Արխիվային լուսանկար

Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Փաշինյան-Ծառուկյան նախատեսվող հանդիպմանը

331
(Թարմացված է 14:58 29.12.2020)
Ալեն Սիմոնյանը հայտարարել է՝ ուրախ է, որ մի շարք կուսակցություններ արդեն հայտարարել են Փաշինյանի առաջարկած քննարկումներին մասնակցելու իրենց պատրաստակամության մասին։

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի - Sputnik. Ծառուկյան–Փաշինյան հանդիպումը տեղի է ունենալու Նիկոլ Փաշինյանի առաջարկած՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների հնարավորությունը քննարկելու շրջանակում։ Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

«Ես շատ ուրախ եմ, որ ԲՀԿ–ն, ԼՀԿ–ն, ՀԱԿ–ը, ինչպես նաև Արման Բաբաջանյանի «Հանուն հայրենիքի» կուսակցությունն արդեն հայտարարել են, որ իրենք պատրաստ են այդ քննարկումներին»,– ասաց Սիմոնյանը։

ԱԺ փոխնախագահը չմեկնաբանեց լուրերն այն մասին, թե Փաշինյանը Ծառուկյանին առաջարկելու է կոալիցիա կազմել։

«Ես չասացի, որ մեր կուսակցությունում նման բան է քննարկվել։ Քաղաքական տարբեր պրոցեսներ են ընթանում, քաղաքական տարբեր հարցադրումներ ու խնդիրներ կան, որոնք լուծումներ պետք է ստանան։ Երբ կլինի կոնկրետ առաջարկ, ճանապարհային քարտեզ, նոր ես ձեր հարցերին ավելի կոնկրետ կպատասխանեմ»,– ասաց Սիմոնյանը։

Հիշեցնենք` ըստ մամուլի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունենալու ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ: Մինչ այդ Ծառուկյանը հանդիպում է ունենալու ԲՀԿ խմբակցության պատգամավորների հետ։

Նշենք, որ Փաշինյանն առաջարկում է 2021-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել, բայց մինչ այդ ԲՀԿ-ն կառավարությունում պետք է ունենա մի քանի նախարարական պորտֆել:

Նիկոլ Փաշինյանը հանդիպելու է Գագիկ Ծառուկյանի հետ

Մինչ այդ մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ մի խումբ իշխանականներ այս օրերին քննարկում են իրավիճակից դուրս գալու ելքեր և այնպիսի տարբերակներ, որ 16 կուսակցությունների կողմից վարչապետի թեկնածու առաջադրված Վազգեն Մանուկյանը չդառնա ՀՀ վարչապետ:

Ըստ այդ սցենարի, որը հնարավոր է առաջիկայում ներկայացվի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, պետք է թիմակիցներն իրենց «միջից» ընտրեն վարչապետ: Եվ ամենահավանական թեկնածուն այս պահին համարվում է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

331
թեգերը:
հանդիպում, Ալեն Սիմոնյան, Գագիկ Ծառուկյան, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
«Կգնանք ընտրությունների, կպարտվենք՝ կպարտվենք». Ալեն Սիմոնյան
Կա՛մ ժողովուրդը կվռնդի Նիկոլ Փաշինյանին, կա՛մ կգնա ինքնակործանման. Համբարձումյան
Սյունիքում ունենք անվտանգային հիմնահարց. հայ–ռուսական հարաբերություններն ու Փաշինյանը
Տիգրան Բալայան

Միակ ելքն Ալիևի դեմ պատժամիջոցներ կիրառելն է․ Տիգրան Բալայանի դիտարկումները

37
(Թարմացված է 15:39 18.01.2021)
Արցախում հրադադար հաստատելու հայտարարությունից հետո Եվրամիության խորհուրդը կողմերին հորդորել էր քայլեր ձեռնարկել տարածաշրջանում խաղաղության ամրապնդման ուղղությամբ՝ նախանշելով դրա համար անհրաժեշտ քայլերը։ Ադրբեջանը խախտել է փաստաթղթում նշված բոլոր սկզբունքները։

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Նիդեռլանդներում և Լյուքսեմբուրգում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը Facebook-ի իր էջում հրապարակել է Եվրամիության խորհրդի` նոյեմբերի 19-ի հայտարարությունը և Ադրբեջանի փաստացի արձագանքն այդ փաստաթղթին:

«Երկու ամիս առաջ Եվրոպական միության խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ, որում կողմերին հորդորում էր քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ հրադադարի ռեժիմի ամրապնդման ուղղությամբ: Առայժմ Իլհամ Ալիևի վարչակարգը հակառակն է անում։ Միակ ելքն Ալիևի դեմ պատժամիջոցներ կիրառելն է», - գրել է նա։

Արցախում հրադադարի հաստատման մասին հայտարարության ստորագրումից հետո Եվրամիության խորհուրդը նախանշել էր նաև այն քայլերը, որոնք անհրաժեշտ են տարածաշրջանի խաղաղությունն ամրապնդելու համար։ Ադրբեջանը ոչ միայն այդ կոչը չի լսել, այլև ավելին՝ Բաքվի բոլոր գործողությունները փաստաթղթում ամրագրված սկզբունքների ուղղակի խախտում են։

Օրինակ` ԵՄԽ-ն կողմերին կոչ է արել խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը, սակայն Ադրբեջանը այն խախտել է դեկտեմբերի 12-ին. գրավել է Հադրութում գտնվող երկու գյուղ, գերեվարել 64 հայ զինծառայողի: Հայտարարության մեջ ասվում է, որ կողմերը պետք է ձեռնպահ մնան հռետորաբանությունից, որը կարող է վտանգի տակ դնել հրադադարը, սակայն Ալիևը շարունակում է հայերի հանդեպ ատելություն քարոզել՝ հայտարարելով, որ մտադիր է ներխուժել Հայաստանի տարածք: ԵՄԽ-ն կոչ է արել տարածաշրջանից դուրս բերել բոլոր օտարերկրացի գրոհայիններին, բայց ո՛չ Բաքուն, ո՛չ Անկարան չեն ընդունել պատերազմում վարձկանների ներգրավումը: ԵՄԽ-ն կողմերին հետագա բանակցություններ վարելու կոչ է արել, սակայն Ալիևը հայտարարել է, որ լուծել է Ղարաբաղի կարգավիճակի հարցը, և նման խնդիր այլևս չկա: Բացի այդ, Բաքուն հրաժարվում է ազատ արձակել հայ գերիներին՝ նրանց ներկայացնելով որպես հանցագործներ և նրանց դեմ հարուցելով քրեական գործեր։

Վեցերորդ սկզբունքը, որն Ադրբեջանը խախտել է, վերաբերում է միջազգային մարդասիրական կազմակերպությունների մուտքի թույլտվությանը մարտական գործողությունների տարածք։ Ադրբեջանը մերժել է թույլատրել ՅՈՒՆԵՍԿՕ-ին, Եվրամիությանը, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչությանը և Եվրոպական Միության խորհրդին մուտք գործել տարածք:

ԵՄԽ-ն նաև կարևորել է վերաբնակիչների և փախստականների վերադարձի համար պայմաններ ստեղծելը, սակայն մինչ օրս բոլոր այն հայերը, որոնք գտնվել են Ադրբեջանի գրաված տարածքներում, կա՛մ սպանվել են, կա՛մ գերության մեջ են հայտնվել:

Հայտարարության 8-րդ կետը, որը խախտել է Բաքուն, վերաբերում է մշակութային ժառանգության պահպանմանը։ Ադրբեջանը հայկական եկեղեցիները բազմաթիվ անգամ «ալբանական» է անվանել, բայց դա էլ նրանց չի խանգարել ավերել տաճարները զինադադարից հետո։ Բացի այդ, Շուշիում և Հադրութում ավերվել են հուշարձաններ, հայկական գերեզմաններ, խաչքարեր։

Եվրոպական կառույցի հայտարարության մեջ նաև ընդգծվում է ռազմական հանցագործությունների հետաքննության կարևորությունը: Սակայն Բաքուն ոչ միայն հետաքննություն չի սկսել, այլև շարունակում է ռազմական հանցագործություններ կատարել։

37
թեգերը:
Տիգրան Բալայան, Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
Ադրբեջանական սոցցանցերը լի են հայ երեխաների սպանելու, արյունը խմելու կոչերով. Թաթոյան
Ադրբեջանցիները հպարտանում են իրենց վայրագություններով. Թաթոյանը՝ Ալիևի սպառնալիքների մասին
Ադրբեջանը հրաժարվում է կատարել իր հանձնառությունը. Այվազյանի նամակը Գուտերեշին
Նիկոլ Փաշինյան. արխիվային լուսանկար

Նիկոլ Փաշինյանը նոր օգնական ունի

117
(Թարմացված է 15:31 18.01.2021)
ՀՀ վարչապետի համապատասխան որոշումը հրապարակել է նրա լրատվական ծառայությունը։

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր օգնական ունի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Գագիկ Իսախանյանին նշանակել ՀՀ վարչապետի օգնական»,–նշված է վարչապետի համապատասխան որոշման մեջ։

Հիշեցնենք` այսօր հայտնի է դարձել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին պաշտոնից ազատելու առաջարկություն է ներկայացրել ՀՀ նախագահին։ Արմեն Սարգսյանը դեռ չի ստորագրել փաստաթուղթը։

Առողջապահության նախարար կարող է դառնալ Անահիտ Ավանեսյանը

Բացի այդ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից առաջարկություն է ստացել առողջապահության նախարարի պաշտոնում նշանակել գերատեսչության ղեկավարի տեղակալ Անահիտ Ավանեսյանին:

117
թեգերը:
Գագիկ Իսախանյան, ՀՀ կառավարություն, օգնական, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Արցախի կառավարությունում նոր նշանակումներ են կատարվել
Նոր նշանակում ԶՈւ գլխավոր շտաբում. Արմեն Սարգսյանը ստորագրել է փաստաթուղթը
Զարուհի Բաթոյանը կազատվի պաշտոնից. նոր թեկնածուի նշանակումը կլինի շուտով
Պատվո պահակախումբ. 13 հունվարի, 2020

Ցանկանու՞մ ես ծառայել Զինված ուժերի պատվո պահակային վաշտում․ դիմելու ժամանակն է

0
(Թարմացված է 17:14 18.01.2021)
Պատվո պահակային վաշտում ծառայելու համար զորակոչիկները պետք է դիմեն առաջիկա 12 օրերի ընթացքում։

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Ձմեռային զորակոչի շրջանակներում զորակոչիկներին ՀՀ ԶՈւ ուժերի պատվո պահակային վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով իրականացվելու է ընտրություն: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ ընտրությունն անցկացվելու է փետրվարի 2-ին և 3-ին N զորամասի տարածքում։

«Զինված ուժերի պատվո պահակային վաշտում ծառայել ցանկացող զորակոչիկները մինչև հունվարի 30-ը կարող են դիմել ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներ (զինկոմիսարիատներ)»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հավելենք, որ պատվո պահակախմբում ծառայելու համար զորակոչիկի հասակը պետք է լինի 180-ից 190 սմ, դեմքի և մարմնի երևացող այլ հատվածներում չպետք է լինեն դաջվածքներ և սպիներ, մարմնի զանգվածի ու հասակի հարաբերակցությունը պետք է կանոնավոր լինի։

Ընտրությունը կատարելիս հաշվի են առնում նաև գեղեցիկ և համաչափ դիմագծերը, առանց որևէ շտկման և գունային ճիշտ զգացողությամբ տեսողությունը, ոչ պակաս, քան 6 մետր հեռավորության վրա շշուկային խոսքն ընկալելու կարողությունը:

0
թեգերը:
զորակոչ, Զինվոր, Բանակ