Հավաքական անվտանգության պետությունների կազմակերպության մամուլի խոսնակ Վլադիմիր Զայնետդինով

Երևանն օգնության համար չի դիմել ՀԱՊԿ-ին՝ Հայաստանի տարածքին հարված հասցնելու առնչությամբ

583
(Թարմացված է 21:15 14.10.2020)
Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ ռուսաստանցի զինվորականները ստուգում են Հայաստանում տեղակայված օբյեկտներից մեկի ոչնչացման մասին չորեքշաբթի օրը տարածված տեղեկությունը։

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի - Sputnik. Երևանը օգնության համար չի դիմել ՀԱՊԿ-ին՝ ադրբեջանական անօդաչու թռչող սարքի կողմից Հայաստանի տարածքին հարված հասցնելու առնչությամբ, ՌԻԱ Նովոստիին ասել է Հավաքական անվտանգության պետությունների կազմակերպության մամուլի խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը։

Ադրբեջանի զինված ուժերը հոկտեմբերի 14-ին հարված են հասցրել Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Քարվաճառի (Քելբաջար) մոտ մարտական հերթապահություն իրականացնող տեխնիկային։ Ադրբեջանական ԱԹՍ-ի հարձակման հետևանքով 14-ամյա անչափահաս է վիրավորվել։

«Այս պահին հայկական կողմից կազմակերպությանը չեն դիմել»,-գործակալությանն ասել է Զայնետդինովը։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է հարվածի փաստը նշելով, որ ժամը 08.36-ին Հայաստանի սահմանամերձ շրջանում՝ Քելբաջարի շրջանի մոտ, հրթիռային համակարգ է ոչնչացվել։ Հարվածը հասցվել է լոկ այն պատճառով, որ տեխնիկան ենթադրաբար պատրաստ է եղել  հարված հասցնել Ադրբեջանի խաղաղ բնակավայրերին։

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ ռուսաստանցի զինվորականները ստուգում են Հայաստանում տեղակայված օբյեկտներից մեկի ոչնչացման մասին չորեքշաբթի օրը տարածված տեղեկությունը։

ՀՀ պաշտպանության նախարարությունը հարվածից հետո հայտարարություն տարածեց նշելով, որ մինչև այդ պահը ՀՀ տարածքից որևէ հրթիռ, արկ կամ գնդակ չի արձակվել Ադրբեջանի ուղղությամբ, բայց այսուհետ ՀՀ ԶՈւ–ն իրեն իրավունք է վերապահում թիրախավորել Ադրբեջանի տարածքում գտնվող ցանկացած ռազմական օբյեկտ կամ ռազմական տեղաշարժ։

583
թեգերը:
Արցախյան պատերազմ, Ադրբեջան, Հայաստան, Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (ՀԱՊԿ)
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Հայաստանի դեմ - 2020 (151)
Ըստ թեմայի
Մոսկվայում ՀԱՊԿ գագաթնաժողով կանցկացվի. ժամկետները հայտնի են
ՀԱՊԿ-ում կարծում են` Ղարաբաղյան հակամարտությունը չի տեղափոխվի Հայաստանի տարածք
ՀԱՊԿ –ը դեմ է ղարաբաղյան հակամարտությանը երրորդ ուժի միջամտությանը. Զաս
Ռոբերտ Օ'Բրայան

ԱՄՆ-ը երրորդ երկրներին կոչ է անում ձեռնպահ մնալ ղարաբաղյան հակամարտությանը միջամտելուց

325
(Թարմացված է 00:12 30.10.2020)
Ռոբերտ Օ'Բրայանը տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և կոչ արել բոլոր կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը:

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Վաշինգտոնը երրորդ երկրներին կոչ է անում ձեռնպահ մնալ ղարաբաղյան հակամարտությանը միջամտելուց և միանալ ԱՄՆ-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ բանակցություններին վերադառնալու ջանքերին: Այս մասին ասված է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ'Բրայանի հայտարարության մեջ, որը տարածել է Սպիտակ տանը կից Ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը։

Ռոբերտ Օ'Բրայանը տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և կոչ արել բոլոր կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը:

«Հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Ադրբեջանն ու Հայաստանը պետք է կատարեն հրադադարի վերաբերյալ իրենց պարտավորությունները։ Երկու երկրների ժողովուրդները ծանր կորուստներ են կրել։ Ավելին, Հայաստանի ժողովուրդը, որը բախվել է հարձակողական գործողությունների, այժմ իր վրա է կրում կորուստների հիմնական ծանրությունը»,–ասել է Օ'Բրայանը։

Նա կոչ է արել երրորդ երկրներին զերծ մնալ միջամտությունից և միանալ ԱՄՆ-ին` կողմերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո բանակցություններին վերադարձնելու համար։

​Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։

Մասնավորապես, կողմերը պայմանավորվեցին, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակեց հրետակոծել Արցախը։

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Արցախի ՊԲ–ն, սակայն, հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք եղել են զոհեր ու վիրավորներ: 

Հոկտեմբերի 26-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հումանիտար հրադադարի հաստատման երրորդ ժամկետի մասին են պայմանավորվել, որը պետք է ուժի մեջ մտներ 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով 08:00-ին։ Սակայն Ադրբեջանը խախտեց նաև երրորդ պայմանավորվածությունը։

325
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, ԱՄՆ, Արցախյան պատերազմ
Ըստ թեմայի
Մնացականյանն ԱՄՆ–ում հայ համայնքի ներկայացուցիչների հետ խոսել է ԼՂ իրավիճակի մասին
«ԱՄՆ-ի նախագահը պետք է անձամբ միջամտի, որպեսզի կանգնեցնի պատերազմը Ղարաբաղում»․ Ջո Բայդեն
Սա Ադրբեջանի լկտի պատասխանն էր Ռուսաստանին, Ֆրանսիային ու ԱՄՆ–ին. Արցախի ԱԳՆ
Աննա Նաղդալյան

Իսրայելում Հայաստանի դեսպանը շարունակում է մնալ Երևանում. Նաղդալյան

119
(Թարմացված է 23:34 29.10.2020)
ԱԳՆ խոսնակը ևս մեկ անգամ անդրադարձել է Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու փաստին։

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի - Sputnik. Իսրայելում ՀՀ դեսպանը, որին հետ էին կանչել, շարունակում է մնալ Երևանում, նա չի մեկնել Իսրայել։ Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու առնչությամբ ԱԳՆ–ն ունի հստակ դիրքորոշում, ինչի մասին արդեն իսկ հայտնել է։ Պարզ է` չպետք է զինվի մի պետություն, որը չի խորշում այդ զենքն օգտագործել քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների դեմ»,–ասաց Նաղդալյանը։

Նա հիշեցրեց, որ բոլորս էլ այս մեկ ամսվա ընթացքում ականատես ենք եղել, թե ինչպես է Ադրբեջանը թիրախավորում խաղաղ բնակչությանը և ենթակառուցվածքները։

Ի պատասխան Sputnik Արմենիայի հարցին, թե տեղեկություններ են շրջանառվում, որ Իսրայելը մարդասիրական օգնություն է առաջարկում ՀՀ–ին, և ո՞րն է այստեղ ԱԳՆ–ի դիրքորոշումը, Նաղդալյանը պատասխանեց` կարևոր է, որ Իսրայելը դադարեցնի զենքի վաճառքն Ադրբեջանին։  Նրա խոսքով` ստացվում է այնպես, որ ցեղասպանություն վերապրած պետությունը, ժողովուրդը, աջակցում է ցեղասպան վերաբերմունք դրսևորող այլ պետությանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Հայաստանը որոշեց կանչել Իսրայելում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանին՝ Ադրբեջանին զենք վաճառելու պատճառով։ 

ՀՀ կառավարությունը դեռ 2019 թվականի սեպտեմբերին էր որոշել դեսպանատուն բացել Իսրայելում։ 2020թ–ի փետրվարի 25-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր էր ստորագրել, ըստ որի` Իսրայելում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանի նստավայրը պետք է լիներ Թել Ավիվում (մինչ այդ նստավայրը Երևանում էր)։

Հայաստանի և Իսրայելի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի ապրիլին։

119
թեգերը:
Ադրբեջան, Իսրայել, Հայաստան, Արցախյան պատերազմ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
Իսրայելի հայերը բողոքի ակցիա են իրականացրել Երուսաղեմի ԱԳՆ շենքի դիմաց
Դադարեցրեք զենքի վաճառքը Ադրբեջանին. Իսրայելի և Արգենտինայի հայերի բողոքի ակցիան
Իսրայել–Թուրքիա–Վրաստան–Ադրբեջան. Հովհաննիսյանը ներկայացրել է «հումանիտար» բեռի երթուղին
Շուշի

Արցախի բնակավայրերում հարաբերական հանգիստ է

0
Երեկ օրվա ընթացքում արցախյան խաղաղ բնակավայրերը եղել են թշնամական հրետակոծությունների թիրախում։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. Արցախի խաղաղ բնակավայրերում հարաբերական հանգիստ է։ Տեղեկությունը հաղորդում է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը Facebook-ի պաշտոնական էջում։

«Օրվա ընթացքում Արցախի խաղաղ բնակավայրերում հարաբերական հանգիստ իրավիճակը պահպանվել»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ երեկ օրվա ընթացքում արցախյան խաղաղ բնակավայրերը եղել են թշնամական հրետակոծությունների թիրախում։

0
թեգերը:
Շուշի, Ստեփանակերտ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախյան պատերազմ