Հանրապետության հրապարակ

«Մեր կենտրոնական շտաբը տեղափոխվելու է Հանրապետության հրապարակ». Իշխան Սաղաթելյան

92
(Թարմացված է 15:31 25.12.2020)
ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչը հայտնեց, որ Հանրապետության հրապարակը լինելու է իրենց շարժման ղեկավարման կենտրոնը։

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. «Հայրենիքի փրկության շարժման» կենտրոնական շտաբը տեղափոխվելու է Հանրապետության հրապարակ։ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Այսօր Սաղաթելյանին հրավիրել էին հարցաքննության` ՀՔԾ–ի առջև իր ելույթի համար։ Սաղաթելյանը որևէ բացատրություն չէր տվել։

«Մեր վրաններն ավելի են «ամրացվելու», և հրապարակը լինելու է մեր շարժման ղեկավարման կենտրոնը»,–ասաց Սաղաթելյանը։

Նա հայտնեց, որ այսօր էլ անհնազանդության ակցիաներ են սպասվում։ Սաղաթելյանը վստահեցնում է` պայքարը չի մարելու, քանի դեռ երկրի վարչապետը Նիկոլ Փաշինյանն է։

Նա նշեց` գործող իշխանության քայլերի հետևանքով կորցրել ենք մեր հայրենիքի մի մասը, և եթե այսպես շարունակվի, մեր պետականությունն ենք կորցնելու։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ են անցկացվում Արցախում հրադադար հաստատելու վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։

Բերման են ենթարկել Յուրի Խաչատուրովի որդուն ու մոտ 70 այլ ցուցարարի

Ընդդիմադիր կուսակցությունների նախաձեռնությամբ ստեղծվել է «Հայրենիքի փրկության շարժում», որը վարչապետի միասնական թեկնածու ունի` Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը։

Դեկտեմբերի 22–ից ընդդիմադիրները նստացույց են հայտարարել ու գիշերում են Հանրապետության հրապարակում տեղադրված վրաններում։

92
թեգերը:
ընդդիմություն, Իշխան Սաղաթելյան, Հայաստան
Ըստ թեմայի
Մենք իշխանության չենք ձգտում. Սեյրան Օհանյանը միացել է ընդդիմության հանրահավաքին
Իսրայելի օրինակը մեզ համար չէ՞. արևելագետը` Սյունիքից տարածքներ հանձնելու մասին
Նախագահին պետք է լիազորել բանակցություններ վարել ՀՀ անունից. Էդմոն Մարուքյան
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին

ՀՀ փոխվարչապետն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են գերեվարվածների անվտանգ վերադարձի հարցը

70
(Թարմացված է 17:22 16.01.2021)
Հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում ընդգծվել է Ռազմավարական երկխոսության հարթակի կարևորությունը:

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի - Sputnik. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին քննարկել են պատերազմից տուժածներին ԱՄՆ կառավարության կողմից ցուցաբերվող աջակցությունը և գերեվարվածների անվտանգ վերադարձին ուղղված ջանքերը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանության լրատվության ծառայությունը Facebook-ի պաշտոնական էջը։

ՀՀ կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ փոխվարչապետը դեսպանին է ներկայացրել պատերազմի հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև կառավարության կողմից հաստատված՝ Արցախի աջակցության ծրագրերը, դրանց բովանդակությունն ու ընթացքը:

«ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին փոխվարչապետին հայտնել է ամերիկյան կողմի պատրաստակամությունը շարունակելու ցուցաբերել աջակցություն ինչպես կարճաժամկետ ծրագրերի, այնպես էլ երկարաժամկետ ռազմավարական բարեփոխումների իրականացման ուղղությամբ: Այս շրջանակներում երկուստեք կարևորվել է արդարադատության ոլորտի բարեփոխումները»,- նշված է հաղորդագրության մեջ։

Զրուցակիցներըն անդրադարձել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների զարգացմանը, ընդգծվել է Ռազմավարական երկխոսության հարթակի կարևորությունը:

Նշենք՝ հունվարի 12-ին հայտնի դարձավ, որ տարածաշրջանում տնտեսական, առևտրային և տրանսպորտային կապերի ապաշրջափակման նպատակով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների մասնակցությամբ ստեղծվող եռակողմ աշխատանքային խմբում հայկական կողմը կներկայացնի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Մհեր Գրիգորյանը պաշտոնից չի հրաժարվել

70
թեգերը:
Լին Թրեյսի, Մհեր Գրիգորյան, Հայաստան, ԱՄՆ, Դեսպան, փոխվարչապետ
Ըստ թեմայի
Հանդիպել են Հայաստանի ու Ռուսաստանի փոխվարչապետների գլխավորած պատվիրակությունները
Փոխվարչապետի աշխատակազմի նախկին ղեկավարը նոր պաշտոն է ստացել
«Նոր միջոցառումներ ներկայացնել». փոխվարչապետն Արցախի հարցով նիստ է վարել
Շիրակի մարզպետարան

Ո՞վ կլինի Շիրակի նոր մարզպետը

705
(Թարմացված է 17:24 16.01.2021)
Շիրակի մարզն ընդհանուր առմամբ 9 մարզպետ է ունեցել, նրանցից 6-ը պաշտոնավարել են վերջին 10 տարում։

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի - Sputnik, Արմենուհի Մխոյան. Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի՝ պաշտոնից ազատվելու մասին տեղեկությունից անմիջապես հետո մարզում ու մամուլում «նոր մարզպետների» անուններ են շրջանառվում:

Депутат от фракции Процветающая Армения Мартун Григорян на заседании Национального Собрания Армении (1 ноября 2018). Ереван
© Sputnik / Asatur Yesayants
Մարտուն Գրիգորյան

Որոշ լրատվամիջոցներ որպես հավանական թեկնածու նշում են Մարտուն Գրիգորյանի անունը։ Նա ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր է, 2008-ին առաջադրվել է Գյումրու քաղաքապետի թեկնածու։ Հանդիսացել է «Դաշինք» կուսակցության անդամ, 2009 թվականին անդամագրվել է ԲՀԿ-ին, ընտրվել է ԲՀԿ Շիրակի մարզային խորհրդի նախագահ, 2012 թվականի մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման պատգամավոր թիվ 34 ընտրատարածքից, 2015 թվականի մարտի 6-ին դադարեցրել է իր անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը:

Բացի Մարտուն Գրիգորյանից, շրջանառվում է նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանի անունը:

Ованнес Арутюнян
Հովհաննես Հարությունյան

Սակայն ամենաշատը շրջանառվում է ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Հովհաննես Հարությունյանի անունը: Նա մի քանի տարի բժիշկ-վիրաբույժի մասնագիտական գործունեություն է ծավալել Մոսկվայում: Ղեկավարել է Շիրակի մարզի «Բեռլին պոլիկլինիկան», իսկ 2018 թվականին նշանակվել է ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենի տեղակալ՝ պոլիկլինիկական ծառայության գծով: Զբաղեցրել է առողջապահության նախարարի խորհրդականի, ապա՝ տեղակալի պաշտոնները:

Ըստ Sputnik Արմենիայի ունեցած տեղեկության, Հովհաննես Հարությունյանը Շիրակի մարզ կվերադառնա, բայց փոխմարզպետի կարգավիճակով, իսկ մինչ նոր մարզպետի նշանակումը ժամանակավորապես կկատարի մարզպետի պարտականությունները:

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել

Ենթադրություններն ու կանխատեսումները շատ են, սակայն մարզում չեն թաքցնում՝ կառավարությունը կարող է նաև ամենաանհավանական որոշումը կայացնել: 

Հավելենք, որ Շիրակի մարզն ընդհանուր առմամբ 9 մարզպետ է ունեցել, նրանցից 6-ը պաշտոնավարել են վերջին 10 տարում։

705
թեգերը:
Մարզպետ, Շիրակի մարզ
Ըստ թեմայի
Շիրակի մարզի 72 հոգանոց կամավորական խումբն Արցախից Հայաստան է գալիս. Սոֆյա Հովսեփյան
Շիրակի մարզը զինվորական կոչում ունեցող մարզպետի տեղակալ ունի. ինչո՞վ է զբաղվելու նա
Երևանի, Շիրակի և Սյունիքի որոշ հատվածներում մի քանի ժամ շարունակ լույս չի լինի
Երևան, արխիվային լուսանկար

351 նոր դեպք, 5 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

25
(Թարմացված է 10:52 17.01.2021)
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները:

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 351–ով և դարձել 164586։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 8093 մարդ (+188), կատարվել է 623311 թեստավորում (+2607), առողջացել են վարակվածներից 152772-ը (+157)։ Գրանցվել է մահվան 2992 դեպք (+5)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1–ով և դարձել 729։

Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։

Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։

2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Որոշ սահմանափակումներ մեղմացվեցին, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակեց գործել։

Հաշվի առնելով կորոնավիրուսի 3–րդ ալիքի գոյությունն աշխարհում և այն փաստը, որ Հայաստանում վարակակիրների թիվը շարունակում է բարձր մնալ` 2021թ.–ի հունվարի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց երկրում կարանտինային ռեժիմը երկարաձգել ևս 6 ամսով։ Այն կտևի մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։

25
թեգերը:
Մահ, համավարակ, վարակ, հիվանդ, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Ռիսկի խմբում 0-19 տարեկաններն են. ինչո՞վ է վտանգավոր կորոնավիրուսի նոր մուտացիան
Հիմա էլ՝ կորոնավիրուսի բրիտանական շտամ. որքանով է այն վտանգավոր
«Հիվանդանոցում եմ պացիենտի կարգավիճակում». Բժշկականի ռեկտորը վարակվել է կորոնավիրուսով