Արցախ, խաղաղապահներ

ՌԴ–ն չի լքել Հայաստանին և բոլոր ուժերը գործադրել է Ղարաբաղի խնդրի լուծման համար. Զախարովա

167
(Թարմացված է 19:47 13.11.2020)
Ռուսաստանի ԱԳՆ-ում կարծում են, որ շատերը մինչև հիմա չեն գիտակցում Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության ծավալն ու նշանակությունը։

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան քննադատել է ԶԼՄ-ների և բոլոր նրանց հրապարակումները, որոնք կարծում են, թե Ռուսաստանը Ղարաբաղյան հակամարտության ընթացքում լքել է իր դաշնակից Հայաստանին:

Զախարովան այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է, որ կարդացել է ոչ միայն արտասահմանյան, այլև ռուսական մամուլի հրապարակումներն այն մասին, թե ով է հաղթել, ով պարտվել այս իրավիճակում:

«Յուրաքանչյուր տարբերակը հակասում է նախորդին։ Ինչի՞ մասին է դա խոսում։ Գուցե այն մասին, որ փորձագիտական գնահատականներն են թույլ, հնարավոր է` խորությամբ չեն հասկանում այն գործընթացները, որոնք տեղի են ունեցել նախկինում և որոնք տեղի են ունենում հիմա, երեք պետությունների ղեկավարների ՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ստորագրած հայտարարության հեռանկարներն ու նպատակները»,– նշել է նա։

Ըստ ԱԳՆ ներկայացուցչի` Ռուսաստանը ոչ միայն չի լքել Հայաստանին ու հայերին, այլև բոլոր ուժերը գործադրել է այդ իրավիճակի կարգավորման համար, սկզբում` քաղաքական` դրա համար օգտագործելով դիվանագիտությունը, միջազգային իրավունքը, բանակցային գործընթացը, իսկ հետո արդեն հակամարտության գոտի ուղարկելով իր խաղաղապահներին:

Զախարովան կարծում է, որ բոլոր նրանք, ովքեր այսօր թերթերում ու հեռուստատեսային հաղորդումներում բղավում են միմյանց վրա, պետք է հիշեն, որ տարածաշրջանի և նրա բնակիչների անվտանգությունը, խաղաղությունն ու ապագան ապահովում են ռուս խաղաղապահները։

«Սա ոչ միայն քաղաքական հայտարարություն է, ոչ միայն սեփական դիրքորոշումը պահելու հնարավորություն, այլև խաղաղապահներ ուղարկելու որոշում։ Մեծ հաշվով` աննախադեպ որոշում, և երբեմն տպավորություն եմ ստանում, որ շատերը չեն գիտակցում ընդունված որոշման մասշտաբները», — հավելել է նա։

Հիշեցնենք` Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960-ական զինծառայողներով,  հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Հայաստանի Հանրապետությունը մինչև 2020 թվականի նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարի շրջանը, իսկ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1–ը`Լաչինի շրջանը: Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և միևնույն ժամանակ չի շոշափելու Շուշին, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ:

Կողմերի համաձայնությամբ առաջիկա երեք տարում կորոշվի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջեւ կապ ապահովող Լաչինի միջանցքով երթևեկության նոր ուղու կառուցման ծրագիրը, որին կհաջորդի այդ երթուղու պահպանման համար ռուսական խաղաղապահ զորակազմի վերաբաշխումը:

Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով:

167
թեգերը:
Մարիա Զախարովա, խաղաղապահ, Լեռնային Ղարաբաղ, Ռուսաստան, Հայաստան
Ըստ թեմայի
«Կշտամբանքներն անհիմն են». Պեսկովը՝ Ղարաբաղյան հակամարտությունում ՌԴ օգնության մասին
Նման իրավունք չկար. Պեսկովն ասել է` ինչու ՌԴ–ն զորք չէր մտցնում Ղարաբաղ
Մինսկի խմբի բոլոր համանախագահները դեմ են եղել Ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծմանը
Ռուսաստանում հայկական և ադրբեջանական համայնքների միջև կոնֆլիկտ չի լինի. Պեսկով
Վիկտոր Սողոմոնյան

Ինչպես միշտ, նա սուտ է խոսում. Վիկտոր Սողոմոնյանը` Փաշինյանի գրառումների մասին

1012
(Թարմացված է 22:10 29.11.2020)
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից արձագանքել են վարչապետ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումներին։

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի - Sputnik. ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` արցախյան թեմայով գրառումներին։

«Փաշինյանի այսօրվա երկու գրառումների մասին՝ կարճ. ինչպես միշտ, նա սուտ է խոսում»,–գրել է Սողոմոնյանը։ Նա խոստացել է այս թեմային ավելի մանրամասն անդրադառնալ գալիք շաբաթվա ընթացքում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Facebook-ում Արցախյան պատերազմի մասին գրառում էր արել և նշել, որ 2011-ից Հայաստանն արդեն ստանձնել էր Լեռնային Ղարաբաղի 7 շրջանները հանձնելու պատրաստակամություն և պատրաստ եղել այդ մասին պարտավորություն ստորագրել, բայց Ադրբեջանը նոր պահանջներ է առաջ քաշել:

Իր 2–րդ գրառմամբ Փաշինյանը հայտնել էր, որ արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպման ժամանակ նրանց տեղեկացրել է, որ որոշում է կայացրել ընդունելու Պուտինի հրադադարի առաջարկը: «Նրանցից շատերի արձագանքը դժկամ էր, ոմանք նիստից հետո սոցիալական ցանցերում գրում էին, որ նրանք, ովքեր ժողովրդին ետ կպահեն հետագա պայքարից, դավաճան են և այլն»,- գրել էր Փաշինյանը:

Վարչապետը նաև հայտնել էր, թե այդ պահին, եթե անգամ Հադրութի հարցով համաձայներ, Շուշին Ադրբեջանին հանձնելու հնարավորությունը չէր պատկերացնում:

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։

Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Հայտարարության ստորագրումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փարիզը Ղարաբաղի մասին եռակողմ հայտարարության մասին իմացել է Փաշինյանի Facebook-յան էջից

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։

Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1678 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

1012
թեգերը:
Facebook, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախյան պատերազմ, Նիկոլ Փաշինյան, Վիկտոր Սողոմոնյան, Ռոբերտ Քոչարյան
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո
Ըստ թեմայի
Արցախյան վերանվաճում, կամ Հայաստանում հնարավո՞ր է «գերմանական հրաշքի» կրկնություն
«Գնում եմ Արցախ, որ հետո տղաս չգնա». բժիշկ Նարեկն Ապրիլյանից վերադարձավ, հիմա չստացվեց
Գերիների վերադարձն ու անհայտ կորածների խնդիրներն առաջնային են. բողոքի երթը` լուսանկարներով
Էդուարդ Շարմազանով

Ո՛չ Հադրութի և ո՛չ էլ Շուշիի մասին խոսք չի եղել. Շարմազանովն արձագանքել է Փաշինյանին

666
(Թարմացված է 20:15 29.11.2020)
ՀՀԿ խոսնակը նշել է, որ դեռևս հոկտեմբերի 12-ին է Նիկոլ Փաշինյանին առաջարկել խնդրել Պուտինին, որ կանգնեցվի պատերազմը։

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը Facebook-ում կատարած գրառմամբ պատասխանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառմանը՝ հրադադարի ու Շուշին հանձնելու առաջարկի մասին:

«Հոկտեմբերի 19-ին արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպմանը հողատուն խոսել է բացառապես 7 շրջաններից. ո՛չ Հադրութի և ո՛չ էլ Շուշիի մասին խոսք չի եղել»,- Փաշինյանի հետ ունեցած փակ հանդիպման որոշ մանրամասներ է ներկայացնում Շարմազանովը:

Նա նաև հայտնում է, որ դրանից շուրջ մեկ շաբաթ առաջ՝ հոկտեմբերի 12-ին, Նիկոլ Փաշինյանին առաջարկել է խնդրել Պուտինին, որ կանգնեցվի պատերազմը։

«Ավելին. ասել եմ, որ այսօրվա զինադադարի առաջարկը վաղը կարող է չլինել ու պատերազմը շարունակվելու դեպքում հնարավոր են նոր մարդկային ու տարածքային կորուստներ։ Բայց նա դա չի արել ու շարունակել է ժողովրդից թաքցնել իրականությունն ու ասել թե հաղթում ենք»,- գրում է Շարմազանովը։

ՀՀԿ խոսնակը նաև հիշեցնում է, որ Փաշինյանը հոկտեմբերի 19-20-ին մերժել է ՌԴ նախագահի՝ պատերազմը դադարեցնելու առաջարկը, ինչը Պուտինի բնորոշմամբ, իր համար «անհասկանալի» է եղել։ «Իսկ այսօր լկտիաբար ստում է, թե Պուտինը իր պատասխանը «տրամաբանական» է համարել»,- նշում է նա:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր, ավելի վաղ Facebook-ում Արցախյան պատերազմի մասին հերթական գրառում էր արել, որտեղ հայտնել էր, որ արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպման ժամանակ նրանց տեղեկացրել է, որ որոշում է կայացրել ընդունելու Պուտինի հրադադարի առաջարկը: «Նրանցից շատերի արձագանքը դժկամ էր, ոմանք նիստից հետո սոցիալական ցանցերում գրում էին, որ նրանք, ովքեր ժողովրդին ետ կպահեն հետագա պայքարից, դավաճան են և այլն»,- գրել էր Փաշինյանը:

Վարչապետը նաև հայտնել էր, թե այդ պահին, եթե անգամ Հադրութի հարցով համաձայներ, Շուշին Ադրբեջանին հանձնելու հնարավորությունը չէր պատկերացնում:

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։

Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Հայտարարության ստորագրումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փարիզը Ղարաբաղի մասին եռակողմ հայտարարության մասին իմացել է Փաշինյանի Facebook-յան էջից

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։

Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1678 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

666
թեգերը:
Հադրութ, Շուշի, Վլադիմիր Պուտին, Ռուսաստան, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախյան պատերազմ, Եռակողմ հայտարարություն, Նիկոլ Փաշինյան, Էդուարդ Շարմազանով
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո
Ըստ թեմայի
«Գնում եմ Արցախ, որ հետո տղաս չգնա». բժիշկ Նարեկն Ապրիլյանից վերադարձավ, հիմա չստացվեց
Ադրբեջանը նախատեսում է հաղթական շքերթ կազմակերպել ու երթով անցկացնել հայ ռազմագերիներին
Գերիների վերադարձն ու անհայտ կորածների խնդիրներն առաջնային են. բողոքի երթը` լուսանկարներով
Սակրավորներն աշխատանքի պահին

Արցախի Այգեստան և Խնածախ համայնքներում պայթյուններ կլսվեն. ԱԻՊԾ-ն զգուշացնում է

0
Խաղաղապահ գործողության ընթացքում Լեռնային Ղարաբաղում մաքրվել է ավելի քան 24 հեկտար տարածք և ավելի քան 8 կմ ճանապարհ։

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի - Sputnik. Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքների տարածքում չպայթած ռումբերի և այլ զինատեսակների ականազերծում է իրականացվում: Տեղեկությունը հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Պայթյուն լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել»,-նշված է հաղորդագրության մեջ:

Պատերազմի հետևանքով Արցախի տարածքում հայտնված հրթիռային, կասետային և հարվածային ռումբերը, ինչպես նաև ականանետերի և այլ զինատեսակների չպայթած մնացորդները սակրավորական խմբերը հայտնաբերում և ոչնչացնում են անվտանգ տարածքում:

Հավելենք, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարության միջազգային հակաականային կենտրոնի զինծառայողները ևս շարունակում են Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության ներքո գտնվող տարածքներում ինժեներական հետախուզման և ականազերծման աշխատանքները։

Ղարաբաղում ականի վրա մեքենա է պայթել. ադրբեջանցիներ են մահացել

Խաղաղապահ գործողության ընթացքում Լեռնային Ղարաբաղում մաքրվել է ավելի քան 24 հեկտար տարածք և ավելի քան 8 կմ ճանապարհ։ Միաժամանակ, հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 750 պայթյունավտանգ առարկա:

0
թեգերը:
ականազերծում, Արցախ
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո
Ըստ թեմայի
Ռուս սակրավորներն ականազերծման աշխատանքներ են սկսել Ղարաբաղում. դա կարող է ամիսներ տևել
ՌԴ ՊՆ-ն մանրամասներ է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքների մասին
Որքա՞ն ժամանակ կպահանջվի Լեռնային Ղարաբաղն ականազերծելու համար