Ադրբեջանի հետ սահմանամերձ գոտի. 18 դեկտեմբերի, 2020, Կապան

«Գորշ գոտի». սահմանազատման վիճարկելի հարցերը կարելի է առժամանակ սառեցնել. տեսանյութ

200
Գեոդեզիայի և քարտեզագրության ՊՈԱԿ–ի նախկին տնօրեն Արամ Ստեփանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող սահմանազատման գործընթացի առանձնահատկություններին։

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի - Sputnik. Արամ Ստեփանյանի դիտարկմամբ` պետական սահմանի ամրացման կամ տեղորոշման աշխատանքները բարդ քարտեզագեոդեզիական բնույթ ունեն, որոնք սովորաբար երկարատև են։ Բարդ են, քանի որ օգտագործվող աշխատանքային նյութերը տարբեր են իրենց տեսակով և ժամանակային առումով։

«Փաստացի այսօր ունենք սահմանի նկարագրեր, ինչպես նաև խորհրդային ժամանակահատվածում ստեղծված տեղագրական քարտեզներ, որոնք համեմատությունների և տրանսֆորմացիաների միջոցով պետք է տեղափոխենք ու հարմարեցնենք այսօրվա գործող պայմաններին և հիշյալ նյութերը համադրելով` ստանանք պատկերը, թե որքանով են համապատասխանում նախկին քարտեզներն այսօրվա իրավիճակին»,– նշեց Գեոդեզիայի և քարտեզագրության ՊՈԱԿ–ի նախկին տնօրենը։

Ստեփանյանի կարծիքով` նախկինում հիշյալ ՊՈԱԿ–ը ստեղծեց պետական տեղագրական մասշտաբային քարտեզների շարքը և բազային քարտեզ ընդունեց 1/10000–ի մասշտաբը, այդ աշխատանքներում առկա էին որոշակի խնդիրներ։

Սահմանազատումից հետո Շուռնուխի 12 տները ադրբեջանական տարածքում են մնում. տեսանյութ

Փաստացի խորհրդային ժամանակաշրջանում ստեղծված քարտեզների վրա նշված էր այն սահմանը, որը բաժանում էր երկու խորհրդային հանրապետություններին, հետևաբար թվայնացման ժամանակ օգտագործվեց քարտեզներում պատկերված ռելիեֆը, և երբ արբանյակային լուսանկարների միջոցով արդեն այսօրվա իրականությունը տեղադրվեց` կատարելով թարմացումներ, նկատելի դարձավ, որ ունենք այնպիսի իրավիճակ, երբ տեղանքի ռելիեֆը չի համապատասխանում այսօրվա բարձունքային մոդելին։

«Օրինակ քարտեզում տեսնում էինք մի բլուր, որի լանջի ստորին հատվածով անցնում էր սահմանը, սակայն չափագրումների արդյունքում, որոնք կատարվել են GPS համակարգի գործիքներով, պարզվեց, որ սահմանն անցնում է բլուրի վրայով։

Չափագրումներում առկա անհամապատասխանությունը նշանակում է, որ կա որոշակի խնդիր, որը պետք է քննարկել»,– նշեց Գեոդեզիայի և քարտեզագրության ՊՈԱԿ–ի նախկին տնօրենը։

Ստեփանյանի գնահատմամբ` խորհրդային ժամանակաշրջանում ստեղծված քարտեզներն ունեցել են թերություններ, բայց հաշվի առնելով հանգամանքը, որ ապրում էինք մեկ միասնական պետության մեջ, նման թերություններն այնքան էլ պատշաճ ուշադրության չէին արժանանում, ուստի խորհրդային ժամանակներում կազմված քարտեզների ամբողջ շղթան պետք է ստուգվի։

Այս պահին կան քարտեզագրական այլ հարթակներ, որտեղ սահմանը մեկ այլ կերպ է նշված, հետևաբար չի կարելի միանշանակ առաջնորդվել դրանցով։ Սահմանազատման աշխատանքները պահանջում են նաև լուրջ գիտական հիմնավորումներ, որոնք պետք է թողնել մասնագետներին, այլ ոչ թե առաջնորդվել Google Maps հավելվածով։ Ըստ Ստեփանյանի` եթե կան հատվածներ կամ, այսպես կոչված, գորշ տարածքներ, որոնք սահմանային առումով շատ վիճարկելի են և հայկական ու ադրբեջանական կողմերը չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ, ապա պարտադիր չէ, որ հենց այս պահին այդ հատվածներում ամրագրվի պետական հատված, այդ հարցը կարելի թողնել ապագային։

«GPS-ը համակարգ է, որը հնարավորություն է տալիս մեզ որոշելու տեղանքի կոորդինատը, բայց եթե մենք նույիսկ այդ սարքերով որոշենք կոորդինատները, ապա այդ հարցում չենք կարող առաջնորդվել հեռախոսներում կամ պլանշետներում զետեղված տեղանքի քարտեզներով։ Մենք ունենք մեծ աշխատանք, բայց պետք է այն իրականացնենք մինչև դաշտ հասնելը։

Համաձայնեցումը պետք է լինի նախ գրասենյակային պայմաններում` օգտվելով տարբեր քարտեզագեոդեզիական նյութերից, գծագրման սարքերից, դրանից հետո միայն իրականացվեն սահմանասյուների տեղադրման կամ սահմանային պայմանական նշանների տեղակայման աշխատանքները»,– նշեց Ստեփանյանը։

Նրա համոզմամբ` պետք է պետության աջակցությամբ մի տանիքի ներքո համախմբել տարբեր տարիների աշխատած մասնագետներին, ստեղծել հանձնաժողով, որոնցում կներգրավվեն մեծ փորձ ունեցող մարդիկ, ովքեր մասնակցել են սահմանազատման աշխատանքների և կարող են իրենց ներուժն ի նպաստ բերել ընդհանուր գործին։

200
թեգերը:
Ադրբեջան, Հայաստան, քարտեզ, Սահման
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (799)
Ըստ թեմայի
Հայկական կողմը զոհվածների և անհետ կորածների տեղանշումներով քարտեզ է ներկայացրել ԿԽՄԿ–ին
Ինչ մնաց Արցախից. նոր քարտեզ
ԽՍՀՄ քարտեզագրողները կաշառակեր էին. ո՞ւմ է վստահում տնտեսագետը Սոթքի հանքի հարցում
Լևոն Տեր–Պետրոսյան, արխիվային լուսանկար

Լևոն Տեր-Պետրոսյանն իր տանը հյուրընկալել է ՌԴ դեսպանին

183
(Թարմացված է 17:52 25.01.2021)
Հայաստանի Հանրապետության առաջին նախագահի ու Սերգեյ Կոպիրկինի զրույցը շուրջ մեկուկես ժամ է տևել։

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Այսօր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր տանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Տեղեկությունը հայտնում է առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը։

«Շուրջ մեկուկես ժամ տևած զրույցի ընթացքում շոշափվել են հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Ըստ Մուսինյանի` քննարկվել է Ադրբեջանում պահվող ռազմագերիների վերադարձի հրատապ անհրաժեշտությունը, ինչը մեծապես կնպաստի թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում հասարակական տրամադրությունների բարելավմանը և տարածաշրջանային կարգավորման հետագա քայլերի հստակեցմանը:

Ֆելիքս Ցոլակյանը հանդիպել է ՌԴ դեսպանի հետ. քննարկվել են հայ գերիների հետ կապված հարցեր

183
թեգերը:
Սերգեյ Կոպիրկին, Լևոն Տեր–Պետրոսյան, Հայաստան
Ըստ թեմայի
Տիգրան Ավինյանը հանդիպել է ՌԴ դեսպան Կոպիրկինին. քննարկվել է նաև գերիների վերադարձի հարցը
ՍԴ նախագահն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին
Էդմոն Մարուքյանը հանդիպել է ՌԴ դեսպանի հետ
Էդմոն Մարուքյան

Ազատություն հայ ռազմագերիներին․ ԵԽԽՎ նիստից առաջ Մարուքյանը բողոքի ակցիա է անցկացրել

77
(Թարմացված է 16:30 25.01.2021)
3 լեզուներով պաստառը ձեռքին՝ Էդմոն Մարուքյանը կանգնել էր դահլիճի մուտքի մոտ՝ բողոքելով Ադրբեջանի գործողությունների դեմ։

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Այսօր Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի մեկնարկից առաջ Հայաստանի պատվիրակ Էդմոն Մարուքյանը բողոքի լուռ ակցիա է անցկացրել։

ԱՄՆ-ն վերահաստատում է գերիների անհապաղ և անվտանգ վերադարձի անհրաժեշտության իր կոչը. դեսպան

«ԵԽԽՎ նիստն սկսեցինք մեր բողոքի ձայնը բարձրացնելով և պահանջելով՝ միջազգային ճնշում գործադրել Ադրբեջանի նկատմամբ՝ հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց օր առաջ ազատ արձակելու պահանջով»,- Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը։

Նա նաև փոքրիկ տեսանյութ է հրապարակել։

«Ազատություն հայ ռազմագերիներին, որոնք պահվում են Ադրբեջանում»․ երեք լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն գրությամբ պաստառը ձեռքին նա կանգնել էր դահլիճի մուտք մոտ՝ ի ցույց բոլոր մասնակիցներին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր մեկնարկում է ԵԽԽՎ ձմռային նստաշրջանը, որն առաջին անգամ անցկացվում է հիբրիդային ձևաչափով։

77
թեգերը:
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (ԵԽԽՎ), ռազմագերի, գերի, Էդմոն Մարուքյան
Ըստ թեմայի
Ինչով են զբաղված ԱՀ իշխանությունները. Դավիթ Բաբայանը` գերիների և Արցախի կարգավիճակի մասին
Գերիների հարցը լուծելու փոխարեն օրենքներն են փոխում. բողոքի ակցիա` ԱԺ–ի դիմաց
Լավրովն ու Զարիֆը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի թեման. ՌԴ ԱԳՆ
Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի պատվիրակությունը

Հայաստան է ժամանել ՌԴ զինված ուժերի պատվիրակությունը. օրակարգը հայտնի է

0
(Թարմացված է 19:51 25.01.2021)
Անցկացվում են հայ-ռուսական երկկողմ ռազմական համագործակցության շտաբային բանակցություններ։

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Այսօր Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի պատվիրակությունը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Штабные переговоры по всем направлениям армяно-российского двустороннего военного сотрудничества (25 января 2021). Еревaн
Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի պատվիրակությունը

Պատվիրակությունը գլխավորում է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Իստրակովը։ Այցի նպատակը հայ-ռուսական երկկողմ ռազմական համագործակցության բոլոր ուղղություններով շտաբային բանակցությունների մասնակցելն է։

Штабные переговоры по всем направлениям армяно-российского двустороннего военного сотрудничества (25 января 2021). Еревaн
Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի պատվիրակությունը

Այսօր արդեն պատվիրակության ղեկավարին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը։

ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Սերգեյ Իստրակովը հանդիպել է նաև ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հետ:

Штабные переговоры по всем направлениям армяно-российского двустороннего военного сотрудничества (25 января 2021). Еревaн
Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի պատվիրակությունը

Հանդիպումների ընթացքում նախանշվել են առաջիկա աշխատանքների ծավալն ու ուղղությունները:

Դավիթ Տոնոյանն ասել է` որքանով է Ռուսաստանն աջակցել իր դաշնակից Հայաստանին

0