00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱԺ-ի մոտ հավաքված ցուցարարները պահանջում են չեղարկել եռակողմ հայտարարությունը

© Sputnik / Aram NersesyanНедовольные решением премьер-министра граждане ворвались в Дом правительства (10 ноября 2020). Еревaн
Недовольные решением премьер-министра граждане ворвались в Дом правительства (10 ноября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ցուցարարները նշեցին, որ Արցախում են եղել և մասնակցել են մարտական գործողությունների: Հիմա էլ պատրաստ են գնալ, բայց մի պահանջ կա։

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի - Sputnik. Հայաստանի խորհրդարանի դիմաց ցուցարարները «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներից պահանջում են միանալ ընդդիմադիր ուժերին և նախաձեռնել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության չեղարկման գործընթացը, որը ստորագրել են Հայաստանի վարչապետը, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները:

Интервью президента Армена Саркисяна французскому телеканалу France 24 (20 октября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Արմեն Սարգսյանը մամուլից է իմացել Արցախի վերաբերյալ հայտարարության մասին

Ավելի վաղ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարել էր, որ ընդդիմությունը նախագիծ է նախապատրաստում Արցախի վերաբերյալ համաձայնագիրը ապավավերականացնելու համար: Բայց քվորումի համար երկու տասնյակից ավելի ձայն է պակաս:

«Թող նրանք չեղյալ հայտարարեն համաձայնագիրը և մեզ հրամանատար տան, մենք բոլորս կմեկնենք ճակատ։ Մենք պաշտպանում էինք մեր հայրենիքը և եղել ենք խրամատներում, բայց հերթափոխ արեցին, մեզ հետ ուղարկեցին, որպեսզի հանձնեց մեր հողերը։ Դա չի կարող լինել», - ասաց ցուցարարներից մեկը։

Մեկ այլ ցուցարար հայտարարեց, որ իր բոլոր ընկերները պատրաստ են մեկնել ռազմաճակատ և զենք վերցնել։ Նրանք պահանջում են մի կողմ դնել քաղաքական բոլոր տարաձայնությունները, միավորվել և շարունակել պատերազմը։ Տղամարդիկ կարծում են, որ ժամանակն է եկել, երբ քաղաքական որոշումները պետք է անտեսվեն, այժմ գործը միայն բանակինն է։

Ցուցարարների հետ հանդիպեց ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը և հավաքվածներին կոչ արեց ազատել եպի խորհրդարան տանող ճանապարհը, որպեսզի իշխանական կուսակցության պատգամավորները կարողանան մտնել շենք։ Նա խնդրեց երաշխիքներ տալ, որ պատգամավորներին չեն դիպչի։ Ցուցարարները խոստացան, սակայն պատգամավորներին սպառնացին Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի ճակատագրին արժանացնել, եթե նրանք չգան նիստին:

Здание Министерства обороны Армении - Sputnik Արմենիա
Պատերազմը լիարժեք չի ավարտվել․ ՀՀ ՊՆ և ԶՈւ ԳՇ ուղերձը

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար ծանր, չափազանց ծանր որոշում է կայացրել:

Նա նշել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու հայտարարություն է ստորագրել, շեշտելով, որ այդ որոշումը կայացրել է ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանն ամենալավ տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում, նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ հետիոտն ու ավտոմեքենաներով շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբ ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Կրակը դադարեցվում է. ինչի տակ են ստորագրել Փաշինյանը, Պուտինն ու Ալիևը

Նոյեմբերի 9-ի ժամը 10։30-ի դրությամբ` հայկական կողմից զոհվել են 1221 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

«Ո՞ւր է այդ...». քաղաքացիները ջարդել են դռներն ու մտել ՀՀ կառավարության շենք. տեսանյութ

Լրահոս
0