ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի — Sputnik. Ստորագրված եռակողմ հայտարարության մեջ որևէ հղում չկա Մեղրիին, Սյունիքի մարզին կամ որևէ էստակադայի, առավել ևս՝ թուրքական կամ ադրբեջանական դրոշներով: Այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը՝ արձագանքելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթին, թե Հայաստանում արդեն լուրեր են տարածվում, որ Մեղրիով կառուցվող ճանապարհը լինելու է էստակադա ու դրա վրա լինելու են Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշները:
«Եվ երկրորդ՝ պատերազմի ժամանակ չի եղել որևիցե պահ, երբ հնարավոր է եղել պատերազմը կանգնեցնել ավելի լավ պայմաններով, և դա չի արվել: Սա նույնպես ապատեղեկատվություն է»,- ասաց Ռուբինյանը՝ այս անգամ արդեն արձագանքելով «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Միքայել Մելքումյանի այն հայտարարությանը, թե Ռուսաստանը պատերազմի առաջին իսկ օրերից է առաջարկել ռազմական դիտորդներ ուղարկել Հայաստան, ԼՂ և Ադրբեջան:
Ռուբինյանն առաջարկեց ԱԺ ամբիոնից ելույթներից առաջ հիշել ՀՀ քաղաքացիներին, որոնք մեծ ցավ ունեն ու նման ելույթներ են լսում: Իշխանական պատգամավորն ընդդիմությանը մեղադրեց ցավի կապիտալիզացիայի մեջ:
Այս հայտարարությունից հետո դահլիճում աղմուկ բարձրացավ, բայց Ռուբինյանը շարունակեց ելույթը:
Ընդդիմությունը պահանջում է ԱԺ-ում քննարկել եռակողմ համաձայնագիրն ու վարչապետի հրաժարականը
«Ձեզ չի՞ հետաքրքրում, թե ինչու մեզանից հիասթափված մարդիկ չեն գալիս ձեր հանրահավաքներին: Որովհետև դուք չեք խոսում ապագայի մարին, չեք խոսում պրոբլեմների լուծման մասին: Մի զբաղվեք ցավի կապիտալիզացիայով»,- ասաց Ռուբինյանը:
Հայաստանը ՄԻԵԴ է դիմել Գորիս-Շուշի ճանապարհին անհայտ կորած 10 քաղաքացիների հարցով
Նշենք, որ ՀՀ ազգային ժողովը հրադադարի հաստատումից հետո այսօր առաջին անգամ հերթական քառօրյա նիստն է գումարել:
Նիստին ներկա է 81 պատգամավոր, այդ թվում նաև` ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները: