ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ պատասխանը ՅՈՒՆԵՍԿՕ–ին. Ադրբեջանը մեղադրանքը շուռ տալու քարոզչական փորձ է կիրառել

159
(Թարմացված է 22:41 23.12.2020)
ՀՀ ԱԳՆ-ն արձանագրում է, որ մշակութային ժառանգության պահպանման խնդիրը ղարաբաղյան հակամարտության ներկա համատեքստում մեծ կարևորություն է ստացել

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակն արձագանքել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարության հայտարարությանը Արցախի մշակութային ժառանգության պահպանման խնդրի վերաբերյալ։

Մամուլի խոսնակն արձանագրում է, որ մշակութային ժառանգության պահպանման խնդիրը ղարաբաղյան հակամարտության ներկա համատեքստում կարևորագույն դերակատարում է ստացել, և այս հանգամանքն իր արտացոլումն է գտել ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության, այնպես էլ համանախագահ երկրների ու միջազգային հանրության վերջին շրջանի հայտարարություններում:

«Հայաստանը ողջունել է և պատրաստակամ է սատարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության հնարավորինս արագ իրականացումն Արցախ և հարակից շրջաններ, ինչը կնպաստի Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված ջանքերին և հնարավոր բացասական զարգացումների կանխմանը»,– ասված է ԱԳՆ–ի պատասխանում:

ՅՈՒՆԵՍԿՕ-ն կօգնի՞ փրկել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական հուշարձանները

Ինչ վերաբերում է այս հարցում Ադրբեջանի ԱԳՆ–ի դիրքորոշմանը, հայկական կողմն այն որակում է «մեղադրանքը շուռ տալու քարոզչական փորձ»` հիշեցնելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում մշակութային ժառանգության խնդիրների վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներգրավման բոլոր նախկին փորձերը խաթարվել են հենց Ադրբեջանի կողմից:

«Հիշենք, որ Հին Ջուղայի խաչքարերի բարբարոսական ոչնչացման խնդրի հետ կապված, հայկական կողմի պահանջով, ՅՈՒՆԵՍԿՕ-ն պատրաստակամություն էր հայտնել այցելել տարածաշրջան, ինչը մերժվել էր Ադրբեջանի կողմից»,– ասված է ԱԳՆ–ի հայտարարության մեջ:

Մինչդեռ, Հայաստանը և Արցախը մշտապես հարգանքով ու հոգածությամբ են մոտեցել այլ ժողովուրդների ու կրոնների մշակութային արժեքներին: Վերջին օրինակներից է 2019թ. Արցախի Շուշի քաղաքում Գոհար Տիկնոջ Վերին Մզկիթի վերականգնումը:

«Ցավոք, նման փոխադարձություն նկատելի չէ Ադրբեջանի կողմից, որը տասնամյակներ շարունակ պայքարել է Արցախում և նաև Ադրբեջանում հայկական մշակութային ներկայության դեմ՝ այդ թվում հուշարձանների զանգվածային ոչնչացման միջոցով»,– նշում է ԱԳՆ խոսնակը:

Հիշեցնենք` նոյեմբերի 20-ին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ առաջարկել էր փորձագիտական առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ մշակութային ժառանգության պաշտպանության համար:

Մեկ ամիս անց` դեկտեմբերի 21-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարությունը հրապարակային հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագիտական առաքելության ուղարկելու հարցում մնացել է միայն Ադրբեջանի պատասխանը՝ ըստ էության ակնարկելով վերջինիս ապակառուցողական մոտեցումն այդ հարցում:

Լավրովը հույս ունի, որ ՅՈՒՆԵՍԿՕ–ն ԼՂ–ի հուշարձանների հետ չի վարվի Հալեպում եղածների պես

ՅՈՒՆԵՍԿՕ–ի հայտարարությանը հաջորդեց Ադրբեջանի ԱԳՆ պատասխանը, որում միջազգային կառույցը մեղադրվում էր կողմնակալ վերաբերմունքի մեջ։ Ադրբեջանը իր դժգոհությունն էր հայտնում այն փաստից, որ ՅՈՒՆԵՍԿՕ–ն արհամարհել է իրենց պահանջը` «հայկակական 30-ամյա օկուպացիայի արդյունքում» Ադրբեջանի մշակութային ժառանգությանը հասցված վնասը հետաքննելու մասին։

159
թեգերը:
Ադրբեջան, Հայաստան, Արցախ, ՅՈՒՆԵՍԿՕ
Ըստ թեմայի
Հայաստանը Շուշիի եկեղեցու նկատմամբ վանդալիզմի փաստով նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ին
Ռուսաստանի մշակութային գործիչները դիմել են ՅՈւՆԵՍԿՕ-ին՝ Արցախի հուշարձանների խնդրով
ՅՈՒՆԵՍԿՕ-ն օգնություն է առաջարկել Արցախի մշակութային հուշարձանների պահպանության համար
Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը

ՀՀ նախագահը հայտնվել է ծուղակում, նրա համար հեշտ չէ հստակ քաղաքաական քայլ անել

2
(Թարմացված է 13:51 08.03.2021)
Քաղաքագետ Նորայր Դունամալյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ նախագահի վարքագծին և գործունեությանը ներքաղաքական զարգացումների համատեքստում, մասնավորապես իշխանության և ընդդիմության հետ նրա հարաբերություններին։
Դունամալյան. «ՀՀ նախագահը հայտնվել է ծուղակում, նրա համար հեշտ չէ հստակ քաղաքաական քայլ անել»

Նորայր Դունամալյանի դիտարկմամբ` ՀՀ նախագահի լիազորությունները մի կողմից ձևական են ու խիստ սահմանափակ` ըստ Սահմանադրության, իսկ մյուս կողմից ժամանակի ընթացքում ընդունվեցին նոր օրենքներ, որոնք նույնպես սահմանափակեցին նախագահի լիազորությունները։ Ըստ նրա`երբ խոսվում է այն մասին, որ ՀՀ նախագահը պետք է լինի Սահմանադրության երաշխավորը, ապա պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, թե այդ հարցում ինչ միջոցներ ունի նախագահը։

«Միջոցներ գրեթե չկան։ Եթե անդրադառնանք կոնկրետ Արմեն Սարգսյանի անձին, ապա նա 2018–ից ի վեր փորձում էր ավելի չեզոք դիրքորոշում ունենալ և չմտնել քաղաքական խաղերի մեջ` վեր մնալով դրանցից։ Այսօր քաղաքական դաշտում նրա մանևրելու միջոցները շատ քիչ են, նա չի կարող ԳՇ պետի հետ կապված հստակ պատասխան տալ։ Եթե ստորագրի նրա հրաժարականի հրամանագիրը, դա կբերի նրան, որ կենթարկվի խիստ քննադատության, իսկ հակառակ դեպքում դա կբերի կոնֆլիկտի վարչապետի հետ»,– նշեց քաղաքագետը։

Դունամալյանի կարծիքով` Արմեն Սարգսյանը ձգտում է իրեն հեռու պահել այդ հարցին առնչվող որոշումներից և պատասխանատվությունը փոխանցել ուրիշ ինստիտուտների։ Ըստ նրա`Սահմանադրությունն այնպիսին է, որ նախագահն արդեն իսկ չի կարող ազդել քաղաքական գործընթացների վրա։ Ստորագրել–չստորագրելով որևէ օրենք կամ ուղարկելով ՍԴ` այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը փաստացի գտնվում է գործադիր իշխանության վերահսկողության ներքո, Արմեն Սարգսյանի համար ամենակարևորն իր դիրքը պահելն է։

Քաղաքագետի գնահատմամբ` Արմեն Սարգսյանը հայտնվել է ծուղակում, նրա համար հեշտ չէ հստակ քաղաքական քայլ անել և նրա դեմ նորից կարող են օգտագործվել կոմպրոմատներ, քանի որ, ըստ Դունամալյանի, հավանաբար արդեն իսկ օգտագործվել են, որովհետև նախագահը համաձայնվեց օրենքն ուղարկել ՍԴ և չստորագրել ԳՇ պետի պաշտոնանկության հրամանագիրը։армен саркисян

 

2
Էդմոն Մարուքյան

Նիկոլ Փաշինյանն իր հրաժարականը կարող է ներկայացնել մարտի 8-ին․ Մարուքյան

405
(Թարմացված է 22:17 07.03.2021)
Մարուքյանի խոսքով՝այս պայմաններում իրենց առաջարկին չհամաձայնելը և տարբեր պատրվակներով արտահերթ ընտրությունների անցկացումը ձգձգելը անընդունելի է իրենց համար։

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի– Sputnik. Հայաստանին օր առաջ ընտրություններ են պետք՝ երկրում խաղաղություն, անդորր, կայունություն և նոր որակի իշխանություն ձևավորելու համար: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրաժարականը կարող է ներկայացնել մարտի 8-ին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Եթե Փաշինյանը համաձայնի մեր առաջարկին, այն է` զերծ մնա Գլխավոր շտաբում փոփոխություններ իրականացնելու իր նախաձեռնությունից և արտահերթ ընտրությունների օրակարգից չշեղվի, ապա խորհրդարանում վարչապետի պաշտոնին որևէ թեկնածու չառաջադրելու համաձայնությամբ իր հրաժարականը կարող է ներկայացնել մարտի 8-ին։ Այդ պահից հաշված 14 օրերի ընթացքում նոր վարչապետ չի ընտրվի և խորհրդարանը իրավունքի ուժով կհամարվի արձակված»,-գրել է Մարուքյանը։

Նա ընդգծել է, որ ըստ Սահմանադրության  92-րդ հոդվածի արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան խորհրդարանի արձակումից 30-45 օրվա ընթացքում։ Դա նշանակում է, որ ապրիլի 25-ը այն օրն է, երբ ամենասեղմ ժամկետում կարող են անցկացվել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

«Մեզ օր առաջ ընտրություններ են պետք՝ երկրում խաղաղություն, անդորր, կայունություն և նոր որակի իշխանություն ձևավորելու համար: Այս պայմաններում առաջարկին չհամաձայնելը և տարբեր պատրվակներով արտահերթ ընտրությունների անցկացումը ձգձգելը անընդունելի է մեզ համար»,-շեշտել է նա:

Հիշեցնենք, որ մարտի 4-ին, կայացել է Մարուքյան–Փաշինյան հանդիպումը։ ԼՀԿ առաջնորդը հայտնել է, որ Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակից դուրս գալու ճանապարհը արտահերթ ընտրություններն են, որն անցկացնելու կամք ունի նաև վարչապետը։

«Բարգավաճ Հայաստանը» վարչապետ հետ հանդիպման չէր գնացել`հայտարարելով, որ նրանից հրավեր չի ստացել։

Այսօր էլ Էդմոն Մարուքյանը Facebook-ի ուղիղ եթերում հայտարարեց, որ ստեղծված իրավիճակից և ճգնաժամից դուրս գալու միակ տարբերակը շարունակում է մնալ արտահերթ ընտրությունների կազմակերպումը։ Նա վստահ է՝ Նիկոլ Փաշինյանն ու նրա քաղաքական թիմը պարտվելու են արտահերթ ընտրություններում։

405
թեգերը:
Ընտրություններ, Հայաստան, Հրաժարական, Էդմոն Մարուքյան, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Փաշինյանը գնում է արտահերթ ընտրության. հայտնի է կարգախոսը
Արտահերթ ընտրությունները քաղաքացիական պատերազմի կհանգեցնեն. Բոզոյանը լուծում է առաջարկում
Ովքեր են ԳՇ պետի հավանական թեկնածուները. ընտրությունն այնքան էլ հեշտ չէ. «Փաստ»