Էդմոն Մարուքյան

«Ես իմն ասացի, նա` իրենը». Մարուքյան–Փաշինյան հանդիպումն ավարտվեց

496
(Թարմացված է 19:07 29.12.2020)
Էդմոն Մարուքյանը ներկայացրել է «Լուսավոր Հայաստանի» դիրքորոշումը, Փաշինյանն էլ առաջարկ է ներկայացրել։

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի - Sputnik. Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը շուրջ 20 րոպե վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կայացած հանդիպումից հետո լրագրողներին ասաց, որ երկրում ճգնաժամը շարունակվում է։

«Ես ներկայացրել եմ ԼՀԿ մոտեցումը, նա` իր մոտեցումը։ Ես էլ ասացի, որ մենք իր մոտեցմանը դեմ ենք», – ասաց Մարուքյանը։

Խմբակցության ղեկավարը ներկայացրել է ԼՀԿ դիրքորոշումը, ըստ որի` Փաշինյանը պետք է հրաժարական տա, խորհրդարանը ընտրի նոր վարչապետ, ստեղծվի անցումային կառավարություն, ապա լինեն խորհրդարանական ընտրություններ։ Իսկ գործող վարչապետը առաջարկել է` ինքը մնա պաշտոնում և կազմակերպի խորհրդարանական ընտրություններ։

«Մեր առաջարկով խորհրդարանը պետք է ընտրի նոր վարչապետ, ձևավորվի անցումային կառավարություն վարչապետի հետ կոնսենսուսի հասած ուժերից, հաջողություն հասած մարդկանցից։ Այս բոլորով կայունացում ենք երկիրը և նախապատրաստում ընտրությունների։ Բայց վարչապետը առաջարկում է` ինքը մնա իր պաշտոնում, այդպես գնանք խորհրդարանական ընտրությունների», – ասաց Մարուքյանը։

Նա վերահաստատեց, որ Փաշինյանի հրաժարականի դեպքում ինքն առաջադրվելու է վարչապետի պաշտոնում։

«Չեմ բացառում, որ Գագիկ Ծառուկյանն էլ առաջադրվի։ Առանց ԼՀԿ և ԲՀԿ համաձայնության` այս խորհրդարանը չի կարող ցրվել», – ասաց ԼՀԿ ղեկավարը։

Ավելի վաղ Փաշինյանը հանդիպել էր Գագիկ Ծառուկյանի հետ, որը նույնպես պահանջել էր նրա հրաժարականը։

Հիշեցնենք, որ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր հայտնել էր` Ծառուկյան–Փաշինյան հանդիպումը տեղի է ունենալու Նիկոլ Փաշինյանի առաջարկած՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների հնարավորությունը քննարկելու շրջանակում։ Նման հանդիպում է կայանալու նաև ԼՀԿ–ի և ՀԱԿ–ի հետ։

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ այսօր լրագրողներին ասել էր, որ հնարավոր է` Փաշինյանը հնարավոր է` հանդիպում ունենա ԱԺ 3 խմբակցությունների ղեկավարների հետ։

496
թեգերը:
Էդմոն Մարուքյան, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
Ինչպե՞ս էր հնարավոր խուսափել պատերազմից. Նիկոլ Փաշինյանի տարբերակը
Նաիրա Զոհրաբյանին հեռացրին հանձնաժողովի նախագահի պաշտոնից
Կուսակցություններ ստեղծելու ընթացակարգը հեշտացվեց. ԱԺ-ն նոր օրենք է ընդունել
Լևոն Տեր–Պետրոսյան, արխիվային լուսանկար

Լևոն Տեր-Պետրոսյանն իր տանը հյուրընկալել է ՌԴ դեսպանին

221
(Թարմացված է 17:52 25.01.2021)
Հայաստանի Հանրապետության առաջին նախագահի ու Սերգեյ Կոպիրկինի զրույցը շուրջ մեկուկես ժամ է տևել։

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Այսօր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր տանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Տեղեկությունը հայտնում է առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը։

«Շուրջ մեկուկես ժամ տևած զրույցի ընթացքում շոշափվել են հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Ըստ Մուսինյանի` քննարկվել է Ադրբեջանում պահվող ռազմագերիների վերադարձի հրատապ անհրաժեշտությունը, ինչը մեծապես կնպաստի թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում հասարակական տրամադրությունների բարելավմանը և տարածաշրջանային կարգավորման հետագա քայլերի հստակեցմանը:

Ֆելիքս Ցոլակյանը հանդիպել է ՌԴ դեսպանի հետ. քննարկվել են հայ գերիների հետ կապված հարցեր

221
թեգերը:
Սերգեյ Կոպիրկին, Լևոն Տեր–Պետրոսյան, Հայաստան
Ըստ թեմայի
Տիգրան Ավինյանը հանդիպել է ՌԴ դեսպան Կոպիրկինին. քննարկվել է նաև գերիների վերադարձի հարցը
ՍԴ նախագահն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին
Էդմոն Մարուքյանը հանդիպել է ՌԴ դեսպանի հետ
Էդմոն Մարուքյան

Ազատություն հայ ռազմագերիներին․ ԵԽԽՎ նիստից առաջ Մարուքյանը բողոքի ակցիա է անցկացրել

85
(Թարմացված է 16:30 25.01.2021)
3 լեզուներով պաստառը ձեռքին՝ Էդմոն Մարուքյանը կանգնել էր դահլիճի մուտքի մոտ՝ բողոքելով Ադրբեջանի գործողությունների դեմ։

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Այսօր Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի մեկնարկից առաջ Հայաստանի պատվիրակ Էդմոն Մարուքյանը բողոքի լուռ ակցիա է անցկացրել։

ԱՄՆ-ն վերահաստատում է գերիների անհապաղ և անվտանգ վերադարձի անհրաժեշտության իր կոչը. դեսպան

«ԵԽԽՎ նիստն սկսեցինք մեր բողոքի ձայնը բարձրացնելով և պահանջելով՝ միջազգային ճնշում գործադրել Ադրբեջանի նկատմամբ՝ հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց օր առաջ ազատ արձակելու պահանջով»,- Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը։

Նա նաև փոքրիկ տեսանյութ է հրապարակել։

«Ազատություն հայ ռազմագերիներին, որոնք պահվում են Ադրբեջանում»․ երեք լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն գրությամբ պաստառը ձեռքին նա կանգնել էր դահլիճի մուտք մոտ՝ ի ցույց բոլոր մասնակիցներին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր մեկնարկում է ԵԽԽՎ ձմռային նստաշրջանը, որն առաջին անգամ անցկացվում է հիբրիդային ձևաչափով։

85
թեգերը:
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (ԵԽԽՎ), ռազմագերի, գերի, Էդմոն Մարուքյան
Ըստ թեմայի
Ինչով են զբաղված ԱՀ իշխանությունները. Դավիթ Բաբայանը` գերիների և Արցախի կարգավիճակի մասին
Գերիների հարցը լուծելու փոխարեն օրենքներն են փոխում. բողոքի ակցիա` ԱԺ–ի դիմաց
Լավրովն ու Զարիֆը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի թեման. ՌԴ ԱԳՆ
Արխիվային լուսանկար

Սուրբ Սարգսի տոնական միջոցառումները չեղարկվել են

0
(Թարմացված է 20:52 25.01.2021)
Տոնական միջոցառումների անցկացման փոխարեն կընդլայնվեն զինվորներին ուղղված ծրագրերը։

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Այս տարի սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը նշվում է հունվարի 30-ին։ Արարատյան Հայրապետական թեմի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ այս տարի տոնական բոլոր միջոցառումները չեղարկվել են։

«Փոխարենը ավելի են ընդլայնվել զինվորներին ուղղված ծրագրերը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ Սուրբ Սարգիս զորավարը համարվում է երիտասարդ զույգերի և սիրահարների բարեխոսը։ Տոնի առթիվ հայ առաքելական բոլոր եկեղեցիներում կատարվում է երիտասարդների օրհնության կարգ։

Ժողովրդական ամենասիրելի սովորույթն էլ կապված է աղի բլիթի հետ։ Տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որ երազում տեսնեն ապագա կողակցին։

0
թեգերը:
Եկեղեցի, տոն, Սուրբ Սարգիս
Ըստ թեմայի
Հայաստանյան բոլոր եկեղեցիներում մատուցվել է Ճրագալույցի սուրբ պատարագ․ տեսանյութ
«Ամոթ ձեզ». Փայլանը հայտնում է, որ Բուրսայի հայկական եկեղեցին վաճառքի են հանել
Ինչպես փրկվեց Դադիվանքը. տեր Վահրամը հայտնել է` քանի եկեղեցի է մնացել թշնամու կողմում