Տիգրան Ուրիխանյան

Ուրիխանյանն առաջարկում է Ռուսաստանի հետ միութենական պետություն ձևավորել

1509
(Թարմացված է 16:33 26.12.2020)
Տիգրան Ուրիխանյանը կարծում է, որ ՌԴ–ի հետ միութենական պետություն կազմելուց Հայաստանի ինքնիշխանությունը չի տուժի, սակայն շատ խնդիրներ կարող են լուծվել, այդ թվում՝ անվտանգության։

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. «Ալյանս» կուսակցությունն առաջարկում է հայ ժողովրդի բոլոր խնդիրները հնարավորինս սեղմ ժամկետներում լուծել Ռուսաստանի հետ միութենական պետություն ձևավորելու միջոցով։ Այսօր կուսակցության արտահերթ համագումարի ժամանակ նման հայտարարություն արեց կուսակցության առաջնորդ Տիգրան Ուրիխանյանը։

Внеочередной съезд партии Альянс (26 декабря 2020). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan
«Ալյանս» կուսակցության համագումար

«Շատերը հարցնում են` արդյո՞ք դա ենթադրում է, որ Հայաստանը Ռուսաստանի կազմում կներառվի։ Ո՛չ։ Դա նշանակում է ձևավորել միջպետական միություն՝ հիմնվելով տրամաբանությունից բխող իրավաչափության վրա։ Այդ դեպքում Հայաստանը շարունակում է մնալ ՄԱԿ-ի անդամ, ինքնիշխան ու անկախ երկիր, որն ամրապնդում է իր բանակն ու վարում իր արտաքին քաղաքականությունը։ Մնացած բոլոր խոսակցությունները կենցաղային անգրագիտության մակարդակի են»,–ասաց նա։

Тигран Уриханян на внеочередном съезде партии Альянс (26 декабря 2020). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan
Տիգրան Ուրիխանյան

Նրա խոսքով` ներկա ճգնաժամային պայմաններում Հայաստանին անհրաժեշտ է Ռուսաստանի աջակցությունը, որը պետք է ունենա կոնկրետ դրսևորումներ: Եթե իրականությունը ստիպում է, որ տարածաշրջանում ռուսական խաղաղապահների ներկայություն, ռազմաբազաների կամ բազաների առկայություն լինի Հայաստանում կամ գուցե նույնիսկ Արցախի մնացորդներում, ապա հաջորդ տրամաբանական քայլը, ըստ նրա, պետք է լինի միավորված զորախմբի ձևավորումը սահմանապահ ուժերի տեսքով։

  • «Ալյանս» կուսակցության համագումար
    «Ալյանս» կուսակցության համագումար
    © Sputnik / Aram Nersesyan
  • Տիգրան Ուրիխանյան
    Տիգրան Ուրիխանյան
    © Sputnik / Aram Nersesyan
  • «Ալյանս» կուսակցության համագումար
    «Ալյանս» կուսակցության համագումար
    © Sputnik / Aram Nersesyan
  • Տիգրան Ուրիխանյան
    Տիգրան Ուրիխանյան
    © Sputnik / Aram Nersesyan
  • «Ալյանս» կուսակցության համագումար
    «Ալյանս» կուսակցության համագումար
    © Sputnik / Aram Nersesyan
  • «Ալյանս» կուսակցության համագումար
    «Ալյանս» կուսակցության համագումար
    © Sputnik / Aram Nersesyan
1 / 6
© Sputnik / Aram Nersesyan
«Ալյանս» կուսակցության համագումար

«Այո, մենք տեսնում ենք միութենական միավորման նոր ձևաչափ, որի սահմանները, այդ թվում ՝ Հայաստանի և Արցախի պատասխանատվության շրջանակներում, պետք է պաշտպանվեն համատեղ`ներգրավելով Ռուսաստանի զինված ուժերին»,– նշեց քաղաքական գործիչը:

Միաժամանակ նա առաջնային է համարում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը։ Նոր կառավարություն պետք է ձևավորվի, որի անդամները փորձ կունենան, «նախկին ռեժիմի» ներկայացուցիչներ չեն լինի, ինչպես նաև կարող են արդյունավետ արտաքին քաղաքականություն վարել։ Նրա խոսքով` «Ալյանսը» երկրում իշխանափոխություն կատարելու հայտ է ներկայացնում, սակայն ընդդիմադիրների հանրահավաքներին չմասնակցելը չի նշանակում, որ չի ցանկանում այդ գործընթացի մաս լինել:

Внеочередной съезд партии Альянс (26 декабря 2020). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan
«Ալյանս» կուսակցության համագումար

Հիշեցնենք, որ ԼՂ վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ընդդիմադիր ուժերն ու նրանց կողմնակիցները պահանջում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը ՝ նրան մեղադրելով ազգային շահերի դավաճանության մեջ: Ընդդիմության առաջնորդներն ու ակտիվիստները պարբերաբար հրավիրվում են քննչական մարմիններ։

1509
թեգերը:
Ռուսաստան, Տիգրան Ուրիխանյան, Հայաստան
Ըստ թեմայի
Փաշինյանն ընդունել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարին
Իսրայելի օրինակը մեզ համար չէ՞. արևելագետը` Սյունիքից տարածքներ հանձնելու մասին
Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը քննարկել են ղարաբաղյան խնդիրը
Շատ կարևոր էր թողնել, որ 17 կուսակցություններն ինքնարտահայտվեն. Վահագն Ալեքսանյան
Սերժ Սարգսյան. արխիվային լուսանկար

Սերժ Սարգսյանի գրասենյակում զարմացած են Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունից

207
(Թարմացված է 21:58 05.05.2021)
ՀՀԿ–ն կարծում է, որ կապիտուլյանտ իշխանությունների դեմ պայքարը պետք է իրականացվի տարբեր ձևաչափերով։

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի- Sputnik. ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակում զարմացած են ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ ունեցած հանդիպման մասին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակման առիթով։

Հատկապես, որ դա արվել է առանց հանդիպման մյուս կողմերին նախապես տեղեկացնելու։ Այս մասին ասված է Սերժ Սարգսյանի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։

«Ինչ վերաբերում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին համատեղ մասնակցելու՝ ՀՀ առաջին նախագահի կողմից այսօր կրկին արված առաջարկին, ապա հիշեցնում ենք, որ ՀՀ երրորդ նախագահի գլխավորած Հանրապետական կուսակցությունն ընդամենը օրեր առաջ իր որոշումն ընտրություններին մասնակցելու, ինչպես նաև ձևաչափի վերաբերյալ կայացրել է և հրապարակել: Սերժ Սարգսյանի դիրքորոշումն է, որ ստեղծված իրավիճակում խնդրի լուծման համար անհրաժեշտ է ընտրել արդյունավետ մարտավարություն, ուստի կապիտուլյանտ իշխանությունների դեմ պայքարը կարող է իրականացվել տարբեր ձևաչափերով»,– ասված է ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի հայտարարության մեջ։

Հիշեցնենք` Տեր–Պետրոսյանն այսօր հայտնել էր, որ ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջարկել է արտահերթ խորհրդարանական ընտրություններին հանդես գալ միասնական դաշինքով։ Ըստ առաջին նախագահի` Քոչարյանը հրաժարվել էր, իսկ Սարգսյանը չէր պատասխանել։ Տեր–Պետրոսյանն ասում է, որ հիմա էլ նույն առաջարկն է անում նախագահներին։

Տեր–Պետրոսյանի առաջարկի մեջ միասնականության գաղափարն առաջնահերթ խնդիր է. Թևան Պողոսյան

Տեր–Պետրոսյանի այս հայտարարությանը արձագանքել է նաև ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը` հայտնելով, որ հանդիպումը կայացել է մարտի 25-ին` Տեր-Պետրոսյանի առաջարկով, որը Քոչարյանին է փոխանցել Բակո Սահակյանը։

Ըստ Վիկտոր Սողոմոնյանի  ներկայացրած մեկնաբանության` Քոչարյանը մերժել է Տեր–Պետրոսյանի առաջարկը՝ ասելով, որ  արտահերթ ընտրությունների անցկացման դեպքում այլ ձևաչափով մասնակցելու մտադրություն ունի, և որ այդ քայլը կհարվածի «Հայրենիքի փրկության շարժմանը»։

207
թեգերը:
Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Ազգային ժողովի ընտրություններ, Հայաստան
Ըստ թեմայի
Այսօրվա ընտրությունն օրենքից բխող ձևական գործընթաց է. Մարուքյան
Դա քաղաքական բլեֆ է. քաղտեխնոլոգը խոսել է Փաշինյանի ելույթի և ընտրությունների մասին
Նիկոլ Փաշինյանը հայտնեց` ինչ կարգախոսով է «Իմ քայլը» մասնակցելու ընտրություններին
Վիկտոր Սողոմոնյան. Ռոբերտ Քոչարյան

Կոռեկտ չէ. Քոչարյանի գրասենյակի ղեկավարը պատասխանել է Լևոն Տեր–Պետրոսյանին

241
(Թարմացված է 21:06 05.05.2021)
ՀՀ 2–րդ նախագահի գրասենյակի ղեկավարը ևս մեկ անգամ ընդգծել է, որ իրենք ընտրել են մասնակցության այլ ձևաչափ, որի մասին կհայտարարեն ամենամոտ ապագայում։

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի- Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը պատասխանել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի այսօրվա հայտարարությանը` նշելով, որ հանդիպումների մանրամասների միակողմանի բացահայտումը կոռեկտ չէ, հատկապես, երբ բացահայտողը խեղաթյուրում է դրանց բովանդակությունը։

Հիշեցնենք` Տեր–Պետրոսյանն այսօր հայտնել էր, որ ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջարկել է արտահերթ խորհրդարանական ընտրություններին հանդես գալ միասնական դաշինքով։ Ըստ առաջին նախագահի` Քոչարյանը հրաժարվել էր, իսկ Սարգսյանը չէր պատասխանել։ Տեր–Պետրոսյանն ասում է, որ հիմա էլ նույն առաջարկն է անում նախագահներին։

Տեր–Պետրոսյանի հիշատակած հանդիպումը կայացել է մարտի 25-ին` Տեր-Պետրոսյանի առաջարկով։

«Նախագահ Քոչարյանին հանդիպման առաջարկի մասին ասել է Բակո Սահակյանը` միաժամանակ տեղեկացնելով, որ Տեր-Պետրոսյանն արտահերթ ընտրություններին համատեղ մասնակցելու գաղափար ունի։ Նախագահ Քոչարյանը մերժել է այդ գաղափարը, ինչի մասին Բակո Սահակյանը տեղեկացրել է Տեր-Պետրոսյանին։ Վերջինս, այնուամենայնիվ, առաջարկել է, որպեսզի հանդիպումը կայանա։ Եվ այն տեղի է ունեցել»,– հայտնում է նա։

Ըստ Սողոմոնյանի` հանդիպման ժամանակ քննարկում չի ծավալվել, քանի որ Քոչարյանը կրկին մերժել է Տեր–Պետրոսյանի առաջարկը՝ այն պատճառաբանելով բարոյական նկատառումով, քանի որ արտահերթ ընտրությունների անցկացման դեպքում այլ ձևաչափով մասնակցելու մտադրություն ունի։ Բացի դրանից, նրա համոզմամբ, այդ քայլը կհարվածի «Հայրենիքի փրկության շարժմանը»։

«Սա է եղելությունը։ Կարող է թվալ, թե Տեր-Պետրոսյանն ամեն բան ճիշտ է ասել, ու ես ընդամենը կրկնում եմ նրա պատմությունը։ Բայց այդպես չէ. մասնավորապես, կարծես թե պատահմամբ, նա վրիպում է, թե «Հայրենիքի փրկության շարժումը» նախագահ Քոչարյանն էր ստեղծել»,– գրում է 2-րդ նախագահի գրասենյակի ղեկավարը` ևս մեկ անգամ ընդգծելով, որ իրենք ընտրել են մասնակցության այլ ձևաչափ, որի մասին կհայտարարենք ամենամոտ ապագայում։

Գարնանային սրացման և դավաճանի բարդույթ. Քոչարյանի գրասենյակը պատասխանել է Փաշինյանին

Հիշեցնենք՝ մարտի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հունիսի 20-ին Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններ կկայանան: Ավելի ուշ Ազգային ժողովը հաստատեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան միայն համամասնական ընտրակարգով։

Ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հրաժարական տալու մասին։ ՀՀ նախագահը ընդունեց վարչապետի և կառավարության հրաժարակամը։

 

241
թեգերը:
Ազգային ժողովի ընտրություններ, Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Հայաստան
Ըստ թեմայի
Պուտինն ու Էրդողանը խոսել են ղարաբաղյան կարգավորման մասին
Պատրաստվելով պատերազմի` մենք հակառակորդին դրդել ենք պատերազմի. Փաշինյան
Սարգսյանն ու Քոչարյանը գենետիկորեն վախ են ներարկել ազգի մեջ պատերազմի նկատմամբ. Փաշինյան
Արման Թաթոյան. արխիվային լուսանկար

Վազգեններին շան պես կապել ենք. Թաթոյանը ներկայացրել է հայատյացության նոր դրսևորումները

154
(Թարմացված է 00:19 06.05.2021)
Թաթոյանի այս զեկույցը կուղարկվի միջազգային կառույցներին՝ հատուկ նշումով այն մասին, որ տասնամյակներ շարունակ ադրբեջանական իշխանությունների նման հայատյաց ու թշնամանքի քարոզի քաղաքականությունն է, որ հանգեցրել է պատերազմի ընթացքում խոշտանգումների, դաժանությունների։

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի  - Sputnik. «Սպանված հայ զինվորների և շղթայված գերիների պուրակ Բաքվում. մարդկային տառապանքների թանգարան և ռասիզմի խթանում»։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն այսպես է վերնագրել իր նոր արտահերթ զեկույցը (անգլերենով): Տեղեկությունը ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հրապարակել է Facebook–ի իր էջում։

Բաքվում ոչ միայն հայ զինվորների սաղավարտներն են. գերիների ու պուրակի հարցերը՝ ԵԽԽՎ–ում

Այս զեկույցն այն մասին է, թե ինչ ազդեցություն է ունեցել 2021 թվականի ապրիլի 12-ին Բաքվում բացված, այսպես կոչված «Ռազմավարի պուրակը» ադրբեջանական ընկալումներում:

Թաթոյանը ներկայացրել է ադրբեջանականդ ընկալումների մի քանի օրինակ։

  • Վազգեններին շան պես կապել են, որ չփախչեն:
  •  Շնորհակալություն այն մարդկանց, ովքեր աշխատել, պատրաստել են այս մոդելները: Ստորներին, անամոթներին, անբարոյականներին, դավաճաններին, խորամանկներին, դահիճներին բնորոշ բոլոր գծերը ամենայն ճշգրտությամբ պատկերել են:
  • Ռազմական ավարի պուրակը ռևանշիստների համար խրատ է, դաս, հերթական «Երկաթե բռունցքի» մասին նախազգուշացում է:
  • Հաջորդ կանգառը՝ Երևան, Զանգեզուր, Գյոյչա (Սևան):
  •  Ցանկանում եմ, որ այս ավարի ու մոդելների ցուցադրությունը երկարաժամկետ լինի, որովհետև ապագա սերունդը պետք է ճանաչի ազգի թշնամուն և ատելությամբ հիշի:
  • Ընկերներ, ասեք տեսնեմ այս մոդելների վրա անամոթների աչքերը ինչ էլ մեծ են: Կեցցեն ստեղծողները: Կարծես անօդաչուի գալուց են վախենում: Երկրորդ մոդելի դեպքում մեր պարոն Նախագահի իրավացի խոսքն է. «Ի՞նչ եք առնետի պես թաքնվել այստեղ-այնտեղ» և այլն:

«Այս զեկույցում տեղ են գտել կոնկրետ օգտատերերի, այդ թվում` հանրային գործիչների խոսքերը: Այն կոնկրետ ապացույցներով` տեսանյութերով ու լուսանկարներով ցույց է տալիս, որ պուրակը հայատյացության և թշնամանքի գեներացիայի հերթական աղբյուրն է, որ ունի պետական բացահայտ հովանավորչություն»,–գրել է Թաթոյանը:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի այս զեկույցը կուղարկվի միջազգային կառույցներին՝ հատուկ նշումով այն մասին, որ տասնամյակներ շարունակ ադրբեջանական իշխանությունների նման հայատյաց ու թշնամանքի քարոզի քաղաքականությունն է, որ հանգեցրել է պատերազմի ընթացքում խոշտանգումների, դաժանությունների, իսկ այժմ բացարձակ խաթարում են խաղաղությունն ու համերաշխությունը տարածաշրջանում:

Հիշեցնենք` Բաքվում բացվել է ավար վերցված հայկական զրահատեխնիկայի «պուրակ», որը տեղակայվել է հինգ հեկտար տարածքում։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` այգու մուտքի մոտ կարելի է տեսնել ադրբեջանական բանակի կողմից վերցված ավելի քան 2000 ավտոմեքենաների համարանիշներ, ինչպես նաև բազմաթիվ սաղավարտներ։ Տարածքում կան նաև հայ զինվորների մանեկեններ։

154
թեգերը:
Բաքու, պուրակ, զինծառայող, միջազգային կառույցներ, Ադրբեջան, Հայաստան, Արման Թաթոյան, ՀՀ ՄԻՊ
Ըստ թեմայի
«Նորոգման աշխատանքների» քողի տակ Ադրբեջանն աղավաղում է Շուշիի Ղազանչեցոցը. Արցախի ՄԻՊ
Գլխատումներ, մահացածների նկատմամբ անարգանք․ ՄԻՊ-ը 297 տեսանյութ ու լուսանկար է վերլուծել
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են գերությունից վերադարձած անձանց