Միքայել Համբարձումյան

Փաշինյանին դավաճանի պիտակով խարազանելն արդար չէ. ԱԱԾ տնօրենի նախկին ԺՊ–ի հայտարարությունը

16184
(Թարմացված է 18:57 12.11.2020)
Գնդապետ Միքայել Համբարձումյանը կարծում է, որ այս պահին ինքը պարտավոր է խոսել։ Նա դիմել է Փաշինյանի հրաժարականը պահանջողներին ու հենց Փաշինյանին։

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար, գնդապետ Միքայել Համբարձումյանը հանդես է եկել հայտարարությամբ` վստահեցնելով, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դավաճանի պիտակով խարազանելն առնվազն արդար չէ։

«Այո՛, նա որպես երկրի ղեկավար գուցե վատ կառավարիչ է, դյուրագրգիռ է, առանձին դեպքերում որոշումներ է կայացնում անարդար` պահի ազդեցության տակ, որպես գերագույն գլխավոր հրամանատար` չունի բավարար ռազմական փորձ ու գիտելիքներ, դիվանագիտության մեջ` անհրաժեշտ ճկունություն և հեռատեսություն, անարդարացիորեն անտեսում կամ ներում է իր հետ իշխանության եկած յուրայինների բոլոր` նույնիսկ երկրի համար հետևանքներ առաջացնող սխալները, և հակառակը` չխորանալով իրական պատճառների, հանգամանքների մեջ, կարող է խիստ միջոցներ ձեռնարկել իրեն տարակարծություն հայտնած կամ չնչին սխալներ թույլ տված, կառավարման համակարգում երկարամյա փորձ ունեցող, սակայն քաղաքական թիմի անդամ չհանդիսացող մարդկանց նկատմամբ»,– նշել է նա:

Բայց միևնույն ժամանակ, ըստ գնդապետի, Փաշինյանը, հայրենասեր, չկոռումպացված, իր գաղափարներին նվիրված մարդ է, որը, թույլ տալով ակնհայտ սխալներ, բացթողումներ, ունակ չէ գիտակցաբար գործել ի վնաս մեր հայրենիքի: Համբարձումյանը հորդորել է հանգիստ թողնել նաև նրա ընտանիքին, հատկապես որդուն, որը, նրա խոսքով, ազնիվ ու լավ երիտասարդ է։ ԱԱԾ ղեկավարի նախկին ԺՊ–ն դիմել է նաև Փաշինյանին։

«Դիմելով Ձեզ, պարոն վարչապետ, ուզում եմ կրկնել այն, ինչ արդեն մեկ անգամ ուղիղ ասել եմ 27.10.2020թ. Վազգեն Մանուկյանի հայտարարության հետ կապված. թույլ և ոչ բավարար հիմքերով հարուցված քրեական գործերով չի կարելի քաղաքական ընդդիմախոսներին ձերբակալել, քաղաքական խնդիրները դրանով չեն լուծվում: Մարդկանց այդ միջոցներով հնարավոր չէ լռեցնել, ընդհակառակը` դրանից քաղաքական պայքարն ավելի է սրվում, քաղաքական դաշտում անջրպետն ավելի է խորանում, և հանրության շրջանում անարդարության զգացումն ավելի է մեծացնում իշխանության նկատմամբ անվստահությունն ու բացասական վերաբերմունքը: Ձեր մերձավորների հետ խորհրդակցելուց հետո այն ժամանակ Դուք, այնուամենայնիվ, ընդունեցիք իմ ասածը և զերծ մնացիք այդ ուղղությամբ ակտիվ գործողություններ իրականացնելու հանձնարարականներ տալուց: Սակայն ներկայումս նույն գործելաոճն եք կիրառում տասնյակ գործիչների նկատմամբ: Ուստի ևս մեկ անգամ կրկնում եմ` ձերբակալություններով, խուզարկություններով և այլ ռեպրեսիվ միջոցներով Ձեզ ցանկալի, դրական արդյունքի հասնել չեք կարող, եթե հասնեք էլ` դա լինելու է խիստ ժամանակավոր»,– շեշտել է նա:

Ըստ Համբարձումյանի` երկրում պետք է օր առաջ անցկացնել արտահերթ ընտրություններ։

«Եվ եթե Դուք վստահ եք, որ Ձեր գործողությունները ճիշտ են եղել, ժողովուրդը պետք է տա իր գնահատականը` ընտրության արդյունքներով: Երկրի ղեկավարը, ընդունելով, որ պարտություն է կրել, իրավունք չունի չգիտակցել և չընդունել իր մեղքի բաժինը և պետք է փորձի նոր ընտրություններով կրկին լեգիտիմացնել իր գործունեությունը, այլապես այս անվստահության գաղջ մթնոլորտը շարունակաբար տիրելու է մեր երկրում»,– նշել է նա:

Գնդապետի կարծիքով` Փաշինյանը գիտի, որ պակաս հայրենասեր չեն Հայ հեղափոխական դաշնակցություն, «Բարգավաճ Հայաստան», «Հայրենիք» և մյուս կուսակցությունների ներկայացուցիչները, որոնք ողջ պատերազմի ընթացքում իրենց հնարավորությունների սահմաններում փորձել են անել առավելագույնը` հանուն մեր հայրենիքի, ուստի, նրա խոսքով, անհրաժեշտ է զերծ մնալ նրանց անհիմն պիտակավորելուց:

«Առանձնահատուկ դիմում եմ ԱԱԾ իմ գործընկերներին, որոնց հետ անցել եմ ծանր, պատասխանատու 22 տարվա ծառայության ճանապարհ, ինչպես նաև ոստիկանության և իրավապահ մյուս մարմինների ներկայացուցիչներին: Ճիշտ գնահատելով արդի իրավիճակը` դեմ մի’ գնացեք ձեր խղճին, գործե’ք հայրենիքի նվիրումով, ինքնուրույն, ձեր գործառույթների շրջանակներում և բացառապես օրենքով: Հիշե’ք, որ մեր ժողովրդի համար այս ծանր ժամանակաշրջանում ձեզնից յուրաքանչյուրի կայացրած որոշումը կարող է վճռական լինել իրավիճակի հանգուցալուծման համար: Ես վստահում եմ Ձեր փորձին ու ողջամտությանը: Մեր առջև ծառացած բոլոր խնդիրները պետք է լուծել միակուռ և միասնական»,– եզրափակել է նա:

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ Ցուցարարները շրջեցին խորհրդարանի շենքում, կոտրեցին դռներ, մտան պատգամավորների աշխատասենյակներ։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ մի քանիսն էլ մտել են Փաշինյանին տրամադրված կառավարական առաձնատուն և ժամացույց, օծանելիք ու այլ իրեր հափշտակել այնտեղից։

16184
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (599)
Բողոքի ակցիա

Անցումային կառավարությունը պետք է վերացնի եռակողմ հայտարարության տակ դրված ականները

52
(Թարմացված է 19:41 02.12.2020)
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լրագրողներին ներկայացրել է, թե ինչ հրատապ խնդիրներ պետք է լուծի անցումային կառավարությունը:

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Նոր իշխանությունը՝ նոր բանակցողը, պետք է կարողանա վերացնել եռակողմ հայտարարության տակ դրված ականները: Ընդդիմության հերթական բողոքի ակցիայի ժամանակ, լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքով` այդ խնդիրը կարող է իր վրա վերցնել անցումային կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո:

«Անցումային կառավարությունը կփորձի լուծել մի քանի խիստ կարևոր օրակարգային խնդիրներ, որոնցից առաջինը ռազմագերիների վերադարձի հարցն է, քանի որ այս իշխանությունն ուղղակիորեն չի կարող այդ հարցով զբաղվել: Կարևորագույն հարց է նաև փրկել այն, ինչ դեռ հնարավոր է փրկել Հայաստանի տարածքային ամբողջականությունից»,- ասաց Զոհրաբյանը՝ վկայակոչելով երեկ Ադրբեջանի ՊՆ տարածած տեսանյութը, որտեղ ՀՀ Գեղարքունիքի մարզում գտնվող Սոթքի ոսկու հանքավայրի շինություններից մեկի վրա բարձրացվել էր Ադրբեջանի դրոշը:

«Ես ուզում եմ հասկանալ, եթե եռակողմ հայտարարության մեջ նշված է, որ կողմերը կանգնում են հրադադարի պահին հաստատված սահմանների վրա, այդ դեպքում ինչո՞ւ հանձնվեց Բերձորը, ինչո՞ւ հանձնվեց Սոթքը: Այստեղ խնդիրներ կան, որ ուղղակի պիտի կարողանա նոր բանակցողը, նոր իշխանությունը վերցնել այն ականները, որ դրված են եռակողմ հայտարարության տակ»,- ասաց Զոհրաբյանը:

Գերիների վերադարձն ու անհայտ կորածների խնդիրներն առաջնային են. բողոքի երթը` լուսանկարներով

Անդրադառնալով Սոթքի հանքի խնդրին՝ պատգամավորը հայտնեց, որ երբ նոյեմբերի 25-ին ահազանգով մեկնել են Սոթք, այնտեղ հայտնվել են ադրբեջանցի զինծառայողներից ընդամենը 1.5 մետր հեռավորության վրա:

Այս պահին նրանք սպասում են իշխանության պաշտոնական հայտարարությանը, թե հանքավայրի քանի տոկոսն է արդեն լինելու ադրբեջանական կողմում:

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։

Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Հայտարարության ստորագրումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։

Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1746 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

52
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, իշխանափոխություն, Նաիրա Զոհրաբյան, Եռակողմ հայտարարություն
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (599)
Ըստ թեմայի
Համացանցում Փաշինյանի հրաժարականի պահանջով ստորագրահավաք է սկսվել
«Հանուն Արցախի ու Հայաստանի փրկության». ընդդիմությունը համապետական հանրահավաք է անելու
«Ես վախենում եմ». քաղաքացիները` Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանները բացելու մասին
ՄԻԵԴ

ՄԻԵԴ–ը վերացրել է Թուրքիայի նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցը

60
(Թարմացված է 18:57 02.12.2020)
Չնայած Թուրքիայի նկատմամբ ՄԻԵԴ–ը վերանայել է իր որոշումը, սակայն նաև վերահաստատել է, որ Ադրբեջանի նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցը շարունակում է մնալ ուժի մեջ:

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը տեղեկացնում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վերացրել է Թուրքիայի նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցը։

Դեռ հոկտեմբերի 6-ին հայտնի դարձավ, որ ՄԻԵԴ-ը բավարարել է ՀՀ կառավարության պահանջը և միջանկյալ միջոց է կիրառել Թուրքիայի նկատմամբ։ Դատարանը կոչ էր արել բոլոր ուղղակի կամ անուղղակի ներգրավված երկրներին, այդ թվում՝ Թուրքիային, զերծ մնալ քաղաքացիական բնակչության՝ Կոնվենցիայով պաշտպանվող իրավունքները խախտելուց։ ՄԻԵԴ–ը մեկ անգամ` հոկտեմբերի 13-ի որոշմամբ, մերժել էր Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի ներկայացրած միջնորդությունը, որով Թուրքիան պահանջում էր վերացնել իր նկատմամբ կիրառած միջանկյալ միջոցը։

«Նոյեմբերի 9-ին ԼՂ հակամարտության վերաբերյալ Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի նախագահի և Ադրբեջանի նախագահի միջև ստորագրված համատեղ հայտարարությունը հիմք ընդունելով՝ Թուրքիան նոյեմբերի 17-ին դիմել է Եվրոպական դատարան՝ չեղարկելու իր հանդեպ կիրառված միջանկյալ միջոցի որոշումը: Դեկտեմբերի 1-ին դատարանը վերանայել է Թուրքիայի նկատմամբ հոկտեմբերի 6-ին Հայաստանն ընդդեմ Թուրքիայի գործով միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ որոշումը»,–նշված է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի ֆեյսբուքյան էջում տարածված հայտարարության մեջ։

Միաժամանակ ՄԻԵԴ-ը վերահաստատել է, որ Ադրբեջանի նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցը շարունակում է մնալ ուժի մեջ:

Գերիների հետ Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ նոր փաստեր են ներկայացվում ՄԻԵԴ

Հիշեցնենք, որ նոյեմբերի 20-ին հայտնի դարձավ` Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Հայաստանի ներկայացրած հերթական դիմումն ընդդեմ Ադրբեջանի։ Թվով 9 ռազմագերիների մասով Ադրբեջանի նկատմամբ ՄԻԵԴ–ը կիրառել է միջանկյալ միջոց՝ պահանջելով տրամադրել ռազմագերիների վերաբերյալ տեղեկատվություն և հայտնել փոխանակման ժամկետների մասին մինչև նոյեմբերի 27-ը։

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը դեկտեմբերի 2-ին հայտնեց, որ պաշտպանի աշխատակազմի գտած տեսանյութերից արդեն կարողացել են առանձնացնել գրեթե 60 ռազմագերի, որոնցից միայն փոքր մասի ինքնությունը դեռ չեն կարողացել պարզել: Առանձին փաստահավաք գործունեություն են իրականացնում նաև ներկալված ու բռնի անհետացած քաղաքացիական անձանց մասով, որոնց թիվը հասնում է շուրջ 40-ի: 

60
թեգերը:
Ադրբեջան, Թուրքիա, Հայաստան, Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան (ՄԻԵԴ)
Ըստ թեմայի
Հայաստանը ՄԻԵԴ–ին արցախյան պատերազմում Թուրքիայի ներգրավվածության փաստեր է ներկայացրել
ՄԻԵԴ-ն Ադրբեջանից հայ գերիների պահման պայմանների մասին տեղեկություն է պահանջել
ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Ադրբեջանին տեղեկատվություն տրամադրել առևանգված 10 քաղաքացու մասին
Военная каска

Միջազգային կազմակերպությունն արձանագրել է, որ Ադրբեջանը բազմաթիվ հայ զինվորներ է գերեվարել

0
(Թարմացված է 20:38 02.12.2020)
Կազմակերպությունը հատուկ նշում է արել, որ ադրբեջանական զինված ուժերը հայ գերիների նկատմամբ կիրառել են հարկադրանք՝ ունենալով նրանց նվաստացնելու դիտավորություն:

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի - Sputnik. Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը քիչ առաջ զեկույց է հրապարակել, որտեղ արձանագրել է, որ ադրբեջանական ուժերը բազմաթիվ էթնիկ հայ զինվորականների են գերեվարել:

Ինչպես նշում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը, զեկույցում նշվում է, որ հայ գերիները ենթարկվել են բռնության ու նվաստացման: Եվ այդ մասին վկայում են որոնք հոկտեմբերից ի վերր սոցիալական ցանցերում լայնորեն տարածված տեսանյութերը:

«Կազմակերպությունը հատուկ նշում է արել, որ ադրբեջանական զինված ուժերը հայ գերիների նկատմամբ կիրառել են հարկադրանք՝ ունենալով նրանց նվաստացնելու դիտավորություն: Human Rights Watch կազմակերպության հետ հանդիպման ընթացքում ինքս ներկայացրել էի ադրբեջանական վայրագությունները՝ շեշտելով, որ գերիների վերադարձն ու մարմինների փոխանակումը պահանջում է հրատապ լուծում»,- գրում է Թաթոյանը։

ՄԻՊ-ը նաև հայտնում է, որ հայկական կողմը շարունակում է միջազգային մարմիններին ներկայացնել ադրբեջանական զինված ուժերի խոշտանգումներն ու դաժանությունները՝ պատերազմական հանցագործությունները:

Նա նաև նշում է, որ այդ գործողությունների նպատակն է ամեն ջանք գործադրել՝ գերիների վերադարձն ու զինվորների մարմինների փոխանակումը րոպե առաջ կազմակերպելուն աջակցելու համար։

0