Արխիվային լուսանկար

Խորհրդարանական ընդդիմությունը բոյկոտել է Ազգային ժողովի նիստը

130
(Թարմացված է 11:34 18.11.2020)
Ազգային ժողովի դահլիճում ընթացող նիստին ներկա են միայն իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավորները։

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Խորհրդարանական ընդդիմությունը շարունակում է բոյկոտել Ազգային ժողովի նիստը։

Այսօր նախատեսված Ազգային ժողովի նիստին «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները ներկա չէին։ Նիստն սկսվեց միայն իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավորների ներկայությամբ։

Չնայած ընդդիմադիրների բացակայությանը, նիստին ներկա էին «Իմ քայլի» 68 պատգամավոր. քվորում կար։

ԱԺ–ում քննարկվում էր «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց, Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում և հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը։

Փաշինյանը պարզաբանել է Շուշիի մասին ԱԺ-ում ունեցած իր ելույթը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը հայտնեց` 75 մլն եվրո վարկային համաձայնագրով նախատեսված է կառուցել Հրազդանի տարածաշրջանից` Դդմաշենից Վրաստան էլեկտրահաղորդման գիծ։ Որոշումն ԱԺ–ն ընդունեց։

Հիշեցնենք, որ արդեն քանի օր է` ընդդիմադիրները չեն մասնակցում ԱԺ նիստերին։ Ավելին, նոյեմբերի 16-ին, երբ ԱԺ էր եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԲՀԿ–ն, օրինակ, հայտարարել էր, որ նիստին ներկա կլինեն այն դեպքում, եթե օրակարգում Փաշինյանի հեռացման հարցը լինի։

ԲՀԿ–ն պահանջում է ժամ առաջ մեկուսացնել Նիկոլ Փաշինյանին

130
թեգերը:
ընդդիմություն, բոյկոտ, «Իմ քայլը» խմբակցություն, ԱԺ
Ըստ թեմայի
Չնայած ճնշումներին, «Իմ քայլը» խմբակցությունից կլինեն հեռացողներ. «Փաստ»
Թագուհի Թովմասյանը որոշում է կայացրել հեռանալ «Իմ քայլը» խմբակցությունից
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ևս մեկ պատգամավոր պատրաստվում է վայր դնել մանդատը
Աղվան Վարդանյան

Աստղաբաշխական գումար Արցախի հարցը լուծելու համա՞ր. Վարդանյանի հարց-բացահայտումները

149
(Թարմացված է 15:11 01.12.2020)
Աղվան Վարդանյանը հայտարարեց, որ եթե իրեն ասուլիսից հետո հրավիրեն իրավապահ մարմին՝ բացատրություն տալու, սիրով կընդունի հրավերը:

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար, ՀՅԴ-ից հեռացած Աղվան Վարդանյանն այսօր Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց իր առաջադրած 13 հարց-բացահայտումները՝ կապված Նիկոլ Փաշինյանի, արցախյան պատերազմի ու հրադադարի հետ:

«Արդյո՞ք 2019-ին արաբական մի երկրում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի բարձրաստիճան երկու պաշտոնյաներ: Արդյո՞ք Ադրբեջանի ներկայացուցիչը Հայաստանի ներկայացուցչին փոխանցել է թուղթ, որի վրա աստղաբաշխական գումար է նշված եղել՝ որպես Արցախի հարցը հօգուտ Ադրբեջանի լուծելու առաջարկ: Եվ երբ մեր պաշտոնյան բորբոքվել է, թե այս ինչ ես առաջարկում, դիմացինը շատ կիրթ ասել է. «Մի բորբոքվեք, ձեզանից ընդամենը պահանջվում է փոխանցել ձեր ղեկավարին»: Արդյո՞ք նույն հայ պաշտոնյան նույնքան բորբոքված ասել է. «Տես, թե էդ անասուններն ինչ են առաջարկում»։ Մեր երկրի ղեկավարն ասել է. «Դու հուզական, զգացմունքային մարդ ես, մի խառնվիր, ուրիշը կզբաղվի»»,- իր հարցադրումները ասուլիսում հնչեցրեց Վարդանյանը:

Հաջորդ հարց բացահայտումը վերաբերում էր Փաշինյանի ընտանեկան միջավայրում, սուրճի սեղանի շուրջ նրան արված դիտողությանը, թե ՌԴ-ի դեմ իր քայլերը, բանակցությունների ձախողումը հանգեցնելու են պատերազմի, իսկ պատերազմը՝ հազարավոր զոհերի: Այստեղ, ըստ Վարդանյանի, խոսակցությանը միջամտել է Փաշինյանի տիկինը՝ ասելով. «Թող մի 5000 հոգի էլ զոհվեն: Բա ուզում են հողերը պահել, չեն ուզում զոհվել»:

Վարդանյանը նաև հարց բարձրացրեց, թե արդյո՞ք Փաշինյանը 2019-ի առաջին կեսին ասել է, որ ՌԴ-ն, ՀՀ ԱԱԾ-ն ու Արցախի ղեկավարությունն իր դեմ դավադրություն են պատրաստում: Իսկ կես տարի անց, երբ Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձը, Փաշինյանը ցանկացել է ուղիղ եթեր մտնել ու հայտարարել, որ Հայաստանը դուրս է գալիս ՀԱՊԿ-ից: Ու նրան դժվարությամբ են համոզել, որ չանի:

Շարունակելով թեման՝ Վարդանյանը հիշեցրեց, որ վերջին 2 ամսում Փաշինյանը տասնյակ անգամներ զանգահարել է Պուտինին. «Արդյո՞ք, եթե մինչև պատերազմը, առանց կուլիսային խաղերի մի 3 անգամ զանգեր, պատերազմն այլ ընթացք չէ՞ր ունենա»,– հարցրեց նա։

Իսկ 1 տարի շարունակ, ըստ Վարդանյանի, ՀՀ վարչապետը, չի կարողացել հանդիպել Պուտինին:

«Նիկոլը հայտարարել է, որ պատերազմն անսպասելի չէր, միայն ժամն ու գլխավոր ուղղությունը չգիտեինք: Այդ դեպքում ինչո՞ւ պաշտպանության նախարարը Հայաստանում չէր ու վերադարձավ միայն սեպտեմբերի 28-ի երեկոյան»,- ասաց Վարդանյանը:

Բացի այդ, ըստ նրա, ՀՀ ԱԱԾ-ն պատերազմից մեկ օր առաջ ծանուցագիր էր ուղարկել Վիտալի Բալասանյանին: Իսկ Արցախի պաշտպանական շրջանների հրամանատարները փոխարինվում էին անփորձ զինվորականներով: Արդեն պատերազմի ժամանակ Ապրիլյան պատերազմի հաղթողները մեկուսացվեցին ռազմական գործողություններից:

Վարդանյանը նաև հարց բարձրացրեց, թե ինչ էր անում վարչապետի տիկինն Արցախում պատերազմի գրեթե ողջ ընթացքում:

«Գեներալները նրա բարոյական աջակցության կարիքն ունեի՞ն, թե՞ պետք էր հետևել, ուղղորդել, որ գծված սցենարից շեղումներ չլինեին»,- ասաց Վարդանյանը:

Նա նաև հարց բարձրացրեց, թե ինչու Փաշինյանը չի համարձակվում գոնե կես բառ հակադարձել Ալիևին, և արդյո՞ք պատերազմի ողջ ընթացքում կեղծ հաղթական քարոզչությունը, ռազմական դրությամբ պայմանավորված մամուլի ու խոսքի ազատության սահմանափակումը պարտությունը լիարժեք դարձնելու նպատակ չի հետապնդել:

59 ժողով` Հարավսլավիայի 1-ին տիկնոջ թեմայով, կամ Աննա Հակոբյանի՞ն ենք ընտրել, թե՞...

Վարդանյանի հարցադրումների շարքում էր նաև պատերազմի առաջին օրերին ՀՀ-ից Իրան հայտնի գործարարի գործուղման մասին լուրը:

«Արդյո՞ք 2019-ի ամռան այն օրը, երբ Ռոբերտ Քոչարյանին դատարանն ազատ արձակեց, Նիկոլը վախից կուչ էր եկել կառավարական ամառանոցի սենյակներից մեկում ու դողդողացել: Արդյո՞ք մեծ դժվարությամբ են նրան դուրս բերել այդ ընկճախտից: Արդյո՞ք նա այդպես դողդողացել է նաև տարիներ առաջ` Կոշի կալանավայրում կին փաստաբանի ձեռքը բռնած»,- վերջին՝ 13-րդ հարցը հնչեցրեց նախկին նախարարը՝  վստահեցնելով, որ ՀՀ վարչապետը պատերազմից հետո մի շաբաթ շարունակ բունկերից դուրս չի եկել, իսկ այսօր շրջում է մեծաթիվ թիկնազորով:

Վարդանյանը հայտարարեց, որ իր հրապարակած հարցադրումներին տիրապետում են նաև արտերկրի հատուկ ծառայությունները: Իսկ լրագրողների հարցին ի պատասխան նշեց, որ իր հիշատակած պաշտոնյաների ու արաբական երկրի անունները չի հրապարակի, բայց եթե իրեն այս ասուլիսից հետո հրավիրեն իրավապահ մարմին, սիրով կընդունի հրավերը:

«Եթե ինձ ինչ-որ մեկը մի տեղ է հրավիրում, ես սիրով ընդունում եմ»,- ասաց նա:

Վարդանյանը հույս հայտնեց, որ այն, ինչ այսօր կատարվել է ՀՀ-ի ու ԱՀ-ի հետ, վաղվա պատասխանատու մարմինները կհետաքննեն, կստեղծվեն քննիչ հանձնաժողովներ, որոնք կուսումնասիրեն այս ամբողջ գործընթացը ու կտան նաև իր բարձրացրած հարցերի պատասխանները:

149
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Աղվան Վարդանյան, Հայաստան
Ըստ թեմայի
Պատշաճ արձագանք ունե՞նք. Նիկոլ Փաշինյանն իրավապահներից բացատրություն է պահանջել
Երկտեղանի «կռավաթի» հետքերով․ ինչպես Փաշինյանը մոռացավ, որ «լեզվի կտրածը չի լավանա»
Վարչապետի գրառումը ևս մեկ ապացույց էր, որ դատախազությունը Փաշինյանի խամաճիկն է. Ալումյան
Գոռ Գևորգյան

Եվս մեկ պատգամավոր լքեց «Իմ քայլը» խմբակցությունը

169
(Թարմացված է 13:45 01.12.2020)
Պատգամավորն ընդգծել է, որ այս շրջանում ակնհայտ դարձած որոշակի իրողությունների, մեր պետության առջև ծառացած մի շարք առանցքային և խնդրահարույց հարցերի շուրջ առկա սկզբունքային տարաձայնություններից ելնելով է որոշել լքել խմբակցությունը։

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի - Sputnik. ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանը դուրս է գալիս խմբակցությունից և ԱԺ–ում իր գործունեությունը կշարունակի որպես անկախ պատգամավոր: Տեղեկությունը նա հայտնել է Facebook-ի իր էջում։

Նա նշել է, որ Հայաստանի և Արցախի առջև ծառացած խնդիրների ինստիտուցիոնալ լուծումներին կարելի է հասնել միայն համազգային համախմբման, ներքաղաքական կայունության և ՀՀ Սահմանադրությանն անվերապահորեն հետևելով:

«Այս օրերին փորձել եմ ջանքերս ուղղել գործընկերներիս հետ երկխոսելու, ստեղծված իրավիճակը սթափ գնահատելու և մեր պետության համար առավել արդյունավետ լուծումներ գտնելու գործին»,–գրել է նա:

Պատգամավորն ընդգծել է, որ այս շրջանում ակնհայտ դարձած որոշակի իրողությունների, մեր պետության առջև ծառացած մի շարք առանցքային և խնդրահարույց հարցերի շուրջ առկա սկզբունքային տարաձայնություններից ելնելով է որոշել լքել «Իմ քայլը» խմբակցությունը։ Գևորգյանը նշել է, որ քաղաքական գործունեություն սկսելու ամենակարևոր մղումը եղել է նոր, ավելի ուժեղ Հայաստան կառուցելու գործին լծվելու գաղափարը: «Կյանքում և գործունեությանս ընթացքում կաշկանդված չեմ եղել մտքերս արտահայտելու և դիրքորոշումս հայտնելու հարցերում և այս առումով կարծում եմ` կայացված որոշումը ընկալելի կլինի նաև խմբակցության այն գործընկերներիս համար, ովքեր ավելի լավ գիտեն սկզբունքներիս և արժեքներիս նկատմամբ միշտ հավատարիմ լինելու պարտավորությանս մասին»,–գրել է պատգամավորը:

Այսուհետ ևս, շարունակելու եմ ուժերիս ներածի չափով ծառայել հայրենիքիս:

Կիսում եմ ժողովրդիս ցավն ու վիշտը, խոնարհումս բոլոր նահատակների շիրիմներին, հերոս մարտիկներին և Հայոց բանակին:

Նշենք, որ մանդատից հրաժարվելու որոշման մասին նոյեմբերի 16–ին հայտնել էր նաև «Իմ քայլի» պատգամավոր Գայանե Աբրահամյանը:

Իսկ «Իմ քայլի» պատգամավոր Թագուհի Թովմասյանը ևս հայտարարել էր, որ դուրս է գալիս իշխող խմբակցությունից: ևս մեկ պատգամովր «Իմ քայլը» խմբակցությունից` Լուսինե Բադալյանը կրկին նոյմեբերի 16–ին հայտարարել էր մանդատը վայր դնելու մասին։

Հրաժարականների այս հայտարարությունները հաջորդեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Facebook-ում կատարած այն գրառմանը, թե ինքը Երևանում սպասում է արցախյան առաջնագծի զինվորներին, որը ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը որակել էր որպես քաղաքացիական բախումների կոչ:

169
թեգերը:
ԱԺ, Հայաստան, Գոռ Գևորգյան, Պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցություն
Ըստ թեմայի
Դավիթն ասում է` հրամանատար չի եղել, զինվորներից մեկի մայրը հեկեկալով դիմում է իշխանությանը
«Չեմ կարող համակերպվել այս իրողությունների հետ». Հունան Պողոսյանը` իր հրաժարականի մասին
Վարչապետի գրառումը ևս մեկ ապացույց էր, որ դատախազությունը Փաշինյանի խամաճիկն է. Ալումյան
Министр обороны России Сергей Шойгу на встрече с премьер-министром Армении (21 ноября 2020). Еревaн

Հաշվի առնելով նոր իրողությունները՝ ՀԱՊԿ-ը կփոխի հավաքական ուժերի ծավալման պլանը. Շոյգու

0
(Թարմացված է 15:31 01.12.2020)
ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստում որոշվել են նաև մոտակա ժամանակահատվածում ռազմական բաղադրիչի զարգացման ուղղությունները:

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի - Sputnik. ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստից հետո ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ասել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը փոփոխություններ կմտցնի իր հավաքական ուժերի օպերատիվ ծավալման ծրագրում՝ հաշվի առնելով ընթացիկ ռազմաքաղաքական իրադրությունը: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Մանրամասն քննարկել ենք ռազմաքաղաքական իրադրությունը, ինչպես նաև ռազմական բնույթի մարտահրավերներին ու սպառնալիքներին համատեղ հակազդելու առաջարկությունները։ Որոշեցինք արագ արձագանքման հավաքական ուժերի օպերատիվ տեղակայման պլանի փաստաթղթերը վերամշակել՝ հաշվի առնելով ժամանակակից իրողությունները»,- ասել է նա։

Շոյգուի խոսքով` որոշվել են նաև մոտակա ժամանակահատվածում ռազմական բաղադրիչի զարգացման ուղղությունները:

0