00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ-ն ՀՀ-ում դիտարկվում է որպես հակամարտող կողմերի միջև վստահելի միջնորդ. Արմեն Սարգսյան

© Photo / official site of the President of RAИнтервью президента Армена Саркисяна французскому телеканалу France 24 (20 октября 2020). Еревaн
Интервью президента Армена Саркисяна французскому телеканалу France 24 (20 октября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ նախագահը կարծում է, որ այս մարտահրավերը դրական թեստ է Հայաստանի և Ռուսաստանի միջև սերտ ռազմավարական կապի համար:

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հունական «Kathimerini» օրաթերթին տված հարցազրույցում ասել է, որ Ադրբեջանի հետ ռազմաքաղաքական մրցակցության համատեքստում Ռուսաստանը Հայաստանում դիտարկվում է որպես հակամարտող կողմերի միջև վստահելի և ակտիվ միջնորդ:

«Այս հարցում Ռուսաստանը կարևոր դեր է խաղում և ցույց է տվել իր նվիրվածությունը հակամարտության խաղաղ լուծումը գտնելուն` հոկտեմբերի 10-ին միջնորդելով հրադադարի հաստատումը: Պետք է ընդունենք, որ դա համարձակ և ժամանակին արված քայլ էր, չնայած ադրբեջանական կողմը շարունակեց մնալ ագրեսիվորեն համառ և լիովին կործանարար դիրքում»,– նշել է նախագահը։

Սարգսյանը շեշտել է, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, և Մոսկվան հավատարիմ է մնում Երևանի հետ ունեցած անվտանգության մասին պայմանագրերին: Ավելին, մինչ Ռուսաստանը, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ միասին՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, ջանք չի խնայում մարտերը դադարեցնելու համար, Թուրքիան լիովին խաթարում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուժերի հավասարակշռությունը՝ իր չարամիտ ազդեցությամբ և միջամտությամբ թեժացնելով պատերազմը: ՀՀ նախագահը հիշեցրել է, որ «Վալդայ» ակումբում վերջերս կայացած քննարկման ժամանակ Պուտինը նշել է, որ չնայած երկկողմ հարաբերությունները դրականորեն աճում են, սակայն ԼՂ հակամարտության հարցում Թուրքիայի և Ռուսաստանի շահերը չեն համընկնում:

Пресс-секретарь президента РФ Дмитрий Песков - Sputnik Արմենիա
Պեսկովը շատ զուսպ է արձագանքել Ղարաբաղի թեմայով CNN Turk-ի հրապարակմանը

Սարգսյանն ասել է` հաշվի առնելով փաստը, որ Արցախը Հայաստանի անվտանգության գերակա շահն ու գերակայությունն է, և Երևանը պատասխանատվություն է կրում ԼՂ հայերի անվտանգության և ապահովության համար, հայկական կողմը նախաձեռնել է պարբերական և համապարփակ խորհրդակցություններ ռուսական կողմի հետ:

«Հակամարտության այս փուլում առանցքային խնդիրներից մեկը, որը մտահոգություն է առաջացնում Երևանում և Մոսկվայում, Սիրիայից, Լիբիայից և այլ վայրերից ջիհադիստների հայտնվելն է, որոնց Թուրքիան տեղափոխում է Ադրբեջան՝ հայերի դեմ պայքարելու համար: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքով՝ նրանցից շուրջ 2000-ն արդեն հասել են տարածաշրջան»,–ասել է Սարգսյանը։

Ըստ նախագահի` սա շատ կործանարար գործոն է տարածաշրջանի ապակայունացման համար, ինչը բնորոշ չէ մեր տարածաշրջանին, և իրոք լուրջ մարտահրավեր է ոչ միայն տարածաշրջանային ուժերի, այլև առաջին հերթին կովկասյան երկրների համար: Ի դեպ, այդ վարձկաններն իրական ուղղակի սպառնալիք են նաև հենց ադրբեջանական հասարակության համար:

Սարգսյանը շեշտել է` Հայաստանը գնահատում է Մոսկվայի, որպես պայմանագրային դաշնակցի և ազնիվ միջնորդի ջանքերը՝ դադարեցնելու Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված հրդեհածին և հիբրիդային պատերազմը։ Ավելին, Սարգսյանը վստահ է, որ այս մարտահրավերը դրական թեստ է Հայաստանի և Ռուսաստանի միջև սերտ ռազմավարական կապի համար:

​Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։

Президент Армении Армен Саркисян с супругой Нунэ Саркисян посетили Собор Святого Христа Всеспасителя (21 декабря 2019). Шуши - Sputnik Արմենիա
Մարտավարական գործողությունները չեն կարող համարվել տարածքային կորուստներ. ՀՀ նախագահ

Մասնավորապես, կողմերը պայմանավորվեցին, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակեց հրետակոծել Արցախը։

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Արցախի ՊԲ–ն, սակայն, հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք եղել են զոհեր ու վիրավորներ: 

Հոկտեմբերի 26-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հումանիտար հրադադարի հաստատման երրորդ ժամկետի մասին են պայմանավորվել, որը պետք է ուժի մեջ մտներ 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով 08:00-ին։ Սակայն Ադրբեջանը խախտեց նաև երրորդ պայմանավորվածությունը։

Լրահոս
0