ՄԻԵԴ

ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Ադրբեջանին տեղեկատվություն տրամադրել առևանգված 10 քաղաքացու մասին

163
(Թարմացված է 23:53 20.11.2020)
Մինչև նոյեմբերի 27-ն Ադրբեջանը պարտավոր է հայտնել ռազմագերիների փոխանակման ժամկետների մասին։

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի - Sputnik. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Հայաստանի ներկայացրած հերթական դիմումն ընդդեմ Ադրբեջանի։ Տեղեկությունը հայտնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը Facebook-ի պաշտոնական էջում։

«Թվով 9 ռազմագերիների մասով Ադրբեջանի նկատմամբ կիրառել է միջանկյալ միջոց՝ պահանջելով տրամադրել ռազմագերիների վերաբերյալ տեղեկատվություն և հայտնել փոխանակման ժամկետների մասին մինչև նոյեմբերի 27-ը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նոյեմբերի 11-ին Գորիս-Շուշի ճանապարհին Ադրբեջանի կողմից առևանգված քաղաքացիներին վերաբերող հաջողություն էլ ունի հայկական կողմը։

ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է 10 քաղաքացիական անձանց մասով տեղեկատվություն տրամադրել մինչև նոյեմբերի 30-ը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) Գորիս-Շուշի ճանապարհին անհայտ կորած 10 քաղաքացիների հարցով։

ՄԻԵԴ-ն Ադրբեջանից հայ գերիների պահման պայմանների մասին տեղեկություն է պահանջել

Հայաստանը պահանջել է քայլեր ձեռնարկել ապահովելու նոյեմբերի 11-ին Գորիս-Շուշի ճանապարհահատվածում անհայտ կորած 10 քաղաքացիների կյանքի իրավունքը և զերծ մնալ նրանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքից։

Նշենք, որ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչն է Եղիշե Կիրակոսյանը։ Վերջին Արցախյան պատերազմի ընթացքում Հայաստանը մի քանի դիմում է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան` Ադրբեջանի ու նաև Թուրքիայի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջով։

Բացի այդ, հայկական կողմը գերության մեջ հայտնված զինվորական ծառայողի իրավունքների պաշտպանության տասնյակից ավելի գործեր է ներկայացրել Եվրոպական դատարան։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն, ռազմական գործողությունները դադարեցվեցին։ 

Նոյեմբերի 19-ի տվյալներով՝ Արցախի ՊԲ-ն հրապարակել է 1637 զոհվածների անունները։

Հայաստանը ՄԻԵԴ–ին արցախյան պատերազմում Թուրքիայի ներգրավվածության փաստեր է ներկայացրել

Համացանցում լուր տարածվեց, որ հայկական կողմն ունի 4750 զոհ ու անհետ կորած։  ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նոյեմբերի 18-ին ԱԺ–ում լրագրողներին հայտնեց, որ պատերազմի առաջին օրվանից մինչև նոյեմբերի 17-ի երեկոյան պաշտոնապես հաստատված զոհված զինծառայողների թիվը 2425 է։ 

Վերջին տվյալներով` քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։ 

163
թեգերը:
գերի, Ադրբեջան, Հայաստան, Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան (ՄԻԵԴ)
Ըստ թեմայի
Թուրքիայի սանձարձակ պահվածքը վկայում է, որ անհանգստացած են ՄԻԵԴ–ի որոշումներից
Ադրբեջանի պահանջներն աբսուրդային են. ՀՀ-ն պատասխանել է Ադրբեջանի՝ ՄԻԵԴ-ին ուղղված դիմումին
Գերիներին չխոշտանգել, դիերը չխեղել. կառավարությունը ՄԻԵԴ է ներկայացրել նոր ապացույցներ
Ռոբերտ Քոչարյան

«Եթե ես լինեի, պատերազմ չէր սկսվի». Ռոբերտ Քոչարյան

36
(Թարմացված է 23:49 04.12.2020)
Ռոբերտ Քոչարյանի խոսքով` վատ կռվող ժողովուրդներ չկան, կան պատերազմը վատ կազմակերպող կառավարություններ:

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վստահ է, որ եթե ինքը լիներ երկրի ղեկավար, ապա այս պատերազմը չէր սկսվի։ 5 -րդ ալիքի հետ հարցազրույցում Քոչարյանը նշեց, որ ինքը թույլ չէր տա դիվանագիտական այնպիսի քայլեր, որոնք ի վերջո պատերազմի հանգեցրին։ Վստահ է՝ Ալիևն էլ երբեք չէր համարձակվի պատերազմ սկսել։

«Հիմա աքլորացել է, իրավունք ունի հիմա աքլորանալու, բայց հերը ողջ լիներ, նա ի դեպ խելոք մարդ էր, ականջը կքաշեր, կասեր՝ հանգիստ մնա: Իրենք տեսնում էին, թե ում հետ գործ ունեն Հայաստանում, շատ եմ նմանեցնում իրավիճակը՝ հակառակ պատկերով, Ադրբեջանում էլչիբեյան ժամանակներին: Երբ Էլչիբեին փոխեցին, ես շատ անտրամադիր էի այդ մի քանի օրվա ընթացքում, որովհետև մեզ համար ինքն ուղղակի նվեր էր, Աստծու պարգև էր մեզ համար: Ես միշտ մտածում էի, որ կարող է մարդ գալ, որը շատ ավելի ուրիշ կազմակերպչական ունակություններ կունենա պատերազմի համար, իրականում, այդպես էլ եղավ հետագայում»,- նշեց Քոչարյանը։

Վստահ է՝ այնուամենայնիվ, եթե պատերազմ էլ սկսվեր, ապա հաստատ չէինք պարտվի, որովհետև նման կոպիտ սխալներ թույլ չէին տրվի։ Նրա խոսքով՝ հիմա էլ պարտությունը ժողովրդի վրա է գցվում։

«Գիտե՞ք՝ վատ կռվող ժողովուրդներ չկան, կան պատերազմը վատ կազմակերպող կառավարություններ: Ասում էին՝ ինչ-որ մարդիկ էին փախնում․ քանի՞ հոգու են պատժել, ձեզ հայտնի՞ են նման դեպքեր. ինձ հայտնի չեն: Հրամանը չկատարողներին, դիրքերից փախնողներին, ո՞ւմ են պատժել»,- հարցրեց ՀՀ երկրորդ նախագահը։

Նշում է՝ մարդիկ դիրքերը թողնում էին իշխանության ստերի, ամեն ինչ վատ կազմակերպելու պատճառով։ Նախագահը հերքեց իշխանության պնդումները, թե իրենք ժառանգել են բանակցային վատ իրավիճակ։ Շեշտում է՝ պարզապես պետք էր ոչ թե զրոյական կետից սկսել, այլ շարունակել։

«Սանկտ Պետերբուրգի ու Վիեննայի պայմանագիրն ամրացնել, որը հենց պատերազմի վերսկսման կանխարգելիչ միջոցառումներ էին ենթադրում, ոչ թե գնար ինչ-որ լիֆտերում կասկածելի ինչ-որ պայմանավորվածություններ ձեռք բերեր»,- նշեց Քոչարյանը։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։

Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Հայտարարության ստորագրումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։

Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1746 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

36
թեգերը:
Իլհամ Ալիև, Նիկոլ Փաշինյան, Պարտություն, Արցախյան պատերազմ, Ռոբերտ Քոչարյան
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո
Ըստ թեմայի
Ինչո՞ւ Ադրբեջանը չէր համաձայնում զինադադարների. պարզաբանում է Ռոբերտ Քոչարյանը
Ադրբեջանը ՄԻԵԴ-ին առաջին անգամ տրամադրել է գերիների մասին տեղեկություն
Ինչ հարաբերություններ ուներ Մանուկյանը «նախկինների» հետ, կամ պաշտոն ստանալու նուրբ արվեստը
Ռոբերտ Քոչարյան

Պատերազմից հնարավո՞ր էր խուսափել. պատասխանում է Ռոբերտ Քոչարյանը

206
(Թարմացված է 22:49 04.12.2020)
Ռոբերտ Քոչարյանը «5-րդ ալիքին» տված հարցազրույցում խոսել է Արցախյան վերջին պատերազմի մասին։

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը համոզված է, որ  պատերազմից հնարավոր էր խուսափել։ Նա իր տեսակետը հայտնեց «5-րդ ալիքին» տված հարցազրույցում։

«Ես համոզված եմ, որ ՀՀ իշխանությունն ամեն ինչ արեց պատերազմն անխուսափելի դարձնելու համար»,– ասաց նա։

Նրա խոսքով` բանակցային գործընթացը գիտակցաբար մտցվեց փակուղի։ Իրարամերժ հայտարարություններով ստեղծվեց մի իրավիճակ, որ նախագահող երկրները չէին հասկանում, թե հայկական կողն ինչ է ուզում։ Եվ պատերազմը սկսվեց այն պահին, երբ ոչ ոք չէր կասկածում, որ բանակցային գործընթացը տապալվում է հայկական կողմի պատճառով։

«Ըստ էության, հայկական կողմը լեգիտիմիացրեց ադրբեջանական ագրեսիան Ղարաբաղի նկատմամբ։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Արցախի Հանրապետության գոյության իրավական հիմքը ազգերի ինքնորոշման իրավունքի կիրառման իրավունքն է։ Մենք մեր հայտարարություններով փոխեցինք այն և հարցի կարգավորումը բերեցինք տարածքային ամբողջականության տիրույթ»,–ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Նրա խոսքով` «Արցախը Հայաստան է, և վերջ»–ը մի բանաձև է, որը նշանակում է հարցը տեղափոխել հայ–ադրբեջանական հարաբերությունների տիրույթ։

«Այս երկու հարցի ուղղակի մեղավորը Հայաստանի վարչապետն է։ Ինքը սկսեց իր սեփական կետից։ Իսկ սեփական կետն այն է, ինչի մասին ես ասացի»,– ասաց Քոչարյանը։

2–րդ նախագահը հարց բարձրացրեց` քանի՞ երկիր դատապարտեց Ադրբեջանին պատերազմը սկսելու համար։ Նրա խոսքով` այս ամենի անունը դիվանագիտական ձախողում է։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։

Համացանցում լուր տարածվեց, որ հայկական կողմն ունի 4750 զոհ ու անհետ կորած։ Հայաստանի առողջապահության նախարարության դատաբժշկական ծառայությունը փորձաքննել է 2718 զոհված զինծառայողի մարմին:

Դեկտեմբերի 2-ի տվյալներով՝ Արցախի ՊԲ-ն հրապարակել է 1746 զոհվածների անունները։

Վերջին տվյալներով` քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուրախացել․ ռուսական խաղաղապահների հրամանատարի կենսագրությունը

206
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախյան պատերազմ, Արցախ, Ռոբերտ Քոչարյան
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո
Ըստ թեմայի
Ստիպում են համբուրել Ադրբեջանի դրոշը. հայ գերիների վերադարձից ոչինչ հայտնի չէ
Քասախ համայնքի ղեկավարը միացել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին
ՄԱԿ-ը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո