Լուսինե Բադալյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ևս մեկ պատգամավոր պատրաստվում է վայր դնել մանդատը

1008
(Թարմացված է 02:49 16.11.2020)
Լուսինե Բադալյանը որոշում կայացրել է դեռ նոյեմբերի 10-ի գիշերը, բայց որոշ իրադարձությունների արդյունքում չի գնացել այդ քայլին:

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի - Sputnik. ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ևս մեկ պատգամավոր հայտարարել է, որ պատրաստվում է վայր դնել մանդատը: Լուսինե Բադալյանը գրել է, որ եթե «Իմ Քայլը» հենց այս պահին անհապաղ գործուն քայլեր չձեռնարկի, նա վայր է դնելու իր մանդատը։

«Դիմում եմ ԱԺ նախագահ պարոն Արարատ Միրզոյանին. ես դեռևս այն չարաբաստիկ գիշերը գրել էի իմ դիմումը, հիշու՞մ եք, բայց երբ Ձեր նկատմամբ տեղի ունեցավ բռնություն, ես այն հետ վերցրի, որովհետև Ձեզ այդ վիճակում միայնակ թողնելն առնվազն անարդարացի կլիներ։


ՀՀ վարչապետի վերջին գրառումից հետո, ես ստիպված եմ կայացնել որոշում և հուսով եմ` Դուք ինձ կհասկանաք` որպես Ձեր ուսանողական ընկեր, որպես ձեզ հետ երբեմն նույնիսկ դժվար ճանապարհ անցած մարդ»,- գրել է Բադալյանը:

Նշենք, որ մանդատից հրաժարվելու որոշման մասին քիչ առաջ Facebook-ում հայտնել էր նաև «Իմ քայլի» պատգամավոր Գայանե Աբրահամյանը:

Գրեթե միաժամանակ կուսակցությունից ու աշխատանքից հեռանալու որոշման մասին էր հայտնել նաև ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը:

Իսկ «Իմ քայլի» պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտաարել է, որ դուրս է գալիս իշխող խմբակցությունից:

Հրաժարականների այս հայտարարությունները հաջորդեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Facebook-ում կատարած այն գրառմանը, թե ինքը Երևանում սպասում է արցախյան առաջնագծի զինվորներին, որը ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը որակել էր որպես քաղաքացիական բախումների կոչ:

1008
թեգերը:
մանդատ, Պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցություն, Լուսինե Բադալյան
Նիկոլ Փաշինյանը մարզպետների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել

Մենք չենք պատրաստվում փախչել որևէ տեղ. Նիկոլ Փաշինյան

57
Նիկոլ Փաշինյանը մարզպետների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել։ Վարչապետն ասել է` ինչն է այս պահին ամենամեծ խնդիրը։

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ այժմ պետք է սկսել ապագայի մասին խոսակցությունը։ Փաշինյանը նման կարծիք է հայտնել մարզպետների մասնակցությամբ խորհրդակցության ժամանակ։

Նորանշանակ նախարարը 2 ծրագիր ներկայացրեց, Փաշինյանը բացատրեց դրանց բովանդակությունը

«Ինչպես ենք պատրաստվում շարունակել ապրել և ինչ նպատակներ ու ապագա ենք պատրաստվում գծագրել, ուղենշել բոլորիս համար: Սա ամենակարևոր խոսակցությունն է, որ այսօր պետք է տեղի ունենա: Ձեռք բերված համաձայնությունների ու պայմանավորվածությունների կատարումը շատ ցավոտ են, բայց այդ որոշումը կայացվել է մի իրավիճակում, երբ, ըստ էության, այլընտրանքը կարող էր լինել ավելի ծանր, ինչքան էլ տեղի ունեցածը խնդրահարույց է բոլորիս համար»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ պետք է որպես հանրություն, որպես պետություն կայացնել որոշում, թե մենք ինչ ենք ուզում. այս ծանր ժամանակներն ապրո՞ւմ ենք, վերապրո՞ւմ ենք, թե՞ չենք վերապրում:

Премьер-министр Никол Пашинян провел консультации в правительстве с участием губернаторов регионов (26 ноября 2020). Еревaн
© Photo / official site of the Prime minister of RA
Նիկոլ Փաշինյանը մարզպետների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել

Նրա խոսքով` այսօր ամենամեծ խնդիրը, որ պետք է լուծվի` արտաքին ու ներքին անվտանգությունն ու կայունությունն ապահովել կարողանալն է։

Փաշինյանն ասել է նաև, որ իրենք պետք է կարողանան իրենց ուսերին կրել այդ բեռը, ոչ թե նրա համար, որ դա հաճելի է իրենց, այլ որովհետև դրա այլընտրանքը կարող է լինել կործանարար:

Ինչի համար է ՀՀ կառավարությունը գումար վերցրել «Հայաստան» հիմնադրամից

«Այնպես որ, հույս ունեմ, որ բոլորս տրամադրվում ենք այսպես, որովհետև հակառակը կլինի փախուստ: Հակառակը կլինի ուղղակի փախուստ: Մենք չենք պատրաստվում փախչել որևէ տեղ: Եվ պատրաստվում ենք լիարժեք կրել այս բեռը, բայց նաև հույս ունենալով, որ այս ծանրության տակից կարողանալու ենք դուրս գալ լավատեսության և ապագայի որոշակի հիմքով, տեսլականով, ապագայի վերաբերյալ որոշակի պատկերացումներով»,- ընդգծել է Փաշինյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պատերազմի հետևանքով մարզերում ստեղծված իրավիճակը, սոցիալ-տնտեսական խնդիրները, տարբեր ոլորտներում իրականացվող կապիտալ ծրագրերի ընթացքն ու առաջիկա քայլերը:

57
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Մարզպետ, կառավարություն
Ըստ թեմայի
Գերիների և անհետ կորածների թեման շահարկվում է կառավարության բացթողումները ծածկելու համար
Դուք եկել եք՝ խաբեք, գնաք տուն. անհետ կորածների ծնողները դժգոհ են կառավարության աշխատանքից
«Ի՞նչ է լինելու վաղը» հարցի պատասխանը կառավարության որևէ անդամ չի տալիս. Արամյան
Վահե Էնֆիաջյան

«Արցախն Ադրբեջանին է հանձնում ոչ թե 121, այլ 181 բնակավայր». ԱԺ փոխնախագահ

117
(Թարմացված է 16:51 26.11.2020)
ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանն ԱԺ-ում հայտարարեց, որ Արցախի տարածքից իրականում 60 բնակավայր ավելի է հանձնվել Ադրբեջանին: Այդ գյուղերի բնակիչներն, ըստ նրա, այսօր միայնակ են, պետության որևէ ներկայացուցիչ նրանց կողքին չէ:

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի - Sputnik. Արցախն Ադրբեջանին է հանձնում ոչ թե 121 բնակավայր, ինչպես պաշտոնապես հայտարարվել է, այլ 181: Այս մասին այսօր Աժ ամբիոնից հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը: 

«Հենց այս պահին, երբ մենք քննարկում ենք ռազմական դրությունը չեղարկելու հարցը, Լաչինի տարածքում տեղահանում են գյուղեր, մարդիկ այրում են տները և անհուալի իրավիճակում են հայտնվել, ինչպես մնացած համայնքների բնակիչները: Ո՞ւր են պետական այրերը, որոնք հուշագրի շրջանակներում պետք է գործողություններ իրականացնեին: Մարդիկ մնացել են միայնակ՝ իրենց խնդիրների հետ: Ո՞ւր է պետական քաղաքականությունը՝ անգործունակների հավաքածուն»,- հայտարարեց Էնֆիաջյանը:

Անվտանգության երաշխիքներ են պետք հայերին իրենց գյուղեր վերադարձնելու համար. վարչապետ

Հիշեցնենք՝ ՀՀ կառավարությունը հրապարակել էր սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմի ու նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական գյուղերի ու քաղաքների ցանկը։

Հրապարակված տեղեկությունների համաձայն` Ադրբեջանի վերահսկողության տակ է անցնում 121 համայնք։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ 

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։

117
թեգերը:
Վահե Էնֆիաջյան, Պատերազմ, Ադրբեջան, Արցախ
Ըստ թեմայի
Արցախի Վազգենաշեն գյուղն անակնկալ կերպով անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ
Ինչո՞ւ տեղահանվեցին Մարտակերտի գյուղերի բնակիչները. Մարուքյանը հարց է ուղղել իշխանությանը
Հադրութի շրջանի երկու գյուղ Արցախին են մնում. դրանք «կտրված» են մնացած տարածքից

Ադրբեջանցի զինծառայողները Սոթքի ոսկու հանքի մատույցներում են. տեսանյութ

0
(Թարմացված է 19:19 26.11.2020)
Համացանցում լուրեր և տեսանյութեր են տարածվում, որ ադրբեջանցի զինվորականները կոտրել են Քարվաճառի` նոյեմբերի 24–ին տեղադրված դարպասները և մտել Սոթքի հանքավայր։

Դավիթ Ջալալյան անուն–ազգանունով ֆեյսբուքյան օգտատերը իր էջում տեսանյութ է հրապարակել և մակագրել. «Ադրբեջանցի զինծառայողները Վարդենիսի Սոթքի ոսկու հանքի մատույցներում»։

Տեսանյութում երևում է, որ ճանապարհի մի հատվածում, իրար դեմ–դիմաց կանգնած եմ զինվորականներ ու քաղաքացիական անձինքն` Հայաստանի և Ադրբեջանի կողմից։

Քիչ առաջ Sputnik Արմենիայի հետ զրույցում Գեղամասար խոշորացված համայնքի (որտեղ ներառված է նաև Սոթքը) ղեկավար Հակոբ Ավետյանն ասաց, որ ադրբեջանցիներն այս պահին Սոթքի հանքի տարածքում են` բանակցություններ են վարում։

Նրա խոսքով` լարված կամ պատերազմական իրավիճակ չէ, ուղղակի բանակցություններ են ընթանում։ Տեղում ներկա են Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները և այլ պատկան մարմինների ներկայացուցիչներ, ինչպես նաև Ադրբեջանի ՊՆ ներկայացուցիչներ։

0
թեգերը:
ադրբեջանցի, հայ, տեսանյութ, Քարվաճառ, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհ, Սոթքի հանքավայր
Ըստ թեմայի
ՊՆ–ն հերքում է ադրբեջանցի զինվորականների` Սոթքի հանքավայր մտնելու լուրերը
Փոխանցվու՞մ է Ադրբեջանին, թե՞ ոչ․ Բերձորում խառը իրավիճակ է
Ռազմական դրությունը Հայաստանում շարունակվում է. խորհրդարանը մերժեց ընդդիմության առաջարկը