Հանրահավաք Ազատության հրապարակում

Վարչապետի պաշտոնանկության հարցը որոշողը վարչապետն է. ինչու են փակվել իրավական այլ ուղիները

553
(Թարմացված է 21:54 16.11.2020)
Ընդդիմությունը պահանջում է վարչապետի հրաժարականը, խորհրդարանում քվորում չկա, իսկ Հայաստանում դեռ ռազմական դրություն է։ Իրավագետն այս իրավիճակն անվանում է «իրավական ճգնաժամ»` մեկնաբանելով, որ դրանից միակ ելքն այսօր վարչապետի հրաժարականն է։

Վարչապետին անվստահություն հայտնելու իրավական գործընթացը նախատեսված է ՀՀ Սահմանադրության 115-րդ հոդվածով, որի վերջին` 4-րդ կետը, սակայն, արգելում է ռազմական դրության ժամանակ վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելն ու քննարկելը։ Դե իսկ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ռազմական դրությունը Հայաստանում կարող է չեղարկվել կառավարության որոշմամբ։

Այլ կերպ ասած` ստացվում է փակ շղթա. վարչապետին անվստահություն հայտնելու համար վարչապետի գլխավորած կառույցը պետք է վերացնի առկա խոչընդոտը։

Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն, իրավագետ Գոհար Մելոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում այս իրավիճակը բնորոշեց որպես իրավական ճգնաժամ, որից միակ ելքը քաղաքական լուծումն է` վարչապետի հրաժարականը։

Թերևս սրանով է մեկնաբանվում նաև այն փաստը, որ ընդդիմությունն արդեն շուրջ 1 շաբաթ պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, բայց այդ նպատակի համար իրավական գործընթաց չի նախաձեռնում։

ԲՀԿ–ն պահանջում է ժամ առաջ մեկուսացնել Նիկոլ Փաշինյանին

Գոհար Մելոյանը հիշեցնում է, որ խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությունը` ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու, անհաջողության մատնվեց, քանի որ ընդդիմադիր երկու խմբակցությունների ձայները` առանց իշխանական ուժի աջակցության, բավարար չեն ո՛չ արտահերթ նիստ գումարելու, ո՛չ ԱԺ–ի խորհրդի նիստ հրավիրելու համար։

«Այսինքն` խրհրդարանական ուժերը ևս զրկված են իրենց լիազորություններն իրականացնելու հնարավորությունից։ Սա այն բանի արդյունք է, որ մենք ունենք պատմական աննախադեպ իրավիճակ, երբ իշխող քաղաքական ուժը բացարձակ մեծամասնություն է կազմում օրենսդիր մարմնում»,– ասաց Մելոյանը։

Մեր զրուցակցի խոսքով, Արցախյան պատերազմում հայտարարված հրադադարով վերանում է Հայաստանում հայտարարված ռազմական դրության իրավական հիմքը, սակայն իշխանությունը չի շտապում այն չեղարկել։

Ի դեպ, «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքը բացի ՀՀ կառավարության որոշումից, նախատեսում է ռազմական դրությունը չեղարկելու մեկ այլ օրինական ճանապարհ ևս։ Դրա համար Ազգային ժողովը պետք է չեղարկի ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանն ուղղված բոլոր միջոցառումները, և այդ դեպքում ռազմական դրությունն ինքնաբերաբար կդադարի։ Բայց այս պարագայում ևս անհրաժեշտ է ԱԺ–ի պատգամավորների ձայների մեծամասնությունը։

«Այս պարագայում ևս ճգնաժամային իրավիճակ է առաջանում, քանի որ որպեսզի չեղարկվեն ռազմական դրության միջոցառումները, կրկին ԱԺ–ում քվորում է անհրաժեշտ, իսկ խորհրդարանական ընդդիմադիր ուժերը չունեն այդ ձայները` առանց իշխող ուժի պատգամավորների մի մասի աջակցության»,– ասաց Գոհար Մելոյանը։

Նշենք, որ ԱԺ 131 պատգամավորներից 88-ը ներկա պահին «Իմ քայլի» անդամներ են (թեև նրանցից 3-ը հայտարարել են խմբակցությունից հեռանալու իրենց մտադրության մասին, 1-ը` մանդատից հրաժարվելու), 24-ը «Բարգավաճ Հայաստան»–ի անդամ են, 17-ը` «Լուսավոր Հայաստան»–ի, 3-ը ընդգրկված չեն խմբակցություններում։

Նշենք նաև, որ ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու կարգը նախատեսված է ՀՀ Սահմանադրության 115 հոդվածով։

ՀՀ մայր օրենքի համաձայն, վարչապետին անվստահություն հայտնելու որոշման նախագիծ կարող է ներկայացնել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը, բայց միայն այն դեպքում, եթե որոշման նախագծով միաժամանակ առաջարկվում է նոր վարչապետի թեկնածու:

Նույն հոդվածով, վարչապետին անվստահություն հայտնելու նախագիծը քվեարկության է դրվում այն ներկայացվելուց ոչ շուտ, քան 48, և ոչ ուշ, քան 72 ժամ հետո: Որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ անվանական քվեարկությամբ:

Սահմանադրության համաձայն, եթե վարչապետին անվստահություն հայտնելու որոշման նախագիծը չի ընդունվում, ապա նույն բովանդակությամբ նախագիծ կարող է ներկայացվել միայն 6 ամիս հետո:

«Իրենք չեն գալիս». խորհրդարանի արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությունը տապալվեց

Բայց, ինչպես արդեն նշեցինք, Սահմանադրության 115 հոդվածով սահմանվում է, որ արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ վարչապետին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծ Ազգային ժողովով ներկայացվել կամ քննարկվել չի կարող:

553
թեգերը:
Գոհար Մելոյան, ԱԺ, Հրաժարական, Վարչապետ
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (556)
Ըստ թեմայի
«Նիկոլ, դավաճան». հազարավոր ցուցարարներ պահանջում են Փաշինյանի հրաժարականը. տեսանյութ
Փաշինյանի հրաժարականի կոչեր, արցունք ու ցավ. փոթորկված Երևանը նոյեմբերի 11-ին
Նիկոլ Փաշինյանը բացատրեց, թե ինչու հրաժարական չի տվել հայտարարությունը չստորագրելու համար
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ռուսաստանահայ համայնքի ներկայացուցիչների հետ

Այս երկու տարում ես Սահմանադրությունը չեմ խախտել իմ նյարդերի հաշվին․ նախագահ

395
(Թարմացված է 16:11 29.11.2020)
Արմեն Սարգսյանի խոսքով՝ վերջին 2,5 տարիների ընթացքում օգտագործվել է իր ներուժի մոտ 5 տոկոսը, որովհետև այդպիսին է Հայաստանի ներկայիս Սահմանադրությունը։

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի - Sputnik. Մասնավոր այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ռուսաստանահայ համայնքի ներկայացուցիչների հետ, տեղեկացնում է նախագահի կայքը։ Նրանք հարցրել են նախագահին Արցախի և Հայաստանի իրավիճակից, քննադատական գնահատականներ հնչեցրել ՀՀ կառավարության և նախագահի հասցեին։

«Դժգոհություններ են հայտնվել նաև նախագահի և նախագահական ինստիտուտի վերաբերյալ, միաժամանակ, նշվել է, որ այն Հայաստանում իշխանության միակ ինստիտուտն է, որը հստակ արտահայտել է իր դիրքորոշումը՝ կոչ արել կառավարությանը հրաժարական տալ», - ասված է հաղորդագրությունում։

Президент Армен Саркисян встретился с некоторыми представителями российских армян (29 ноября 2020). Москва
© Photo / official site of the President of RA
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ռուսաստանահայ համայնքի ներկայացուցիչների հետ

Ի պատասխան քննադատություններին Սարգսյանը ասել է, որ վերջին 2,5 տարիների ընթացքում օգտագործվել է իր ներուժի մոտ 5 տոկոսը, որովհետև այդպիսին է Հայաստանի ներկայիս Սահմանադրությունը։

«Ինձ համար ամենամեծ ցավն այն է, որ 2,5 տարիների ընթացքում օգտագործվել է իմ ներուժի մոտ 5 տոկոսը։ Ոչ թե այն պատճառով, որ չեմ առաջարկել կամ պնդել, այլ որովհետև այդպիսին են մեր Սահմանադրությունն ու պետությունը։ Այս տարիներին ես մշտապես փորձել եմ օրենքները և Սահմանադրությունը չխախտել։ Այս երկու տարիներին ես դրանք չեմ խախտել՝ իմ նյարդերի հաշվին», - ասել է Սարգսյանը։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մեկնել է Մոսկվա

Նախագահն ասել է, որ ցանկալի են արտահերթ ընտրությունների, ժամանակավոր ազգային միասնության կառավարության, Սահմանադրության փոփոխության հանրաքվեի կազմակերպումը։ Անդրադառնալով այն հարցին, թե ով կարող է լինել հաջորդ վարչապետ, նախագահը ասել է, որ երկրի համար ավելի էական են կայացած ինստիտուտները, ոչ թե հաջողակ անհատները։

Президент Армен Саркисян встретился с некоторыми представителями российских армян (29 ноября 2020). Москва
© Photo / official site of the President of RA
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ռուսաստանահայ համայնքի ներկայացուցիչների հետ

«Մենք մշտապես մեր խնդիրների լուծումները կապում ենք ինչ-որ անհատի հետ։ Երբ մեկը դառնում է նախարար, ապա կարծում է, որ նախարարությունն իրենն է, և մարդիկ ևս կարծում են, որ նախարարությունն նրանն է։ Այդ իսկ պատճառով մեզ մոտ, շատ հաճախ, նախարարությունները չեն աշխատում՝ որպես ինստիտուտներ, այլ՝ աշխատում են որպես այդ մարդու սեփականություն։ Չի կարող երկիրը պատերազմ հաղթել՝ չունենալով ուժեղ ինստիտուտներ», - ասել է նախագահը։

Հավակնո՞ւմ է արդյոք վարչապետ դառնալ. պատասխանում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը

Սարգսյանը ասել է, որ ինքը չի հավակնում վարչապետ դառնալուն, բայց իր դերը տեսնում է այդ մարդուն օգնելուն։ Ինչ վերաբերում է գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Սարգսյանը ասել է հետևյալը․ «Եթե քաղաքական գործիչը ուժեղ է, կարող է հետո վերադառնալ»։

Նշենք, որ ԼՂ վերաբերյալ եռակողմ հայտարարությունից հետո 16 ընդդիմադիր կուսակցություններ (սկզբում 17-ն էին՝ ներառյալ «Ալյանսը» - խմբ․) հանրահավաքներ են անցկացնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ 

Նույն պահանջով կառավարության գլխավոր մասնաշենքի դիմաց մի քանի օր է՝ հացադուլավորներ են նստած։

395
թեգերը:
Հայ համայնք, Մոսկվա, Արմեն Սարգսյան
Ըստ թեմայի
Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Սերգեյ Լավրովի հետ. ՀՀ նախագահը 2 խնդրի մասին է խոսել
Հորդանանի թագավորը կաջակցի հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու վերանորոգմանը. Արմեն Սարգսյան
«Դու պետք է կարողանաս նույնիսկ թշնամիներին մոտ լինել կամ մոտիկից իմանալ». Արմեն Սարգսյան
Ռեջեփ Էրդողան

Թուրքական «կրուտիտլար». Էրդողանը փորձում է Արցախը վերաբնակեցնել թուրքմենական ընտանիքներով

552
(Թարմացված է 00:08 28.11.2020)
Անկարան ամեն գնով ուզում է խցկվել Արցախի ու ընդհանրապես Հարավային Կովկասի շուրջ ծավալվող բուռն գործընթացների մեջ։ Թուրքիան ցանկանում է ամեն կերպ հասնել դրան։

Արման Վանեսքեհյան, Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան

Հենց հիմա Էրդողանը մի շարք փորձեր է ձեռնարկում, որ դառնա Արցախի հարցի շուրջ բանակցային գործընթացի անմիջական ու լիարժեք մասնակից։ Ըստ ամենայնի՝ թուրք առաջնորդը մեծ ծրագիր է իրագործում, որի նպատակներից մեկը Սիրիայի թուրքոմաներին Արցախում վերաբնակեցնելուն։

Եթե ոչ թուրքոմաներ, գոնե բեդվիններ

Անկարան սկսել է գրանցել Սիրիայում ապրող թուրքմենական ընտանիքներին, որոնք պատրաստ են բնակվել Թուրքիայի անմիջական աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ժամանակ Արցախից գրաված տարածքներում։ Այս տեղեկությունը սկսել է միաժամանակ տարածվել մի քանի անկախ աղբյուրներից։

Օրինակ՝ Human Rights Organization - Afrin – Syria կազմակերպությունը պնդում է, որ սիրիական Աֆրինի թուրքական օկուպացիոն իշխանությունն այս տարի վերաբնակիչների հավաքագրման երկու կետ է բացել։ Նույնիսկ դրանց վայրն է հայտնի՝ Popular Credit Bank-ի Աֆրինի նախկին գրասենյակը ու «Ռոնահի» տպարանը։ Հետաքրքիր է, որ գրանցվում են ոչ միայն Աֆրինում բնակվող թուրքմենական ընտանիքները, այլև արաբ բեդվինները սիրիական Հոմս գավառից։ Կարելի էր զարմանալ, բայց...

Ստեղծված իրավիճակը վերլուծելիս պետք է հասկանալ, որ թուրքերն առաջին անգամ չէ, որ դիմում են նման մարտավարության։ Պետք է հիշել հարյուր տարվա վաղեմություն ունեցող պատմությունը․հենց այդպես` էթնիկ զտումների ճանապարհով Աթաթուրքի ժամանակ թուրքերը ժողովրդագրական բարեփոխումների հասան, երբ Թուրքական Հանրապետություն էին ստեղծում։ Այն ժամանակ տեղահանում ու կոտորում էին ոչ միայն հայերին, այլև հույներին, ալևիներին, գրեթե բոլոր քրիստոնյա ազգերին։

Այն ժամանակ մշտական բնակեցման համար այդ տարածք էին բերում թաթարների, թուրքերի, որոնց տեղավորում էին ավելի զարգացած արևմտյան շրջաններում՝ Կոստանդնուպոլիսում և այլն։ Նման ժողովրդագրական մանիպուլյացիաներն արդյունավետ դուրս եկան, ու հետագայում Անկարան բազմիցս օգտագործեց այդ գործիքակազմը։

Ղարաբաղի համար ռազմական բժիշկներ են ուղարկում. Ռուսաստանից երկու Իլ-76 ինքնաթիռ է թռել

Արդեն յոթանասունականներին Թուրքիան նույն միջոցով տեղահանեց գրաված Կիպրոսի հյուսիսային հատվածների բնակիչներին ու իր գաղութաբնակներին բերեց։ Ընդ որում՝ որոշ գնահատականների համաձայն՝ խոսքն ավելի քան երկու հարյուր հազար թուրքի մասին է․նրանք մայր Թուրքիայից Հյուսիսային Կիպրոսում  վերաբնակեցվեցին։ Արդյունքում Անկարան վերահսկողություն ստացավ չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Հանրապետությունում անցկացվելիք ընտրությունների ու հանրաքվեների արդյունքների նկատմամբ։

Մեխանիզմն արդարացրել է իրեն ու նոր բան հորինելու իմաստ չկա։ Գրաված սիրիական Աֆրինից հանեցին թշնամի համարող քրդերին, այնտեղ բնակեցրեցին սունի արաբների, որոնք հաստատում էին իրենց թյուրքական ծագումը։ Թուրքերի համար ձեռնտու չէ նրանց Արցախում բնակեցնել, այդ պատճառով փնտրում են մոտակայքում՝ Հոմս գավառում։

Իդլիբում շատերն են պատրաստ քլունգը փոխարինել ինքնաձիգով ու Արցախ մեկնել

Իսկ եթե հաշվի առնենք, որ Ռուսաստանի ջանքերով մարտական գործողությունների դադարեցումից հետո էլ ահաբեկչական խմբավորումները շարունակում են մնալ Արցախի գրաված տարածքներում ու բուն Ադրբեջանում, ապա կարելի է կանխատեսել, որ այդ մի քանի հազար գրոհայինը հաճույքով այնտեղ կտեղափոխեն իրենց ընտանիքներին։ Ահա և ստացվում է, որ մի քանի տարի անց այդ շրջանի ժողովրդագրական պատկերն ամբողջովին կփոխվի։  

Այդ ժամանակ պաշտոնական Բաքուն հաճույքով կհամաձայնի բուն Արցախում հանրաքվեի անցկացմանը, արդյունքներն էլ սիրով ցույց կտա ամբողջ աշխարհին։ Ու ոչ մի ռուս խաղաղապահ չի փրկի իրավիճակը, որքան էլ Ռուսաստանը փորձի պահել ուժերի, իրավունքի ու հայ և վերաբնակեցված թյուրքական բնակչության հավասարակշռությունն Արցախում։

Ի դեպ, իրադարձությունների հավանական զարգացման մի հետաքրքիր տրամաբանություն կանխատեսեց ռազմական լրագրող Սեմյոն Պեգովը (@wargonzoo)։ Խոսելով Իդլիբում կուտակված ահաբեկչական թափթփուկների մասին` Սեմյոնն ասաց, որ նրանց շարքում այդքան շատ չեն պրոֆեսիոնալ գրոհայինները, որոնք պատերազմն իրենց աշխատանքն են դարձրել։ Մի քսան տոկոս։ Մնացածը գյուղացիներ են, որոնք հաճույքով կփոխարինեն իրենց քլունգները «Կալաշնիկով» ինքնաձիգով` իրենց նվիրած հողակտորն ու տունը պաշտպանելու համար, եթե նրանց ընտանիքների հետ Արցախի գրաված շրջաններ տեղափոխվեն։ Նույն Իդլիբում նրանք շատ են, իսկ Արցախում հայերի դուրս գալուց հետո ազատ հողը շատ է։ Այնպես որ պետք է հասկանալ՝ ոչ ոքի ստիպելու կարիք չի լինի, իրենք են խնդրելու, որ վերաբնակեցվեն։

Էրդողանն ուզում է Արցախի շրջանները բնակեցնել սիրիացի գրոհայիններով. Սեմյոն Պեգով

Հաշվի առնելով այդ ամենը՝ հասկանալի է դառնում՝ ինչու Թուրքիայի խորհրդարանը հնարավորինս սեղմ ժամկետում որոշում կայացրեց իր զորքն Արցախյան վերջին պատերազմի արդյունքում Ադրբեջանի կողմից գրաված տարածք մտցնելու մասին։ Մոսկվայի ու Անկարայի նախկինում ձեռքբերված պայմանավորվածությունների տարընթերցումները նույն շարքից են։

Խոսքն այն մասին է, որ թեև Կրեմլը բազմիցս հայտարարել է, որ բուն արցախյան տարածքներում թուրք խաղաղապահների հետ համատեղ պարեկություն չի լինելու, Թուրքիայի նախագահ Էրդողանն ու պաշտպանության նախարար Խուլուսի Աքարն արդեն քանի անգամ է խոսում են ինչ-որ դիտորդական կետերի համատեղ պարեկության մասին։

Տիպիկ թուրքական «կրուտիտլար»

Ի դեպ, քաղաքական դաշտում նան մանիպուլյացիաները բնորոշ են թուրքական դիվանագիտությանը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու նրա թուրք գործընկերոջ վերջերս կայացած հեռախոսազրույցում Արցախի շուրջ բանակցային գործընթացին այլ երկրների ներգրավման մասին խոսակցություն չի եղել։

Համենայն դեպս, Կրեմլի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ «կարծիքների փոխանակում է եղել հակամարտության գոտում հրադադարի ու բոլոր ռազմական գործողությունների վերահսկման կենտրոնի ստեղծման վերաբերյալ»։ Սակայն հաջորդ օրը Էրդողանը բավականին անսպասելի հայտարարություն արեց, որն ամենայն հավանականությամբ, զարմացրեց նաև Կրեմլի ներկայացուցիչներին։ Հայտարարությունը հետևյալն էր․

«Մենք՝ Թուրքիան, Ադրբեջանն ու Ռուսաստանը, ապահովելու ենք խաղաղությունը տարածաշրջանում,  - ասել է Էրդողանը խորհրդարանում իր ելույթի ժամանակ, - սակայն նաև այդ գործընթացը լավացնելու հնարավորություն ունենք։ Ես և պարոն Պուտինը քննարկել ենք նաև տարածաշրջանի այլ երկրների հետ զարգացման աշխատանքը։  

Այսինքն՝ պետք է հասկանալ, թե Թուրքիան նույնպես հարավ-կովկասյան տարածաշրջանում խաղաղության երաշխավո՞ր է։

Կներեք, բայց ինչպե՞ս, եթե վերջին հարյուր տարվա մեջ ամբողջ այս տարածաշրջանը Թուրքիայի համար «պատերազմի» գոտի է։ Պուտինն ինքն է բազմիցս հայտարարել, որ հաշվի առնելով հարյուր տարվա վաղեմության պատմությունն ու ժողովուրդների (խոսքը հայերի ու թուրքերի մասին է) միջև բավականին բարդ հարաբերությունները, թուրքական բանակի ներկայությունը հայերի բնակեցման վայրերում (նույնիսկ որպես խաղաղապահ) ան-ցան-կա-լի է։

Պուտինն ու Էրդողանը կրկին քննարկել են ԼՂ-ի հայտարարության կատարման ընթացքը

Իսկ Էրդողանը «դուխովացել» ու այլ անսպասելի հայտարարություն է արել․«...Մենք նաև պարոն Պուտինի հետ քննարկել ենք տարածաշրջանի այլ երկրների հետ հրադադարի  ռեժիմի ընդլայնման աշխատանքը...Եթե երեք պետություններին ավելացնենք չորրորդ կամ հինգերորդ տարածաշրջանային երկիրը, ապա կարելի է այլ իրավիճակ ստանալ»։

Պուտինի մամուլի քարտուղար Պեսկովի արձագանքը տարածաշրջանի երրորդ, չորրորդ ու հինգերորդ երկրների մասին հարցին զուսպ էր։ Նա բառացի ասաց հետևյալը․«Երեկ երեկոյան մեր տարածած հաղորդագրությունից բացի ու դրանից ավելի ոչինչ չեմ կարող ձեզ ասել»։  Պետք է հասկանալ, որ նման պայմանավորվածություն չի եղել, իսկ Էրդողանն ինմպրովիզացիա է անում՝ թուրքական դիվանագիտությանը բնորոշ ոճով։

552
թեգերը:
Վլադիմիր Պուտին, Սիրիա, Ռեջեփ Թայիփ Էրդողան, Թուրքիա, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախյան պատերազմ, Արցախ
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (556)
Ըստ թեմայի
Սիրիայից ահաբեկիչներ են տեղափոխում Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներ
Արցախի ճանաչմամբ և բնակավայրերի վերադարձով է հնարավոր խաղաղության հաստատումը. Միրզոյան
Վիրտուալ պետություն, կամ ինչպես են աշխատում արցախցիներին և ընդդիմադիրներին հալածող ֆեյքերը
Արայիկ Հարությունյան, Նիկոլ Փաշինյան

Հոկտեմբերի 19-ին Արցախի նախագահն ինձ ասաց, որ պետք է կանգնեցնել պատերազմը. Փաշինյան

30
(Թարմացված է 18:20 29.11.2020)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ում ներկայացրել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը նախորդած իրադարձությունների ժամանակագրությունը:

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ում Արցախյան պատերազմի մասին հերթական գրառումն է արել՝ որոշ նոր փաստեր ներկայացնելով:

«Հոկտեմբերի 19-ին ինձ զանգահարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և ասաց, որ պետք է կանգնեցնել պատերազմը: Ասաց նաև, որ այս տեսակետը փոխանցում է ոչ միայն իր, այլև ԼՂՀ պաշտոնաթող նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, նաև Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի անունից: Ես զանգահարեցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, և նա ասաց, որ կարծում է դա պետք է փորձել անել ռուսական առաջարկների տրամաբանությամբ»,- գրում է Փաշինյանը՝ մեկնաբանելով, որ «ռուսական առաջարկներն» են՝ կարգավիճակի հարցի հետաձգումը, շրջանների հանձնումը, ռուս խաղաղապահների տեղակայումը: Ըստ Փաշինյանի՝ ինքը ճշտել է՝ խաղաղապահները պետք է տեղակայվեն նախկին ԼՂԻՄ սահմանի երկայնքո՞վ եւ Լաչինի միջանցքո՞վ, ինչին Պուտինը դրական պատասխան է տվել: Պայմանավորվել են քննարկումներից հետո դարձյալ հեռախոսզրույց ունենալ:

«Զանգահարեցի Արցախի նախագահին և ասացի, որ հնարավոր տարբերակը վերը նկարագրվածն է: Ասաց՝ համաձայն է: Դրանից հետո հրավիրեցի արտախորհրդարանական ուժերին և տեղեկացրի, որ այսպիսի որոշում եմ կայացրել: Նրանցից շատերի արձագանքը դժկամ էր, ոմանք նիստից հետո սոցիալական ցանցերում գրում էին, որ նրանք, ովքեր ժողովրդին ետ կպահեն հետագա պայքարից, դավաճան են և այլն: Նույն օրը ԱԽ նիստ հրավիրեցի՝ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Ներկա էր նաև Հանրապետության նախագահը եւ Վեհափառ Հայրապետը»,- հայտնում է Փաշինյանը:

Նա նաև ընդգծում է, որ ընդդիմադիրները դժկամությամբ են ընդունել լուրը, բայց ինքը վստահեցրել է, որ չի պատրաստվում իրենց վրա որևէ պատասխանատվություն դնել: Պարզապես տեղյակ է պահում, որ չստացվի, թե թաքուն, ժողովրդի թիկունքում ինչ-որ բան է անում:

Փաշինյանը նաև մեկնաբանում է, թե ինչու հրապարակային հայտարարություն չի արել այդ մասին: Որովհետև, ըստ նրա, եթե Ադրբեջանը մերժեր իր առաջարկը հրապարակային հայտարարությունից հետո, դա կլիներ հայկական կողմի «դիմադրության ողջ համակարգի փլուզումը»:

Փակ քննարկումներից հետո Փաշինյանը կրկին զանգահարել է ՌԴ նախագահին և ասել, որ համաձայն է: Նրա խոսքով,՝ Պուտինը խոստացել է մինչև առավոտ քննարկել Ալիեւի հետ ու հետ զանգել:

«Հաջորդ օրը Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը ինձ հետ հանդիպման ժամանակ ասացին, որ համաձայն չեն առանց Արցախի կարգավիճակի ճշգրտման կամ ճշգրտման մեխանիզմի որևէ համաձայնության գալուն: Ըստ էության՝ ասացին նաև Ռ. Քոչարյանի, Ս. Սարգսյանի և Լ. Տեր-Պետրոսյանի անունից: Բայց այս ամենը կարևոր չէր, որովհետև ես էի կայացրել որոշումը և պատրաստվում էի այն տանել մինչեւ վերջ:

Հաջորդ օրը ՌԴ նախագահը պայմանավորվածության համաձայն զանգեց: Ասաց, որ Ալիևը համաձայն է, բայց խաղաղապահները ոչ թե ԼՂԻՄ սահմաններով պետք է տեղակայվեն, այլ քանի որ Հադրութն ու Թալիշը իրենց հսկողության տակ են, ադրբեջանցիները համաձայն չեն այդ բնագծերից ետ գնալ, և նախկին ԼՂԻՄ տարածքում պետք է խաղաղապահներ տեղակայվեն ըստ փաստացի շփման գծի: Նաև պետք է հայկական կողմը պարտավորություն վերցնի, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան Շուշի»,- նշում է վարչապետը:

Նրա խոսքով, այսպես հրադադարը դարձավ անհնարին: Ըստ նրա՝ եթե անգամ Հադրութի հարցով համաձայներ, ապա Շուշին Ադրբեջանին հանձնելու հնարավորությունն այդ պահին չէր պատկերացնում:

Փաշինյանի այս հայտարարությունը ՌԴ նախագահը զարմանքով է ընդունել, ասելով, թե ինչու՞ է դեմ ադրբեջանցիների՝ Շուշի վերադառնալու տարբերակին: Իսկ երբ ինքը ներկայացրել է իր փաստարկները, ՌԴ նախագահն ասել է, որ տրամաբանական է, և որ ինքը լավ տեղեկացված չէ որոշ նրբություններից:

«Խնդիրն այն էր, որ այդ պարագայում Շուշին 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն պետք է ունենար, ովքեր պիտի վերահսկեին դեպի Ստեփանակերտ ճանապարհը: Համոզված եմ, որ եթե համաձայնեի Շուշին հանձնելու տարբերակին, Ադրբեջանը նոր պայման էր դնելու՝ Կարմիր Շուկա-Շուշի ավտոճանապարհը իրենց հսկողության տակ պիտի լինի: Այսպես՝ պայմանավորվածությունը չկայացավ: Այդ ժամանակ կորսված էին Ջեբրաիլը, Հադրութը և հարակից մի քանի գյուղեր, Ֆիզուլին, Թալիշը: Մինչ այդ երկու անգամ մարդասիրական հրադադար էր հայտարարվել՝ մեկը հոկտեմբերի 10-ին ՌԴ նախագահի միջնորդությամբ, մյուսը՝ հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ: Երկու միջնորդությունն էլ ձախողվել էր»,- եզրափակում է Փաշինյանը՝ չանդրադառնալով Շուշին հանձնելու նոյեմբերի 9-ի որոշմանը:

30