Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում է

120
(Թարմացված է 17:03 16.11.2020)
Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները չեն մասնակցում վարչապետի հետ հանդիպմանը։

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի - Sputnik. ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ խորհրդարանական ուժերի հանդիպումը։
Նիստին մասնակցում է 67 պատգամավոր։ Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամները դահլիճում ներկա չեն։

Վարչապետ Փաշինյանին հարցեր ուղղելու համար գրանցվել է իշխող «Իմ քայլը» խմբակցության 31 պատգամավոր։

Նշենք, որ մինչ նիստի մեկնարկը դահլիճի էլեկտրոնային համակարգի տեխնիկական խնդիրների պատճառով պատգամավորները չէին կարողանում գրանցվել։

Ինչպես հայտարարեց Ալեն Սիմոնյանը` պատճառը հոկտեմբերի 10-11–ին խորհրդարանում տեղի ունեցած ավերածություններն էին։

«Հասկանալի պատճառով համակարգը չի աշխատում։ Էկրանները ևս չեն միանում»,– ասաց նա։

Այդուհանդերձ, ԱԺ տեխնիկական բաժնի աշխատակիցներին հաջողվեց վերացնել տեխնիկական խնդիրները և նիստը մեկնարկեց։

«Մեկը՝ 89 դավաճաններից». Ազատության հրապարակում ԱԺ պատգամավորների նկարներ են պարզել

Ավելի վաղ ԱԺ ԲՀԿ խմբակցությունը հայտարարություն էր տարածել, մասնավորապես նշելով, որ վարչապետի հետ հանդիպումը կարող է կայանալ բացառապես մեկ օրակարգով՝ իր անցնցում հրաժարականի:

Հայաստանյան ընդդիմադիր կուսակցությունները նոյեմբերի 11–ին և հաջորդող օրերին Երևանում հանրահավաքներ և երթեր էին իրականացնում, որի թեման պատերազմի դադարեցման մասին որոշումն ու դրա հետ կապված հետագա անելիքներն էին։

Մինչ այդ 16 կուսակցությունների խորհուրդը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը:

120
թեգերը:
ԱԺ, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Գագիկ Ծառուկյանին ուզում են զրկել պատգամավորական մանդատից
Միֆ է, որ հայ–ռուսական հարաբերություններն այն չէին, դրա համար էլ այսպես ստացվեց. վարչապետ
ԲՀԿ–ն պահանջում է ժամ առաջ մեկուսացնել Նիկոլ Փաշինյանին
ՀՀ ԱԺ

«Լուսավոր Հայաստանը» Փաշինյանի հրաժարականի պահանջով խորհրդարանական լսումներ կանցկացնի

459
(Թարմացված է 20:47 01.12.2020)
Լսումներին մասնակցելու և ելույթներ ունենալու համար պետք է նամակ ուղարկել brightarmenia@parliament.am հասցեին մինչև դեկտեմբերի 5-ը կամ զանգահարելով 011 513 423 հեռախոսահամարով։

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի - Sputnik. «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը Ազգային ժողովում դեկտեմբերի 7-ին խորհրդարանական լսումներ կանցկացնի, որի օրակարգում խմբակցության ներկայացրած  «Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակից դուրս գալու գործողությունների ծրագիր սահմանելու մասին» ԱԺ հայտարարության նախագծի քննարկումն է: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ կայքից։

Նախագիծը բաղկացած է 13 կետից, որոնցից առաջինը պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Մյուս կետերով առաջարկվում է խորացնել Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները, բանակցություններ վարել ԼՂ վերաբերյալ եռակողմ հայտարարության անորոշ դրույթների շուրջ, զբաղվել զոհվածների ընտանիքների, անհայտ կորածների, գերեվարվածների, վիրավորների, արցախահայերի խնդիրներով, հրավիրել միջազգային դոնորների համաժողով և փորձել ներգրավել ֆինանսական օգնություն Հայաստանի և Արցախի վերականգնման համար (ԼՀԿ-ի կարծիքով՝ անհրաժեշտ է առնվազն 1 մլրդ դոլար), կազմել բանակի և տնտեսության վերականգնման ծրագիր, դիմել միջազգային դատական ատյաններ Հայաստանի խախտված իրավունքների համար և թափանցիկ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնել։

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը Facebook-ում նշել է, որ լսումներին մասնակցելու և ելույթներ ունենալու համար պետք է նամակ ուղարկել brightarmenia@parliament.am հասցեին մինչև դեկտեմբերի 5-ը կամ զանգահարելով 011 513 423 հեռախոսահամարով։

Ղարաբաղում գերիների և զոհվածների մարմինների փոխանակման գործընթացն արագ կարվի. Լավրով

Նշենք, որ ԼՂ վերաբերյալ եռակողմ հայտարարությունից հետո 16 ընդդիմադիր կուսակցություններ (սկզբում 17-ն էին՝ ներառյալ «Ալյանսը» - խմբ․) հանրահավաքներ են անցկացնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ «Լուսավոր Հայաստանը» չի միացել հանրահավաքներին, սակայն նույնպես պահանջում է վարչապետի հրաժարականը՝ կիրառելով պայքարի այլ մեթոդներ։

459
թեգերը:
Հրաժարական, Նիկոլ Փաշինյան, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն, Էդմոն Մարուքյան
Ըստ թեմայի
Կապանի տակ չեն հասել. համայնքապետարանը հերքում է իմքայլական պատգամավորի հայտարարությունը
Նիկոլ Փաշինյանն Արայիկ Հարությունյանին գործուղել է Սյունիքի մարզ
Վաղարշակ Հարությունյանը մեկնել է Արցախ և հանդիպել Արայիկ Հարությունյանի հետ
Աղվան Վարդանյանի ասուլիսը

Աստղաբաշխական գումար Արցախի հարցը լուծելու համա՞ր. Վարդանյանի հարց-բացահայտումները

1106
(Թարմացված է 23:37 01.12.2020)
Աղվան Վարդանյանը հայտարարեց, որ եթե իրեն ասուլիսից հետո հրավիրեն իրավապահ մարմին՝ բացատրություն տալու, սիրով կընդունի հրավերը:

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար, ՀՅԴ-ից հեռացած Աղվան Վարդանյանն այսօր Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց իր առաջադրած 13 հարց-բացահայտումները՝ կապված Նիկոլ Փաշինյանի, արցախյան պատերազմի ու հրադադարի հետ:

«Արդյո՞ք 2019-ին արաբական մի երկրում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի բարձրաստիճան երկու պաշտոնյաներ: Արդյո՞ք Ադրբեջանի ներկայացուցիչը Հայաստանի ներկայացուցչին փոխանցել է թուղթ, որի վրա աստղաբաշխական գումար է նշված եղել՝ որպես Արցախի հարցը հօգուտ Ադրբեջանի լուծելու առաջարկ: Եվ երբ մեր պաշտոնյան բորբոքվել է, թե այս ինչ ես առաջարկում, դիմացինը շատ կիրթ ասել է. «Մի բորբոքվեք, ձեզանից ընդամենը պահանջվում է փոխանցել ձեր ղեկավարին»: Արդյո՞ք նույն հայ պաշտոնյան նույնքան բորբոքված ասել է. «Տես, թե էդ անասուններն ինչ են առաջարկում»։ Մեր երկրի ղեկավարն ասել է. «Դու հուզական, զգացմունքային մարդ ես, մի խառնվիր, ուրիշը կզբաղվի»»,- իր հարցադրումները ասուլիսում հնչեցրեց Վարդանյանը:

Հաջորդ հարց բացահայտումը վերաբերում էր Փաշինյանի ընտանեկան միջավայրում, սուրճի սեղանի շուրջ նրան արված դիտողությանը, թե ՌԴ-ի դեմ իր քայլերը, բանակցությունների ձախողումը հանգեցնելու են պատերազմի, իսկ պատերազմը՝ հազարավոր զոհերի: Այստեղ, ըստ Վարդանյանի, խոսակցությանը միջամտել է Փաշինյանի տիկինը՝ ասելով. «Թող մի 5000 հոգի էլ զոհվեն: Բա ուզում են հողերը պահել, չեն ուզում զոհվել»:

Վարդանյանը նաև հարց բարձրացրեց, թե արդյո՞ք Փաշինյանը 2019-ի առաջին կեսին ասել է, որ ՌԴ-ն, ՀՀ ԱԱԾ-ն ու Արցախի ղեկավարությունն իր դեմ դավադրություն են պատրաստում: Իսկ կես տարի անց, երբ Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձը, Փաշինյանը ցանկացել է ուղիղ եթեր մտնել ու հայտարարել, որ Հայաստանը դուրս է գալիս ՀԱՊԿ-ից: Ու նրան դժվարությամբ են համոզել, որ չանի:

Շարունակելով թեման՝ Վարդանյանը հիշեցրեց, որ վերջին 2 ամսում Փաշինյանը տասնյակ անգամներ զանգահարել է Պուտինին. «Արդյո՞ք, եթե մինչև պատերազմը, առանց կուլիսային խաղերի մի 3 անգամ զանգեր, պատերազմն այլ ընթացք չէ՞ր ունենա»,– հարցրեց նա։

Իսկ 1 տարի շարունակ, ըստ Վարդանյանի, ՀՀ վարչապետը, չի կարողացել հանդիպել Պուտինին:

«Նիկոլը հայտարարել է, որ պատերազմն անսպասելի չէր, միայն ժամն ու գլխավոր ուղղությունը չգիտեինք: Այդ դեպքում ինչո՞ւ պաշտպանության նախարարը Հայաստանում չէր ու վերադարձավ միայն սեպտեմբերի 28-ի երեկոյան»,- ասաց Վարդանյանը:

Բացի այդ, ըստ նրա, ՀՀ ԱԱԾ-ն պատերազմից մեկ օր առաջ ծանուցագիր էր ուղարկել Վիտալի Բալասանյանին: Իսկ Արցախի պաշտպանական շրջանների հրամանատարները փոխարինվում էին անփորձ զինվորականներով: Արդեն պատերազմի ժամանակ Ապրիլյան պատերազմի հաղթողները մեկուսացվեցին ռազմական գործողություններից:

Վարդանյանը նաև հարց բարձրացրեց, թե ինչ էր անում վարչապետի տիկինն Արցախում պատերազմի գրեթե ողջ ընթացքում:

«Գեներալները նրա բարոյական աջակցության կարիքն ունեի՞ն, թե՞ պետք էր հետևել, ուղղորդել, որ գծված սցենարից շեղումներ չլինեին»,- ասաց Վարդանյանը:

Նա նաև հարց բարձրացրեց, թե ինչու Փաշինյանը չի համարձակվում գոնե կես բառ հակադարձել Ալիևին, և արդյո՞ք պատերազմի ողջ ընթացքում կեղծ հաղթական քարոզչությունը, ռազմական դրությամբ պայմանավորված մամուլի ու խոսքի ազատության սահմանափակումը պարտությունը լիարժեք դարձնելու նպատակ չի հետապնդել:

59 ժողով` Հարավսլավիայի 1-ին տիկնոջ թեմայով, կամ Աննա Հակոբյանի՞ն ենք ընտրել, թե՞...

Վարդանյանի հարցադրումների շարքում էր նաև պատերազմի առաջին օրերին ՀՀ-ից Իրան հայտնի գործարարի գործուղման մասին լուրը:

«Արդյո՞ք 2019-ի ամռան այն օրը, երբ Ռոբերտ Քոչարյանին դատարանն ազատ արձակեց, Նիկոլը վախից կուչ էր եկել կառավարական ամառանոցի սենյակներից մեկում ու դողդողացել: Արդյո՞ք մեծ դժվարությամբ են նրան դուրս բերել այդ ընկճախտից: Արդյո՞ք նա այդպես դողդողացել է նաև տարիներ առաջ` Կոշի կալանավայրում կին փաստաբանի ձեռքը բռնած»,- վերջին՝ 13-րդ հարցը հնչեցրեց նախկին նախարարը՝  վստահեցնելով, որ ՀՀ վարչապետը պատերազմից հետո մի շաբաթ շարունակ բունկերից դուրս չի եկել, իսկ այսօր շրջում է մեծաթիվ թիկնազորով:

Վարդանյանը հայտարարեց, որ իր հրապարակած հարցադրումներին տիրապետում են նաև արտերկրի հատուկ ծառայությունները: Իսկ լրագրողների հարցին ի պատասխան նշեց, որ իր հիշատակած պաշտոնյաների ու արաբական երկրի անունները չի հրապարակի, բայց եթե իրեն այս ասուլիսից հետո հրավիրեն իրավապահ մարմին, սիրով կընդունի հրավերը:

«Եթե ինձ ինչ-որ մեկը մի տեղ է հրավիրում, ես սիրով ընդունում եմ»,- ասաց նա:

Վարդանյանը հույս հայտնեց, որ այն, ինչ այսօր կատարվել է ՀՀ-ի ու ԱՀ-ի հետ, վաղվա պատասխանատու մարմինները կհետաքննեն, կստեղծվեն քննիչ հանձնաժողովներ, որոնք կուսումնասիրեն այս ամբողջ գործընթացը ու կտան նաև իր բարձրացրած հարցերի պատասխանները:

1106
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Աղվան Վարդանյան, Հայաստան
Ըստ թեմայի
Պատշաճ արձագանք ունե՞նք. Նիկոլ Փաշինյանն իրավապահներից բացատրություն է պահանջել
Երկտեղանի «կռավաթի» հետքերով․ ինչպես Փաշինյանը մոռացավ, որ «լեզվի կտրածը չի լավանա»
Վարչապետի գրառումը ևս մեկ ապացույց էր, որ դատախազությունը Փաշինյանի խամաճիկն է. Ալումյան
ՀՐԱՏԱՊ

ՀՀ կառավարությունը կվերացնի ռազմական դրության շրջանակում գործող սահմանափակումները

0
Սահմանափակումները վերաբերում են հավաքների և գործադուլների կազմակերպմանը, անցկացմանն ու դրանց մասնակցելու արգելքին, ՀՀ տարածք մուտքի և ելքի հատուկ ռեժիմին, հրապարակումներին և հաղորդումներին։

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի կառավարությունը ամբողջությամբ վերացնում է երկրում հայտարարված ռազմական դրության շրջանակում կիրառված սահմանափակումները: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

«Քիչ անց կհրապարակվի ՀՀ կառավարության 2020թ. դեկտեմբերի 2-ի թիվ 1917-Ն որոշումը, որով այլևս վերացվում են 2020թ. սեպտեմբերի 27-ից Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության շրջանակներում կիրառված հավաքների և գործադուլների կազմակերպման, անցկացման և դրանց մասնակցելու արգելքը, ՀՀ տարածք մուտքի և ելքի հատուկ ռեժիմը և հրապարակումների, հաղորդումների իրականացման սահմանափակումներն ամբողջությամբ»,- Facebook–ի իր էջում գրել է նա:

0