Մովսես Հակոբյան

«Կփորձենք շտկել, եթե ոչ` կբողոքարկենք». Հակոբյանը` իր ազատման հրամանի անճշտության մասին

289
(Թարմացված է 14:53 19.11.2020)
Մովսես Հակոբյանը բանակից զորացրվելու որոշումը վերջնական կայացրել է Փաշինյանի հրապարակումից հետո, երբ նա կոչ է արել կռվող տղաներին վերադառնալ հրապարակ և «պատերի տակ վնգստացողներին» պատասխան տալ։

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի — Sputnik. Պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ, գեներալ–գնդապետ, Արցախի հերոս  Մովսես Հակոբյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ պաշտպանության նախարարի հրամանն արդեն կա, ու ինքն ազատված է պաշտոնից, սակայն հրապարակված հրամանը չի համապատասխանում իր զեկուցագրի էությանը։

Նա նշեց, որ պաշտպանության նախարարին խնդրել է, որ հրամանն արձակի այնպես, ինչպես գրված է իր զեկուցագրում։ Չի համաձայնել։

«Իհարկե կփորձենք շտկել, եթե ոչ կբողոքարկենք, և հրամանը կգրվի այնպես, ինչպես իմ զեկուցագրում է։ Իսկ իմ զեկուցագրում գրված է ճշմարտությունը և իմ զորացրման պատճառը։ Որոշումս վաղուց էի կայացրել, դեռ հոկտեմբերի 5–ին, և դրա հիմքերը եղել են։ Զեկուցագիրս այն ժամանակ չեմ ներկայացրել, քանի որ իմ որոշումը վնաս կհասցներ զինված ուժերին, այդ պատճառով էլ սպասել եմ պատերազմի ավարտին»,–ասաց նա։

Հակոբյանի խոսքով` չնայած կայացրած որոշմանը, շարունակել է ուժերի ներածին չափով աջակցել բանակին և միջնորդավորված կերպով իր խորհուրդները տեղ հասցնել ռազմաքաղաքական իշխանությանը։

Չէր կարելի գրչի մի հարվածով ջուրը գցել թափված արյունը. Մյասնիկյան պողոտան էլ էր փակվել

«Որոշումս վերջնական կայացրել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գիշերվա հրապարակումից հետո, երբ կոչ արեց կռվող տղաներին վերադառնալ հրապարակ և «պատերի տակ վնգստացողներին» պատասխան տալ։ Այդ պահին ես որոշումս կյանքի եմ կոչել և զեկուցագիր եմ գրել բանակից զորացրվելու համար»,–ասաց նա։

Նոյեմբերի 18–ին հայտնել էինք, որ գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել։

289
թեգերը:
ազատում, Արցախյան պատերազմ, Արցախ, Նիկոլ Փաշինյան, Մովսես Հակոբյան
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (619)
Ըստ թեմայի
Գերի ընկած զինվորականները չեն զրկվի կոչումից, պաշտոնից ու գումարից. ԱԺ-ն փոխում է օրենքը
Կողմերը 385 զոհվածի մարմիններ են հանձնել միմյանց. ՌԴ ԱԳՆ
ՊՆ–ն հորդորում է վերադարձնել ռազմական նշանակության ապրանքներն ու տեխնիկան
Բողոքի ակցիա Երևանում

Հրմշտոց, կաղամբով սայլակներ և գունավոր ճայթուկներ. Մաշտոցի պողոտայում լարված վիճակ է

231
(Թարմացված է 19:18 03.12.2020)
Ոստիկաններն այժմ բերման են ենթարկում վարչապետի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա անողներին։

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ փաշինյանի հրաժարականի պահանջով Մաշտոցի պողոտան այսօր փակել են նաև կաղամբով լեցուն սայլակով։

Բողոքի ակցիա անողները նաև գունավոր ճայթուկներ վառեցին։ Այս պահին իրավիճակը բավական լարված է, քանի որ մի շարք քաղաքացիներ էլ իրենց դժգոհությունն են հայտնում, որ փողոցները փակ են։ Քիչ առաջ հրմշտոց տեղի ունեցավ բողոքի ակցիայի մասնակիցների և մեքենաների մեջ սպասող անձանց միջև։

«Երբ Նիկոլ Փաշինյանն էր փողոց փակում, էդ դավաճանը, ինչո՞ւ չէիք պահանջում չանել նման բան»,–ի պատասխան ասում էին ցուցարարները։

Ոստիկաններն այժմ փորձում են բացել փողոցները` բողոքի ակցիա անողներին բերման ենթարկելով։ Այս պահին մի շարք փողոցներ շարունակում են փակ մնալ, մասնավորապես, Մաշտոցի պողոտան տարբեր հատվածներում փակ է։

Վազգեն Մանուկյանը` վարչապետի թեկնածու․ ի՞նչ գիտենք հայկական քաղաքականության վետերանի մասին

Նշենք, որ նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարությունից հետո հայաստանյան ընդդիմադիր ուժերը պարբերաբար բողոքի ակցիաներ են իրականացնում` պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Այսօր նրանք հայտարարեցին, որ ունեն անցումային կառավարության վարչապետի միասնական թեկնածու, և նա Վազգեն Մանուկյանն է։

231
թեգերը:
Հրաժարական, Նիկոլ Փաշինյան, Բողոքի ակցիա, Երևան
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (619)
Ըստ թեմայի
Լավրովը ԵԱՀԿ-ին հորդորել է ակտիվություն ցուցաբերել ղարաբաղյան կարգավորման հարցում
Զախարովան ներկայացրել է Մոսկվայում ՌԴ և ՀՀ արտգործնախարարների բանակցությունների օրակարգը
Ադրբեջանցիները մոտեցել են Սյունիքի Տեղ գյուղի սահմանին, պահանջներ դրել
Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստանը» վարչապետի իր թեկնածուն ունի. նրանք չեն միանում ընդդիմությանը

237
(Թարմացված է 18:21 03.12.2020)
Գևորգ Գորգիսյանի խոսքով` բազմաթիվ հարցերի պատասխաններ այդպես էլ անորոշ են մնացել։

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի - Sputnik. «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Գևորգ Գորգիսյանը Facebook-ի իր էջում տեղեկացրել է, որ երեկ ուշ երեկոյան «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի հետ հանդիպել են «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին։

Գորգիսյանի խոսքով` Սաղաթելյանը լիազորված է եղել 16 կուսակցությունների անունից իրազեկելու, որ որոշում են կայացրել` իրենց վարչապետի միասնական թեկնածուն Վազգեն Մանուկյանն է։ Սաղաթելյանը հարցրել է ԼՀԿ ներկայացուցիչներին`ինչ դիրքորոշում ունենք նրանք այդ կապակցությամբ։

«Հանդիպման ընթացքում երկուստեք արձանագրվել են մեր դիրքորոշումներն առ այն, որ մոտեցումների համընկնում ունենք այն հարցում, որ գործող վարչապետ Փաշինյանը պետք է հրաժարական տա»,–գրել է Գորգիսյանը։

Նա տեղեկացրել է, որ քննարկման ընթացքում հարցեր են տվել 16 ուժերի միասնական թեկնածուի ծրագրերի և ապագա արտահերթ թափանցիկ և արդար ընտրությունների կազմակերպման երաշխիքների վերաբերյալ։ Գորգիսյանի խոսքով` բազմաթիվ հարցերի պատասխաններ այդպես էլ անորոշ են մնացել մեզ համար։

«Իշխան Սաղաթելյանին տեղեկացրել ենք, որ հարգանքով ենք մոտենում իրենց՝ վարչապետի թեկնածու ունենալու իրավունքին, սակայն գտնում ենք, որ այս իրավիճակում անցումային վարչապետ կարող է ընտրվել մի մարդ, որը կամուրջները չի այրել կողմերից և ոչ մեկի հետ և նաև նա, ով ունի կոնկրետ քաղաքական թիմ, որն իր վարչապետի համար ունակ է կրել պատասխանատվություն»,–գրել է Գորգիսյանը։

Նա տեղեկացրել է, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի որոշման համաձայն՝ կուսակցությունն ընտրություններին մասնակցել է իր վարչապետի թեկնածուով, ով համամասնական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանն է։

Վազգեն Մանուկյանը ելույթ կունենա և կասի ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքը. Տոնոյան

«Չի կարող լինել իրավիճակ, որտեղ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կատարի այլ քաղաքական միավորների ընդունած որոշումները։ Ըստ այդմ՝ «ԼՀԿ–ի վարչապետի թեկնածուն Էդմոն Մարուքյանն է. այս պահին եղած որոշման համաձայն՝ վարչապետի պաշտոնը թափուր մնալու դեպքում խմբակցությունն առաջադրելու է Էդմոն Մարուքյանին»,–գրել է Գորգիսյանը։

Նա տեղեկացրել է, որ Իշխան Սաղաթելյանին խնդրել են իրենց դիրքորոշման մասին տեղեկացնել 16 ընդդիմադիր ուժերին։

Նշենք, որ այսօր ընդդիմադիր կուսակցությունները հայտնեցին, որ վարչապետի իերնց միասնական թեկնածուն Վազգեն Մանուկյանն է։

237
թեգերը:
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն, թեկնածու, Վարչապետ, Գևորգ Գորգիսյան, Էդմոն Մարուքյան
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (619)
Ըստ թեմայի
Արցախի և Հայաստանի պաշտպանության նախարարները հանդիպել ու հրատապ հարցեր են քննարկել
Եթե մեղադրանք չառաջադրեն՝ ԱԱԾ պետին իմ պահանջն եմ ներկայացնելու. Բագրատ Եսայանն ԱԱԾ-ում է
ԱԱԾ աշխատակիցները զանգվածաբար համակարգը չեն լքում. ԱԱԾ–ն պարզաբանում է ներկայացրել
Գրիգորի Այվազյան

Ալիևը հայ գերիների վերադարձը ձգձգում է երկու պատճառով. Այվազյանը փակագծեր է բացում

0
Ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Իլհամ Ալիևի՝ «բոլորը բոլորի դիմաց» հայտարարությանը և Ադրբեջանում գտնվող հայ գերիների վերադարձի ձգձգման խնդրին:
Ալիևը հայ գերիների վերադարձը ձգձգում է երկու պատճառով. Գրիգորի Այվազյանը փակագծեր է բացում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ «բոլորը բոլորի դիմաց» հայտարարությունն առաջին հերթին նպատակ ունի այդ երկիր վերադարձնել Արցախում գտնվող երկու ադրբեջանցի հանցագործներին՝ Շահբազ Գուլիևին և Դիլհամ Ասկերովին, որոնցից մեկը դատապարտվել է ցմահ, մյուսը՝ 22 տարվա ազատազրկման: Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը:

«Այն մարդկանց մասին է խոսքը, որոնք, ըստ Արցախի օրենսդրության, ձերբակալվել են աղմկահարույց հոդվածներով: Նրանք ներթափանցել են Արցախի տարածք, սպանություններ կատարել և պահվում են այնտեղ որպես հանցագործներ։ Առաջին պլանում նրանք են, և Ալիևի համար դա պատվախնդրության հարց է»,- ասաց նա:

Այվազյանի կարծիքով՝ Ալիևը հայ գերիների և զոհված զինծառայողների մարմինների վերադարձը ձգձգում է երկու պատճառով՝ նախ, որ Բաքվում ադրբեջանական կողմի զոհերի իրական թիվը չիմանան, երկրորդ՝ հայ հասարակության մեջ պառակտում մտցնելու նպատակով: Ադրբեջանագետն ասում է՝ տարբեր գնահատականներով հայկական կողմը 4500-5500 զոհ ունի, մինչդեռ Ադրբեջանի պարագայում խոսքը առնվազն 10-15,000 զոհի մասին։

Ադրբեջանի ՊՆ–ն հայտնել է իր զոհերի, վիրավորների, գերի ընկածների ու անհետ կորածների թիվը

«Ինչ խոսք՝ այդպիսի մեծ թվով զոհերի քանակի վերաբերյալ Ադրբեջանում դժգոհություն կառաջանա: Մյուս կողմից՝ ձգձգելով գերիների վերադարձը, նրանք փորձում են արհեստական դժգոհություն ստեղծել հայ հասարակության մեջ՝ դրդելով տեղափոխել արցախյան ռազմաճակատը Երևան։ Նրանք փորձում են նորից հայաստանցի-ղարաբաղցի սեպ խրել հայ հասարակության միջև»,- նշեց ադրբեջանագետը:

Մասնագետը կարևորագույն ձեռքբերում է համարում ադրբեջանական թատերականացված ռազմաշքերթում հայ գերիների մասնակցության չեղարկումը։ 

«Իլհամ Ալիևի և նրա վարչակազմի ողջ քարոզչամեքենան հոխորտում էր, որ Բաքվի կենտրոնում իրենք հայ ռազմագերիներին կանցկացնեն ադրբեջանական բայրակների, այսինքն՝ դրոշների ներքո, ինչը չեղարկվեց, և դա ռուսական միջամտության շնորհիվ»,-ընդգծեց Այվազյանը:

Նրա խոսքով՝ հիմա Հայաստանի ներսում պետք է առավելագույնս զրոյացնել հակառուսական տրամադրությունները: Մեր զրուցակիցը համոզված է՝ շուտով ռուսական միջնորդությամբ Հայաստան կտեղափոխվեն նաև Ադրբեջանում գտնվող ռազմագերիները, իսկ հայկական դիվանագիտությունը, ըստ նրա, անկարող է մեզ համար այս կարևորագույն խնդրի լուծման ուղղությամբ որևէ նպաստավոր քայլ ձեռնարկել: Այվազյանի խոսքով՝ վերջին 30 տարիների վերլուծությունը թույլ է տալիս ասելու, որ Հայաստանը չի ունեցել, չունի և դեռ երկար երկար ժամանակ չի ունենա իսկական դիվանագիտություն: 

Հիշեցնենք՝ Ադրբեջանի նախագահը օրերս խոսելով հայ ռազմագերների վերադարձի մասին նշել էր, որ առաջնորդվելու են «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով: Երեկ նույն միտքը հնչեցրեց նաև ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Այսօր արդեն ՀՀ նորանշանակ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հայտարարեց, որ հայկական կողմը համաձայն է գերիների փոխանակման «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքին:

0
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (619)
Ըստ թեմայի
ԿԽՄԿ պատվիրակության հետ քննարկվել են գերիների, անհայտ կորածների, դիերի փոխանակման հարցերը
Հունահայոց թեմը գերիների վերադարձի խնդրով դիմել է Հունաստանի արտաքին գործերի նախարարին
Գերիների ու անհետ կորածների անմեղության կանխավարկածը. ինչո՞ւ նրանց գումար չի տրվում