00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
Կարեն Իգիթյան
Ադրբեջանը շարունակելու է իր զավթողական քաղաքականությունը․Իգիթյան
19:48
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ընդդիմությունը պահանջում է ԱԺ-ում քննարկել եռակողմ համաձայնագիրն ու վարչապետի հրաժարականը

© Sputnik / Asatur YesayantsВыступление руководителя фракции "Просвещенная Армения" Эдмона Марукяна на очередном заседании Национального собрания Армении (16 сентября 2020). Еревaн
Выступление руководителя фракции Просвещенная Армения Эдмона Марукяна на очередном заседании Национального собрания Армении (16 сентября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱԺ նիստին ներկա է 81 պատգամավոր: Ներկա են նաև ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները:

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի — Sputnik. ՀՀ ազգային ժողովը հրադադարի հաստատումից հետո առաջին անգամ այսօր հերթական քառօրյա նիստն է գումարել:

Նիստին ներկա է 81 պատգամավոր: Ներկա են նաև ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները: Նիստը մեկնարկեց Արցախում զոհված զինծառայողների հիշատակը 1 րոպե լռությամբ հարգելով:

Մինչ օրակարգին անցնելը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն առաջարկեց քննարկել եռակող հայտարարությունը:

Собор Сурб Аменапркич Казанчецоц (Святого Христа Всеспасителя) в Шуши, Карабах - Sputnik Արմենիա
Ի՞նչ ճակատագիր կունենան Ադրբեջանի տիրապետության տակ անցած պատմամշակութային հուշարձանները

«Օրինակ` քննարկենք, թե Մեղրիով անցնող ճանապարհը ինչպես է կառուցվելու, ում հաշվին: Օրինակ՝ ասում են, որ դա էստակադա է լինելու ու դրա վրա Ադրբեջանի ու Թուրքիայի դրոշներն են լինելու ու մեր քաղաքացիները նայելու են, թե այդ դրոշների տակ ինչպես են թուրքերն ու ադրբեջանցիներն այդ ճանապարհով երթևեկում»,- ասաց Մարուքյանը:

Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը նաև շեշտեց, որ այդ հայտարարության հրապարակումից հետո Արցախում մարդիկ են անհետանում, պատանդառվում:

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն էլ հիշեցրեց, որ նախորդ օրը կազմակերպվել էր քննարկում, որի ժամանակ քննարկվել են նաև այդ հարցերը: Բայց ընդդիմությունը ներկա չի եղել քննարկմանը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն իր առաջարկով միացավ Էդմոն Մարուքյանին՝ առաջարկելով «քննարկել այն բոլոր «ռումբերը», որ դրված են այդ համաձայնագրի տակ», բայց նախ ավելի կարևոր համարեց ՀՀ նախագահի առաջարկով վարչապետի հրաժարականի հարցի քննարկումը:

«Այս ամբիոնում կարող է քննարկվել միայն մեկ հարց՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը: Այլ հարց քննարկվել չի կարող»,- ասաց Զոհրաբյանը:

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։

Законодатели собираются на открытие сессии нового парламента Испании (21 мая 2019). Мадрид - Sputnik Արմենիա
Իսպանիան կարող է դադարեցնել զենքի վաճառքն Ադրբեջանին

Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Հայտարարության ստորագրումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փարիզը Ղարաբաղի մասին եռակողմ հայտարարության մասին իմացել է Փաշինյանի Facebook-յան էջից

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։

Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1434 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

Լրահոս
0