Աննա Գրիգորյան

«Չեմ կարող գտնվել աղետալի հետևանքների հանգեցրած քաղաքական թիմում». Աննա Գրիգորյան

431
(Թարմացված է 19:09 09.01.2021)
Ազգային ժողովի պատգամավոր Աննա Գրիգորյանը դուրս է եկել «Իմ քայլը» խմբակցությունից և աշխատելու է որպես անկուսակցական պատգամավոր։

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն արձագանքել է խմբակցության քննադատություններին` ասելով, որ չի կարող գտնվել մի քաղաքական թիմի ներսում, որի գործողությունները հանգեցրել են աղետալի հետևանքների։

Նշենք, որ Գրիգորյանը մանդատ է ստացել` փոխարինելով ԱԺ–ում մանդատը վայր դրած պատգամավորներից մեկին։ Գրիգորյանն անկուսակցական է: Ավելի վաղ նա առաջադրել էր իր թեկնածությունը «Իմ քայլը» դաշինքում, սակայն, հայտնվելով խորհրդարանում, անմիջապես դուրս էր եկել խմբակցությունից:

«Թե ում և ինչ մանդատով եմ լինելու պատգամավոր, կարելի է պարզել՝ պարզապես այցելելով Սյունիք և սահմանամերձ դարձած 57 բնակավայրեր։ Երևանյան գրասենյակներում երևակայությանը զոռ տալով դա հազիվ թե հնարավոր լինի հասկանալ։ Մանդատս վերցրել եմ օրեր առաջ, նախորդ տարիներին չեմ եղել պատգամավոր, չեմ հանդիսացել քաղաքական իշխանության մաս, չեմ մասնակցել որոշումների կայացմանը»,–Facebook իր էջում գրել է նա։

Գրիգորյանի խոսքով` եթե խմբակցությունից դուրս գալը որակվում է իբրև ժողովրդի վստահության չարաշահում, ապա ի՞նչ որակում է պետք տալ ժողովրդից թաքուն կնքած բանավոր գիշերային համաձայնություններին և GPS-ով Հայաստանի գյուղերը թշնամուն հանձնելու պատրաստակամությանը։

Նա նշել է, որ հասարակության պառակտումը, սևերի և սպիտակների բաժանումը կարծես նորից ակտուալ է դարձել հունվարի 11-ին սպասվող ևս մեկ «հայտնի իրադարձությունից» առաջ։ Գրիգորյանն իրի խոսքն ամփոփել է` ասելով, որ եթե ստացած մանդատը իշխող ուժի ներկայացուցիչն իսկապես համարում է ժողովրդի իշխանության իրացման գործիք և պատվեր, ապա առնվազն այժմ երկրի իշխանությունները պիտի հաշվետու լինեն, թե ինչ օրակարգով է վարչապետը գործուղվելու Մոսկվա և ինչ փաստաթղթեր են այդ օրը լինելու սեղանին։

Հիշեցնենք, որ Telegram–ի հայաստանյան որոշ ալիքներ ավելի վաղ հայտնել էին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է հունվարի 11-ին Մոսկվայում փաստաթղթեր ստորագրել, որոնք, իբր, պետք է «ամրագրեն Ադրբեջանին Հայաստանի ինքնիշխան տարածքների փոխանցումը», Նախիջևանի ինքնավարությունը Ադրբեջանի հետ կապող տրանսպորտային միջանցքի բացումը, ինչպես նաև Ղարաբաղից զորքերի դուրսբերումը:

Ինչո՞ւ են իշխանական պատգամավորները լքում «Իմ քայլը» խմբակցությունը

431
թեգերը:
ԱԺ, Աննա Գրիգորյան, Պատգամավոր
Ըստ թեմայի
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ևս մեկ պատգամավոր պատրաստվում է վայր դնել մանդատը
Արամ Խաչատրյանը հրաժարվում է պատգամավորի մանդատից. նա էլ է «Իմ քայլը» խմբակցությունից
Եվս մեկ պատգամավոր լքեց «Իմ քայլը» խմբակցությունը
Արա Այվազյան

Եթե խաղաղություն, ապա միայն՝ արժանապատիվ. Արա Այվազյանն այցելել էր Եռաբլուր

5
Օրերս ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդիպել են, և մոտ ժամանակներս ակնկալվում է նրանց այցը տարածաշրջան։

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի - Sputnik. Եթե խաղաղություն, ապա միայն արժանապատիվ ձևով։ Այս մասին այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը։

«Եթե խոսում ենք տարածաշրջանում կայունության և խաղաղության մասին, ապա պետք է ընդհանուր ըմբռնում լինի, ոչ թե հաղթողներ կամ պարտվողներ։ Եթե խաղաղություն, ապա միայն արժանապատիվ»,–ասաց Այվազյանը։

Խոսելով Արցախի կարգավիճակի մասին՝ արտգործնախարարը նշեց, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները և արտգործնախարարները նշում են, որ կան առանցքային հարցեր, որոնք պետք է հասցեագրվեն, և առանցքային հարցը մնացել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման հարցը։

«Օրերս համանախագահները հանդիպել են, ակնկալում ենք նրանց առաջիկա այցը տարածաշրջան»,-նշեց Այվազյանը։

Արտգործնախարարը մանրամասներ չհայտնեց նախատեսվող այցի մասին, միայն նշեց, որ այն համապատասխան ընթացակարգով տեղի կունենա։

5
Նիկոլ Փաշինյանը Եռաբլուրում. 28 հունվարի, 2021

Նիկոլ Փաշինյանն այցելել է Եռաբլուր

165
(Թարմացված է 11:49 28.01.2021)
Հայոց բանակի ստեղծման օրն այս տարի կնշվի առանց ավանդական մեծ հանդիսությունների։

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ու բարձրաստիճան այլ պաշտոնյանների ուղեկցությամբ քիչ առաջ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակին։

Հունվարի 28–ին ՀՀ ԶՈւ–ն նշում է իր կազմավորման 29-ամյակը։ 1992թ. հունվարի 28-ին կառավարությունը ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշում` դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը:

Հայոց բանակի ստեղծման օրն այս տարի կնշվի առանց ավանդական մեծ հանդիսությունների։ ՀՀ պաշտպանության նախարարությունից ավելի վաղ տեղեկացրել էին, որ հունվարի 28-ին նախատեսված չեն մեծ տոնակատարություններ, համերգներ։ Սակայն փոքրիկ միջոցառումներ կլինեն երկրի բոլոր զորամասերում։

Փոքրերն ուզում են զինվոր դառնալ, մեծերը հիշում են մեր բանակի նվաճումները. հարցում Երևանում

165
թեգերը:
Բանակ, Եռաբլուր պանթեոն, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Բանակի տոնը դիմավորում ենք պատերազմի ողբերգական հետևանքների ցավը մեր հոգում. Գարեգին Բ
«Դու չե´ս պարտվել. քեզ դավել են». Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ
Թշնամին մեր տան դարպասների մոտ է. Օնիկ Գասպարյանը Բանակի օրվա առթիվ ուղերձ է հղել