Բողոքի ակցիա

«Անհատական մերսում», «Խպարտ խայուխի». կառավարության առջև պաստառներ են հայտնվել

228
(Թարմացված է 18:20 10.12.2020)
Կառավարության առջև մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անում, որի շրջանակներում էլ պաստառներ են տեղադրվել տարբեր գրություններով։

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով այս պահին բողոքի ակցիա են իրականացնում Հանրապետության հրապարակի մոտ։

Քաղաքացիները մոտոցիկլետներով հրապարակի գորգի շուրջն են երթևեկում։

«Այս դավաճան իշխանությունը պետք է հեռանա, իսկ ոստիկանությունը ոչ թե պետք է պաշտպանի ադյ իշխանությանը, այլ ժողովրդի կողքին կանգնի»,–ասում են բողոքի ակցիայի մասնակիցները։

Դրան զուգահեռ կառավարության առջև մի խումբ պաստառներ են տեղադրվել, որոնց վրա գրված են ֆեյսբուքյան օգտատերերի անուններ` «Անհատական մերսում», «Առնեմ ծախեմ», «Նվերների աշխարհ», «Խպարտ խայուխի», ինչպես նաև մարդկանց անուններ։

«Քանի որ Փաշինյանի համակիրները ֆեյքերն են, մենք էլ որոշել ենք իր համակիրների հանրահավաք կազմակերպել։ Այստեղ են իր աջակիցները, և սա երևի ամենաանկեղծ հանրահավաքն է ի աջակցություն վարչապետի»,–ասաց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Նա հայտնեց նաև, որ իրենց հանրահավաքի մասնակիցներից որոշների աշխատած ընկերություններում ստուգումներ են սկսվել, ու հանկարծ հայտնաբերվել է, որ ֆինանսական որոշ խնդիրներ կան։

Նշենք, որ բողոքի ակցիան ավարտվեց, իսկ պաստառները ցուցարարները թողեցին կառավարության առջև։

Հիշեցնենք՝ նոյեմբերի  9–ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո ընդդիմությունը պարբերաբար բողոքի ակցիաներ է կազմակերպում Երևանում` պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Դեկտեմբերի 3-ին հայտնի դարձավ, որ ընդդիմությունն առաջարկում է ժամանակավոր կառավարություն ստեղծել, որը կգլխավորի ՀՀ նախկին վարչապետ, Հանրային խորհդրի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը։

228
թեգերը:
ֆեյք, Նիկոլ Փաշինյան, կառավարություն, Բողոքի ակցիա
Ըստ թեմայի
Ո՛չ մեռնելուց եմ վախենում, ո՛չ դատվելուց. անհետ կորածի հայրը փորձեց հարվածել հրամանատարին
Մյասնիկյան պողոտայում ցուցարարին վրաերթի ենթարկած ավտոմեքենայի վարորդը գտնվել է
Ինչպես են բերման ենթարկում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողներին
«Չեն կարում ասեն երբեք, էսօր–վաղն են ասում». անհայտ կորած զինծառայողի հարազատ
ԵԽԽՎ

ՀՀ–ի, Ադրբեջանի և Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունները կմիավորեն ուժերը. ԵԽԽՎ

19
(Թարմացված է 23:20 27.07.2021)
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահը նշել է, որ կարևոր է Վրաստանի տարածաշրջանային դիրքորոշումը Ադրբեջանի ու Հայաստանի հետ։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի - Sputnik. Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունները կփորձեն լուծել հիմնախնդիրները, Վրաստանն այս գործընթացում առաջնային դեր կխաղա։ «Արմենպրեսը», հղում անելով 1tv.ge-ին, տեղեկացնում է, որ նման հայտարարություն է արել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռիկ Դամսը, որը պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում:

«Առաջին օրինակը, որը բոլորիդ համար կարևոր է, Վրաստանի տարածաշրջանային դիրքորոշումն է Ադրբեջանի ու Հայաստանի հետ: Մենք բոլորս համաձայն ենք, որ մենք հանդես գանք նախաձեռնությամբ, երբ պատվիրակությունը համալրվի խորհրդարանական պատվիրակություններին՝ խորհրդարանական դիվանագիտության համատեքստում միավորելու համար: Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունները կփորձեն լուծել այն խնդիրները, որոնցում Վրաստանը առաջնային դեր կխաղա», - ասել է Ռիկ Դամսը:

Նշենք, որ այսօր Ռիկ Դամսը Թբիլիսիում հանդիպումներ է ունեցել Վրաստանի ղեկավարների հետ։

19
թեգերը:
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (ԵԽԽՎ), Ադրբեջան, Վրաստանի Հանրապետություն, Հայաստան
Ըստ թեմայի
Ադրբեջանը քաղբանտարկյալների մասին փաստաթղթի գրեթե ոչ մի կետը չի կատարել. ԵԽԽՎ
Բրիտանական Telegraph–ը «զարհուրելի» է որակել Բաքվի «ռազմական պուրակը»
Բաքուն ստիպված է դուրս գալ Անկարայի ղարաբաղյան «լավության տակից». ո՞րն է գինը
Արթուր Վանեցյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը կգլխավորի Արթուր Վանեցյանը

65
(Թարմացված է 19:37 27.07.2021)
Դաշինքը նորընտիր ԱԺ-ում ներկայացված կլինի յոթ պատգամավորներով, խմբակցության քարտուղարը ՀՀԿ-ական է։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի - Sputnik. Ազգային Ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունը կղեկավարի դաշինքի առաջնորդ, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը։ Նրա խոսքով՝ խմբակցության քարտուղարի պարտականությունները էլ կկատարի ՀՀԿ-ական Հայկ Մամիջանյանը։

Նշենք, որ «Պատիվ ունեմ» դաշինքը պատգամավորական յոթ մանդատ է ստացել։ 8-րդ գումարման ԱԺ-ում դաշինքը կներկայացնեն Արթուր Վանեցյանը, Տարոն Մարգարյանը, Աննա Մկրտչյանը, Իշխան Զաքարյանը, Հայկ Մամիջանյանը, Թագուհի Թովմասյանն ու Տիգրան Աբրահամյանը։

Ալեն Սիմոնյանի մանկության ընկերը ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի. ԶԼՄ

65
թեգերը:
Արթուր Վանեցյան, «Պատիվ ունեմ» դաշինք, ԱԺ, Հայաստան
Ըստ թեմայի
Ով կստանա ԱԺ փոխնախագահի` ընդդիմության աթոռը. «Հայաստան» դաշինքում հարցը որոշված է
Ովքե՞ր կլինեն նոր ԱԺ–ում. խորհրդարան անցած քաղաքական 3 ուժերի ցուցակները հայտնի են
Հայտնի է ԱԺ ութերորդ գումարման առաջին նստաշրջանի օրակարգը
Ջիլ Բայդեն

Բայդենի կինը հին hագուստով է հայտնվել Տոկիոյում

0
(Թարմացված է 00:02 28.07.2021)
Ջիլ Բայդենի «հանցավոր» զգեստներից մեկն արդեն տեսել էին Մեծ Բրիտանիայում։ Նորաձևության աշխարհի գիտակները ցնցված են։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի - Sputnik. ԱՄՆ նախագահի կինը՝ Ջիլ Բայդենը, Տոկիոյի օլիմպիական խաղերին հին հագուստով է ներկայացել։ Independent-ը գրում է, որ 69-ամյա առաջին տիկնոջը Տոկիոյի օդանավակայանում նկարահանել են «Narciso Rodriguez» ապրանքանիշի` միջին երկարության, կարմիր զգեստով: Հունիսին տիկին Բայդենը նույն հանդերձանքով Ֆլորիդայում այցելել է պատվաստման կենտրոն:

Ջո Բայդենը խատուտիկ է նվիրել տիկնոջը. տեսանյութ

Նշվում է, որ ԱՄՆ նախագահի կինը Ճապոնիայի Ազգային մարզադաշտում օլիմպիական խաղերի բացման արարողությանը ներկայացել է «Brandon Maxwell» ապրանքանիշի պուտավոր սպիտակ զգեստով: Նույն զգեստով նրան նկարահանել են անցյալ ամիս Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ G7-ի գագաթնաժողովում կայացած հանդիպման ժամանակ:

Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեն հրաժարվել է ներկա լինել օլիմպիական խաղերի բացմանը

Լրատվամիջոցը գրում է, որ Տոկիոյում գտնվելու ամբողջ ընթացքում Ջիլ Բայդենը միայն մեկ անգամ է հայտնվել այնպիսի հանդերձանքով, որը նախկինում ոչ մի անգամ չի հագել։

Չէին սպասում, բայց նա եկավ. 63-ամյա Շերոն Սթոունը ֆուրոր արեց Կաննում

0
թեգերը:
զգեստ, Կին, Ջո Բայդեն, ԱՄՆ
Ըստ թեմայի
Ջիլ Բայդենն ամուսնու երդմնակալության արարողության համար Markarian բրենդի զգեստ է ընտրել
Հայտնի է` ինչ նվերներ են միմյանց փոխանցել Պուտինն ու Բայդենը
«Նա լրիվ թեմայի մեջ է»․ Պուտինն ասել է`մամուլը շատ է աղավաղում Բայդենի կերպարը