ԱԺ

Դեռ երկար ժամանակ վատ է լինելու. թեժ քննարկում ԱԺ-ում ռազմական դրությունը չեղարկելու շուրջ

337
(Թարմացված է 15:53 26.11.2020)
Իշխանության ներկայացուցիչները դեմ են չեղարկմանը և բերում են հակափաստարկներ: Ընդդիմությունը հայտարարում է, որ ռազմական դրության երկարաձգումը իշխանության կյանքը երկարաձգելու հնարք է:

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի - Sputnik. ՀՀ կառավարությունը դեմ է, որ Հայաստանում հայտարարված ռազմական դրությունը չեղարկվի: Այսօր ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց  Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը՝ կառավարության բացասական կարծիքը,  մեկնաբանելով նրանով , որ ռազմական դրության չեղարկման դեպքում կխաթարվի հումանիտար օգնության ստացման գործընթացը:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանն իր ելույթում նաև այլ վտանգներ նշեց՝ ասելով. «Մեր միջազգային գործընկերներն ասում են, որ այսօր Հայաստանի վրա կախված է Թուրքիայի վտանգը: Մեր բարեկամները Ռուսաստանից ասում են, որ այդպիսի վտանգ Հայաստանը վերջին անգամ տեսել է Ցեղասպանության օրերին։ Հիմա մեր բոլոր բարեկամները ասում են, որ Հայաստանում կա վտանգ Թուրքիայի ագրեսիվության պատճառով, սահմանի մոտ մեծ կուտակումների, Ղարաբաղում Թուրքիայի անսահմանափակ հնարավորությունների պատճառով»:

Նրա դիտարկմամբ՝ այն վտանգը, որում Հայաստանն է գտնվում, նույնիսկ Սիրիայում, Լիբիայում, Իրաքում, Հունաստանում չկա:

Ըստ Իգիթյանի՝ այսօր Հայաստանի սահմանից այն կողմ պրոֆեսիոնալ ահաբեկիչներ են, իսկ Հայաստանի միջպետական սահմանի առնվազն 500 կմ-ը բաց է այդ մարդկանց  առաջ:

«Արդյո՞ք դուք գտնում եք, որ 1960 ռուս խաղաղապահ զինվորները կարող են չեզոքացնել այդ վտանգը։ Բա մեր բանակը չպե՞տք է մարտական իրավիճակում լինի, որ որևէ խախտման դեպքում օպերատիվ արձագանքի»,- իր ընդդիմադիր գործընկերներին հռետորական հարց ուղղեց Իգիթյանը:

Պատասխանը չուշացավ: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ԱԺ ամբիոնին մոտենալով, հայտարարեց. «Պարոն Իգիթյան, ես ձեզնից հիասթափված եմ։ Դուք ասում եք՝ մի օգտագործեք կապիտուլյացիա բառը, որովհետև թշնամին լսում է մեզ։ Թշնամին չի իմանո՞ւմ, որ դուք Արցախը ծնկի եք բերել թուրքի առաջ»:

Նաիրա Զոհրաբյանն Իգիթյանի հետ համաձայնեց մի հարցում. երկրի վիճակը վատ է ու դեռ երկար ժամանակ վատ է լինելու։

Մեզ ասվել է, որ համանախագահները դեմ են. Մարուքյանը՝ Արցախի անկախությունը չճանաչելու մասին

«Վտանգը Հայաստանի գլխին այսուհետ լինելու է միշտ։ Այո, Սյունիքի վրա է լինելու, Վարդենիսի, Տավուշի։ Դա նշանակում է, որ մենք ռազմական դրությունը պիտի պահե՞նք,- ասաց  Զոհրաբյանը, -ու այս մարդը խոսում է ինչ-որ անկապ բաների մասին, ասում է՝ դեռ պետք է գնամ, Ալիևի հետ նստեմ բանակցեմ։ Ադրբեջանում Նիկոլ Փաշինյանը դարձել է Ջոնի Բրջոնին։ Ես անհարմար եմ զգում որպես հայ, երբ նայում եմ այն անիմացիաները, երգերը, որոնք ադրբեջանցիները սարքում են Փաշինյանի մասին: Դա նաև իմ՝ որպես հայի, իմ արժանապատվությունն է վիրավորում, որ Մեջլիսում պատրաստվում են ներկայացնել նախաձեռնություն՝ Նիկոլ Փաշինյանին Ադրբեջանի ազգային հերոսի կոչում տալու»:

Ըստ պատգամավորի՝ ցեղասպանությունից հետո հայ ժողովրդի պատմության մեջ սա ամենածանր հարվածն էր, ամենածանր մարդկային ու տարածքային կորուստը։

Զոհրաբյանը ցավով արձանագրեց, որ հեղափոխության արդյունքում իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը երկու տարում վերածվեց արհավիրքի։ «Էդ մարդը վերածվել է Չեխովի человек в футляре-ի, նա վախենում է ամեն ինչից, անընդհատ դավադրություններ է տեսնում, ամեն տեղ ինքը տեսնում է իր անձին, աթոռին վտանգող դավադրություն։ Պատմությունում չի կարող լինել դեպք, երբ երկիրը ղեկավարի պարտված ղեկավարը։ Ինքը գնալու է, ինչքան էլ դուք արհեստական երկարացնեք»,- հայտարարեց Զոհրաբյանը:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն էլ հայտարարեց, որ ռազմական դրությունը պահելու որևէ հիմնավորում իշխանությունը չի ներկայացրել:

Ոչ մեկը չի ասել, որ հանձնված հողերը կադրային փոփոխություններով պետք է հետ բերվեն. Թունյան

«Այս ամբիոնը հեքիաթ պատմելու տեղ չէ: Բոլորս էլ հասկանում ենք, որ ռազմական դրության երկարաձգումը իշխանության կյանքը երկարաձգելու հնարք է, և դրա համար մենք պայքարում ենք այդ հնարքը շարքից հանելու ուղղությամբ»,- ասաց Պետրոսյանը՝ Նիկոլ Փաշինյանին կոչ անելով հրաժարական տալ, քանի դեռ ուշ չէ:

Նշենք, որ Հայաստանում և Արցախում ռազմական դրություն է գործում սեպտեմբերի 27–ից` Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմի առաջին օրվանից։ Չնայած նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության արդյունքում պատերազմն ավարտվեց, բայց ռազմական դրությունը շարունակում է գործել։

337
թեգերը:
«Իմ քայլը» խմբակցություն, Արցախ, Հայաստան, ռազմական դրություն, Նաիրա Զոհրաբյան, Նիկոլ Փաշինյան, ԱԺ
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (789)
Ըստ թեմայի
Ադրբեջանի խորհրդարանն ուզում է Ֆրանսիային հեռացնել ԵԱՀԿ Մինսկի խմբից
Մանդատից զրկելը Գագիկ Ծառուկյանի համար որևէ բան չի նշանակելու. Տոնոյան
Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Սենատի բանաձևը խորհրդատվությունից այն կողմ չի անցնի․ Կոսաչև
Սեյրան Օհանյան. արխիվային լուսանկար

Սեյրան Օհանյանի և Արթուր Դավթյանի միջև «սև կատու» է անցել. փոխադարձ հայտարարություններ

248
(Թարմացված է 21:50 15.01.2021)
Ադրբեջանցի գործընկերոջ հետ ՀՀ գլխավոր դատախազի հանդիպման ավարտին հաջորդել են մեկնաբանությունները։ Սեյրան Օհանյանը պատասխանել է գլխավոր դատախազին, որն էլ արձագանքել է Օհանյանի պատասխանին։

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունը պատասխանել է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի բաց նամակին: Նամակը հասցեագրված էր գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և առնչվում էր վերջերս Մոսկվա կատարած նրա այցին և հանդիպումներին, այդ թվում ՝ ադրբեջանցի գործընկերոջ հետ։

«Ինձ հետ միասին 16 հոգի էլ կար». Սեյրան Օհանյանը պատմել է` իրականում ինչ էր անում Շուշիում

Նախկին նախարարը Դավթյանին հիշեցնում է Մարտի 1-ի «կարված» գործի մասին, որով անցնում է Օհանյանն ինքը, ինչպես նաև կշտամբում Դավթյանին, որ Ադրբեջանի գլխավոր դատախազի հետ ստորագրել է փաստաթղթեր, քննարկել նախկին և ներկա հայ քաղաքական գործիչների նկատմամբ Բաքվում հարուցված քրեական գործերի հետ կապված հարցեր:

Օհանյանը նշում է, որ քմծիծաղով է կարդացել միջազգային հետախուզումից իրեն ազատելու ուղղությամբ Դավթյանի «ջանքերի» մասին։

«Ձեր ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ առավելագույնը կարող էիք «հպարտությամբ» զեկուցել, որ ՀՀ–ում անձամբ ձեր անմիջական մասնակցությամբ է «ստեղծագործվել» և «կարվել» մարտիմեկյան խայտառակ դատավարությունը, իսկ Շուշիի ազատագրման օրը երեք ռազմաքաղաքական գործիչների, որոնք կանգնած են Արցախի և Հայաստանի պետականության կերտման հիմքում, կանգնեցրել եք «ամենաարդար» դատարանի առաջ»,–գրել է Օհանյանը։

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Facebook–ի իր էջում ի պատասխան Օհանյանի գրել էր, որ ՀՀ գլխավոր դատախազը Ադրբեջանի գլխավոր դատախազի հետ որևէ փաստաթուղթ չի ստորագրել: Նա հիշեցրել է, որ փաստաթուղթը ստորագրվել է ՌԴ և ՀՀ գլխավոր դատախազությունների միջև՝ այն էլ բացառապես երկու գերատեսչությունների միջև համագործակցության վերաբերյալ:

Աբրահամյանը նշել է, որ տարակուսելի են Օհանյանի՝ բառացիորեն օդից վերցրած այն պնդումները, թե դատախազը ոչ մի խոսք չի ասել Ադրբեջանի հանցագործ ռազմաքաղաքական իշխանության և իրավական համակարգի վերաբերյալ։

«Ադրբեջանական ապօրինի գործելաոճի հետևանքները չեզոքացնելու ուղղությամբ ՀՀ դատախազությունը մշտապես` նաև ՌԴ գործընկերների աջակցությամբ, արդյունավետ ջանքեր է գործադրել, որը բազմիցս հանրայնացվել է»,–գրել է Աբրահամյանը։

Անդրադառնալով Օհանյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման մասին վերջինիս հայտարարությանը, Աբրահամյանը նշել է, որ դրանք խիստ սուբյեկտիվ, էմոցիոնալ մեկնաբանություններ են և դրանց առթիվ ընդամենը կարելի է ըմբռնում հայտնել:

Ստացվել են հստակ տեղեկություններ, որոնք ցանկանում եմ տրամադրել Ձեզ. Դավթյանը` ՌԴ դատախազին

Աբրահամյանը հավելել է, որ ուղղակի ցավալի է տարածում գտած ընկալումը, որ երբևէ ծառայողական պարտքի կատարումը, նաև լավագույն ներդրումը ինդուլգենցիա է ենթադրում: Սա չափազանց վտանգավոր միտում է, որի հետևանքները, ըստ նրա, ցավոք` դեռ կրում ենք:

248
թեգերը:
դատախազ, Նախարար, հայտարարություն, Արթուր Դավթյան, Սեյրան Օհանյան
Ըստ թեմայի
Մենք իշխանության չենք ձգտում. Սեյրան Օհանյանը միացել է ընդդիմության հանրահավաքին
Շուշիի անկման պատճառներից մեկը հակառակորդի թվային առավելությունն է եղել. Սեյրան Օհանյան
Բաքուն գեներալ Սեյրան Օհանյանին մեղադրում է ցեղասպանության համար
ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյան. 15 հունվարի, 2021

Լենա Նազարյանը համաձայն չէ, որ Արցախի տարածքները պետք է վերադարձնենք պատերազմի միջոցով

754
(Թարմացված է 20:05 15.01.2021)
ԱԺ փոխնախագահը հետադիմական և վնասակար է համարում մեր կորցրած տարածքները պատերազմի միջոցով հետ բերելու մտածողությունը։

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը համաձայն չէ այն կարծիքների հետ, որ Արցախի կորցրած տարածքները պետք է վերադարձնենք պատերազմի միջոցով։ Նա կարծում է, որ քաղաքական գործընթացների միջոցով։ Նազարյանը նման կարծիք հայտնեց Sputnik Արմենիայի հետ զրույցում։

«Հիմա տարբեր փորձագետներ ասում են, որ մի քանի տարի խաղաղ կապրենք, կհզորանանք, կվերազինվենք և մեր բաժին հաղթանակը կունենանք։ Կներեք, ես այս մտածողությունը համարում եմ հետադիմական և վնասակար։ Ես ուզում եմ, որ մատով ցույց տան, թե ում 18 տարեկան որդու հաշվին են դա ուզում անել»,–ասաց նա։

Նազարյանը նշեց` պետք է փորձենք երկարատև խաղաղություն ունենալ մեր բոլոր հարևանների հետ. տարածաշրջանը վերջապես պետք է մարդկային դեմք ունենա։

Հարցին, թե Նազարյանը հակադարձո՞ւմ է այն պնդումներին, որ այլևս ոչ մի պատերազմով հնարավոր չէ հետ բերել կորցրած տարածքները` Նազարյանը պատասխանեց, որ ինքը պատերազմով չի ուզում դա անել։

«Ես ուզում եմ քաղաքական գործընթացների միջոցով դա անել։ Ես քաղաքական գործիչ եմ և հավատում եմ քաղաքականությանը»,–հավելեց նա։

Խոսելով այն մասին, թե հնարավո՞ր չէր խուսափել պատերազմից, որն այսքան կյանք խլեց մեզնից, Նազարյանը նշեց, որ պետք է քննության ենթարկենք վերջին 30 տարիների բանակցային և քաղաքական գործընթացները։ Նրա խոսքով` պետք է դասեր քաղենք մեր անցած ճանապարհից։

ԱԺ փոխնախագահը կարծում է, որ եթե պատերազմ է եղել, ուրեմն` քաղաքականությունը և քաղաքական գործիչները պարտվել են. եղել են սխալներ։

Նազարյանն անդրադարձավ նաև ընդդիմադիրների այն կարծիքին, թե պարտված երկրի ղեկավարը բանակցել չի կարող` ասելով, որ գուցե հենց պարտված ղեկավարն այժմ առավել լավ է պատկերացնում մեր դրությունը։

«Փաշինյանի ոտքերն ամուր կերպով գետնին են, ոչ թե երկնքում` երազանքների մեջ։ Նա շատ լավ պատկերացնում է, թե ինչ հնարավորությւոններ ունենք մենք հիմա, ինչ հնարավորություններ կարող ենք օգտագործել մեզ համար շահեկան դիրքերում հայտնվելու համար»,–ասաց Նազարյանը։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ 

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

754
թեգերը:
Պատերազմ, Արցախ, Լենա Նազարյան
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (789)
Ըստ թեմայի
Նոր սենսացիաներ կլինեն. պարտության համար ոչ ոք չի ուզում պատասխան տալ
Շատ կարևոր է հասկանալ, թե ինչու է տեղի ունեցել մեր պարտությունը. Նիկոլ Փաշինյան
Պարտության հիմքը, կամ ինչ է լինում, երբ «դուխով» հրամանատարը քար է գցում եկեղեցու բոստանը
Կառլեն Խաչատրյան

Ինչո՞վ է զբաղված ՏՄՊՊՀ-ն և ինչո՞ւ դեղատներն անբարեխիղճ գործելաոճի համար չեն պատժվում

0
Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը Sputnik Արմենիայի եթերում թվարկել է այն հնարավոր գործոնները, որոնք ձևավորում են դեղորայքի շուկայում գների թռիչքային աճը։
«Դեղորայքի թանկացման հարցում էական նշանակություն ունի դոլարի արժեվորումը, սակայն չեմ բացառում նաև սպեկուլյատիվ գործոնները». Կառլեն Խաչատրյան

Դեղորայքի գների բարձրացման հարցում էական նշանակություն ունի դոլարի արժեվորումը, սակայն, չի բացառվում, որ գործ ունենք նաև գերիշխող դիրքի չարաշահման ու սպեկուլյատիվ գործոնների հետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը` մեկնաբանելով մամուլում տարածված տեղեկությունները, թե դեղերի շուկան դուրս է եկել վերահսկողությունից, իսկ դեղատները նման անբարեխիղճ գործելաոճի համար չեն պատժվում։

«Վերջին 2 ամիսների ընթացքում դոլարը մոտ 10 տոկոսով է արժեվորվել, սակայն այն դեպքերում, երբ քաղաքացիները հանդիպում են 65-70 տոկոսով դեղերի գնի բարձրացման, թանկացումը միայն դոլարի փոխարժեքով չի կարելի պայմանավորել»,- ասաց նա։

Հայաստանում դեղորայքի շուկայում առկա չարաշահումների ուսումնասիրությամբ զբաղվում է ՏՄՊՊՀ-ն, որն, ըստ Խաչատրյանի, վերջին 2.5 տարում այնքան էլ բարեխիղճ չի գործում։

«Վերջին 2-2.5 տարիների ընթացքում պետական որևէ մարմին իր գործառույթները պատշաճ մակարդակով չի իրականացնում կամ կադրային բավարար ներուժ չկա, ղեկավար անձնակազմը պատրաստ չէ, պահանջկոտ չէ, դրա համար էլ այս իրավիճակում ենք»,- նշեց տնտեսագետը։

Նրա համոզմամբ, եթե ոլորտի համար պատասխանատու հանձնաժողովը տարբեր պատճառաբանություններով մեկնաբանություններ չի ներկայացնում կամ փորձում է իր գործառույթները չկատարելը քողարկել «ուսումնասիրություններն ընթացքի մեջ» են պատճառաբանությամբ, դա ոչ այլ ինչ է, եթե ոչ անկարողության ու անգործության ուղղակի հետևանք։

«Հույս չունենաք, որ լավ ենք ապրելու». Վազգեն Մանուկյանը Գյումրիում է

Նշենք, որ այսօր «Ժողովուրդ» թերթը գրել էր, որ դեղատները անբարեխիղճ գործելաոճի համար չեն պատժվում, իսկ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը վստահեցնում է, որ դեղերի շրջանառության ոլորտն ուսումնասիրում են:

0
թեգերը:
գին, Կառլեն Խաչատրյան, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (ՏՄՊՊՀ), Դեղ
Ըստ թեմայի
«Ասաց՝ մամ, ծաղկեպսակը դու սարքի». Եռաբլուրում ծաղիկները ձյունից շատ էին ու անիմաստ թանկ
Գնաճը մինչև ո՞ւր կհասնի. էկոնոմիկայի նախարարը վստահեցնում է` մենք դեռ լավ վիճակում ենք
Գները նվազեցրել և բարձրացրել են. ձվի շուկայում գործող 7 ընկերություն է տուգանվել