Արխիվային լուսանկար

Ինչպե՞ս լուծել Շուռնուխի և Որոտանի խնդիրը. Մարուքյանն առաջարկ ունի

632
(Թարմացված է 18:37 06.01.2021)
ԱԺ պատգամավորի խոսքով` իշխանությունն ընտրել է «ինչ ուզեն՝ պիտի տանք» սկզբունքը՝ առանց խորամուխ լինելու, թե բանակցային ինչ հնարավորություններ կան և կարող են լինել։

ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի - Sputnik. ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարությանը պատասխանել է հարցին, թե ինչպես կլուծեր Շուռնուխի և Որոտանի խնդիրը, եթե լիներ վարչապետ։

Նա նշել է, որ իրեն հաճախ հարցնում են, թե ինչ քայլեր կձեռնարկեր, եթե ստեղծված իրավիճակում լինեի Հայաստանի բանակցողը, մասնավորապես՝ ինչպես կբանակցեր Շուռնուխի և Որոտանի տարածքները չհանձնելու հարցով։

«Պատասխանեմ. նույն «Google»-ի քարտեզով Երասխի հատվածը ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածք է։ Այդ քարտեզի համաձայն էլ՝ Սևակավանի մոտ տարիներ շարունակ տեղակայված են ադրբեջանական մարտական դիրքեր՝ 1.5-2 կմ ներս դեպի Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածք։ Եվ այս մասին տեղյակ լինելով՝ հայկական կողմը երբեք չի պահանջել Ադրբեջանից այդ մի քանի կմ-ը ետ քաշվել ու դուրս գալ մեր տարածքից, իսկ կառուցված մարտական դիրքերը թողնել մեզ։

Այս պահին այս հարցով մեր հանդուրժողականության դիմաց ես, որպես երկրի վարչապետ, կպահանջեի հօգուտ մեզ փակել Շուռնուխի և Որոտանի տարածքների վեճը՝ ցույց տալով, թե դեռևս տարիներ առաջ որքան է ադրբեջանական կողմը առաջ եկել դեպի մեր տարածք ու իր մարտական դիրքերը դրել, նստել դեպի Սևակավան՝ ընդդեմ մեր մարտական հենակետերի»,–գրել է նա ֆեյսբուքյան էջում։

Մարուքյանի խոսքով`պետք է նկատի ունենալ, որ Շուռնուխում հանձնվող այն տարածքը, որը զբաղեցված է 12 տներով, անգամներով պակաս է քարտեզում ընդգծված տարածքից։

«Այստեղ հրապարակված քարտեզում Ադրբեջանն ունի ամուր կառուցված դիրքեր, որոնք, համոզված եմ, կնախընտրեր պահպանել։ Իմ առաջարկը կլիներ մի կողմ դնել քարտեզները, որոնցից որևէ մեկի բացարձակ ճշգրտության վերաբերյալ չենք կարող վստահ լինել, և առաջնորդվել փոխզիջումային սկզբունքով, ինչպես օրինակ վերը նշեցի»,– գրել է պատգամավորը։

Նրա խոսքով` իշխանությունն ընտրել է «ինչ ուզեն՝ պիտի տանք» սկզբունքը՝ առանց խորամուխ լինելու, թե բանակցային ինչ հնարավորություններ կան և կարող են լինել։

Մարությանի համոզմամբ`ակնհայտ է, որ «պարտության սիմվոլ վարչապետը» չի կարողանում վերոնշված խնդիրները կարգավորել, իսկ եթե ձևը ցույց տալուց հետո էլ չի կարողանալու կարգավորել, նրան կրկին մնում է մեկ տարբերակ՝ մի կողմ քաշվել և թույլ տալ, որ իշխանության գան նրանք, ովքեր կարող են կարգավորել այդ խնդիրները։

Ադրբեջանցիները մտել են Որոտանի տարածք. Գորիսի փոխքաղաքապետը մանրամասներ է պատմում

632
թեգերը:
Որոտան, Շուռնուխ, Էդմոն Մարուքյան
Ըստ թեմայի
«Ամեն ինչ պրծավ, թուրքերը եկան». Շուռնուխի գյուղապետ
«Ռուսը պետք է ապացուցի՝ մե՞րն է, թե՞ իրենցը». Սյունիքի մարզպետը` Շուռնուխի տների մասին
Գորիսում մատաղ են արել ու բաժանել շուռնուխեցիներին ու ռուս սահմանապահներին. լուսանկարներ
Էդմոն Մարուքյանը ԵԽԽՎ նիստում, 25 հունվարի, 2021

Հայ ռազմագերիների ազատ արձակման հարցը բարձրացվել է ԵԽ գլխավոր քարտուղարի մոտ

88
(Թարմացված է 22:14 25.01.2021)
Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի մեկնարկից առաջ Հայաստանի պատվիրակ Էդմոն Մարուքյանը բողոքի լուռ ակցիա էր անցկացրել։

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի առջև հաջողվել է բարձրացնել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակման հարցը։ Տեղեկությունը Facebook-ի իր պաշտոնական էջում հայտնում է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը։

«ԵԽԽՎ քաղաքական խմբերում և լիագումար նիստում այսօր առավոտյան տեղի ունեցած քննարկումների ժամանակ մեր կողմից կատարված աշխատանքի արդյունքում քիչ առաջ քաղաքական երկու խմբերի ղեկավարներ Ալեսքանդր Պոչեյը (Եվրոպայի ժողովրդական կուսակցության խումբ) և Ժակ Մէրը (Եվրոպայի Ազատականների և ժողովրդավարների դաշինք խումբ) ԵԽ գլխավոր քարտուղարի առջև հարց բարձրացրեցին Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակման հարցով»,- գրել է Մարուքյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի մեկնարկից առաջ Հայաստանի պատվիրակ Էդմոն Մարուքյանը բողոքի լուռ ակցիա է անցկացրել։

«Ազատություն հայ ռազմագերիներին, որոնք պահվում են Ադրբեջանում»․ երեք լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն գրությամբ պաստառը ձեռքին նա կանգնել էր դահլիճի մուտք մոտ՝ ի ցույց բոլոր մասնակիցներին։

Մարուքյանը հայ գերիների հարցով դիմել է ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեին

Հիշեցնենք՝ ԵԽԽՎ ձմռային նստաշրջանը առաջին անգամ անցկացվում է հիբրիդային ձևաչափով։

88
թեգերը:
ռազմագերի, Էդմոն Մարուքյան, Եվրախորհուրդ
Ըստ թեմայի
Բռնապետ Էրդողանը դրանով կանգ չի առնի. ԵԽ պատգամավորը մեղադրում է Եվրոպային
Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ նիստում խոսել է հայ ռազմագերիների անհապաղ վերադարձի մասին
Կարևորում ենք միջազգային հանրության ջանքերը. Նաղդալյանի արձագանքը ԵԽ բանաձևերին
Եվրախորհրդի շենքը Ստրասբուրգում

Հայաստանը հավատարիմ է ԵԽ-ին անդամակցելիս ստանձնած պարտավորություններին․ Այվազյան

19
(Թարմացված է 21:51 25.01.2021)
Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 20-ամյակի կապակցությամբ ուղերձ է հղել ու շնորհավորել է նաև  Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիյա Պեյչինովիչ Բուրիչը։

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը տեսաուղերձ է հղել՝ Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 20-ամյակի առիթով։ Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Անդամակցելով Եվրոպայի խորհրդին՝ Հայաստանը մաս կազմեց եվրոպական պետությունների ընտանիքին, որոնց հետ մենք կիսում ենք ընդհանուր պատմություն, արժեքներ և գաղափարներ, ինչպես նաև ապագա Եվրոպայի տեսլականը, որտեղ հիմնարար իրավունքներն ու ազատությունները պաշտպանված են առանց տարբերակման և խտրականության»,- նշված է ուղերձում։

Նախարարի խոսքով՝ ԵԽ-ն իր գոյության ավելի քան 70 տարիների ընթացքում եղել և մնացել է Եվրոպայում մարդու իրավունքների և ժողովրդավարության գլխավոր պահապանը:

Նախարարը հետադարձ հայացք է նետել Հայաստանի անդամակցության երկու տասնամյակներին՝ ամփոփելով դրանք։ Այս ընթացքում Հայաստանը միացել է Եվրոպայի խորհրդի շուրջ 70 կոնվենցիայի և մասնակի համաձայնագրի, իսկ 2013 թվականին մեր երկիրը 6 ամսով ստանձնեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը՝ «ուղղորդելով ժողովրդավարական գործընթացներին միտված ընդհանուր ջանքերը»։

«Ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը շարունակում է մնալ Հայաստան-Եվրոպայի խորհուրդ փոխգործակցության առանցքային ոլորտը, և կազմակերպությունն իր արժեքավոր փորձագիտական ներուժով դարձել է Հայաստանի վստահելի գործընկերն այդ բնագավառում։ Եվրոպայի խորհուրդը, կազմակերպության փորձագետները, մոնիտորինգային և մասնագիտացված մարմինները, ինչպիսին է, օրինակ, Վենետիկի հանձնաժողովը, նշանակալի ներդրում են ունեցել արդար և ժողովրդավարական հասարակություն կառուցելու, ինչպես նաև մարդու իրավունքների և օրենքի գերակայության պաշտպանությանն ուղղված մեր ջանքերում»,- նշվում է ուղերձում։

Առաջին անգամ ԵԽԽՎ նստաշրջանն անցկացվում է հիբրիդային ձևաչափով

Նախարար Այվազյանն իր խոսքում ընդգծում է, որ Հայաստանը հավատարիմ է մնում Եվրոպայի խորհրդին անդամակցելիս ստանձնած պարտավորություններին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը։ Նա շեշտել է, որ Արցախյան երկրորդ պատերազմն ավերիչ ազդեցություն ունեցավ տեղի ժողովրդի հիմնարար իրավունքների և կյանքի վրա։ Նա հույս է հայտնել, որ Եվրոպայի խորհուրդն իր մանդատի շրջանակներում քայլեր կձեռնարկի՝ ուղղված հակամարտության գոտիներում, այդ թվում՝ Արցախում, բնակվող բոլոր մարդկանց իրավունքների, ազատությունների և արժանապատվության պաշտպանությանը:

Ուղերձի վերջում Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը վերահաստատել է Հայաստանի հավատարմությունն ու նվիրվածությունը Եվրոպայի խորհրդի որդեգրած սկզբունքներին և նպատակներին։

Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 20-ամյակի կապակցությամբ ուղերձ է հղել ու շնորհավորել է նաև  Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիյա Պեյչինովիչ Բուրիչը։

«Այսօր, Ստրասբուրգում, Հայաստանը նպաստում է մեր գործունեության զարգացմանը: Հայաստանի խորհրդարանականները մասնակցում են մեր Խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին, իսկ հայ դատավորը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի անդամ է: Կար ժամանակ, ոչ հեռավոր անցյալում, երբ այս իրողություններն աներևակայելի կարող էին թվալ: Բայց այսօր մենք հասել ենք այս հանգրվանին»,-մասնավորապես նշել է Բուրիչը։

Նա նաև հույս է հայտնել, որ առաջիկա տարիներին Հայաստանը կշարունակի իր հաստատուն ու դրական ներդրումը բերել Եվրոպայի խորհրդի գործունեությանը, կհաղթահարի այն տարբեր մարտահրավերները, որոնք այսօր ծառացել են երկրի, նաև եվրոպական ողջ աշխարհամասի առջև:

19
թեգերը:
ուղերձ, Արցախ, Հայաստան, Եվրախորհուրդ
Ըստ թեմայի
Մարուքյանը հայ գերիների հարցով դիմել է ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեին
Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ նիստում խոսել է հայ ռազմագերիների անհապաղ վերադարձի մասին
Կարևորում ենք միջազգային հանրության ջանքերը. Նաղդալյանի արձագանքը ԵԽ բանաձևերին
Մերկասառույց

10 մեքենաներ արգելափակվել էին ձյան մեջ․ փրկարարներն օգնություն են ցուցաբերել

0
(Թարմացված է 00:04 26.01.2021)
Արգելափակված մեքենաները եղել են Գեղարքունիքի, Արագածոտնի և Կոտայքի մարզերում։

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Վերջին մեկ օրվա ընթացքում փրկարարները հանրապետության տարբեր հատվածներում արգելափակումից մեքենաներ են դուրս բերել։ Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

«Հունվարի 24-ից 25-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 10 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մասնավորապես, արգելափակված մեքենաները եղել են Գեղարքունիքի մարզի Գավառ, Վարդենիս, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում, Ջամշլու գյուղում, Կոտայքի մարզի Գեղարդ գյուղում, Ալագյազ-Վարդաբլուր ավտոճանապարհին։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա։ 9 քաղաքացու ցուցաբերվել է համապատասխան օգնություն։

0
թեգերը:
ավտոմեքենա, ձյուն, Ճանապարհ
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն
Ըստ թեմայի
Գորիս-Տաթև ճանապարհը բքի պատճառով փակ է
Մի քանի օր շարունակ ձյուն չի տեղա. եղանակի տեսություն
Առատ ձյուն, ավտոերթ, դատ, հերոս-եղբայրներ. շաբաթվա տպավորիչ լուսանկարները