ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի - Sputnik. Հայկական զինված խմբավորումների անդամները, «որոնք դեռ գտնվում են ազատագրված հողերում», չեն ենթարկվում Հայաստանի քաղաքական ղեկավարությանը, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։
«Պատերազմի ավարտից հետո նրանցից շատերը ձերբակալվել են, սակայն նրանց չի կարելի ռազմագերի համարել, նրանք ահաբեկիչներ են»,-հայտարարել է Ալիևը։
Հիշեցնենք, որ առայժմ պաշտոնական տվյալներ չկան, թե քանի հայ գերի կա Ադրբեջանում։
Հավելենք, որ դեկտեմբերի 14-ին կատարված գերիների փոխանակության ժամանակ հայկական կողմն Ադրբեջանին էր հանձնել նաև Շահբազ Գուլիևին ու Դիլհամ Ասկերովին, որոնք 2014 թվականից բանտարկված էին Արցախում՝ լրտեսության, պետական սահմանի ապօրինի հատման, ռազմամթերք կրելու, անձի առևանգման և սպանության համար։
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Հայաստան վերադարձած 4 գերիներին
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Նիդեռլանդներում և Լյուքսեմբուրգում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը Facebook-ի իր էջում հրապարակել է Եվրամիության խորհրդի` նոյեմբերի 19-ի հայտարարությունը և Ադրբեջանի փաստացի արձագանքն այդ փաստաթղթին:
«Երկու ամիս առաջ Եվրոպական միության խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ, որում կողմերին հորդորում էր քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ հրադադարի ռեժիմի ամրապնդման ուղղությամբ: Առայժմ Իլհամ Ալիևի վարչակարգը հակառակն է անում։ Միակ ելքն Ալիևի դեմ պատժամիջոցներ կիրառելն է», - գրել է նա։
Արցախում հրադադարի հաստատման մասին հայտարարության ստորագրումից հետո Եվրամիության խորհուրդը նախանշել էր նաև այն քայլերը, որոնք անհրաժեշտ են տարածաշրջանի խաղաղությունն ամրապնդելու համար։ Ադրբեջանը ոչ միայն այդ կոչը չի լսել, այլև ավելին՝ Բաքվի բոլոր գործողությունները փաստաթղթում ամրագրված սկզբունքների ուղղակի խախտում են։
Օրինակ` ԵՄԽ-ն կողմերին կոչ է արել խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը, սակայն Ադրբեջանը այն խախտել է դեկտեմբերի 12-ին. գրավել է Հադրութում գտնվող երկու գյուղ, գերեվարել 64 հայ զինծառայողի: Հայտարարության մեջ ասվում է, որ կողմերը պետք է ձեռնպահ մնան հռետորաբանությունից, որը կարող է վտանգի տակ դնել հրադադարը, սակայն Ալիևը շարունակում է հայերի հանդեպ ատելություն քարոզել՝ հայտարարելով, որ մտադիր է ներխուժել Հայաստանի տարածք: ԵՄԽ-ն կոչ է արել տարածաշրջանից դուրս բերել բոլոր օտարերկրացի գրոհայիններին, բայց ո՛չ Բաքուն, ո՛չ Անկարան չեն ընդունել պատերազմում վարձկանների ներգրավումը: ԵՄԽ-ն կողմերին հետագա բանակցություններ վարելու կոչ է արել, սակայն Ալիևը հայտարարել է, որ լուծել է Ղարաբաղի կարգավիճակի հարցը, և նման խնդիր այլևս չկա: Բացի այդ, Բաքուն հրաժարվում է ազատ արձակել հայ գերիներին՝ նրանց ներկայացնելով որպես հանցագործներ և նրանց դեմ հարուցելով քրեական գործեր։
Վեցերորդ սկզբունքը, որն Ադրբեջանը խախտել է, վերաբերում է միջազգային մարդասիրական կազմակերպությունների մուտքի թույլտվությանը մարտական գործողությունների տարածք։ Ադրբեջանը մերժել է թույլատրել ՅՈՒՆԵՍԿՕ-ին, Եվրամիությանը, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչությանը և Եվրոպական Միության խորհրդին մուտք գործել տարածք:
ԵՄԽ-ն նաև կարևորել է վերաբնակիչների և փախստականների վերադարձի համար պայմաններ ստեղծելը, սակայն մինչ օրս բոլոր այն հայերը, որոնք գտնվել են Ադրբեջանի գրաված տարածքներում, կա՛մ սպանվել են, կա՛մ գերության մեջ են հայտնվել:
Հայտարարության 8-րդ կետը, որը խախտել է Բաքուն, վերաբերում է մշակութային ժառանգության պահպանմանը։ Ադրբեջանը հայկական եկեղեցիները բազմաթիվ անգամ «ալբանական» է անվանել, բայց դա էլ նրանց չի խանգարել ավերել տաճարները զինադադարից հետո։ Բացի այդ, Շուշիում և Հադրութում ավերվել են հուշարձաններ, հայկական գերեզմաններ, խաչքարեր։
Եվրոպական կառույցի հայտարարության մեջ նաև ընդգծվում է ռազմական հանցագործությունների հետաքննության կարևորությունը: Սակայն Բաքուն ոչ միայն հետաքննություն չի սկսել, այլև շարունակում է ռազմական հանցագործություններ կատարել։
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր օգնական ունի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Գագիկ Իսախանյանին նշանակել ՀՀ վարչապետի օգնական»,–նշված է վարչապետի համապատասխան որոշման մեջ։
Հիշեցնենք` այսօր հայտնի է դարձել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին պաշտոնից ազատելու առաջարկություն է ներկայացրել ՀՀ նախագահին։ Արմեն Սարգսյանը դեռ չի ստորագրել փաստաթուղթը։
Առողջապահության նախարար կարող է դառնալ Անահիտ Ավանեսյանը
Բացի այդ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից առաջարկություն է ստացել առողջապահության նախարարի պաշտոնում նշանակել գերատեսչության ղեկավարի տեղակալ Անահիտ Ավանեսյանին:
Սամվել Ավետիսյանի դիտարկմամբ` պարենային անվտանգությունը դարձել է ամենակարևոր հիմնախնդիրներից մեկը, և Հայաստանին պատուհասած երկու արհավիրքները` համավարակն ու պատերազմն էական ազդեցություն են թողել պարենային անվտանգության վրա։
«Սկզբում կորոնավիրուսը խաթարեց հասարակական կյանքի ռիթմը, իսկ հետո արցախյան պատերազմն իր հետ բերեց զգալի կորուստներ, մասնավորապես Արցախի գյուղնախարարի վկայությամբ` հողատարածքների 75 տոկոսն անցավ թշնամուն։ Եթե հաշվի առնենք, որ Արցախում գյուղատնտեսական նշանակության հողատարածքների 90 տոկոսը դրված էր հացահատիկի ու հատիկաընդեղենային մշակաբույսերի տակ, ապա պարզ է դառնում, թե որն է կորուստի առյուծի բաժինը»,– նշեց տնտեսագետը։
Ավետիսյանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ մեր պարենային պաշարները համալրվում էին նաև Արցախից եկած ցորենով, քանզի տարեկան ներկրվում էր 30 հազար տոննա ցորեն, 18 հազար տոննա գարի, և հիմա քիչ է ասել, որ պաշարներն այլևս չեն գա, որովհետև, Ավետիսյանի կանխատեսմամբ, կստեղծվի մի իրավիճակ, երբ ստիպված կլինենք արդեն մեր բաժնից մաս հանել Արցախի համար։
Մասնագետի համոզմամբ`պարենային ինքնաբավության խնդիրն Արցախում դժվար թե լուծվի պատերազմից հետո մնացած հողատարածքներով։ Նա անդրադարձավ Հայաստանի և Արցախի պարենային հաշվեկշռի կազմման մեթոդաբանությանը, ինչպես նաև պարենային ինքնաբավությանը միտված պետական քաղաքականությանը` խոսելով գործարարների հետ կնքվելիք ֆյուչերսային, այսինքն` ապագային միտված պայմանագրերի անհրաժեշտության մասին։