Լևոն Զուրաբյան. արխիվային լուսանկար

Կա՛մ քաղաքականության մեջ տգետ է, կա՛մ մանիպուլյատոր. Զուրաբյանը` Փաշինյանի «լայվի» մասին

318
(Թարմացված է 12:49 06.12.2020)
ՀԱԿ փոխնախագահը կարծում է, որ ՀՀ վարչապետը դիտավորյալ կեղծում է իրականությունն ու «ցինիկաբար թաքցնում ճշմարտությունը»։

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի - Sputnik. ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Facebook–ի իր էջում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին տեսաուղերձին, որում նա ղարաբաղյան հարցում Հայաստանի դիվանագիտական ձախողումները նախորդ իշխանությունների հետ է կապում։ Մասնավորապես, Զուրաբյանը մեջբերել է Նիկոլ Փաշինյանի «լայվից» մի հատված, որում նա ասում է, թե «1995 թ.-ի ԵԱՀԿ Լիսաբոնյան գագաթնաժողովում միջազգային հանրությունն ի ցույց դրեց իր մոտեցումը, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ինքնավարություն պետք է լինի, և սա է հարցի լուծման բանաձևը»։

Լևոն Զուրաբյանը նշում է՝ Նիկոլ Փաշինյանը կամ չգիտի ղարաբաղյան դիվանագիտական գործընթացին վերաբերող ամենակարևոր փաստը կամ էլ «դիտավորյալ կեղծում է իրականությունը՝ ցինիկաբար փորձելով թաքցնել ճշմարտությունը մեր հանրությունից»։

Մասնավորաբար, ՀԱԿ փոխնախագահը մատնանշում է մի քանի դրվագներ և դրանք բնորոշում որպես Արցախյան պատերազմում հաղթանակից անմիջապես հետո հայկական դիվանագիտության ձեռք բերված ամենամեծ նվաճումը։

«Այն է՝ 1994 թվականի ԵԱՀԿ Բուդապեշտյան գագաթնաժողովի որոշումը, որով Լեռնային Ղարաբաղը, Հայաստանի ևւ Ադրբեջանի պես հավասար, ձեռք բերեց հակամարտության կողմի և իրավահավասար բանակցողի կարգավիճակ։ Փաշինյանն անգամ չգիտի, որ 1995 թվականին ԵԱՀԿ-ի գագաթնաժողով ընդհանրապես չի եղել, իսկ նրա նշված Լիսաբոնյան գագաթնաժողովը տեղի է ունեցել 1996 թվականի դեկտեմբերին։ Փաշինյանը չգիտի, որ 1991 թվականին՝ Խորհրդային Միության տրոհումից հետո, միջազգային հանրությունը ճանաչեց բոլոր խորհրդային հանրապետությունների տարածքային ամբողջականությունը ԽՍՀՄ ներքին սահմաններով»,- գրում է Զուրաբյանը։

Նա հավելում է, որ Լիսաբոնյան գագաթնաժողովում Ադրբեջանի կազմում ինքնավարության ստանալու բանաձևը իրավական ուժ չի ստացել, քանի որ Հայաստանը կիրառել է վետո այդ բանաձևի նախագծի վերաբերյալ։ Ավելին, Հայաստանը հետևողականորեն մերժել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիմքի վրա արցախյան խնդրի կարգավորման բոլոր փորձերը։

Զուրաբյանի խոսքով՝ այս ամենի արդյունքում է, որ 1997 թ.-ի դեկտեմբերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները առաջարկեցին, այսպես կոչված, փուլային պլանը։ Նա ընդգծում է՝ այդտեղ չկա որևէ հղում Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքին։ Ավելին՝ Լեռնային Ղարաբաղը ձեռք էր բերում միջազգայնորեն ճանաչված սուբյեկտի կարգավիճակ՝ պահպանելով վերահսկողությունը ամբողջ Լեռնային Ղարաբաղի և ամբողջ Լաչինի շրջանի նկատմամբ։

ՀԱԿ փոխնախագահը շեշտում է, որ այս դիվանագիտական ձեռքբերման գլխավոր առանձնահատկությունն Ադրբեջանի պաշտոնական համաձայնությունն էր պլանի իրագործմանը։ Նրա պնդմամբ՝ դա այլևս երբեք հնարավոր չեղավ ձեռք բերել հետագա բանակցություններում։

«Հիմա ծանրակշիռ այս իրողությունների մերժումը Նիկոլ Փաշինյանի կողմից ի՞նչ է նշանակում։ Կամ սա տեղավորվում է իմ այն գնահատականի մեջ, որ մենք գործ ունենք միջազգային քաղաքականության հարցերում մի տգետի հետ, որը չի հասկանում տարրական բաներ, կամ էլ` մենք գործ ունենք մի մանիպուլյատորի հետ, որը ինքնարդարացման խղճուկ նպատակով փորձում է թաքցնել ճշմարտությունը սեփական ժողովրդից»,-գրել է Զուրաբյանը։

«Փաշինյանը պետք է գնա, ցանկացած բանական մարդ պահանջում է նրա հրաժարականը». Քոչարյան

Երկու այլընտրանքային հարց-տարբերակներ է առաջարկում ՀԱԿ փոխնախագահն ու ընդգծում՝ երկուսից ոչ մեկն էլ «մեր ազգին լավ բան չեն խոստանում»։

Հիշեցնենք՝ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական տեսաուղերձով հանդես եկավ՝ պատասխանելով ստեղծված իրավիճակի համար իրեն մեղադրողների քննադատություններին։ Նա նշեց, թե Ղարաբաղի հարցում հայկական դիվանագիտությունը նոր չէ, որ ձախողել է։

Նիկոլ Փաշինյանը քննադատեց թե՛ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի, թե՛ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, թե՛ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականությանն արցախյան հարցում։

Նա անդրադարձավ տարբեր տարիներին ղարաբաղյան հարցի շուրջ տեղի ունեցած գագաթնաժողովներին, ընդունված որոշումներին՝ պնդելով, որ այս իշխանությունը ձախողել է «նախկին ձախողումներից խուսափելու հարցում»։

Ալիևը ծիծաղում է վրադ ու ծաղրում. ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը պատասխանել է Փաշինյանին

318
թեգերը:
Դիվանագետ, Ղարաբաղյան հակամարտություն, Նիկոլ Փաշինյան, Լևոն Զուրաբյան
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (813)
Ըստ թեմայի
Ցանկալի է, որ Ղարաբաղի ավերածությունները տեսնեն նաև դիվանագետները. Նիկոլ Փաշինյան
Ղարաբաղի վերաբերյալ առավել շահավետ համաձայնությունը բաց է թողնվել. ամերիկացի դիվանագետ
Ծանրագույն աշխատանք է սպասվում. դիվանագետները պահանջում են, որ «ձախողված վարչապետը» հեռանա
Փաշինյան–Ծառուկյան հանդիպում. արխիվային լուսանկար

Փաշինյան–Ծառուկյան հանդիպումն այսօր չի կայանա. սպասում են քաղաքական խորհրդի որոշմանը

46
(Թարմացված է 11:52 05.03.2021)
Հնարավո՞ր է, որ ԲՀԿ–ն հրաժարվի Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ ժամանակավոր կառավարության ձևավորման` ընդդիմադիր շարժման առաջ քաշած դիրքորոշումից ու ընդունի խորհրդարանը ցրելու և նոր ընտրություններ անցկացնելու Փաշինյանի առաջարկը։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` արտահերթ ընտրությունների առաջարկը ԲՀԿ–ն չի քննարկել։ Տեղեկությունն այսօր ԱԺ–ում կայացած ճեպազրույցում հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։

«Քանի որ այսօր կուսակցության քաղխորհրդի նիստ նախատեսված չէ, հետևաբար Նիկոլ Փաշինյան– Գագիկ Ծառուկյան հանդիպում ևս նախատեսված չէ»,–ասաց Տոնոյանը` հավելելով, որ այդ որոշումը պետք է բացառապես քաղաքական խորհրդի ձևաչափում կայացվի։ Այսինքն` ի հայտ եկած նոր իրողությունների քննարկում լինի, քաղաքական ներկա իրավիճակի ուսումնասիրություն, վերլուծություն և ըստ այդմ`քաղաքական դիրքորոշում։

«Այս պահին մենք ձեռնպահ ենք մնում հարցի հետ կապված մեր անձնական դիրքորոշումը ներկայացնելուց, մինչ այն պահը, երբ քաղաքական խորհուրդը` Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, կքննարկի որոշումը»,– ասաց Տոնոյանը` պատասխանելով հարցին` հնարավո՞ր է, որ ԲՀԿ–ն հրաժարվի Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ ժամանակավոր  կառավարության ձևավորման` ընդդիմադիր շարժման առաջ քաշած դիրքորոշումից ու ընդունի խորհրդարանը ցրելու ու նոր ընտրություններ անցկացնելու Փաշինյանի առաջարկը։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ շեշտեց, որ արտահերթ ընտրությունների անցկացումը նաև իրենց օրակարգում է։ «Խնդիրը դրանց անցկացման ժամկետի ու ձևաչափի մեջ է։ Բայց որ ճգնաժամ կա, ու այն երկար չի կարող շարունակվել, միանշանակ է»,– ասաց նա։

Մելքումյանը նշեց, որ կառավարման համակարգը չի գործում ու իր հաշվարկով դրա հետևանքով Հայաստանի տնտեսությունն օրական 5-7 մլն դոլար գումար է կորցնում։ Եվ սա, նրա խոսքով, ամիսներ շարունակվել այլևս չի կարելի։

 Հիշեցնենք, որ մարտի 4-ին, կայացել է Մարուքյան–Փաշինյան հանդիպումը։ ԼՀԿ առաջնորդը հայտնել է, որ Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակից դուրս գալու ճանապարհը արտահերթ ընտրություններն են, որն անցկացնելու կամք ունի նաև վարչապետը։

«Բարգավաճ Հայաստանը» վարչապետ հետ հանդիպման չէր գնացել`հայտարարելով, որ նրանից հրավեր չի ստացել։

46
թեգերը:
Իվետա Տոնոյան, Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), Հայրենիքի փրկության շարժում, Վազգեն Մանուկյան, Ազգային ժողովի ընտրություններ, Հայաստան, Գագիկ Ծառուկյան, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Արտահերթ ընտրությունները քաղաքացիական պատերազմի կհանգեցնեն. Բոզոյանը լուծում է առաջարկում
Նախագահը միանում է հեղաշրջմա՞նը. վարչապետն Արմեն Սարգսյանին ընտրության առաջ է կանգնեցնում
Ընտրություններ, ԳՇ պետի շուրջ ստեղծված իրավիճակ. Փաշինյան–Մարուքյան հանդիպման տեսանյութը
Էդմոն Մարուքյան

Այս վիճակից ելք գտնելը ժողովրդի պահանջն է. Մարուքյանը պատրաստ է խոսել բոլոր ուժերի հետ

37
(Թարմացված է 11:33 05.03.2021)
Մարուքյան–Փաշինյան հանդիպումն արդեն կայացել է։ ԲՀԿ–ն հայտարարել է, որ վարչապետից հրավեր չի տացել։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հույս ունի, որ խորհրդարանը ցրելու ու արտահերթ ընտրություններ նախաձեռնելու ՀՀ վարչապետի առաջարկին կմիանան նաև այլ քաղաքական ուժեր։ Այս մասին նա հայտարարեց այսօր ԱԺ–ում կայացած ճեպազրույցում։

«Սա մի պրոցես է, որտեղ պետք են զիջումներ, կոնսենսուսներ բոլոր կողմերից։ Հիմա, եթե ստացվի, կասենք` մենք ամեն ինչ արեցինք, որ այս երկրում ցնցումներ չլինեն, արյունահեղություն չլինի, ու լուծվեց այս հարցը։ Եթե չստացվի, կբացատրեն` ժողովրդին, որ հասանք այսինչ մակարդակին, բայց այդ մակարդակում առաջացավ այսինչ խնդիրը, և դա չեղավ»,– ասաց Մարուքյանը` հավելելով, որ այս վիճակից ելք գտնելը ժողովրդի պահանջն է, որն այլևս անկարող է դիմանալ այս պայմաններին։

«Ես մեկ ժամ խոսակցություն եմ ունեցել և պատրաստ եմ ցանկացած այլ ուժի հետ էլ այդ խոսակցությունն ունենալ»,– ասաց Մարուքյանը։

Հիշեցնենք, որ մարտի 4-ին, կայացել է Մարուքյան–Փաշինյան հանդիպումը։ ԼՀԿ առաջնորդը հայտնել է, որ Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակից դուրս գալու ճանապարհը արտահերթ ընտրություններն են, որն անցկացնելու կամք ունի նաև վարչապետը։

«Բարգավաճ Հայաստանը» վարչապետ հետ հանդիպման դեռ չի գնացել ու հայտարարել է, որ նրանից հրավեր չի ստացել։

37
թեգերը:
Ազգային ժողովի ընտրություններ, ընդդիմություն, Իշխանություն, Հայաստան, Էդմոն Մարուքյան
Ըստ թեմայի
Պատասխանատու պաշտոնների պարագայում պետք է ավելի լուրջ մտածել ընտրության մասին. հոգեբան
Ովքեր են ԳՇ պետի հավանական թեկնածուները. ընտրությունն այնքան էլ հեշտ չէ. «Փաստ»
Ընտրություններ, ԳՇ պետի շուրջ ստեղծված իրավիճակ. Փաշինյան–Մարուքյան հանդիպման տեսանյութը
Երևանյան մետրո

Նոր կայարան, վճարման նոր համակարգ․ ինչ ծրագրեր կան Երևանի մետրոպոլիտենում

0
(Թարմացված է 13:23 05.03.2021)
Այս տարի Երևանի մետրոպոլիտենը նշում է իր 40-ամյակը։ Այդ առիթով կայարաններում կլինեն ցուցահանդեսներ, մշակութային միջոցառումներ։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Երևանի մետրոպոլիտենի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց, որ փորձագիտական հանձնաժողովը շարունակում է աշխատանքները մետրոպոլիտենի նոր կայարանի շուրջ, որը կառուցվելու է Աջափնյակ թաղամասում։

«Չեմ ուզում փակագծերը բացել, դեռ աշխատանքները շարունակվում են։ Կոնկրետ ժամկետներ չեմ կարող նշել», - ասաց նա։

Նա նաև հայտնեց, որ խոսակցություններ կան նաև վճարման նոր համակարգի մասին, սակայն կրկին շատ շուտ է ժամկետների մասին խոսելը։

Ավետիսյանի փոխանցմամբ՝ 2010-ի մարտից սկսվել է մետրոպոլիտենի վերակառուցման նախագիծը, որի շրջանակում կատարվել են գնացքների լվացման, աշխատակիցների ուսուցման աշխատանքներ։

«Մենք կադրերի խնդիր ունենք։ Երկրում չկա ուսումնական հաստատություն, որը կադրեր կպատրաստի մետրոպոլիտենի համար։ Մենք ապավինում ենք փորձառու աշխատակիցների վրա, որոնք կսովորեցնեն երիտասարդներին», - ասաց նա։

Այս տարի Երևանի մետրոպոլիտենը նշում է իր 40-ամյակը։ Պատմության մեջ առաջին ու միակ անգամ մետրոն չի աշխատել 2020-ի ապրիլ-մայիսին կորոնավիրուսի պատճառով։

Աղմկահարույց պատմություն. ինչպես է բեռը ՌԴ–ից ուղարկվել ՀՀ, և ինչ կապ ունի Հայկ Սարգսյանը

«2019-ին մետրոպոլիտենից մարդիկ օգտվել են 21 միլիոն անգամ, իսկ 2020-ին՝ 11: Գրեթե կեսով նվազել է սպառումը։ Հիմա վերականգնվում են տեմպերը, օրական 50-55 հազար մարդ է սպասարկվում», - ասաց Ավետիսյանը։

Մետրոպոլիտենի հոբելյանը նշվելու է մարտի 7-ին։ Կայարաններում կլինեն ցուցահանդեսներ, մշակութային միջոցառումներ, կպարգևատրվեն աշխատակիցները։ Ցուցահանդեսները կայարաններում կլինեն ողջ տարի։

Գյումրու Վերականգնողական կենտրոնում փորձում են վերադարձնել վիրավորված տղաների ժպիտը

Երևանի մետրոպոլիտենը գործարկվել է 1981 թվականին։ Երևանի մետրոյի ուղիների ընդհանուր երկարությունը 12,1 կմ է, գործում է 10 կայարան։ Կայարաններից երեքը՝ Սասունցի Դավիթը, Գործարանայինն ու Չարբախը, վերգետնյա են, մնացած յոթը՝ ստորգետնյա։ Գնացքների ժամանման միջակայքը 6,5 րոպե է։

Հարավկովկասյան երկաթուղին շահագործման է հանձնել 70 նոր կիսավագոններ

0
թեգերը:
մետրո, Երևան, Հայաստան