներկայացրել է հետպատերազմյան իրավիճակն Արցախում, ինչպես նաև առկա խնդիրների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը»,-գրել է Մարուքյանը:


Նա նշել է, որ կարևորվել է հայկական երկու հանրապետությունների օրենսդիր և գործադիր մարմինների փոխգործակցված և ներդաշնակ գործունեության անհրաժեշտությունը:

Վիտալի Բալասանյանը 2020-ի դեկտեմբերին նշանակվել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար։ Պաշտոնավորումից ի վեր նա հնչեղ հայտարարություններ է արել, ներառյալ այն, որ արցախցի պաշտոնյաները չպետք է Facebook-ի էջեր ունենան, և Արցախը վերադարձնելու է ադրբեջանական վերահսկողության տակ անցած ու ԼՂԻՄ-ի մաս կազմած Ասկերանի շրջանի որոշ տարածքներ և Հադրութի շրջանը։ Նրա գլխավորած կուսակցությունը նաև պահանջել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականը։

136
թեգերը:
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն, Էդմոն Մարուքյան, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Վիտալի Բալասանյան
Ըստ թեմայի
Նահանջ առանց երգի, կամ արժե՞ այսքանից հետո ընտրել փակուղուց դուրս գալու ռուսական տարբերակը
Ինչպես է Հայաստանի իշխանությունը փորձում լցնել բյուջեն, և արդյո՞ք դա վտանգավոր չէ
Սուրեն Պապիկյանը Միքայել Մինասյանի «սուտ մատնության» հարցով դիմելու է դատախազություն
Տիգրան Բալայան

Միակ ելքն Ալիևի դեմ պատժամիջոցներ կիրառելն է․ Տիգրան Բալայանի դիտարկումները

115
(Թարմացված է 15:39 18.01.2021)
Արցախում հրադադար հաստատելու հայտարարությունից հետո Եվրամիության խորհուրդը կողմերին հորդորել էր քայլեր ձեռնարկել տարածաշրջանում խաղաղության ամրապնդման ուղղությամբ՝ նախանշելով դրա համար անհրաժեշտ քայլերը։ Ադրբեջանը խախտել է փաստաթղթում նշված բոլոր սկզբունքները։

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Նիդեռլանդներում և Լյուքսեմբուրգում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը Facebook-ի իր էջում հրապարակել է Եվրամիության խորհրդի` նոյեմբերի 19-ի հայտարարությունը և Ադրբեջանի փաստացի արձագանքն այդ փաստաթղթին:

«Երկու ամիս առաջ Եվրոպական միության խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ, որում կողմերին հորդորում էր քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ հրադադարի ռեժիմի ամրապնդման ուղղությամբ: Առայժմ Իլհամ Ալիևի վարչակարգը հակառակն է անում։ Միակ ելքն Ալիևի դեմ պատժամիջոցներ կիրառելն է», - գրել է նա։

Արցախում հրադադարի հաստատման մասին հայտարարության ստորագրումից հետո Եվրամիության խորհուրդը նախանշել էր նաև այն քայլերը, որոնք անհրաժեշտ են տարածաշրջանի խաղաղությունն ամրապնդելու համար։ Ադրբեջանը ոչ միայն այդ կոչը չի լսել, այլև ավելին՝ Բաքվի բոլոր գործողությունները փաստաթղթում ամրագրված սկզբունքների ուղղակի խախտում են։

Օրինակ` ԵՄԽ-ն կողմերին կոչ է արել խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը, սակայն Ադրբեջանը այն խախտել է դեկտեմբերի 12-ին. գրավել է Հադրութում գտնվող երկու գյուղ, գերեվարել 64 հայ զինծառայողի: Հայտարարության մեջ ասվում է, որ կողմերը պետք է ձեռնպահ մնան հռետորաբանությունից, որը կարող է վտանգի տակ դնել հրադադարը, սակայն Ալիևը շարունակում է հայերի հանդեպ ատելություն քարոզել՝ հայտարարելով, որ մտադիր է ներխուժել Հայաստանի տարածք: ԵՄԽ-ն կոչ է արել տարածաշրջանից դուրս բերել բոլոր օտարերկրացի գրոհայիններին, բայց ո՛չ Բաքուն, ո՛չ Անկարան չեն ընդունել պատերազմում վարձկանների ներգրավումը: ԵՄԽ-ն կողմերին հետագա բանակցություններ վարելու կոչ է արել, սակայն Ալիևը հայտարարել է, որ լուծել է Ղարաբաղի կարգավիճակի հարցը, և նման խնդիր այլևս չկա: Բացի այդ, Բաքուն հրաժարվում է ազատ արձակել հայ գերիներին՝ նրանց ներկայացնելով որպես հանցագործներ և նրանց դեմ հարուցելով քրեական գործեր։

Վեցերորդ սկզբունքը, որն Ադրբեջանը խախտել է, վերաբերում է միջազգային մարդասիրական կազմակերպությունների մուտքի թույլտվությանը մարտական գործողությունների տարածք։ Ադրբեջանը մերժել է թույլատրել ՅՈՒՆԵՍԿՕ-ին, Եվրամիությանը, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչությանը և Եվրոպական Միության խորհրդին մուտք գործել տարածք:

ԵՄԽ-ն նաև կարևորել է վերաբնակիչների և փախստականների վերադարձի համար պայմաններ ստեղծելը, սակայն մինչ օրս բոլոր այն հայերը, որոնք գտնվել են Ադրբեջանի գրաված տարածքներում, կա՛մ սպանվել են, կա՛մ գերության մեջ են հայտնվել:

Հայտարարության 8-րդ կետը, որը խախտել է Բաքուն, վերաբերում է մշակութային ժառանգության պահպանմանը։ Ադրբեջանը հայկական եկեղեցիները բազմաթիվ անգամ «ալբանական» է անվանել, բայց դա էլ նրանց չի խանգարել ավերել տաճարները զինադադարից հետո։ Բացի այդ, Շուշիում և Հադրութում ավերվել են հուշարձաններ, հայկական գերեզմաններ, խաչքարեր։

Եվրոպական կառույցի հայտարարության մեջ նաև ընդգծվում է ռազմական հանցագործությունների հետաքննության կարևորությունը: Սակայն Բաքուն ոչ միայն հետաքննություն չի սկսել, այլև շարունակում է ռազմական հանցագործություններ կատարել։

115
թեգերը:
Տիգրան Բալայան, Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
Ադրբեջանական սոցցանցերը լի են հայ երեխաների սպանելու, արյունը խմելու կոչերով. Թաթոյան
Ադրբեջանցիները հպարտանում են իրենց վայրագություններով. Թաթոյանը՝ Ալիևի սպառնալիքների մասին
Ադրբեջանը հրաժարվում է կատարել իր հանձնառությունը. Այվազյանի նամակը Գուտերեշին
Նիկոլ Փաշինյան. արխիվային լուսանկար

Նիկոլ Փաշինյանը նոր օգնական ունի

174
(Թարմացված է 15:31 18.01.2021)
ՀՀ վարչապետի համապատասխան որոշումը հրապարակել է նրա լրատվական ծառայությունը։

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր օգնական ունի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Գագիկ Իսախանյանին նշանակել ՀՀ վարչապետի օգնական»,–նշված է վարչապետի համապատասխան որոշման մեջ։

Հիշեցնենք` այսօր հայտնի է դարձել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին պաշտոնից ազատելու առաջարկություն է ներկայացրել ՀՀ նախագահին։ Արմեն Սարգսյանը դեռ չի ստորագրել փաստաթուղթը։

Առողջապահության նախարար կարող է դառնալ Անահիտ Ավանեսյանը

Բացի այդ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից առաջարկություն է ստացել առողջապահության նախարարի պաշտոնում նշանակել գերատեսչության ղեկավարի տեղակալ Անահիտ Ավանեսյանին:

174
թեգերը:
Գագիկ Իսախանյան, ՀՀ կառավարություն, օգնական, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Արցախի կառավարությունում նոր նշանակումներ են կատարվել
Նոր նշանակում ԶՈւ գլխավոր շտաբում. Արմեն Սարգսյանը ստորագրել է փաստաթուղթը
Զարուհի Բաթոյանը կազատվի պաշտոնից. նոր թեկնածուի նշանակումը կլինի շուտով

Պարենային ինքնաբավության խնդիրն Արցախում դժվար թե լուծվի առկա հողատարածքներով. Ավետիսյան

0
(Թարմացված է 23:51 18.01.2021)
«Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ փորձագետ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Սամվել Ավետիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում խոսել է պարենային անվտանգության խնդիրների մասին, որոնք ավելի ցցուն են դարձել արցախյան պատերազմից հետո։

Սամվել Ավետիսյանի դիտարկմամբ` պարենային անվտանգությունը դարձել է ամենակարևոր հիմնախնդիրներից մեկը, և Հայաստանին պատուհասած երկու արհավիրքները` համավարակն ու պատերազմն էական ազդեցություն են թողել պարենային անվտանգության վրա։

«Սկզբում կորոնավիրուսը խաթարեց հասարակական կյանքի ռիթմը, իսկ հետո արցախյան պատերազմն իր հետ բերեց զգալի կորուստներ, մասնավորապես Արցախի գյուղնախարարի վկայությամբ` հողատարածքների 75 տոկոսն անցավ թշնամուն։ Եթե հաշվի առնենք, որ Արցախում գյուղատնտեսական նշանակության հողատարածքների 90 տոկոսը դրված էր հացահատիկի ու հատիկաընդեղենային մշակաբույսերի տակ, ապա պարզ է դառնում, թե որն է կորուստի առյուծի բաժինը»,– նշեց տնտեսագետը։

Ավետիսյանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ մեր պարենային պաշարները համալրվում էին նաև Արցախից եկած ցորենով, քանզի տարեկան ներկրվում էր 30 հազար տոննա ցորեն, 18 հազար տոննա գարի, և հիմա քիչ է ասել, որ պաշարներն այլևս չեն գա, որովհետև, Ավետիսյանի կանխատեսմամբ, կստեղծվի մի իրավիճակ, երբ ստիպված կլինենք արդեն մեր բաժնից մաս հանել Արցախի համար։

Մասնագետի համոզմամբ`պարենային ինքնաբավության խնդիրն Արցախում դժվար թե լուծվի պատերազմից հետո մնացած հողատարածքներով։ Նա անդրադարձավ Հայաստանի և Արցախի պարենային հաշվեկշռի կազմման մեթոդաբանությանը, ինչպես նաև պարենային ինքնաբավությանը միտված պետական քաղաքականությանը` խոսելով գործարարների հետ կնքվելիք ֆյուչերսային, այսինքն` ապագային միտված պայմանագրերի անհրաժեշտության մասին։

0
թեգերը:
Սամվել Ավետիսյան, Պատերազմ, կորոնավիրուս, Արցախ
թեմա:
Sputnik զրույց
Ըստ թեմայի
Երբ ուղիղ մահվան աչքերին ես նայում, կամ սարկավագ Քամալյանի պատերազմական պատմությունները
Մինչև ապրիլ բան չի փոխվի. տնտեսագետը հուշում է` ինչ է պետք անել կյանքը լավացնելու համար
«Փաշինյանը նվազագույնը 38,4 մլրդ դոլարի վնաս է հասցրել Հայաստանին». Մեսրոպ Մանուկյան
Արցախ վերադարձած ընտանիքները կշարունակեն ապահովվել պարենամթերքով և անհրաժեշտ պարագաներով