Ռեջեփ Էրդողան, Իլհամ Ալիև

Ալիև-Էրդողան միությունը սպառնում է Հայաստանին․ պետք է պատրաստ լինել պատերազմի

1373
(Թարմացված է 22:26 13.12.2020)
Sputnik Արմենիայի զրուցակիցների կարծիքով ՝ Բաքվի զորահանդեսում հնչած հայտարարությունները պետք է Հայաստանի ղեկավարությանը ստիպեն պատրաստվել նոր պատերազմի։

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik, Աշոտ Սաֆարյան. Ադրբեջանի նախագահի սպառնալիքները «պատմական ադրբեջանական հողերի վերաբերյալ», որոնց թվին նա տվալ դեպքում դասում է Սյունիքի մարզը, Սևանա լիճը և Երևանը, հասկանալի պատճառներով հույզերի պոռթկում են առաջացրել Հայաստանում։ Իլհամ Ալիևն այդ հողերը ադրբեջանական  անվանեց Բաքվի զորահանդեսի ժամանակ՝ իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի մոտ կանգնած: Վերջինս իր հերթին գովաբանեց Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկին՝ Էնվեր փաշային։

Էրդողանի վրեժը, կամ ինչու Բաքվի զորահանդեսին հիշեցին Էնվեր փաշային

Բաքվի ղեկավարությունը բազմիցս է արտահայատել իր նկրտումները հարևան երկրների տարածքների վերաբերյալ, ըստ էության՝ այստեղ որևէ նոր բան չկա։ Իրավճակի սյուրռեալիզմը կայանում է նրանում, որ այդ հայտարարությունները հնչում են Արցախում արյունահեղ պատերազմից մեկ ամիս անց, երբ դրա տարածքների մեծ մասը կորսված է, ադրբեջանական բանակը մոտեցել է անմիջապես Զանգեզուրին, որի մասին խոսում էր Ալիևը։

Сергей Мелконян
© Sputnik / Asatur Yesayants
Սերգեյ Մելքոնյան

Հենց դրան էլ ուշադրություն են դարձնում Հայաստանում Sputnik Արմենիայի հարցմանը մասնակցած դիտորդները։ Արևելագետ Սերգեյ Մելքոնյանի կարծիքով՝ ակնհայտ է, որ հիմա Հայաստանն ինքնուրույն չի կարող ապահովել իր ու Արցախի մնացած հատվածի անվտանգությունը։ Եվ Հայաստանի անվտանգության միակ երաշխավորը տվյալ դեպքում Ռուսաստանն է։

«Միայն Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինքը կարող է Հայաստանին հնարավորություն տալ դիմակայել Թուրքիայի և Ադրբեջանի էքսպանսիոնիստական նկրտումներին։ Երևանում պետք է արդեն կարճաժամկետ հեռանկարում եզրակացություններ անեն։ Անհրաժեշտ է ձեռնպահ մնալ ցանկացած քայլից, որը կարող է խախտել այդ ռազմավարական դաշինքը»,-ասաց Մելքոնյանը։

Նա կարծում է, որ Արցախի մեծ մասի կորստի ֆոնին թուրք-ադրբեջանական վտանգը չափազանցություն համարել հնարավոր չէ։ Այդ սպառնալիքը միանգամայն շոշափելի և իրական է։ Եվ միակ զսպող գործոնը ռուսական ռազմական ներկայությունն է Հայաստանում և Արցախում։

«Մենք 25 տարի ասում էինք, որ չի կարելի չափազանցնել Ղարաբաղում նոր պատերազմի վտանգը, ինքներս մեզ հաղթող ազգ էինք համարում, արհամարհում էինք ամենաբացասական սցենարները և այլն։ Մենք հիմա իրավունք չունենք ինքներս մեզ ինչ-որ պատրանքներով մխիթարել։ Հենց որ հարևաններն իրենց հավակնություններն իրագործելու ռազմական, քաղաքական և տնտեսական հնարավորություններ ունենան, Բաքուն և Անկարան կօգտվեն այդ հնարավորություններից»,-ավելացրեց մեր զրուցակիցը։

Նա կարծում է նաև, որ Ռուսաստանին իր հերթին շահավետ է Հայաստանի հզորացումը՝ որպես յուրօրինակ վահան Թուրքիայի տարածաշրջանային էքսպանսիայի դեմ։

Варужан Гегамян
© Sputnik / Andranik Ghazaryan
Վարուժան Գեղամյան

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը նույնպես կարծում է, որ Բաքվի տարածաշրջանային հավակնություններին չի կարելի մատների արանքով նայել։

«Բաքվում շարունակում են պնդել, որ Հայաստանի տարածքը նույնպես ադրբեջանական հող է հանդիսանում, և որ այն, ինչ տեղի ունեցավ Ղարաբաղի հետ, կարող է տեղի ունենալ նաև Հայաստանի հետ։ Ադրբեջանը 1994թ․-ից խոսում էր ռևանշի մասին։ Նրանք շատ լավ էին նախապատրաստվել և կատարեցին իրենց առաջադրանքը, այդ թվում՝ Հայաստանի ապաշնորհ քաղաքականության շնորհիվ»,-ասաց Գեղամյանը Sputnik Արմենիային։

Նրա կարծիքով՝ պետք չէ հանճար լինել, որպեսզի հասկանաս վտանգի ամբողջ լրջությունը։ Արդեն հիմա Թուրքիան ու Ադրբեջանը սկսել են լրջորեն նախապատրաստվել նոր ագրեսիայի՝ տեղեկատվական, դիվանագիտական և իհարկե՝ ռազմական մակարդակում։

Ձևաչափն ընտրել են Բաքուն ու Երևանը․ ինչու Իրանի ծրագիրը դուրս մնաց արցախյան գործընթացից

Գեղամյանը համոզված է, որ եթե Հայաստանի կողմից կոշտ դիմադրություն չլինի, ապա Սյունիքի կորուստն ընդամենը ժամանակի հարց է։

Նշենք, որ պաշտոնական Երևանն ավելի վաղ արդեն դատապարտել էր Բաքվի զորահանդեսի ժամանակ հնչած հայտարարությունները: ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանի խոսքով, Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումները կասկածի տակ են դնում խաղաղության հաստատման Ադրբեջանի պատրաստակամությունը և սպառնում են տարածաշրջանային խաղաղությանն ու անվտանգությանը: Վարչապետի ներկայացուցիչը հավելել է նաև, որ այս սադրանքների ֆոնին արցախահայության ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումն առավել քան արդիական է դառնում:

1373
թեգերը:
Հայաստան, Ռեջեփ Թայիփ Էրդողան, Իլհամ Ալիև
Ըստ թեմայի
Ադրբեջանը փաստացի ընդունել է, որ ինքն է հարձակվել Հադրութի շրջանում և ունի 4 զոհ
Ադրբեջանի տարածածը բացարձակ ապատեղեկատվություն է. Հայաստանը հերքում է զոհերի մասին լուրերը
Գեղարքունիքի գյուղերն Ադրբեջանին չեն զիջվի. մարզպետը հերքում է տարածված լուրերը
Նաիրա Զոհրաբյան

Ինչո՞ւ չի հեռանում ներկայիս իշխանությունը, կամ ո՞վ մեզ պետք է փրկեր, ըստ Նաիրա Զոհրաբյանի

101
(Թարմացված է 12:36 07.03.2021)
Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ մենք մեզ հույս տվեցինք, որ Հայաստանը փրկելու է Օնիկ Գասպարյանը ու հարթակում սկսվեց Օնիկ Գասպարյանի հերոսացման ծեսը։

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը բացատրել է , թե ինչու չի հեռանում ներկայիս իշխանությունը։ Նա Facebook-ի իր էջում գրառում է կատարել ու իր կարծիքը ներկայացրել։

«Ինչո՞ւ դեռ չի ստացվում Արցախը հանձնածին ու իր ցածրակարգ քաղաքական թիմին հեռացնել իշխանությունից, որին զոդվել են ու կանգնեցնել դատարանի առաջ։ Շատ պարզ։ Որովհետև մեզանից ամեն մեկը սպասում է, որ դա պիտի անի Նիկոլից մեզ փրկողը, որը մեզանից դուրս ինչ-որ մեկն է։ Մենք սպասում էինք, որ դա պիտի անի փափլիկ Շվեյցարիայի նման միշտ չեզոք ու միշտ երրորդ՝ ոչ մի տեղ չտանող ճանապարհով գնացող Արմեն Սարգսյանը, ով ինձ մշտապես հիշեցրել է Գոնչարովի հայտնի հերոսին՝ սեբորիտ Օբլոմովին, Արմեն Սարգսյանը ոչինչ չի անելու։ Արմեն Սարգսյանը Հայաստանն ու Արցախից մնացած կտորները չի փրկելու։ Երբեք։ Նա միշտ լինելու է Շվեյցարիա՝ չեզոք, փափլիկ ու գոլ»,-գրել է Զոհրաբյանը։

Նրա խոսքով՝ հետո մենք մեզ հույս տվեցինք, որ Հայաստանը փրկելու է Օնիկ Գասպարյանը ու հարթակում սկսվեց Օնիկ Գասպարյանի հերոսացման ծեսը։

«Այն Օնիկ Գասպարյանի, ով պատերազմի չորրորդ օրը Նիկոլին ասել էր, որ մենք պարտվում ենք, բայց դրանից հետո մնացած 40 օրերին լռել ու կատարել էր Շուշին թուրքին հանձնածի հրահանգները։ Ու այսպես՝ մենք ամեն օր փնտրելու ենք փրկչի, ում հերոսացնելու ենք ու շունչներս պահած սպասելու ենք, որ հեսա կզարթնենք ու այդ փրկիչը մեզ ազատած կլինի Նիկոլից ու նիկոլականության աղանդից»,-գրել է պատգամավորը։

Զոհրաբյանի խոսքով՝ Նիկոլը փրկիչների չսպասեց։ Նա որոշեց, նա հավատաց, որ փրկիչը հենց ինքն է, գնաց ու վերցրեց իշխանությունն ու հանձնեց Արցախը ու հիմա էլ ջարդում է Հայաստանի պետականությունը։

Նա շեշտում է, որ փրկիչը մեզանից յուրաքանչյուրն է ու պետք չէ սպասել այլ փրկիչների, այլապես «Նիկոլն ու նիկոլականությունը» դեռ շատ երկար են վերացնելու մեր պետականության վերջին ոտնահետքերը։

Իրադրությունը սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

«Նիկո՛լ, արի տես ժողովուրդն ինչ է ուզում». ընդդիմության երթն ավարտվեց

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։

Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։

Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

Հայրենիքի փրկության շարժումը այդ տեղեկությունից հետո հայտարարեց, որ շտապ հանդիպում է պահանջում նախագահի հետ։

101
թեգերը:
Օնիկ Գասպարյան, Արմեն Սարգսյան, Նիկոլ Փաշինյան, Հայաստան, Նաիրա Զոհրաբյան
Ըստ թեմայի
«Բանակի փեշերից են կախվել». Քոչարյանն ասաց` ինչպես է լուծվելու Օնիկ Գասպարյանի հարցը
Օնիկ Գասպարյանի անունով կեղծ էջեր են հայտնվել սոցցանցերում. լուսանկար
«Օնիկ Գասպարյանն ինչ էլ անի` իր կողքին կանգնած ենք». զինվորականները ՊՆ–ի մոտ են
Արթուր Վանեցյան. արխիվային լուսանկար

Վանեցյանն ասաց` ինչ կլինի, եթե Փաշինյանի օրոք ընտրություն կազմակերպվի

128
(Թարմացված է 15:55 06.03.2021)
Արթուր Վանեցյանի խոսքով` հանրային ճնշման արդյունքում Նիկոլ Փաշինյանն ի վերջո հեռանալու է։

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին քայլերը ցույց են տալիս, որ նա չի կարողանալու ապահովել արդար ընտրություններ, և եթե դրանք կազմակերպվեն Փաշինյանի վարչապետությամբ, չեն վայելելու ժողովրդի մեծամասնության վստահությունը։ Բաղրամյան պողոտայում Հայրենիքի փրկման շարժման հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը։

Նշենք, որ քիչ անց Բաղրամյան պողոտայում կմեկնարկի Հայրենիքի փրկման շարժման հանրահավաքը։

«Մեր օրակարգից չենք շեղվում. Փաշինյանի հրաժարական, ժամանակավոր կառավարության ձևավորում, արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Իսկ թե ով պետք է լինի իշխանության՝ կորոշի ժողովուրդը, սակայն Փաշինյանը վերջին շրջանում ցույց տվեց, որ ինքն ի վիճակի չէ շարունակել ՀՀ վարչապետ լինել»,–ասաց նա։

Վանեցյանի խոսքով` հանրային ճնշման արդյունքում Փաշինյանն ի վերջո հեռանալու է։

Նա նշեց նաև, որ սկզբում իշխանությունները փորձեցին ընդդիմության պայքարը վերածել նախկինների և ներկաների կռվի, սակայն հանրությունը հասկացավ, որ խոսքն ավելի լուրջ բաների մասին է` երկրի ապագայի հարցն է։

Ավելին, ըստ Վանեցյանի, կան մարդիկ, որոնք չունեն Հայրենիքի փրկության շարժման նկատմամբ համակրանք, սակայն գնում են Բաղրամյան պողոտա` իրենց բողոքի ձայնը բարձրաձայնելու։

Հիշեցնենք, որ Հայաստանում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները սկսվել են նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։

Առանց դրա անհնար է ընտրություն կատարել. Փաշինյանը խոսել է ապագայի մասին

128
թեգերը:
ընդդիմություն, Ընտրություններ, Նիկոլ Փաշինյան, Արթուր Վանեցյան
Ըստ թեմայի
«Գուցե որոշել են ուժ կիրառել». Արթուր Վանեցյանը` ոստիկանության հայտարարության մասին
Ամենանախկինը հենց Նիկոլ Փաշինյանն է. Արթուր Վանեցյանը՝ «նախկիններով» մանիպուլացնելու մասին
«Թո՛ղ տղաներին բերի, նոր խոսի». Վանեցյանի ասածը զայրացրել է գերիների հարազատներին
Երկիր մոլորակ

Գիտնականները Երկրի ևս մեկ շերտ են բացահայտել. դասագրքերի վերաշարադրո՞ւմ կպահանջվի

0
(Թարմացված է 18:09 07.03.2021)
Ուսումնասիրության հեղինակ Ջոան Սթիվենսոնը կարծում է, որ գիտնականների նոր եզրահանգումները կարող են փոխել մեր պատկերացումները մոլորակների կառուցվածքի մասին։

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի - Sputnik. Դպրոցական տարիներից բոլորին հայտնի է, որ Երկիրը բաղկացած է 4 շերտից՝ երկրակեղևից, մանթիայից, արտաքին ու ներքին միջուկներից։ Սակայն վերջին ուսումնասիրությունները կասկածներ մտցրին այս հարցում։

Ավստրիացի երկրաբանները հանդես են եկել սենսացիոն հայտարարությամբ։ Ըստ նրանց, իրականում Երկիր մոլորակը կարող է 5 շերտ ունենալ։

Մասնագետները նշում են, որ ամենայն հավանականությամբ, Երկրի ներքին միջուկում ևս մեկ կառուցվածք կա, որն անհնար է տեսնել և դժվար է բացահայտել։

Այդ դեպքում ինչպե՞ս են գիտնականներն իմացել այդ մասին։ Նրանք ուսումնասիրել են մեր մոլորակի ներսում սեյսմիկ ալիքների անցման ժամանակի վերաբերյալ տվյալներն ու զգացել միջուկում առկա տատանումները։

Պարզվել է նաև, որ ներքին միջուկում երկաթը փոխել է իր կառուցվածքը։ Դա խոսում է նոր «սահմանային գծի» ձևավորման մասին, որն անցնում է Երկրի կենտրոնից շուրջ 650 կմ հեռավորության վրա։

ՆԱՍԱ-ի սարքը վայրէջքից հետո Կարմիր մոլորակի առաջին լուսանկարներն է արել

Ինչպես կարծում է ուսումնասիրության հեղինակ Ջոան Սթիվենսոնը, այդ գիտելիքները կարող են արմատապես փոխել մեր պատկերացումները մոլորակի կառուցվածքի մասին, իսկ դա նշանակում է, որ հավանականություն կա, որ շուտով դասագրքերը վերաշարադրելու կարիք կլինի։

0
թեգերը:
դասագիրք, գիտնական, Երկիր մոլորակ
Ըստ թեմայի
Իլոն Մասկն առաջին անգամ հայտնվել է մոլորակի 5 ամենահարուստ մարդկանց շարքում
Վտանգավո՞ր է. Երկիր մոլորակին մոտ 190 մետր տրամագծով աստերոիդ կմոտենա
Երկիր մոլորակի բնակիչներն ամանորյա հզոր աստղաթափի ականատես կլինեն