Գեղամ Մանուկյանի ելույթը հանրահավաքի ժամանակ

ՀՔԾ–ն հերքում է Գեղամ Մանուկյանի հայտարարությունը քննիչների վերաբերյալ

73
(Թարմացված է 13:24 17.11.2020)
ՀՔԾ–ն վստահեցնում է, որ քրեական գործով անցնող բոլոր անձանց հանրահավաքի ժամանակ ոչ թե կանչել են, որ հավաքին չմասնակցեն, այլ հարցաքննության են հրավիրել։

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն է տարածել` հերքելով ՀՅԴ–ական Գեղամ Մանուկյանի` երեկ Ազատության հրապարակում արած հայտարարությունը։

Գեղամ Մանուկյանը հավաքի մասնակիցներին ուղղված իր ելույթում ասել էր, թե քրեական գործով անցնող բոլոր անձանց հանրահավաքի ժամին կանչել են ՀՔԾ, և այնտեղ քննիչները նրանց ասել են`բան չկա նրանց հարցնելու. ուղղակի մի ժամ պետք է մնան, որ միտինգի չգնան:

«Նոյեմբերի 13-ին ինչպես վերջինս, այնպես էլ մնացած քաղաքական ուժերի ներկայացուցիչները, քրգործի շրջանակներում օրենքով սահմանված կարգով հրավիրվել են հարցաքննության: Այդ ընթացքում բացի գործի համար նշանակություն ունեցող փաստերը պարզելուց, նրանց այլ բնույթի հարցեր չեն տրվել և քրգործի շրջանակներից դուրս անհարկի ձևակերպումներ (այդ թվում` Մանուկյանի կողմից) քննիչներին վերագրված արտահայտություններ չեն հնչեցվել»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ըստ ՀՔԾ–ի` Մանուկյանի հայտարարություններն ընդամենը նրա երևակայության դրսևորման արդյունք են և պարզունակ սուտ:

ՀՔԾ–ն հայտնում է նաև, որ իրականությանը չի համապատասխանում Hayeli.am–ի` «ՀՀ տարբեր իրավապահ մարմինների 13 քննիչներ հրաժարական են տվել» վերտառությամբ հոդվածը։ Քննչականից վստահեցնում են` ՀՀ հատուկ քննչական ծառայության բոլոր քննիչները շարունակում են աշխատել բնականոն հունով և իրականացնել օրենքով իրենց վերապահված լիազորությունները:

ՀՔԾ–ն հանրությանը հորդորում է չհավատալ մանիպուլյատիվ բնույթի և իրականության հետ որևէ աղերս չունեցող տեղեկությունների:

Հիշեցնենք, որ ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ինչպես նաև այլ անձանց կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու և անցկացնելու փաստի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել էին 10 անձինք։

ՄԻՊ աշխատակիցներն առանձնազրույցներ են ունեցել բերված կամ ձերբակալված 60 անձի հետ

Հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել էին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղխորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը, ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը, Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, ԱԺ նախկին փոխնախագահ Արա Սահակյանը, ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Հայաստանյան ընդդիմադիր կուսակցությունները նոյեմբերի 11–ին և հաջորդող օրերին Երևանում հանրահավաքներ և երթեր էին իրականացնում, որի թեման պատերազմի դադարեցման մասին որոշումն ու դրա հետ կապված հետագա անելիքներն էին։

Մինչ այդ 16 կուսակցությունների խորհուրդը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը:

Ոստիկանությունը և դատախազությունը հայտարարել էին, որ ռազմական դրության ժամանակ արգելված է հավաքներ իրականացնելը։ Հանրահավաքը վերածվեց քայլերթի։ Ցուցարարները շարժվեցին դեպի կառավարության շենք, ապա Ազգային ժողով։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Այս գործով արդեն կան ձերբակալվածներ։

73
թեգերը:
Արցախ, Հայաստան, Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ), Գեղամ Մանուկյան
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (642)
Ըստ թեմայի
Հակաիրավական քայլերի դիմողներն ամենախիստ պատասխանատվության կենթարկվեն. ոստիկանություն
ՀՊՏՀ ուսխորհրդի նախագահները, Ծառուկյանի փեսաները... ովքեր են մտել վարչապետի ընդունարան
Նաիրա Զոհրաբյանը խոստացավ վերադարձնել Փաշինյանի կոնյակն ու «դուխին»՝ պայմանով
Բողոքի ակցիա Երևանում

Նիկոլ Փաշինյանը մինչև դեկտեմբերի 8-ը ժամանակ ունի. Սաղաթելյան

326
(Թարմացված է 18:46 05.12.2020)
Իշխան Սաղաթելյանը խոստացավ, որ հրաժարականի դեպքում ժողովուրդը ֆիզիկական հաշվեհարդար չի տեսնի։

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը կառավարական առանձնատների մոտ հայտարարեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչև դեկտեմբերի 8–ը ժամանակ ունի հրաժարական տալու համար։

«Մինչև երեքշաբթի օրը՝ ժամը 12-ը, ժամանակ ենք տալիս, որ Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական թիմի, իր խորհրդատուների հետ վերջնական քննարկի և որոշում ընդունի, հրաժարական տա և հեռանա»,– ասաց նա։

Սաղաթելյանը խոստացավ` հրաժարականի դեպքում ժողովուրդը ֆիզիկական հաշվեհարդար չի տեսնի:

Նրա խոսքով` եթե Փաշինյանը մինչև երեքշաբթի չհեռանա, ամբողջ Հայաստանում անհնազանդության ակցիաներ են անելու։

Հիշեցնենք` ընդդիմադիր կուսակցություններն այսօր համապետական հանրահավաք էին կազմակերպել Երևանում` Ազատության հրապարակում։ 

Հայրենիքի փրկության շարժման հրավիրած հանրահավաքում ելույթներով հանդես եկան ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը, Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսը, դերասան Վիգեն Խաչատրյանը, ԲՀԿ-ական Իվետա Տոնոյանը (քանի որ Գագիկ Ծառուկյանը գտնվում էր ԱԱԾ-ում), ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

Ապա հանրահավաքի մասնակիցները երթով շարժվեցին դեպի կառավարական առանձնատներ, որտեղ նրանց դիմավորեցին ոստիկանները։

326
թեգերը:
Իշխան Սաղաթելյան, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (642)
Ըստ թեմայի
Փաշինյանի հրաժարականն ու նրա թիմի հեռացումն այլընտրանք չունի. Գագիկ Ծառուկյան
«Փաշինյանը պետք է գնա, ցանկացած բանական մարդ պահանջում է նրա հրաժարականը». Քոչարյան
«Հայաստանի վարչապետի աթոռին պինդ փաթաթված մարմինը պարզապես քաղաքական դիակ է». Վանեցյան
Մենք երբեք չենք հաշտվի այդ փաստաթղթի հետ. Վազգեն Մանուկյան
Իշխան Սաղաթելյան

Նախարարների թեկնածուները պետք է լինեն հմուտ կառավարիչներ. Իշխան Սաղաթելյանն անուններ չտվեց

48
(Թարմացված է 18:32 05.12.2020)
Երթի մասնակիցներին Երևանի Պռոշյան փողոցում՝ կառավարական առանձնատների մուտքի մոտ, դիմավորեց ոստիկանությունը

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի - Sputnik. Հայրենիքի փրկության շարժման՝ «Հանո՛ւն Արցախի ու Հայաստանի փրկության» հանրահավաքին հաջորդած երթի մասնակիցներին Երևանի Պռոշյան փողոցում՝ կառավարական առանձնատների մուտքի մոտ դիմավորեց ոստիկանությունը:

Ոստիկանական ուժերը հզոր պատ են կազմել ՀՀ վարչապետի ու իշխանության այլ ներկայացուցիչների առանձնատներ տանող ճանապարհին:

Երթի ընթացքում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում չցանկացավ բացահայտել միասնական կառավարության հնարավոր անդամների անունները:

«Որևէ քննարկում չենք ունեցել: Ունեցել ենք կարևոր սկզբունք, որ թեկնածուները պետք է լինեն հմուտ կառավարիչներ, նորմալ անցյալ ունեցող մարդիկ, հասարակության կողմից ընդունելի»,- ասաց Սաղաթելյանը՝ հավելելով, որ նման մարդիկ իրենց շարքերում ոչ թե մեկ-երկուսն են, այլ բազմաթիվ:

Անուններ հնչեցնելու խնդրանքին ի պատասխան Սաղաթելյանը շեշտեց, որ չի կարող ասել, քանի որ ոչ մի քննարկում դեռ չի եղել:

Հնարավոր ընտրությունների ժամկետ ու մասնակցության հնարավոր ֆորմատներ ևս Սաղաթելյանը չբացահայտեց՝ նշելով, որ այսօր շատ ավելի հրատապ լուծելու հարցեր կան:

«Օրինակ՝ Լաչինի հարցը: Գիտեք, հենց հիմա Սյունիքում խնդիր է դրված, որ Կուբաթլիի և Զանգելանի դիրքերը հանձնեն: Չկա պետություն»,- ասաց նա:

ՀՅԴ անունից Սաղաթելյանը հայտարարեց, որ երբեք չեն համակերպվելու Շուշիի ու Հադրութի կորստի հետ: Դա չի նշանակում, որ վաղը գնալու են նոր պատերազմի, բայց ճիշտ ժամանակին հետ են բերելու, վստահեցրեց նա:

Հիշեցնենք, որ Ազատության հրապարակում Հայրենիքի փրկության շարժման հրավիրված հանրահավաքում ելույթներով հանդես են եկել ՀՅԴ-ից Գեղամ Մանուկյանը, Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսը, դերասան Վիգեն Խաչատրյանը, ԲՀԿ-ից Իվետա Տոնոյանը (քանի որ Գագիկ Ծառուկյանը գտնվում էր ԱԱԾ-ում), ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ Նրանք պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Իսկ վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը ներկայացրեց ժամանակավոր կառավարության ծրագրային այն դրույթները, որոնք անհետաձգելի լուծում են պահանջում:

48
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Իշխան Սաղաթելյան, երթ, հանրահավաք
Ըստ թեմայի
«Փաշինյանը պետք է գնա, ցանկացած բանական մարդ պահանջում է նրա հրաժարականը». Քոչարյան
«Հայաստանի վարչապետի աթոռին պինդ փաթաթված մարմինը պարզապես քաղաքական դիակ է». Վանեցյան
Հանրահավաքի մասնակիցները երթով շարժվում են դեպի կառավարական ամառանոց
Ռուս խաղաղապահներն Արցախում

Մեկ օրում Հայաստանից Արցախ է վերադարձել 1244 փախստական

0
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր։

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Մեկ օրում ռուս խաղաղապահների աջակցությամբ Հայաստանից Արցախ է վերադարձել 1244 փախստական։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ նոյեմբերի 14-ից ի վեր Արցախ` իրենց բնակության վայր է վերադարձել 31917 փախստական։

«Ռուս խաղաղապահների կողմից 23 դիտակետերում իրավիճակի շուրջօրյա մոնիթորինգ է իրականացվում։ Շփման գծի ողջ երկայնքով հրադադարի ռեժիմը պահպանվում է», - ասված է հաղորդագրության մեջ:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, մարդասիրական օգնություն են ցուցաբերում, Արցախում վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները, կատարում են ականազերծման աշխատանքներ:

Այսպես՝ մեկ օրում մաքրվել է 8,1 հա տարածք և 1,6 կմ ճանապարհ, հայտնաբերվել և ոչնչացվել է 8 պայթյունավտանգ առարկա:

Ընդհանուր առմամբ ականազերծման ընթացքում Ղարաբաղում մաքրվել է 57.87 հա տարածք, 18.6 կմ ճանապարհ, 108 բնակելի շինություն և 4 քաղաքացիական կարևոր օբյեկտ, հայտնաբերվել է 1155 պայթյունավտանգ առարկա:

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

0
թեգերը:
Փախստական, Ռուսաստան, խաղաղապահ, Արցախ
Ըստ թեմայի
Ռուս խաղաղապահներն օգնում են վերականգնել ջրամատակարարումն ու ջերմամատակարարումը Ղարաբաղում
Խաղաղապահների օրն է. Ստեփանակերտի քաղաքապետն այցելել է ռուս խաղաղապահներին
Ղարաբաղում խաղաղապահներ տեղակայելու գաղափարներ ՀԱՊԿ-ի նիստում չեն հնչել. Լավրով