Ստանիսլավ Զաս

ՀԱՊԿ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը կկայանա Մոսկվայում դեկտեմբերի 2-ին

92
(Թարմացված է 14:04 15.10.2020)
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարությունը հուսով է, որ պետությունների ղեկավարների հանդիպումը տեղի կունենա առկա ձևաչափով:

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի - Sputnik. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ քննարկել է Հավաքական անվտանգության առաջիկա խորհրդի օրակարգը։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Բելառուսը:

Կազմակերպության գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ կհաջողվի Հավաքական Անվտանգության խորհրդի նիստն անցկացնել առկա ձևաչափով: Նրա խոսքով՝ դա ճիշտ կլիներ՝ հաշվի առնելով այն բարդ իրավիճակը, որը տիրում է գագաթնաժողովից առաջ։

Զասը պետության ղեկավարի հետ հանգամանորեն զրուցել է ՀԱՊԿ տարածաշրջանում ստեղծված իրավիճակի մասին։ Խոսքը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, Ղրղզստանին ու Բելառուսին։

Գագաթնաժողովի մասնակիցները կամփոփեն ոչ միայն կազմակերպությունում ռուսական նախագահության արդյունքները, այլև ապագա ծրագրերը։

ՀԱՊԿ–ը դեմ է ղարաբաղյան հակամարտությանը երրորդ ուժի միջամտությանը. Զաս

Հավաքական անվտանգության խորհուրդը, ՀԱՊԿ կանոնադրության համաձայն, կազմակերպության բարձրագույն մարմինն է: Խորհրդի կազմում ընդգրկված են անդամ պետությունների ղեկավարները։ Նիստերին կարող են մասնակցել արտաքին գործերի նախարարները, պաշտպանության նախարարները, անդամ պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարները, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

ՀԱՊԿ-ին անդամակցում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը:

Սա ուղիղ մարտահրավեր է Ռուսաստանին. Սոլովյովը` Հայաստանին հարվածելու մասին

92
թեգերը:
Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (ՀԱՊԿ), Ստանիսլավ Զաս
Ըստ թեմայի
Ղարաբաղում ռուս խաղաղապահներ մտցնելու առաջարկը բնական է․ Զատուլին
Երկու անգամ զանգել ենք Պուտինին. Լավրովը 11-ժամյա բանակցություններից մանրամասներ հայտնեց
ԼՂՀ հակամարտության գոտում վարձկանների առկայությունը մարտահրավեր է տարածաշրջանի համար. Զաս
Փաշինյան–Ծառուկյան հանդիպում. արխիվային լուսանկար

Փաշինյան–Ծառուկյան հանդիպումն այսօր չի կայանա. սպասում են քաղաքական խորհրդի որոշմանը

50
(Թարմացված է 11:52 05.03.2021)
Հնարավո՞ր է, որ ԲՀԿ–ն հրաժարվի Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ ժամանակավոր կառավարության ձևավորման` ընդդիմադիր շարժման առաջ քաշած դիրքորոշումից ու ընդունի խորհրդարանը ցրելու և նոր ընտրություններ անցկացնելու Փաշինյանի առաջարկը։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` արտահերթ ընտրությունների առաջարկը ԲՀԿ–ն չի քննարկել։ Տեղեկությունն այսօր ԱԺ–ում կայացած ճեպազրույցում հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։

«Քանի որ այսօր կուսակցության քաղխորհրդի նիստ նախատեսված չէ, հետևաբար Նիկոլ Փաշինյան– Գագիկ Ծառուկյան հանդիպում ևս նախատեսված չէ»,–ասաց Տոնոյանը` հավելելով, որ այդ որոշումը պետք է բացառապես քաղաքական խորհրդի ձևաչափում կայացվի։ Այսինքն` ի հայտ եկած նոր իրողությունների քննարկում լինի, քաղաքական ներկա իրավիճակի ուսումնասիրություն, վերլուծություն և ըստ այդմ`քաղաքական դիրքորոշում։

«Այս պահին մենք ձեռնպահ ենք մնում հարցի հետ կապված մեր անձնական դիրքորոշումը ներկայացնելուց, մինչ այն պահը, երբ քաղաքական խորհուրդը` Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, կքննարկի որոշումը»,– ասաց Տոնոյանը` պատասխանելով հարցին` հնարավո՞ր է, որ ԲՀԿ–ն հրաժարվի Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ ժամանակավոր  կառավարության ձևավորման` ընդդիմադիր շարժման առաջ քաշած դիրքորոշումից ու ընդունի խորհրդարանը ցրելու ու նոր ընտրություններ անցկացնելու Փաշինյանի առաջարկը։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ շեշտեց, որ արտահերթ ընտրությունների անցկացումը նաև իրենց օրակարգում է։ «Խնդիրը դրանց անցկացման ժամկետի ու ձևաչափի մեջ է։ Բայց որ ճգնաժամ կա, ու այն երկար չի կարող շարունակվել, միանշանակ է»,– ասաց նա։

Մելքումյանը նշեց, որ կառավարման համակարգը չի գործում ու իր հաշվարկով դրա հետևանքով Հայաստանի տնտեսությունն օրական 5-7 մլն դոլար գումար է կորցնում։ Եվ սա, նրա խոսքով, ամիսներ շարունակվել այլևս չի կարելի։

 Հիշեցնենք, որ մարտի 4-ին, կայացել է Մարուքյան–Փաշինյան հանդիպումը։ ԼՀԿ առաջնորդը հայտնել է, որ Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակից դուրս գալու ճանապարհը արտահերթ ընտրություններն են, որն անցկացնելու կամք ունի նաև վարչապետը։

«Բարգավաճ Հայաստանը» վարչապետ հետ հանդիպման չէր գնացել`հայտարարելով, որ նրանից հրավեր չի ստացել։

50
թեգերը:
Իվետա Տոնոյան, Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), Հայրենիքի փրկության շարժում, Վազգեն Մանուկյան, Ազգային ժողովի ընտրություններ, Հայաստան, Գագիկ Ծառուկյան, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Արտահերթ ընտրությունները քաղաքացիական պատերազմի կհանգեցնեն. Բոզոյանը լուծում է առաջարկում
Նախագահը միանում է հեղաշրջմա՞նը. վարչապետն Արմեն Սարգսյանին ընտրության առաջ է կանգնեցնում
Ընտրություններ, ԳՇ պետի շուրջ ստեղծված իրավիճակ. Փաշինյան–Մարուքյան հանդիպման տեսանյութը
Էդմոն Մարուքյան

Այս վիճակից ելք գտնելը ժողովրդի պահանջն է. Մարուքյանը պատրաստ է խոսել բոլոր ուժերի հետ

39
(Թարմացված է 11:33 05.03.2021)
Մարուքյան–Փաշինյան հանդիպումն արդեն կայացել է։ ԲՀԿ–ն հայտարարել է, որ վարչապետից հրավեր չի տացել։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հույս ունի, որ խորհրդարանը ցրելու ու արտահերթ ընտրություններ նախաձեռնելու ՀՀ վարչապետի առաջարկին կմիանան նաև այլ քաղաքական ուժեր։ Այս մասին նա հայտարարեց այսօր ԱԺ–ում կայացած ճեպազրույցում։

«Սա մի պրոցես է, որտեղ պետք են զիջումներ, կոնսենսուսներ բոլոր կողմերից։ Հիմա, եթե ստացվի, կասենք` մենք ամեն ինչ արեցինք, որ այս երկրում ցնցումներ չլինեն, արյունահեղություն չլինի, ու լուծվեց այս հարցը։ Եթե չստացվի, կբացատրեն` ժողովրդին, որ հասանք այսինչ մակարդակին, բայց այդ մակարդակում առաջացավ այսինչ խնդիրը, և դա չեղավ»,– ասաց Մարուքյանը` հավելելով, որ այս վիճակից ելք գտնելը ժողովրդի պահանջն է, որն այլևս անկարող է դիմանալ այս պայմաններին։

«Ես մեկ ժամ խոսակցություն եմ ունեցել և պատրաստ եմ ցանկացած այլ ուժի հետ էլ այդ խոսակցությունն ունենալ»,– ասաց Մարուքյանը։

Հիշեցնենք, որ մարտի 4-ին, կայացել է Մարուքյան–Փաշինյան հանդիպումը։ ԼՀԿ առաջնորդը հայտնել է, որ Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակից դուրս գալու ճանապարհը արտահերթ ընտրություններն են, որն անցկացնելու կամք ունի նաև վարչապետը։

«Բարգավաճ Հայաստանը» վարչապետ հետ հանդիպման դեռ չի գնացել ու հայտարարել է, որ նրանից հրավեր չի ստացել։

39
թեգերը:
Ազգային ժողովի ընտրություններ, ընդդիմություն, Իշխանություն, Հայաստան, Էդմոն Մարուքյան
Ըստ թեմայի
Պատասխանատու պաշտոնների պարագայում պետք է ավելի լուրջ մտածել ընտրության մասին. հոգեբան
Ովքեր են ԳՇ պետի հավանական թեկնածուները. ընտրությունն այնքան էլ հեշտ չէ. «Փաստ»
Ընտրություններ, ԳՇ պետի շուրջ ստեղծված իրավիճակ. Փաշինյան–Մարուքյան հանդիպման տեսանյութը
Եվրատեսիլ, արխիվային լուսանկար

Հայաստանն այս տարի չի մասնակցի «Եվրատեսիլին». Հանրային հեռուստաընկերություն

0

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Համապարփակ քննարկումներից և բանակցություններից հետո Հանրային հեռուստաընկերությունը հայտարարում է, որ Հայաստանն այս տարի չի մասնակցի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին:

«Տեղի ունեցած իրադարձությունները, ժամանակի սղությունը և այլ օբյեկտիվ հանգամանքներ անհամադրելի են երգի մրցույթում Հայաստանի պատշաճ ներկայացման հետ»,– նշված է հեռուստաընկերության տարածած հաղորդագրության մեջ:

0