Արման Թաթոյան

«Իմ քայլի» պատգամավորներից մեկը սպառնալիքներ է ստացել. ՄԻՊ–ը դիմել է ոստիկանությանը

126
(Թարմացված է 08:58 16.11.2020)
Արման Թաթոյանը վստահեցնում է, որ պատգամավորների անձնական անվտանգության հարցերը կլինեն իր անմիջական ուշադրության կենտրոնում։

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին է դիմել ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկը, որը ՀՀ վարչապետի գրառումը քննադատող քաղաքական հայտարարությամբ է հանդես եկել։ Պատգամավորի պնդմամբ՝ այդ կապակցությամբ սկսել է ստանալ սպառնալիքներ, այդ թվում՝ ուղղված կյանքից զրկելուն: Տեղեկությունը հայտնում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Պաշտպանը խստորեն դատապարտում է այս վտանգավոր երևույթը: Ոստիկանությունը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի Ազգային ժողովի պատգամավորի անձնական պաշտպանությունն ապահովելու ուղղությամբ: Պաշտպանը պատգամավորի տվյալները անմիջապես կտրամադրի Ոստիկանությանը»,– գրել է նա Facebook–ի իր էջում։

Նա նշել է, որ պատգամավորների անձնական անվտանգության հարցերը կլինեն Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության կենտրոնում ու վերահսկողության ներքո՝ իրավական կարգավիճակի առավելագույն հնարավորություններով:

Հիշեցնենք` Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ դիտել է առաջնագծի զինվորների տասնյակ տեսանյութերը և ապշել տղաների խորագիտությունից։ Նա դիմել էր զինվորներին` նշելով, որ սպասում է նրանց Երևանում` վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը։

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը սա որակել էր որպես քաղաքացիական բախումների կոչ: Փաշինյանը գրառումից հետո «Իմ քայլի» պատգամավոր Գայանե Աբրահամյանը հայտարարեց, որ որոշել է հրաժարվել մանդատից, իսկ  «Իմ քայլի» պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտարարեց, որ դուրս է գալիս իշխող խմբակցությունից: Պատգամավոր Լուսինե Բադալյանն էլ գրեց, որ եթե «Իմ քայլը» հենց այս պահին անհապաղ գործուն քայլեր չձեռնարկի, ինքը վայր է դնելու մանդատը։

Կուսակցությունից ու աշխատանքից հեռանալու որոշման մասին հայտնեց նաև ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը:

126
թեգերը:
Արման Թաթոյան, «Իմ քայլը» խմբակցություն, Պատգամավոր, Հայաստան
Ըստ թեմայի
Ինչ պետք է արվի Փաշինյանի հեռացումից հետո. քաղաքագետը վերլուծում է ստեղծված իրավիճակը
«Պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր ենք, թե՞ ազնիվ պրոֆեսիոնալներ». ԲԴԽ նախագահի կոչը
Աճել են կեղծ օգտատերերն և ներքին թշնամանք հրահրող գրառումները. ՄԻՊ-ը դիտարկել է սոցկայքերը
Բողոքի ակցիա Երևանում

Նիկոլ Փաշինյանը մինչև դեկտեմբերի 8-ը ժամանակ ունի. Սաղաթելյան

380
(Թարմացված է 18:46 05.12.2020)
Իշխան Սաղաթելյանը խոստացավ, որ հրաժարականի դեպքում ժողովուրդը ֆիզիկական հաշվեհարդար չի տեսնի։

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը կառավարական առանձնատների մոտ հայտարարեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչև դեկտեմբերի 8–ը ժամանակ ունի հրաժարական տալու համար։

«Մինչև երեքշաբթի օրը՝ ժամը 12-ը, ժամանակ ենք տալիս, որ Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական թիմի, իր խորհրդատուների հետ վերջնական քննարկի և որոշում ընդունի, հրաժարական տա և հեռանա»,– ասաց նա։

Սաղաթելյանը խոստացավ` հրաժարականի դեպքում ժողովուրդը ֆիզիկական հաշվեհարդար չի տեսնի:

Նրա խոսքով` եթե Փաշինյանը մինչև երեքշաբթի չհեռանա, ամբողջ Հայաստանում անհնազանդության ակցիաներ են անելու։

Հիշեցնենք` ընդդիմադիր կուսակցություններն այսօր համապետական հանրահավաք էին կազմակերպել Երևանում` Ազատության հրապարակում։ 

Հայրենիքի փրկության շարժման հրավիրած հանրահավաքում ելույթներով հանդես եկան ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը, Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսը, դերասան Վիգեն Խաչատրյանը, ԲՀԿ-ական Իվետա Տոնոյանը (քանի որ Գագիկ Ծառուկյանը գտնվում էր ԱԱԾ-ում), ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

Ապա հանրահավաքի մասնակիցները երթով շարժվեցին դեպի կառավարական առանձնատներ, որտեղ նրանց դիմավորեցին ոստիկանները։

380
թեգերը:
Իշխան Սաղաթելյան, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո
Ըստ թեմայի
Փաշինյանի հրաժարականն ու նրա թիմի հեռացումն այլընտրանք չունի. Գագիկ Ծառուկյան
«Փաշինյանը պետք է գնա, ցանկացած բանական մարդ պահանջում է նրա հրաժարականը». Քոչարյան
«Հայաստանի վարչապետի աթոռին պինդ փաթաթված մարմինը պարզապես քաղաքական դիակ է». Վանեցյան
Մենք երբեք չենք հաշտվի այդ փաստաթղթի հետ. Վազգեն Մանուկյան
Իշխան Սաղաթելյան

Նախարարների թեկնածուները պետք է լինեն հմուտ կառավարիչներ. Իշխան Սաղաթելյանն անուններ չտվեց

56
(Թարմացված է 18:32 05.12.2020)
Երթի մասնակիցներին Երևանի Պռոշյան փողոցում՝ կառավարական առանձնատների մուտքի մոտ, դիմավորեց ոստիկանությունը

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի - Sputnik. Հայրենիքի փրկության շարժման՝ «Հանո՛ւն Արցախի ու Հայաստանի փրկության» հանրահավաքին հաջորդած երթի մասնակիցներին Երևանի Պռոշյան փողոցում՝ կառավարական առանձնատների մուտքի մոտ դիմավորեց ոստիկանությունը:

Ոստիկանական ուժերը հզոր պատ են կազմել ՀՀ վարչապետի ու իշխանության այլ ներկայացուցիչների առանձնատներ տանող ճանապարհին:

Երթի ընթացքում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում չցանկացավ բացահայտել միասնական կառավարության հնարավոր անդամների անունները:

«Որևէ քննարկում չենք ունեցել: Ունեցել ենք կարևոր սկզբունք, որ թեկնածուները պետք է լինեն հմուտ կառավարիչներ, նորմալ անցյալ ունեցող մարդիկ, հասարակության կողմից ընդունելի»,- ասաց Սաղաթելյանը՝ հավելելով, որ նման մարդիկ իրենց շարքերում ոչ թե մեկ-երկուսն են, այլ բազմաթիվ:

Անուններ հնչեցնելու խնդրանքին ի պատասխան Սաղաթելյանը շեշտեց, որ չի կարող ասել, քանի որ ոչ մի քննարկում դեռ չի եղել:

Հնարավոր ընտրությունների ժամկետ ու մասնակցության հնարավոր ֆորմատներ ևս Սաղաթելյանը չբացահայտեց՝ նշելով, որ այսօր շատ ավելի հրատապ լուծելու հարցեր կան:

«Օրինակ՝ Լաչինի հարցը: Գիտեք, հենց հիմա Սյունիքում խնդիր է դրված, որ Կուբաթլիի և Զանգելանի դիրքերը հանձնեն: Չկա պետություն»,- ասաց նա:

ՀՅԴ անունից Սաղաթելյանը հայտարարեց, որ երբեք չեն համակերպվելու Շուշիի ու Հադրութի կորստի հետ: Դա չի նշանակում, որ վաղը գնալու են նոր պատերազմի, բայց ճիշտ ժամանակին հետ են բերելու, վստահեցրեց նա:

Հիշեցնենք, որ Ազատության հրապարակում Հայրենիքի փրկության շարժման հրավիրված հանրահավաքում ելույթներով հանդես են եկել ՀՅԴ-ից Գեղամ Մանուկյանը, Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսը, դերասան Վիգեն Խաչատրյանը, ԲՀԿ-ից Իվետա Տոնոյանը (քանի որ Գագիկ Ծառուկյանը գտնվում էր ԱԱԾ-ում), ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ Նրանք պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Իսկ վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը ներկայացրեց ժամանակավոր կառավարության ծրագրային այն դրույթները, որոնք անհետաձգելի լուծում են պահանջում:

56
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Իշխան Սաղաթելյան, երթ, հանրահավաք
Ըստ թեմայի
«Փաշինյանը պետք է գնա, ցանկացած բանական մարդ պահանջում է նրա հրաժարականը». Քոչարյան
«Հայաստանի վարչապետի աթոռին պինդ փաթաթված մարմինը պարզապես քաղաքական դիակ է». Վանեցյան
Հանրահավաքի մասնակիցները երթով շարժվում են դեպի կառավարական ամառանոց

«Իրանը ոչ մի պարագայում թույլ չի տա Հայաստանի սահմանի որևէ փոփոխություն». Ոսկանյան

0
Իրանագետ, ԵՊՀ արևելագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը Sputnik Արմենիայի «Օրացույց» հաղորդման շրջանակում խոսել է արցախյան պատերազմից հետո մեր տարածաշրջանում տեղի ունեցող իրողությունների, սահմանագծումների և դրանց զուգահեռ Իրանի դերակատարության մեծացման մասին։  

Վարդան Ոսկանյանը մասնավորապես հիշեցրեց Իրանի հոգևոր առաջնորդի հայտարարությունը, երբ խոսք էր գնում տարածաշրջանում միջազգայնորեն ընդունված սահմանների մասին, սակայն տարածաշրջանում թուրք–ադրբեջանական զորամիավորումները և վարձկան ահաբեկիչները մոտեցան Հայաստանի պետական սահմանին։ Ակնհայտ է, որ այաթոլայի ուղերձը հենց Ադրբեջանին էր ուղղված, որ Իրանը ոչ մի պարագայում թույլ չի տա Հայաստանի սահմանի որևէ փոփոխություն։

«Իրանի համար կար ակնհայտ վտանգ, որը վերահսկվում էր նաև ռուսական զինուժի կողմից, քանզի Ադրբեջան ներթափանցած վարձկան ահաբեկիչների կողմից Իրանի դեմ ուղղված սադրանքների հավանականությունն Արաքսի հովտի երկայնքով խիստ հավանական էր, ընդ որում` թուրք–ադրբեջանական ստորաբաժանումների ու ահաբեկիչների թիրախը Մեղրու տարածաշրջանն էր, բայց Իրանը հայտարարությունների տեսքով, իսկ Ռուսաստանն իր խաղաղապահների ներկայությամբ հասան նրան, որ սադրանքների մասին մտածելը երևակայությունից այն կողմ չգնա»,– նշեց իրանագետը։ 

Ոսկանյանի կարծիքով` կա մի հանգամանք ևս. այս պահին կարծես տեղեկատվություն չկա այն մասին, թե ինչ եղան ահաբեկիչները, ու եթե կա մերձարաքսյան գոտին նրանցով ու թուրքոմաններով բնակեցնելու ծրագիր, ապա ակնհայտ է, որ մենք տարածաշրջանում ստանալու ենք լարվածության խիստ վտանգավոր նոր օջախ, երբ ահաբեկիչները կսպառնան ոչ միայն Իրանի, Արցախի ու Հայաստանի անվտանգությանը, այլև ռուս խաղաղապահների բնականոն կենսագործունեությանը կովկասյան տարածաշրջանում։   

Իրանցի սահմանապահները ահաբեկիչների են ձերբակալել Արևմտյան Ադրբեջան նահանգում

0
թեգերը:
Վարդան Օսկանյան, ահաբեկիչ, Իրանի Իսլամական Հանրապետություն
թեմա:
Իրականում / Օրացույց
Ըստ թեմայի
Ռուսաստանին և Իրանին ձեռնտու չէ Արցախը թուրքոմաններով և վարձկաններով բնակեցնելը
Իրանը նոր հակառեկորդ է գրանցել. 13 000 դեպք՝ մեկ օրում 
Իրանը Լեռնային Ղարաբաղի վերականգնմանը մասնակցելու պատրաստակամություն է հայտնել. Ջահանգիրի