Սոֆյա Հովսեփյան

Սոֆյա Հովսեփյանը երկար մտածելուց հետո որոշել է դուրս գալ «Իմ քայլը» խմբակցությունից

279
(Թարմացված է 00:12 09.01.2021)
Ազգային ժողովի պատգամավորը բացատրել է, թե ինչու է դուրս գալիս «Իմ քայլից»։ Նա խնդրանքով դիմել է իրեն վստահող անձանց։

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը լքում է «Իմ քայլը»  խմբակցությունը և այսուհետ գործելու է որպես անկախ պատգամավոր: Նա իր որոշման մասին գրել է Facebook–ում։ 

«Որոշումը կայացրել եմ երկար մտածելուց հետո: Սա ամենևին չի նշանակում, որ որևէ կերպ կթերանամ իմ որդեգրած առաքելության իրականացման գործում, այլ կշարունակեմ գործել  նույն նվիրումով, ինչպես գործել եմ մինչ այս պահը: Ցանկացած ազգանվեր և պետականամետ գործին լինելու եմ նպաստող, ինչպես եղել եմ, և դեմ եմ լինելու այն բոլոր հարցերին, որոնք չեն բխելու մեր երկրի ու ազգի շահերից: Խնդրում եմ ինձ վստահող անձանց՝ չկաշկանդվել ցանկացած հարցում դիմելու և ակնկալելու իմ աջակցությունը: Միևնույն ժամանակ ներողություն եմ խնդրում ինձ իրենց ձայնը վստահած հայրենակիցներիցս, որ սույն որոշումը ձեզ հետ չեմ քննարկել, սակայն վստահ եմ, որ ըմբռնումով կմոտենաք», - նշել է նա։ 

Հիշեցնենք` մանդատից հրաժարվելու որոշման մասին նոյեմբերի 16–ին հայտնել էին «Իմ քայլի» պատգամավորներ Գայանե Աբրահամյանն ու Լուսինե Բադալյանը։ Վերջինս, սակայն, ավելի ուշ հայտարարեց, որ դեռ մանդատը վայր չի դնում, որովհետև անելիքներ կան։

Իսկ «Իմ քայլի» պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտարարեց, որ դուրս է գալիս իշխող խմբակցությունից: 

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանն էլ դեկտեմբերի 1-ին հայտարարեց, որ դուրս է գալիս խմբակցությունից և ԱԺ–ում իր գործունեությունը կշարունակի որպես անկախ պատգամավոր։ Դեկտեմբերի 4-ին մանդատից հրաժարվեց Արգիշտի Մեխակյանը։ 

Դեկտեմբերի 4-ին մանդատից հրաժարվելու մասին հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արգիշտի Մեխակյանը, որը նշանակվեց Արմավիրի մարզպետի տեղակալ։

Դեկտեմբերի 8-ին Արամ Խաչատրյանը հրաժարվեց պատգամավորի մանդատից, իսկ ավելի ուշ նշանակվեց Լոռու մարզպետ։

Դեկտեմբերի 18-ին պատգամավորական լիազորություններից հրաժարվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը։

Դեկտեմբերի 30-ին Աննա Գրիգորյանը հայտարարեց, որ դուրս է գալիս «Իմ քայլը» խմբակցությունից և աշխատելու է որպես անկուսակցական պատգամավոր։

279
թեգերը:
ԱԺ, «Իմ քայլը» խմբակցություն, Սոֆյա Հովսեփյան, Հայաստան
Լևոն Տեր–Պետրոսյան, արխիվային լուսանկար

Լևոն Տեր-Պետրոսյանն իր տանը հյուրընկալել է ՌԴ դեսպանին

200
(Թարմացված է 17:52 25.01.2021)
Հայաստանի Հանրապետության առաջին նախագահի ու Սերգեյ Կոպիրկինի զրույցը շուրջ մեկուկես ժամ է տևել։

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Այսօր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր տանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Տեղեկությունը հայտնում է առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը։

«Շուրջ մեկուկես ժամ տևած զրույցի ընթացքում շոշափվել են հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Ըստ Մուսինյանի` քննարկվել է Ադրբեջանում պահվող ռազմագերիների վերադարձի հրատապ անհրաժեշտությունը, ինչը մեծապես կնպաստի թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում հասարակական տրամադրությունների բարելավմանը և տարածաշրջանային կարգավորման հետագա քայլերի հստակեցմանը:

Ֆելիքս Ցոլակյանը հանդիպել է ՌԴ դեսպանի հետ. քննարկվել են հայ գերիների հետ կապված հարցեր

200
թեգերը:
Սերգեյ Կոպիրկին, Լևոն Տեր–Պետրոսյան, Հայաստան
Ըստ թեմայի
Տիգրան Ավինյանը հանդիպել է ՌԴ դեսպան Կոպիրկինին. քննարկվել է նաև գերիների վերադարձի հարցը
ՍԴ նախագահն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին
Էդմոն Մարուքյանը հանդիպել է ՌԴ դեսպանի հետ
Էդմոն Մարուքյան

Ազատություն հայ ռազմագերիներին․ ԵԽԽՎ նիստից առաջ Մարուքյանը բողոքի ակցիա է անցկացրել

82
(Թարմացված է 16:30 25.01.2021)
3 լեզուներով պաստառը ձեռքին՝ Էդմոն Մարուքյանը կանգնել էր դահլիճի մուտքի մոտ՝ բողոքելով Ադրբեջանի գործողությունների դեմ։

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Այսօր Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի մեկնարկից առաջ Հայաստանի պատվիրակ Էդմոն Մարուքյանը բողոքի լուռ ակցիա է անցկացրել։

ԱՄՆ-ն վերահաստատում է գերիների անհապաղ և անվտանգ վերադարձի անհրաժեշտության իր կոչը. դեսպան

«ԵԽԽՎ նիստն սկսեցինք մեր բողոքի ձայնը բարձրացնելով և պահանջելով՝ միջազգային ճնշում գործադրել Ադրբեջանի նկատմամբ՝ հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց օր առաջ ազատ արձակելու պահանջով»,- Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը։

Նա նաև փոքրիկ տեսանյութ է հրապարակել։

«Ազատություն հայ ռազմագերիներին, որոնք պահվում են Ադրբեջանում»․ երեք լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն գրությամբ պաստառը ձեռքին նա կանգնել էր դահլիճի մուտք մոտ՝ ի ցույց բոլոր մասնակիցներին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր մեկնարկում է ԵԽԽՎ ձմռային նստաշրջանը, որն առաջին անգամ անցկացվում է հիբրիդային ձևաչափով։

82
թեգերը:
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (ԵԽԽՎ), ռազմագերի, գերի, Էդմոն Մարուքյան
Ըստ թեմայի
Ինչով են զբաղված ԱՀ իշխանությունները. Դավիթ Բաբայանը` գերիների և Արցախի կարգավիճակի մասին
Գերիների հարցը լուծելու փոխարեն օրենքներն են փոխում. բողոքի ակցիա` ԱԺ–ի դիմաց
Լավրովն ու Զարիֆը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի թեման. ՌԴ ԱԳՆ
Զարեհ Սինանյան

Բնակարանաշինություն, նոր աշխատատեղեր. Սփյուռքը պատրաստ է օգնել արցախցիներին

0
(Թարմացված է 20:26 25.01.2021)
ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հույս է հայտնել, որ Հայաստանի և Արցախի պաշտոնյանների հետ շարունակական աշխատանքի շնորհիվ կհաջողվի հաղթահարել խորը ճգնաժամը և մուտք գործել զարգացման նոր փուլ։
Սփյուռքը դուրս է եկել շոկային վիճակից. Զարեհ Սինանյանը` Արցախում իրականացվող ծրագրերի մասին

Հայաստան-սփյուռք համագործակցությունն ակտիվացման փուլում է: Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։

«Հայաստանին և Արցախին զուգահեռ նաև սփյուռքն է դուրս գալիս այս շոկային վիճակից։ Որոշ համայնքներում դա տեղի է ունենում շատ ավելի արագ, քան այլ համայնքներում, օրինակ` Ֆրանսիայում և Ռուսաստանում բավական առողջ է մթնոլորտը, և համագործակցության բազում եզրեր կան»,- ասաց նա։

Նրա խոսքով`մարդիկ բավականին ակտիվ են և հասկանում են, որ այսօր առավել քան երբևէ  հայրենիքը`Հայաստանն ու Արցախն օգնության կարիք ունեն. տասնյակ հազարավոր տեղահանվածներ, որոնք թեև այս պահին Արցախի տարածքում են, զրկվել են սեփական բնակարաններից և եկամտի աղբյուրներից, ու առաջնահերթ նրանց պետք է աջակցել։

«Հայաստանի կառավարությունն էլ ամեն ջանք գործադրում է, որ արցախցի մեր հայրենակիցները ուտելիքի և կենցաղային իրերի կարիք չունենան, բայց ժամանակն է նաև նոր աշխատատեղեր ստեղծելու մասին մտածել։ Շահութաբերության հիման վրա ձեռնարկությունների հիմնումն Արցախի տարածքում լինելու է շատ կարևոր ուղղություն, և չեմ կասկածում, որ մոտակա տարիներին մենք դրա ականատեսը կլինենք»,- նշեց Սինանյանը։

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը համոզված է, որ Հայաստանի և Արցախի պաշտոնյանների հետ շարունակական աշխատանքի շնորհիվ կհաջողվի ամենասեղմ ժամկետներում կենտրոնանալ բնակարանաշինության վրա, տնտեսական վերածննդի ծրագիր կազմել և թևակոխել զարգացման նոր փուլ։

Հիշեցնենք` հունվարի 23-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ճանաչողական այցով մեկնել էր Արցախ, հանդիպել մի շարք պաշտոնյանների հետ և քննարկել կարճաժամկետ ու միջնաժամկետ ծրագրեր, որոնք նախատեսվում է կյանքի կոչել սփյուռքի մեր հայրենակիցների գործուն մասնակցությամբ։

0
Ըստ թեմայի
Հայերի դեմ պայքարում են այն ահաբեկիչները, որոնց Ռուսաստանը չի հասցրել վերացնել. Սինանյան
Զինադադարի հաստատումից հետո երկու լիբանանահայ է անհետացել. Սինանյան
ՀՀ–ն սփյուռքին է պետք, սփյուռքը՝ հայրենիքին. Ջորկաեֆները հանդիպել են Զարեհ Սինանյանին