Տիգրան Ուրիխանյան

Մեծ սուտ է, որ իշխանության այլընտրանքը հների վերադարձն է. Տիգրան Ուրիխանյան

278
(Թարմացված է 17:36 26.12.2020)
«Ալյանս» կուսակցության ղեկավարը նշում է, որ եթե իրենք հրապարակներում չեն 17 կուսակցությունների հետ, ամենևին էլ չի նշանակում, որ չեն մասնակցել կամ չեն մասնակցելու իշխանափոխության գործընթացին։

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Հանրությանը ներկայացնում են այնպես, որ եթե իշխանությունը հեռանա, ապա այլընտրանքը հներն են։ Այսօր կուսակցության արտահերթ համագումարի ժամանակ նման հայտարարություն արեց կուսակցության առաջնորդ Տիգրան Ուրիխանյանը։

«Սա մեծ ստի հիմնարար գաղափարախոսական առանցքն է։ Ո՛չ։ Այստեղ հավաքված են մարդիկ, որոնք առնվազն 20 տարի քննադատել են առաջին հերթին հներին։ Դրա ապացույցն է մեր կուսակցության երկարամյա գործունեությունը, մեր դիրքորոշումները, մեր քվեարկությունն ԱԺ–ում, մեր ծրագրերը»,–ասաց Ուրիխանյանը։

Նրա խոսքով` մարդկանց կերակրել ստով, որ եթե այս իշխանությունը հրաժարական տա, ապա նախկիններն են գալու, կենցաղային մակարդակի անգրագիտության կամ ստի հետևանք է։ Ուրիխանյանը վստահեցնում է` կան ուժեր, որոնք կապված չեն ո՛չ հների հետ, ո՛չ էլ նորերի. համագումարին ներկա է այդ ուժի սերուցքը։ Ավելին, ժողովրդի բացարձակ մեծամասնությունը կապված չէ ո՛չ հների, ո՛չ էլ նորերի հետ։

«Ալյանսի» առաջնորդը նշեց` եթե որևէ մեկն ուզում է սերմանել մեր գիտակցության մեջ, որ այսօր բացի վարչապետ Նիկոլ Փաշինյանից կամ էլ գործող կառավարությունից, երկրում չկա հայրենասեր, հմուտ և փորձառու մարդ կամ ուժեր, ապա նա առաջին ու ամենամեծ վատությունն է անում հասարակությանը։ Այդ մարդիկ, ըստ Ուրիխանյանի, արժանանալու են մեծ քննադատության վերոհիշյալ երկու կողմերից էլ։

Շատ կարևոր էր թողնել, որ 17 կուսակցություններն ինքնարտահայտվեն. Վահագն Ալեքսանյան

«Այն, որ մենք հրապարակներում չենք 17 կուսակցությունների հետ, դա ամենևին էլ չի նշանակում, որ չենք մասնակցել կամ չենք մասնակցելու իշխանափոխության գործընթացին։ Ամեն ինչ լինելու է այնպես, որ ինչպես ժողովուրդը կորոշի։ Այս պահին միաժամանակյա գործընթաց է գնում` մեր մասնաճյուղերն ենք վերակառուցում և վերաբացում, մեր թիմն ենք համալրում, ինչպես նաև ակտիվացնում ենք մտավոր և կազմակերպչական պոտենցիալով օժտված մարդկանց»,–ասաց Ուրիխանյանը։

Նա իր խոսքն ամփոփեց` ասելով, որ երկիրն անդունդի եզրին չէ, այլ անդունդում է` այն պետք է փրկել ու փորձել զարգացնել։

Հիշեցնենք, որ համագումարի ժամանակ «Ալյանս» կուսակցությունն առաջարկել էր հայ ժողովրդի բոլոր խնդիրները հնարավորինս սեղմ ժամկետներում լուծել Ռուսաստանի հետ միութենական պետություն ձևավորելու միջոցով։

«Քո փորձերը չեն ստացվելու». Սաղաթելյանն արձագանքել է Փաշինյանին

278
թեգերը:
Տիգրան Ուրիխանյան, Հայաստան
Ըստ թեմայի
Ո՞վ է Վազգեն Մանուկյանը «սելֆիների սերնդի» համար
Նախագահին պետք է լիազորել բանակցություններ վարել ՀՀ անունից. Էդմոն Մարուքյան
Իսրայելի օրինակը մեզ համար չէ՞. արևելագետը` Սյունիքից տարածքներ հանձնելու մասին
ԱՄՆ պետդեպարտամենտ

Դատապարտում ենք էսկալացիան. ԱՄՆ–ն կոչով դիմել է Հայաստանին ու Ադրբեջանին

100
(Թարմացված է 09:10 29.07.2021)
ԱՄՆ պետքարտուղարությունը Հայաստանին ու Ադրբեջանին հորդորում է հնարավորինս շուտ վերադառնալ առարկայական բանակցությունների։

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Ամերիկայի Միացյալ Նահանգները դատապարտում է Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանին բռնությունների վերջին էսկալացիան։ Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսի հայտարարության մեջ, որը հրապարակել է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը։

«Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին պահպանել հրադադարի իրենց հանձնառությունները՝ անհապաղ քայլեր ձեռնարկելով իրավիճակի դեէսկալացիայի ուղղությամբ»,– նշել է Փրայսը։

Ըստ ԱՄՆ պետքարտուղարության` շարունակվող լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին ընդգծում է, որ միայն համապարփակ կարգավորմամբ, որը կներառի դեռևս չլուծված բոլոր հարցերը, հնարավոր կլինի նորմալացնել հարաբերությունները երկու երկրների միջև և տարածաշրջանի մարդկանց հնարավորություն տալ միմյանց հետ խաղաղ ապրել։ Միացյալ

Նահանգները հորդորում է Հայաստանին և Ադրբեջանին հնարավորինս շուտ վերադառնալ առարկայական բանակցությունների ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ հասնելու հակամարտության տևական քաղաքական կարգավորման։

Հիշեցնենք` հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել էին սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել էին Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։

Ադրբեջանական ստորաբաժանումները, տալով կորուստներ, հետ են շպրտվել. ՊՆ

Հայկական կողմն ունի երեք զոհ, չորս վիրավոր։

Հուլիսի 29-ին` ժամը 03:00-ի սահմանում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում, Քարվաճառի ուղղությամբ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները, խախտելով նախորդ օրը ձեռք բերված` կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունը, կրկին դիմել են սադրանքի ու կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ։

100
թեգերը:
Սահման, Ադրբեջան, ԱՄՆ, Հայաստան
թեմա:
Սահմանային խախտումներ. իրադրությունը Սյունիքում և Գեղարքունիքում
Ըստ թեմայի
Բաքվի հայտարարության ֆոնին չի բացառվում ավելի մեծ կոնֆլիկտի հնարավորությունը. փորձագետ
«Թևանցելով, դիրքը հետ ենք գրավել». տեսանյութ հարձակման ենթարկված հայկական դիրքից
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին քաղաքական գործընթացների վերսկսման կոչ է անում. Լաքոտ
44–օրյա պատերազմից հետո առաջին լայնածավալ էսկալացիան հայ-ադրբեջանական սահմանին. տեսանյութ
Սերգեյ Մարկեդոնով

Հայ-ադրբեջանական հակամարտությունում չի կարող բեկում լինել մեկ օրում. Մարկեդոնով

306
(Թարմացված է 19:05 28.07.2021)
90-ականներին լարվածություն կար Նախիջևանի և Տավուշի ուղղությամբ, իսկ վերջին պատերազմից հետո՝ նաև Սյունիքում։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Հայ-ադրբեջանական հակամարտությունը չի սահմանափակվում ղարաբաղյան խնդրով, քանի որ երկու երկրների սահմանի մյուս հատվածները դարձել են միջադեպերի, այդ թվում՝ զինված միջադեպերի օջախներ: Sputnik ռադիոկայանի եթերում նման կարծիք հայտնեց ՌԴ ԱԳՆ Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի առաջատար գիտաշխատող, «Միջազգային վերլուծություն» («Международная аналитика») ամսագրի գլխավոր խմբագիր Սերգեյ Մարկեդոնովը։

Նա հիշեցրեց, որ 90-ականներին լարվածություն կար Նախիջևանի և Տավուշի ուղղություններով։ Իսկ ղարաբաղյան վերջին պատերազմից հետո, երբ նոր պետական սահման հայտնվեց ,և ծագեցին սահմանազատման և սահմանագծման, սահմանները հստակեցնելու հարցերը, այդ թվում՝ Սյունիքում, հարաբերություններն է՛լ ավելի բարդացան։ Եվ արդիական դարձավ այն հարցը, թե ինչ քարտեզներով է պետք սահմանազատում և սահմանագծում իրականացնել․ խորհրդային շրջանի՞, 50-60-ականների՞, տնտեսակա՞ն, թե՞ ռազմական-տեղանքային քարտեզներով և այլն։

«Գոյություն ունեն ոչ միայն աշխարհագրական և տեղագրական, այլև ռազմաքաղաքական նկատառումներ։ Ղարաբաղյան պատերազմից հետո Անդրկովկասում կտրուկ փոխվեց ստատուս քվոն։ Հայաստանը պարտված կողմ դարձավ, և Ադրբեջանը սկսեց փորձել կանոններ թելադրել»,-նշեց Մարկեդոնովը։

Հայ-ադրբեջանական սահմանային գոտու լարվածության օջախները

Վերլուծաբանը ճնշման մեթոդ է համարում ադրբեջանական խմբերի ներթափանցումը Հայաստանի տարածք, ինչպես նաև պարբերաբար աճող լարվածությունը Նախիջևանի ուղղությամբ։ Նրա համոզմամբ՝ ադրբեջանական կողմն այդպիսով փորձում է ստանալ իր ուզածը, իսկ Հայաստանում ոչ միանշանակ են դիտարկվում իշխանության գործողությունները, որոնք երբեմն գնահատվում են որպես պարտվողական գծի շարունակություն:

«Ղարաբաղյան պատերազմը փակեց ստատուս քվոն, բայց ընդհանուր առմամբ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների խնդիրը չփակեց։ Քանի որ հայկական կողմի համար Ղարաբաղի կարգավիճակի հարցը բաց է, ադրբեջանական կողմի համար այն փակ է։ Միջանցքների և հաղորդակցության ապաշրջափակման հարցը հետաքրքիր է ադրբեջանական կողմին, իսկ հայկական կողմին՝ ոչ, և այլն»,-ընդգծեց նա։

Դրա հետ մեկտեղ Հայաստանն ու Ադրբեջանը երկարաժամկետ հեռանկարում ղարաբաղյան հակամարտության լուծում գտնելու և հարաբերություններ հաստատելու որոշակի ներուժ ունեն, սակայն մի քանի գործոն կա, որոնք պետք է կարգավորվեն՝ սահմանների սահմանազատում և սահմանագծում, տարընթերցումներ Ղարաբաղի կարգավիճակի և միջանցքների բացման հարցում։ Նա ոչ պակաս կարևոր է համարում արտաքին խաղացողների դերը։

«Կարևոր է նշել, որ հրադադարը պետք է սկսվի ռուսական միջնորդության շնորհիվ։ Շատերը հայտարարում են, որ Ռուսաստանը գլուխ չի հանում, բայց մի՞թե քննադատները լավ ծրագիր ունեն, որևէ բան, որը կհաղթահարի բազմամյա ատելությունն ու երկու հարևանների միջև խնդիրները»,-նշեց Մարկեդոնովը։

Վերլուծաբանը վստահ է, որ միայն փոքր քայլերով կարելի է հասնել իրավիճակի շտկման։ Հազիվ թե հաջողվի մեկ օրում երկու երկրների հարաբերություններում արմատական առաջընթաց ապահովել։

Հիշեցնենք` հուլիսի 28-ին` ժամը 03:40-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։

Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին քաղաքական գործընթացների վերսկսման կոչ է անում. Լաքոտ

306
թեգերը:
Սերգեյ Մարկեդոնով, Պատերազմ, Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
ՀՀ նախագահն իր աջակցությունն է հայտնում հայոց բանակին
Սահմանին զոհված զինծառայողներից մեկը Չինչին գյուղի միակ շրջանավարտ Դավիթն է
Սահմանին զոհված Կորյուն Հարությունյանը բազմազավակ ընտանիքի միակ որդին էր
Կրակոցները բնակչությանը նոր զիջումների պատրաստելու համար են. քաղտեխնոլոգ
Կութ գյուղի մուտքը. արխիվային լուսանկար

Կութի մուտքը փակ է, Սոթքի հանքն էլ չի աշխատում. Սանոսյանը հայտնեց` ինչ իրավիճակ է մարզում

0
(Թարմացված է 13:22 29.07.2021)
Գեղարքունիքի մարզպետը նշեց, որ մեր բանակը հակառակորդին շատ արժանի պատասխան է տվել և բնագծի որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի մուտքը փակ է անվտանգության նկատառումներով։ Կառավարությունում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը` պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է փակվել գյուղի տարածքը և լրատվամիջոցների ներկայացուցիչներին չի թույլատրվում ներս մտնել։

«Կութի հարակից տարածքում հակառակորդի կողմից դեռ մայիսի 13-14-ից կա որոշակի առաջխաղացում, բացի այդ, հաշվի առնելով, որ սահմանին նախորդ գիշեր փոխհրաձգություն է եղել, որոշվեց, որ այդպես վարվենք»,–ասաց Սանոսյանը։

Անդրադառնալով Սոթքի ոսկու հանքի աշխատանքներին` մարզպետը նշեց, որ հանքը ինչպես երեկ, այնպես էլ այսօր, չի աշխատում։ Սանոսյանի խոսքով` կրկին անվտանգության նկատառումներից ելնելով` աշխատակիցները դուրս են բերվել հանքի տարածքից։ Բացի այդ, նաև որոշակի տեխնիկա է դուրս բերվել Սոթքի հանքից։ Նա վստահեցրեց` հանքի ղեկավարությունը համագործակցում է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի հետ և երբ անվտանգության խնդիր չի լինի, կշարունակեն աշխատել։

«Մեր բանակը հակառակորդին շատ արժանի պատասխան է տվել, և բնագծի որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։ Իրավիճակի առնչությամբ անհանգստություն բոլորիս մոտ կա, այդ թվում՝ մեր բնակիչների, բայց ուզում եմ ասել, որ բնակիչները պատվով, ամուր կանգնած են մեր համայնքներում։ Երբ միջադեպեր են լինում, փոխհրաձգություն է լինում, անպայման գյուղից որոշակի խմբեր հավաքվում և այցելում են զինվորներին` հարցուփորձ անում, թե ինչի կարիք կա»,–ասաց Սանոսյանը։

Ինչ վերաբերում է հարցին` եթե իրավիճակը լարված մնա, ինչպես են սեպտեմբերին դասերը սկսվելու, Սանոսյանը պատասխանեց, որ արդեն իսկ ունեն նման փորձ, որ սահմանամերձ համայնքների երեխաները հեռավար կրթության են անցնում նման դեպքերում։

Հիշեցնենք` հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել էին սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել էին Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։

Ադրբեջանական ստորաբաժանումները, տալով կորուստներ, հետ են շպրտվել. ՊՆ

Հայկական կողմն ունի երեք զոհ, հինգ վիրավոր։

Հուլիսի 29-ին` ժամը 03:00-ի սահմանում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում, Քարվաճառի ուղղությամբ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները, խախտելով նախորդ օրը ձեռք բերված` կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունը, կրկին դիմել են սադրանքի ու կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ։

0
թեգերը:
Գնել Սանոսյան (Գեղարքունիքի մարզպետ), հայ-ադրբեջանական, ադրբեջանցի, Սոթք, Կութ
Ըստ թեմայի
Կողմերն ինչպես դիրքավորված էին, հիմա նույն դիրքով կանգնած են. Գեղարքունիքի մարզպետ
ՄԻՊ–ն այցելել է զինվորական հոսպիտալ և տեսակցել Գեղարքունիքում վիրավորված զինծառայողներին
Միանգամից սկսեցին կրակել. Գեղարքունիքում վիրավորված տղաները մանրամասներ են հայտնել