Արա Այվազյան

Հայաստանի ու Իտալիայի արտգործնախարարներն անդրադարձել են Արցախում ստեղծված իրավիճակին

92
Արա Այվազյանն իր իտալացի գործընկերոջը տեղեկացրել է, որ Արցախի և Հայաստանի դեմ սանձազերծած պատերազմում Թուրքիան ունեցել է ամենաանմիջական մասնակցություն։

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի դի Մայոյի հետ: Տեղեկությունը հայտնում են արտգործնախարարությունից։

Ընդունելով իտալացի իր գործընկերոջ շնորհավորանքները ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ նախարար Այվազյանը հույս է հայտնեց, որ երկուստեք ջանքեր կներդրվեն հայ-իտալական երկկողմ օրակարգն առավել հարստացնելու և արդյունավետ դարձնելու ուղղությամբ:

Զրուցակիցներն անդրադարձել են Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին և տարածաշրջանային զարգացումներին։ ՀՀ ԱԳ նախարարը խստորեն դատապարտել է Ադրբեջանի կողմից գերության մեջ հայտնված անձնանց նկատմամբ անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի դրսևորումների առնչությամբ:

Հեռախոսազրույցի ժամանակ նախարար Այվազյանը նշել է, որ Արցախի և Հայաստանի դեմ սանձազերծած պատերազմում Թուրքիան ունեցել է ամենաանմիջական մասնակցություն ինչպես Ադրբեջանին ցուցաբերված անվերապահ ռազմաքաղաքական աջակցության, այնպես էլ՝ Մերձավոր Արևելքից տարածաշրջան օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղափոխման ձևով:

Արցախի ԱԳՆ–ն ողջունում է Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևը

Հակամարտության կարգավորման համատեքստում Արա Այվազյանը վերահաստատել է, որ Հայաստանի համար առաջնահերթություն է մնում Արցախի ժողովրդի իրավունքների, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի լիարժեք և արդար իրացումը:

Զրուցակիցները կարևորել են խաղաղ կարգավորման հարցերի հասցեագրումը բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

92
թեգերը:
ՀՀ Արտաքին գործերի նախարարություն. ԱԳՆ, Իտալիա, Հայաստան, Արցախյան պատերազմ
Ըստ թեմայի
Ադրբեջանական ագրեսիան Արցախի բնակչության բնաջնջման պլանի բաղկացուցիչ մասն է․ ԱՀ ԱԳՆ
ԱՄՆ–ն ու Եվրոպան պետք է միասին աշխատեն Թուրքիայի ագրեսիան զսպելու համար. Պոմպեո
Բելգիայի խորհրդարանի հանձնաժողովը հավանություն է տվել Բաքվի ագրեսիան դատապարտող նախագծին
ՀՀ ԱԺ

«Իմ քայլում» Սահմանադրության փոփոխությունների նախագիծ են պատրաստում. ինչ է այն նախատեսում

87
(Թարմացված է 09:18 26.01.2021)
Գործող Սահմանադրությամբ խորհրդարանական արտահերթ ընտրություն նշանակվում է միայն այն դեպքում, երբ վարչապետի հրաժարականից հետո 2 անգամ 7-օրյա ժամկետում ԱԺ–ն պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ չի ընտրում նոր վարչապետ:

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. «Հայկական ժամանակն» իր այսօրվա համարում անդրադարձել է «Իմ քայլը» խմբակցության ներսում շրջանառվող Սահմանադրության փոփոխությունների նախագծին և մանրամասներ հայտնել։

«Հայկական ժամանակի» տեղեկություններով` ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներսում շրջանառվում է Սահմանադրության փոփոխությունների մի նախագիծ, որի ընդունվելու պարագայում Ազգային ժողովը կարող է ինքնալուծարվել:

Փոփոխության բնույթը Սահմանադրության 92-րդ հոդվածում այնպիսի լրացում կատարելն է, որի համաձայն Ազգային ժողովի արտահերթ ընտրությունն անցկացվում է նաև Ազգային ժողովի առնվազն երեք հինգերորդով ընդունված որոշմամբ Ազգային ժողովի արձակվելու դեպքում:

Առաջարկվում է նաեւ ամրագրել, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունն անցկացվում է Ազգային ժողովի արձակվելուց ոչ շուտ, քան քառասուն, և ոչ ուշ, քան հիսունհինգ օր հետո  (գործող կարգավորման մեջ ընտրությունն անցկացվում է ոչ շուտ, քան երեսուն, և ոչ ուշ քան քառասունհինգ օր հետո):

Գործող Սահմանադրությամբ խորհրդարանական արտահերթ ընտրություն նշանակվում է միայն այն դեպքում, երբ վարչապետի հրաժարականից հետո 2 անգամ 7-օրյա ժամկետում Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ չի ընտրում նոր վարչապետ: 

Ընդդիմադիր խմբակցությունները չեն համաձայնում Փաշինյանի հրաժարականի պարագայում նոր թեկնածու չառաջադրել, ինչը տեսականորեն նշանակում է, որ Փաշինյանի հրաժարականից հետո ԱԺ-ն այլ վարչապետ կարող է ընտրել:

Ինչ կտան երկրին շտապ արված ընտրությունները. նախկին պատգամավորը` իրավիճակից ելքերի մասին

Հիշեցնենք, որ Ամանորից առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ խորհրդակցություններ է սկսում 2021-ին արտահերթ ընտրությունների հարցով: Ավելի ուշ նա Հանրային հեռուստաընկերության եթերում ասել էր, որ երկու անգամ վարչապետ չընտրելու տարբերակից բացի առաջարկում է արտահերթ ընտրություններ անցկացնելու նաև այլ տարբերակ՝ Սահմանադրությունը փոխել, Ազգային ժողովի ինքնալուծարման, արտահերթ ընտրությունների նշանակման լիազորության հնարավորություն ստեղծել առանց վարչապետի հրաժարականի։ Այս փոփոխության բնույթն այն է, որ Փաշինյանը կշարունակի պաշտոնավարել մինչև նոր վարչապետի ընտրությունը։

87
թեգերը:
Վարչապետ, Նիկոլ Փաշինյան, «Իմ քայլը» խմբակցություն, Սահմանադրական փոփոխությունների նախագիծ, ԱԺ, Հայաստան
Ըստ թեմայի
«Հայաստանում Փաշինյանի ղեկավարությամբ ոչ մի ընտրություն չի կարող լինել». Վազգեն Մանուկյան
«Այս կետից սկսած` կարող ենք գործնական քայլերի գնալ». Ավինյանը` արտահերթ ընտրության մասին
«Արտահերթ ընտրություններին պատրաստ ենք, բայց ես առաջադրվելու եմ». Էդմոն Մարուքյան
Էդմոն Մարուքյանը ԵԽԽՎ նիստում, 25 հունվարի, 2021

Հայ ռազմագերիների ազատ արձակման հարցը բարձրացվել է ԵԽ գլխավոր քարտուղարի մոտ

146
(Թարմացված է 22:14 25.01.2021)
Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի մեկնարկից առաջ Հայաստանի պատվիրակ Էդմոն Մարուքյանը բողոքի լուռ ակցիա էր անցկացրել։

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի առջև հաջողվել է բարձրացնել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակման հարցը։ Տեղեկությունը Facebook-ի իր պաշտոնական էջում հայտնում է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը։

«ԵԽԽՎ քաղաքական խմբերում և լիագումար նիստում այսօր առավոտյան տեղի ունեցած քննարկումների ժամանակ մեր կողմից կատարված աշխատանքի արդյունքում քիչ առաջ քաղաքական երկու խմբերի ղեկավարներ Ալեսքանդր Պոչեյը (Եվրոպայի ժողովրդական կուսակցության խումբ) և Ժակ Մէրը (Եվրոպայի Ազատականների և ժողովրդավարների դաշինք խումբ) ԵԽ գլխավոր քարտուղարի առջև հարց բարձրացրեցին Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակման հարցով»,- գրել է Մարուքյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի մեկնարկից առաջ Հայաստանի պատվիրակ Էդմոն Մարուքյանը բողոքի լուռ ակցիա է անցկացրել։

«Ազատություն հայ ռազմագերիներին, որոնք պահվում են Ադրբեջանում»․ երեք լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն գրությամբ պաստառը ձեռքին նա կանգնել էր դահլիճի մուտք մոտ՝ ի ցույց բոլոր մասնակիցներին։

Մարուքյանը հայ գերիների հարցով դիմել է ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեին

Հիշեցնենք՝ ԵԽԽՎ ձմռային նստաշրջանը առաջին անգամ անցկացվում է հիբրիդային ձևաչափով։

146
թեգերը:
ռազմագերի, Էդմոն Մարուքյան, Եվրախորհուրդ
Ըստ թեմայի
Բռնապետ Էրդողանը դրանով կանգ չի առնի. ԵԽ պատգամավորը մեղադրում է Եվրոպային
Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ նիստում խոսել է հայ ռազմագերիների անհապաղ վերադարձի մասին
Կարևորում ենք միջազգային հանրության ջանքերը. Նաղդալյանի արձագանքը ԵԽ բանաձևերին
Տիգրանակերտ

Մոտ 1500 հայկական հուշարձան է մնացել Ադրբեջանի վերահսկողության տակ․ ՄԻՊ-ն ահազանգում է

0
Ըստ պաշտպանի՝ հայկական մշակութային ժառանգության ոչնչացումն ու խեղաթյուրումը համակարգված են ու պետական քաղաքականության մի մաս են կազմում։

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Նոյեմբերի 9-ի հրադադարի մասին եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանի վերահսկողության տակ են մնացել հայոց պատմության և մշակույթի մոտ 1500 հուշարձաններ։ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հրապարակել է զեկույց, որում ահազանգել է հայկական մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգի մասին։ 

Ըստ զեկույցի՝ ադրբեջանական վերահսկողության տակ են մնացել 161 վանքեր և եկեղեցիներ, 591 խաչքարեր, Տիգրանակերտի, Ազոխի, Նոր Կարմիրավանի, Միրիկի, Կերենի հնավայրերն ու բազմաթիվ բերդեր, ամրոցներ, սրբավայրեր և այլ հուշարձաններ, նաև 8 պետական թանգարաններ՝ 19311 ցուցանմուշներով, ինչպես նաև Շուշիի գորգերի ու Հայկական դրամի մասնավոր թանգարանները:

«Զեկույցում ներկայացված են ադրբեջանա–թուրքական ագրեսիայի ընթացքում և հրադադարից հետո արձանագրված՝ հայկական մշակութային ժառանգության ոչնչացման ու վանդալիզմի մի շարք դեպքեր, ներառյալ՝ Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ և Սուրբ Հովհաննես Մկրտիչ (Կանաչ ժամ) եկեղեցիների դիտավորյալ թիրախավորման ու վանդալիզմի դեպքերը։

Զեկույցում անդրադարձ է կատարվում նաև Ադրբեջանի կողմից Արցախի հայկական մշակութային ժառանգության վերաբերյալ ապատեղեկատվության միտումնավոր տարածման և մշակութային կոթողները «ալբանիզացնելու» քաղաքականությանը, ինչը ևս ոչնչացման սպառնալիքի տակ է դնում Արցախի տարածքում հայկական մշակութային ժառանգությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ինչո՞ւ է «ադրբեջանականացվում» Շուշին. փորձագետները` Փաշինյանի հայտարարության մասին

Ըստ պաշտպանի աշխատակազմի՝ առկա փաստերի վերլուծության՝ հայկական մշակութային ժառանգության ոչնչացումն ու խեղաթյուրումը կրում են համակարգված ու համատարած բնույթ: Ադրբեջանի պետական մարմինների ու հանրային դեմքերի գործողություններն ու հայտարարությունները վկայում են այն մասին, որ դա հատուկ պետական քաղաքականություն է։

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հրատապ է համարում միջազգային համապատասխան կառույցների, հատկապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Արցախի տարածքում մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ արդյունավետ ու անհապաղ քայլերի ձեռնարկումը:

Միայն հայերը կօգնեն հայերին․ սփյուռքում առաջարկում են Հայաստանից դուրս խորհրդարան ստեղծել

0
թեգերը:
Եկեղեցի, Ադրբեջան, Արցախ
Ըստ թեմայի
Ինչու է Պարգև սրբազանը հեռացել Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից
Արցախի գյուղերում հաստատվող քաղաքացիների համար տարբեր հնարավորություններ կստեղծվեն
Հայ առաքելական եկեղեցին նոր թեմ ունի