Էդուարդ Աղաջանյանն ու Նիկոլ Փաշինյանը, արխիվային լուսանկար

«Մենք թույլ չենք տալու հանցագործ միավորներին զավթել իշխանությունը». Էդուարդ Աղաջանյան

491
(Թարմացված է 19:55 11.11.2020)
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը վստահեցնում է` բոլոր միջոցները գործարկելու են իշխանության զավթում թույլ չտալու համար։

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը Facebook–ի իր էջում անդրադարձել է Երևանում ծավալված իրադարձություններին։

«Միանշանակ է, որ այսօր հանրության գերակշիռ հատվածի ակնկալիքը գործող իշխանություններից հետևյալն է. ապահովել երկրի ներքին կայունությունը և թույլ չտալ որոշ կասկածելի միավորների առիթից օգտվել և առաջ քաշել նեղ անձնական շահերից բխող ռևանշիստական օրակարգեր։ Վստահեցնում եմ ձեզ, որ մենք դա թույլ չենք տա»,– գրել է նա։

Ըստ Աղաջանյանի` միաժամանակ պարզ է, որ հասկանալի պատճառներով մարդկանց մոտ բազմաթիվ օբյեկտիվ հարցեր են ծագում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, որոնց պատասխանները դեռևս չեն տրվել։

«Վստահեցնում ենք, որ այն ծավալի տեղեկատվությունը, որն այս պահի դրությամբ հրապարակվել է վարչապետի և այլ պաշտոնատար անձանց կողմից, առավելագույնն է, որ այս պահին հնարավոր է հանրայնացնել։ Բայց և պետք է վստահ լինեք, որ որևէ մանրուք այս ամբողջ գործընթացի վերաբերյալ հանրությունից չի թաքցվելու։ Դա ուղղակի բացառված է»,– շեշտել է նա։

Աղաջանյանը պետականության շուրջ համախմբման կոչ անելն այս պահին անիմաստ է համարում, քանի որ, ըստ նրա, այդ համախմբվածությունն ըստ էության այս պահին կա։

«Մենք դա տեսնում ենք, և հատկապես այս իրավիճակում դա առավել քան պարտավորեցնող է։ Միաժամանակ, յուրաքանչյուր ոք, ներառյալ մեր քաղաքական թիմը, պետք է պատրաստ լինի ստանձնելու պատասխանատվության իր բաժինը։ Մենք թույլ չենք տալու հանցագործ միավորներին զավթել իշխանությունը և օրենքով սահմանված բոլոր միջոցները գործարկելու ենք այդ նպատակին հասնելու համար։ Չկասկածեք»,– եզրափակել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը։

Հայաստանյան 17 կուսակցություններ նոյեմբերի 11–ին, ժամը 13:00-ին Երևանի Ազատության հրապարակում հանրահավաք էին կազմակերպել, որի թեման պատերազմի դադարեցման մասին որոշումն ու դրա հետ կապված հետագա անելիքներն էին։

Մինչ այդ 17 կուսակցությունների խորհուրդը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը:

Այդ 17 կուսակցություններն են «Ազատությունը», «Ազգային անվտանգությունը», «Ազգային օրակարգը», «Ազգային ժողովրդավարական միությունը», «Ազգային համաձայնությունը», «Ալյանս առաջադիմական ցենտրիստականը», «Բարգավաճ Հայաստանը», «Դեմոկրատական այլընտրանքը», «Երկիր Ծիրանին», «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը», «Համերաշխությունը», «Հայաստանի ժողովրդավարական ազատական միությունը», «Հայաստանի Հանրապետականը», «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միությունը», «Հայրենիքը», «Մեկ Հայաստանը» և «Սահմանադրական իրավունք միությունը»:

Ոստիկանությունը և դատախազությունը հայտարարել էին, որ ռազմական դրության ժամանակ արգելված է հավաքներ իրականացնելը։ Հանրահավաքը վերածվեց քայլերթի։ Ցուցարարները շարժվեցին դեպի կառավարության շենք, ապա Ազգային ժողով։ 

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Այս գործով արդեն կան ձերբակալվածներ։

491
թեգերը:
Էդուարդ Աղաջանյան, Հայաստան
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (585)
Ըստ թեմայի
Երևանի կենտրոնում իրավիճակը թեժանում է. ցուցարարները ծեծել են ոստիկանների
«Նիկոլ, դավաճան». հազարավոր ցուցարարներ պահանջում են Փաշինյանի հրաժարականը. տեսանյութ
«Հայեր, միացեք». երգում են բազմակուսակցական ցուցարարները. տեսանյութ
Աղվան Վարդանյան

Աստղաբաշխական գումար Արցախի հարցը լուծելու համա՞ր. Վարդանյանի հարց-բացահայտումները

644
(Թարմացված է 15:11 01.12.2020)
Աղվան Վարդանյանը հայտարարեց, որ եթե իրեն ասուլիսից հետո հրավիրեն իրավապահ մարմին՝ բացատրություն տալու, սիրով կընդունի հրավերը:

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար, ՀՅԴ-ից հեռացած Աղվան Վարդանյանն այսօր Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց իր առաջադրած 13 հարց-բացահայտումները՝ կապված Նիկոլ Փաշինյանի, արցախյան պատերազմի ու հրադադարի հետ:

«Արդյո՞ք 2019-ին արաբական մի երկրում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի բարձրաստիճան երկու պաշտոնյաներ: Արդյո՞ք Ադրբեջանի ներկայացուցիչը Հայաստանի ներկայացուցչին փոխանցել է թուղթ, որի վրա աստղաբաշխական գումար է նշված եղել՝ որպես Արցախի հարցը հօգուտ Ադրբեջանի լուծելու առաջարկ: Եվ երբ մեր պաշտոնյան բորբոքվել է, թե այս ինչ ես առաջարկում, դիմացինը շատ կիրթ ասել է. «Մի բորբոքվեք, ձեզանից ընդամենը պահանջվում է փոխանցել ձեր ղեկավարին»: Արդյո՞ք նույն հայ պաշտոնյան նույնքան բորբոքված ասել է. «Տես, թե էդ անասուններն ինչ են առաջարկում»։ Մեր երկրի ղեկավարն ասել է. «Դու հուզական, զգացմունքային մարդ ես, մի խառնվիր, ուրիշը կզբաղվի»»,- իր հարցադրումները ասուլիսում հնչեցրեց Վարդանյանը:

Հաջորդ հարց բացահայտումը վերաբերում էր Փաշինյանի ընտանեկան միջավայրում, սուրճի սեղանի շուրջ նրան արված դիտողությանը, թե ՌԴ-ի դեմ իր քայլերը, բանակցությունների ձախողումը հանգեցնելու են պատերազմի, իսկ պատերազմը՝ հազարավոր զոհերի: Այստեղ, ըստ Վարդանյանի, խոսակցությանը միջամտել է Փաշինյանի տիկինը՝ ասելով. «Թող մի 5000 հոգի էլ զոհվեն: Բա ուզում են հողերը պահել, չեն ուզում զոհվել»:

Վարդանյանը նաև հարց բարձրացրեց, թե արդյո՞ք Փաշինյանը 2019-ի առաջին կեսին ասել է, որ ՌԴ-ն, ՀՀ ԱԱԾ-ն ու Արցախի ղեկավարությունն իր դեմ դավադրություն են պատրաստում: Իսկ կես տարի անց, երբ Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձը, Փաշինյանը ցանկացել է ուղիղ եթեր մտնել ու հայտարարել, որ Հայաստանը դուրս է գալիս ՀԱՊԿ-ից: Ու նրան դժվարությամբ են համոզել, որ չանի:

Շարունակելով թեման՝ Վարդանյանը հիշեցրեց, որ վերջին 2 ամսում Փաշինյանը տասնյակ անգամներ զանգահարել է Պուտինին. «Արդյո՞ք, եթե մինչև պատերազմը, առանց կուլիսային խաղերի մի 3 անգամ զանգեր, պատերազմն այլ ընթացք չէ՞ր ունենա»,– հարցրեց նա։

Իսկ 1 տարի շարունակ, ըստ Վարդանյանի, ՀՀ վարչապետը, չի կարողացել հանդիպել Պուտինին:

«Նիկոլը հայտարարել է, որ պատերազմն անսպասելի չէր, միայն ժամն ու գլխավոր ուղղությունը չգիտեինք: Այդ դեպքում ինչո՞ւ պաշտպանության նախարարը Հայաստանում չէր ու վերադարձավ միայն սեպտեմբերի 28-ի երեկոյան»,- ասաց Վարդանյանը:

Բացի այդ, ըստ նրա, ՀՀ ԱԱԾ-ն պատերազմից մեկ օր առաջ ծանուցագիր էր ուղարկել Վիտալի Բալասանյանին: Իսկ Արցախի պաշտպանական շրջանների հրամանատարները փոխարինվում էին անփորձ զինվորականներով: Արդեն պատերազմի ժամանակ Ապրիլյան պատերազմի հաղթողները մեկուսացվեցին ռազմական գործողություններից:

Վարդանյանը նաև հարց բարձրացրեց, թե ինչ էր անում վարչապետի տիկինն Արցախում պատերազմի գրեթե ողջ ընթացքում:

«Գեներալները նրա բարոյական աջակցության կարիքն ունեի՞ն, թե՞ պետք էր հետևել, ուղղորդել, որ գծված սցենարից շեղումներ չլինեին»,- ասաց Վարդանյանը:

Նա նաև հարց բարձրացրեց, թե ինչու Փաշինյանը չի համարձակվում գոնե կես բառ հակադարձել Ալիևին, և արդյո՞ք պատերազմի ողջ ընթացքում կեղծ հաղթական քարոզչությունը, ռազմական դրությամբ պայմանավորված մամուլի ու խոսքի ազատության սահմանափակումը պարտությունը լիարժեք դարձնելու նպատակ չի հետապնդել:

59 ժողով` Հարավսլավիայի 1-ին տիկնոջ թեմայով, կամ Աննա Հակոբյանի՞ն ենք ընտրել, թե՞...

Վարդանյանի հարցադրումների շարքում էր նաև պատերազմի առաջին օրերին ՀՀ-ից Իրան հայտնի գործարարի գործուղման մասին լուրը:

«Արդյո՞ք 2019-ի ամռան այն օրը, երբ Ռոբերտ Քոչարյանին դատարանն ազատ արձակեց, Նիկոլը վախից կուչ էր եկել կառավարական ամառանոցի սենյակներից մեկում ու դողդողացել: Արդյո՞ք մեծ դժվարությամբ են նրան դուրս բերել այդ ընկճախտից: Արդյո՞ք նա այդպես դողդողացել է նաև տարիներ առաջ` Կոշի կալանավայրում կին փաստաբանի ձեռքը բռնած»,- վերջին՝ 13-րդ հարցը հնչեցրեց նախկին նախարարը՝  վստահեցնելով, որ ՀՀ վարչապետը պատերազմից հետո մի շաբաթ շարունակ բունկերից դուրս չի եկել, իսկ այսօր շրջում է մեծաթիվ թիկնազորով:

Վարդանյանը հայտարարեց, որ իր հրապարակած հարցադրումներին տիրապետում են նաև արտերկրի հատուկ ծառայությունները: Իսկ լրագրողների հարցին ի պատասխան նշեց, որ իր հիշատակած պաշտոնյաների ու արաբական երկրի անունները չի հրապարակի, բայց եթե իրեն այս ասուլիսից հետո հրավիրեն իրավապահ մարմին, սիրով կընդունի հրավերը:

«Եթե ինձ ինչ-որ մեկը մի տեղ է հրավիրում, ես սիրով ընդունում եմ»,- ասաց նա:

Վարդանյանը հույս հայտնեց, որ այն, ինչ այսօր կատարվել է ՀՀ-ի ու ԱՀ-ի հետ, վաղվա պատասխանատու մարմինները կհետաքննեն, կստեղծվեն քննիչ հանձնաժողովներ, որոնք կուսումնասիրեն այս ամբողջ գործընթացը ու կտան նաև իր բարձրացրած հարցերի պատասխանները:

644
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Աղվան Վարդանյան, Հայաստան
Ըստ թեմայի
Պատշաճ արձագանք ունե՞նք. Նիկոլ Փաշինյանն իրավապահներից բացատրություն է պահանջել
Երկտեղանի «կռավաթի» հետքերով․ ինչպես Փաշինյանը մոռացավ, որ «լեզվի կտրածը չի լավանա»
Վարչապետի գրառումը ևս մեկ ապացույց էր, որ դատախազությունը Փաշինյանի խամաճիկն է. Ալումյան
Գոռ Գևորգյան

Եվս մեկ պատգամավոր լքեց «Իմ քայլը» խմբակցությունը

206
(Թարմացված է 13:45 01.12.2020)
Պատգամավորն ընդգծել է, որ այս շրջանում ակնհայտ դարձած որոշակի իրողությունների, մեր պետության առջև ծառացած մի շարք առանցքային և խնդրահարույց հարցերի շուրջ առկա սկզբունքային տարաձայնություններից ելնելով է որոշել լքել խմբակցությունը։

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի - Sputnik. ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանը դուրս է գալիս խմբակցությունից և ԱԺ–ում իր գործունեությունը կշարունակի որպես անկախ պատգամավոր: Տեղեկությունը նա հայտնել է Facebook-ի իր էջում։

Նա նշել է, որ Հայաստանի և Արցախի առջև ծառացած խնդիրների ինստիտուցիոնալ լուծումներին կարելի է հասնել միայն համազգային համախմբման, ներքաղաքական կայունության և ՀՀ Սահմանադրությանն անվերապահորեն հետևելով:

«Այս օրերին փորձել եմ ջանքերս ուղղել գործընկերներիս հետ երկխոսելու, ստեղծված իրավիճակը սթափ գնահատելու և մեր պետության համար առավել արդյունավետ լուծումներ գտնելու գործին»,–գրել է նա:

Պատգամավորն ընդգծել է, որ այս շրջանում ակնհայտ դարձած որոշակի իրողությունների, մեր պետության առջև ծառացած մի շարք առանցքային և խնդրահարույց հարցերի շուրջ առկա սկզբունքային տարաձայնություններից ելնելով է որոշել լքել «Իմ քայլը» խմբակցությունը։ Գևորգյանը նշել է, որ քաղաքական գործունեություն սկսելու ամենակարևոր մղումը եղել է նոր, ավելի ուժեղ Հայաստան կառուցելու գործին լծվելու գաղափարը: «Կյանքում և գործունեությանս ընթացքում կաշկանդված չեմ եղել մտքերս արտահայտելու և դիրքորոշումս հայտնելու հարցերում և այս առումով կարծում եմ` կայացված որոշումը ընկալելի կլինի նաև խմբակցության այն գործընկերներիս համար, ովքեր ավելի լավ գիտեն սկզբունքներիս և արժեքներիս նկատմամբ միշտ հավատարիմ լինելու պարտավորությանս մասին»,–գրել է պատգամավորը:

Այսուհետ ևս, շարունակելու եմ ուժերիս ներածի չափով ծառայել հայրենիքիս:

Կիսում եմ ժողովրդիս ցավն ու վիշտը, խոնարհումս բոլոր նահատակների շիրիմներին, հերոս մարտիկներին և Հայոց բանակին:

Նշենք, որ մանդատից հրաժարվելու որոշման մասին նոյեմբերի 16–ին հայտնել էր նաև «Իմ քայլի» պատգամավոր Գայանե Աբրահամյանը:

Իսկ «Իմ քայլի» պատգամավոր Թագուհի Թովմասյանը ևս հայտարարել էր, որ դուրս է գալիս իշխող խմբակցությունից: ևս մեկ պատգամովր «Իմ քայլը» խմբակցությունից` Լուսինե Բադալյանը կրկին նոյմեբերի 16–ին հայտարարել էր մանդատը վայր դնելու մասին։

Հրաժարականների այս հայտարարությունները հաջորդեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Facebook-ում կատարած այն գրառմանը, թե ինքը Երևանում սպասում է արցախյան առաջնագծի զինվորներին, որը ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը որակել էր որպես քաղաքացիական բախումների կոչ:

206
թեգերը:
ԱԺ, Հայաստան, Գոռ Գևորգյան, Պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցություն
Ըստ թեմայի
Դավիթն ասում է` հրամանատար չի եղել, զինվորներից մեկի մայրը հեկեկալով դիմում է իշխանությանը
«Չեմ կարող համակերպվել այս իրողությունների հետ». Հունան Պողոսյանը` իր հրաժարականի մասին
Վարչապետի գրառումը ևս մեկ ապացույց էր, որ դատախազությունը Փաշինյանի խամաճիկն է. Ալումյան
Министр иностранных дел России Сергей Лавров во время заявления для прессы после встречи с президентом Азербайджана (21 ноября 2020). Баку

Ղարաբաղում գերիների և զոհվածների մարմինների փոխանակման գործընթացն արագ կարվի. Լավրով

0
(Թարմացված է 18:46 01.12.2020)
Կարմիր Խաչը պատրաստ է ավելացնել իր առաքելությունը տարածաշրջանում` հասցնելով մինչև 400 մարդու։

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի - Sputnik. Լեռնային Ղարաբաղում գերիների և զոհվածների դիակների փոխանակման գործընթացը ավելի արագ կիրականացվի։  Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՝ ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստի արդյունքներով ճեպազրույցի ժամանակ։

«Մենք շահագրգռված ենք, որ այդ հումանիտար խնդիրը հնարավորինս շուտ լուծվի։ Այդ ուղղությամբ  մեր խաղաղապահներն արդեն մի շարք գործողություններ են ձեռնարկել», — հայտարարել է Լավրովը։

Նախարարը նշել է, որ այս հարցը պարբերաբար բարձրացվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նրա հեռախոսազրույցների ժամանակ։ Լավրովը հավելել է, որ վերջերս նման շփումներ քիչ չեն եղել։

Նա հիշեցրել է, որ հակամարտության թեժ պահերին Կարմիր խաչի միջազգային կոմիտեն տարհանել էր աշխատակիցներին Ղարաբաղից։

Վերջին շաբաթների ընթացքում ռուսական կողմը պայմանավորվածություններ է ձեռք բերել ԿԽՄԿ նախագահ Պետեր Մաուրերի հետ։ Կարմիր խաչն արդեն իր աշխատակիցներին վերադարձրել է Ղարաբաղ և նախատեսում է այդ տարածաշրջանում զգալիորեն ավելացնել նրանց` դարձնելով մինչեւ 400 մարդ: Դրա հետ մեկտեղ Կարմիր Խաչը կմեծացնի ֆինանսավորումը՝ հասցնելով մինչև 45 մլն շվեյցարական ֆրանկ:

«Փոխանակման համար պետք է մի շարք հարցեր լուծվեն, կողմերը պետք է շատ հստակ ցուցակներ ունենան։ Հուսանք` ԿԽՄԿ մասնագետների ներգրավմամբ գործը շատ ավելի արագ կընթանա։ Ռուս խաղաղապահներն ուժերի ներածին չափով կաջակցեն այդ աշխատանքին։ Օբյեկտիվ բարդություններ կան, բայց հույս ունեմ, որ դրանք ավելի արագ կլուծվեն», - հայտարարել է Լավրովը։

ՀՀ ՔԿ պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում պատերազմի սկզբից գերեվարված 20 հայ կա` զինվորականներ և խաղաղ բնակիչներ։

Ավելի վաղ Ադրբեջանը գերի էր վերցրել Հադրութի երկու խաղաղ բնակչի ՝ 85-ամյա Եվգենյա Բաբայանին, որը ԿԽՄԿ միջնորդությամբ վերադարձվել էր Հայաստանին, և 84-ամյա Միշա Մելքումյանին, որը մահացել էր Բաքվում:

Տղամարդու դիակը ստանալուց և դատաբժշկական փորձաքննությունից հետո ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ նրա մահը եղել է բռնի ու տեղի է ունեցել գանգուղեղային վնասվածքի հետևանքով:

Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը նոյեմբերի 23-ին 17 գերիների անուններ էր հրապարակել։

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը նոյեմբերի 27-ին հայտնեց, որ բաց տեսանյութերի վերլուծության հիման վրա հայկական կողմը մոտ 50-60 ռազմագերու վերաբերյալ տվյալներ ունի, բայց 30-ի ինքնությունն են կարողացել պարզել:

0
թեգերը:
Ադրբեջան, Ռուսաստան, Լեռնային Ղարաբաղ, Սերգեյ Լավրով, ռազմագերի, գերի