Նիկոլ Փաշինյան ու Արմեն Աբազյան. 19 նոյեմբերի, 2020

Մինասյանը հայտնել է ՀՀ ԱԱԾ տնօրենի՝ Բաքու գաղտնի այցի նախապատրաստության մասին

776
(Թարմացված է 17:48 04.01.2021)
Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը հայտնել է ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի՝ Բաքու գաղտնի այցելության նախապատրաստության մասին։

ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի - Sputnik. Ադրբեջանցի գործընկերոջ ու նիկոլական իշխանության՝ ադրբեջանական կողմի հետ շփումներ ունեցող մի շարք կասկածելի անձանց հետ Մոսկվայում տեղի ունեցած հանդիպումից հետո Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արմեն Աբազյանին՝ խստագույն գաղտնիության պայմաններում, ուղարկում են Բաքու Փաշինյան-Ալիև հունվար 11-ին նախատեսված հանդիպման շեմին: Այս մասին տելեգրամյան ալիքում գրել է Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը։

Ըստ Մինասյանի՝ ԱԱԾ տնօրենի առաջ խնդիր է դրված գրավոր ձևակերպել ու ամրագրել «այն բոլոր ամոթալի զիջումներն ու կորուստները», որոնք արդեն արվել են բանավոր պայմանավորվածությունների հիման վրա, ինչպես նաև պարտավորություններ վերցնել հաջորդ զիջումների համար:

Մեզ չհաջողվեց կապ հաստատել Ազգային անվտանգության ծառայության լրատվական ծառայության հետ, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը հրաժարվեց մեկնաբանել Մինասյանի գրառումը։

«Ես չեմ մեկնաբանում ֆեյսբուքյան ու տելեգրամյան այդ օգտատիրոջը»,-ասաց Մանե Գևորգյանը Sputnik Արմենիային։

Հիշեցնենք, որ պատերազմի ավարտից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել 90-ականների ազատագրված 7 շրջաններ, ինչպես նաև բնակավայեր ԼՂՀ տարածքից։

Դրան հաջորդեց արդեն Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների ճշգրտումը, ինչը բողոքի մեծ ալիք է բարձրացրել սահմանամերձ բնակավայրերում։ Մասնավորապես, Սյունիքում բնակիչները բողոքի ակցիաներ սկսեցին, ճանապարհներ փակեցին՝ պահանջելով լուծել սահմանների ու անօրինական սահմանագծման հարցը։

Փաշինյանը գիտեր պատերազմի մասին, Զասը նամակ էր գրել Արմեն Գրիգորյանին. Միքայել Մինասյան

Իրավիճակն առանձնապես սրվել է Կապան-Գորիս ճանապարհահատվածի, Որոտան ու Շուռնուխ գյուղերի պատճառով։

776
թեգերը:
Բաքու, Միքայել Մինասյան, Արմեն Աբազյան
Ըստ թեմայի
ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԱԾ տնօրենները գերիներին և անհետ կորածներին վերաբերող հարցեր են քննարկել
ՀՀ–ի, Ադրբեջանի և ՌԴ–ի ԱԱԾ ղեկավարները քննարկել են հատուկ կապուղու կազմակերպման հարցը
Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհն անվտանգ է. ԱԱԾ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին

ՀՀ փոխվարչապետն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են գերեվարվածների անվտանգ վերադարձի հարցը

67
(Թարմացված է 17:22 16.01.2021)
Հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում ընդգծվել է Ռազմավարական երկխոսության հարթակի կարևորությունը:

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի - Sputnik. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին քննարկել են պատերազմից տուժածներին ԱՄՆ կառավարության կողմից ցուցաբերվող աջակցությունը և գերեվարվածների անվտանգ վերադարձին ուղղված ջանքերը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանության լրատվության ծառայությունը Facebook-ի պաշտոնական էջը։

ՀՀ կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ փոխվարչապետը դեսպանին է ներկայացրել պատերազմի հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև կառավարության կողմից հաստատված՝ Արցախի աջակցության ծրագրերը, դրանց բովանդակությունն ու ընթացքը:

«ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին փոխվարչապետին հայտնել է ամերիկյան կողմի պատրաստակամությունը շարունակելու ցուցաբերել աջակցություն ինչպես կարճաժամկետ ծրագրերի, այնպես էլ երկարաժամկետ ռազմավարական բարեփոխումների իրականացման ուղղությամբ: Այս շրջանակներում երկուստեք կարևորվել է արդարադատության ոլորտի բարեփոխումները»,- նշված է հաղորդագրության մեջ։

Զրուցակիցներըն անդրադարձել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների զարգացմանը, ընդգծվել է Ռազմավարական երկխոսության հարթակի կարևորությունը:

Նշենք՝ հունվարի 12-ին հայտնի դարձավ, որ տարածաշրջանում տնտեսական, առևտրային և տրանսպորտային կապերի ապաշրջափակման նպատակով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների մասնակցությամբ ստեղծվող եռակողմ աշխատանքային խմբում հայկական կողմը կներկայացնի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Մհեր Գրիգորյանը պաշտոնից չի հրաժարվել

67
թեգերը:
Լին Թրեյսի, Մհեր Գրիգորյան, Հայաստան, ԱՄՆ, Դեսպան, փոխվարչապետ
Ըստ թեմայի
Հանդիպել են Հայաստանի ու Ռուսաստանի փոխվարչապետների գլխավորած պատվիրակությունները
Փոխվարչապետի աշխատակազմի նախկին ղեկավարը նոր պաշտոն է ստացել
«Նոր միջոցառումներ ներկայացնել». փոխվարչապետն Արցախի հարցով նիստ է վարել
Շիրակի մարզպետարան

Ո՞վ կլինի Շիրակի նոր մարզպետը

699
(Թարմացված է 17:24 16.01.2021)
Շիրակի մարզն ընդհանուր առմամբ 9 մարզպետ է ունեցել, նրանցից 6-ը պաշտոնավարել են վերջին 10 տարում։

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի - Sputnik, Արմենուհի Մխոյան. Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի՝ պաշտոնից ազատվելու մասին տեղեկությունից անմիջապես հետո մարզում ու մամուլում «նոր մարզպետների» անուններ են շրջանառվում:

Депутат от фракции Процветающая Армения Мартун Григорян на заседании Национального Собрания Армении (1 ноября 2018). Ереван
© Sputnik / Asatur Yesayants
Մարտուն Գրիգորյան

Որոշ լրատվամիջոցներ որպես հավանական թեկնածու նշում են Մարտուն Գրիգորյանի անունը։ Նա ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր է, 2008-ին առաջադրվել է Գյումրու քաղաքապետի թեկնածու։ Հանդիսացել է «Դաշինք» կուսակցության անդամ, 2009 թվականին անդամագրվել է ԲՀԿ-ին, ընտրվել է ԲՀԿ Շիրակի մարզային խորհրդի նախագահ, 2012 թվականի մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման պատգամավոր թիվ 34 ընտրատարածքից, 2015 թվականի մարտի 6-ին դադարեցրել է իր անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը:

Բացի Մարտուն Գրիգորյանից, շրջանառվում է նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանի անունը:

Ованнес Арутюнян
Հովհաննես Հարությունյան

Սակայն ամենաշատը շրջանառվում է ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Հովհաննես Հարությունյանի անունը: Նա մի քանի տարի բժիշկ-վիրաբույժի մասնագիտական գործունեություն է ծավալել Մոսկվայում: Ղեկավարել է Շիրակի մարզի «Բեռլին պոլիկլինիկան», իսկ 2018 թվականին նշանակվել է ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենի տեղակալ՝ պոլիկլինիկական ծառայության գծով: Զբաղեցրել է առողջապահության նախարարի խորհրդականի, ապա՝ տեղակալի պաշտոնները:

Ըստ Sputnik Արմենիայի ունեցած տեղեկության, Հովհաննես Հարությունյանը Շիրակի մարզ կվերադառնա, բայց փոխմարզպետի կարգավիճակով, իսկ մինչ նոր մարզպետի նշանակումը ժամանակավորապես կկատարի մարզպետի պարտականությունները:

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել

Ենթադրություններն ու կանխատեսումները շատ են, սակայն մարզում չեն թաքցնում՝ կառավարությունը կարող է նաև ամենաանհավանական որոշումը կայացնել: 

Հավելենք, որ Շիրակի մարզն ընդհանուր առմամբ 9 մարզպետ է ունեցել, նրանցից 6-ը պաշտոնավարել են վերջին 10 տարում։

699
թեգերը:
Մարզպետ, Շիրակի մարզ
Ըստ թեմայի
Շիրակի մարզի 72 հոգանոց կամավորական խումբն Արցախից Հայաստան է գալիս. Սոֆյա Հովսեփյան
Շիրակի մարզը զինվորական կոչում ունեցող մարզպետի տեղակալ ունի. ինչո՞վ է զբաղվելու նա
Երևանի, Շիրակի և Սյունիքի որոշ հատվածներում մի քանի ժամ շարունակ լույս չի լինի
Президент Карабаха Араик Арутюнян на площади Возрождения (8 ноября 2020). Кабарах

Արցախի շուրջօրյա էլեկտրամատակարարումը վերականգնված է, բայց մեկ խնդիր կա. Արցախի նախագահ

0
Արցախում ամբողջությամբ վերականգնված է նաև գազամատակարարումը, իսկ կապի ու հեռահաղորդակցության բնագավառում դեռևս զգալի աշխատանքներ կան կատարելու:

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Մարտունու շրջանի Բերդաշենի ենթաշրջանում ևս ավարտվել են էլեկտրաէներգիայի կանոնավոր մատակարարման ապահովմանն ուղղված աշխատանքները: Տեղեկությունը հայտնում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Այսպիսով կարող ենք փաստել, որ հանրապետության բոլոր բնակավայրերում արդեն ընդհանուր առմամբ վերականգնված է շուրջօրյա էլեկտրամատակարարումը, և մնացել է վերջնականորեն կարգավորել համապատասխան հզորության ապահովման խնդիրը: Ամբողջությամբ վերականգնված է նաև գազամատակարարումը, իսկ կապի ու հեռահաղորդակցության բնագավառում դեռևս զգալի աշխատանքներ կան կատարելու»,– Facebook–ի իր էջում գրել է նա:

Հարությունյանը նշել է, որ պատերազմական գործողությունների հետևանքով ոչնչացվել կամ վնասվել էին Արցախի էլեկտրամատակարարման գրեթե բոլոր ենթակայաններն ու ցանցի բազմաթիվ հատվածներ: Այդուհանդերձ, համակարգի աշխատակիցների նվիրված ու արհեստավարժ աշխատանքի շնորհիվ անգամ պատերազմական թեժ պայմաններում հնարավոր է դարձել երաշխավորել կայուն էլեկտրամատակարարում բնակավայրերի հիմնական մասում:

Արցախի նախագահը երախտագիտություն է հայտնել ենթակառուցվածքային համակարգերի բոլոր այն աշխատակիցներին, որոնք, անտեսելով բոլոր վտանգներն ու դժվարությունները, նաև իրենց կյանքի գնով ապահովել են կենսական պայմաններն Արցախում:

 

0