Միխայիլ Միշուստին, Նիկոլ Փաշինյան. արխիվային լուսանկար

Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը

208
(Թարմացված է 16:01 09.10.2020)
Վարչապետները քննարկել են նաև համատեղ ծրագրերի իրականացման ուղիներն ու անդրադարձել կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ քայլերին:

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում տեղի ունեցած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ:

Տեղեկությունը հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։

Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ սա վարչապետի պաշտոնում պարոն Միշուստինի առաջին այցն է Երևան և ցավով նշել, որ այն տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմական գործողությունների պայմաններում: ՀՀ վարչապետը հույս է հայտնել, որ առաջիկայում ՌԴ վարչապետը մեր երկիր կայցելի արդեն այլ պայմաններում և մթնոլորտում:

Հանդիպման սկզբում երկու երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են ԼՂ-ում ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով ռազմական գործողությունների դադարեցման կարևորությունը:

Նիկոլ Փաշինյանը և Միխայիլ Միշուստինն անդրադարձել են հայ-ռուսական առևտրատնտեսական համագործակցության արդիական հարցերի այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, տրանսպորտը և արդյունաբերությունը:

Վլադիմիր Պուտինի և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում նախատեսված չէ

Վարչապետներն ընդգծել են համատեղ հեռանկարային ծրագրերի իրականացման և Եվրասիական տնտեսական միության շրջանակում փոխգործակցության ամրապնդման կարևորությունը: Զրուցակիցներն անդրադարձել են կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ քայլերին:

208
թեգերը:
Եվրասիական տնտեսական միություն (ԵԱՏՄ), կորոնավիրուս, Ադրբեջան, Ռուսաստան, Հայաստան, Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Միխայիլ Միշուստին, Նիկոլ Փաշինյան
թեմա:
Հայաստան-Ռուսաստան համագործակցություն (166)
Ըստ թեմայի
Նիկոլ Փաշինյանն Արցախի հարցով նորից է խոսել Էմանուել Մակրոնի հետ
Փաշինյանն ու Միշուստինը բանակցում են փակ ռեժիմով
Սեյրան Օհանյանի որդին վիրավորվել է Արցախում
Նիկոլ Փաշինյան

Փաշինյանը կողմ է արտահայտվել ռուսական խաղաղապահների տեղակայմանը Լեռնային Ղարաբաղում

746
(Թարմացված է 22:52 25.10.2020)
ԵԱՀԿ համանախագահները պետք է աջակցեն խաղաղապահների տեղակայման գործընթացին՝ հումանիտար ճգնաժամը կանխելու համար։

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի - Sputnik. Ստեղծված իրավիճակում ելք կարող է լինել ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայումը հակամարտության գոտում: Նման կարծիք է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնդկական WION հեռուստաալիքի հետ զրույցում, տեղեկացնում են վարչապետի լրատվական ծառայությունից։

«Մեր կարծիքով՝ միջազգային հանրությունը և, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները պետք է աջակցեն, քաջալերեն, որպեսզի ռուսական խաղաղապահ զորքերի տեղակայումը հակամարտության գոտում տեղի ունենա: Որովհետև այլ պարագայում որևէ կոնկրետ գործողություն չենք տեսնի հումանիտար ճգնաժամը կանխելու ուղղությամբ»,- ասել է նա։

Նա կարծիք է հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է մեկտեղեն ջանքերը խնդրի կարգավորման վրա և ոչ թե առանձին նախաձեռնություններով հանդես գան:

«Եվ ես կարծում եմ, որ այս իրավիճակում ճիշտ կլինի, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան աջակցեն Ռուսաստանի խաղարարար ջանքերին և ոչ թե իրենք փորձեն առանձին խաղարարար նախաձեռնություններ ցուցաբերել: Մանավանդ որ, Ռուսաստանը, մոտ լինելով և ներկա լինելով տարածաշրջանում, ավելի գործուն լծակներ ունի իրավիճակի վրա կոնկրետ ազդեցություն գործելու համար»,- ընդգծել է վարչապետը։

Փաշինյանը կողմ է Արցախում ռուս խաղաղապահների տեղակայմանը

Փաշինյանը նշել է՝ Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմում ներգրավված է ոչ միայն Ադրբեջանը, այլև Թուրքիան և Թուրքիայի կողմից ռազմական գործողությունների գոտի Սիրիայից բերված վարձկան ահաբեկիչները, նաև տեղեկություններ կան Պակիստանից եկած զինյալների մասնակցության մասին։ Այս իրավիճակում արցախահայությունն այլ ընտրություն չունի, քան բոլոր հնարավոր միջոցներով և մինչև վերջ պաշտպանվելը այնքան ժամանակ, քանի դեռ հարցը դիվանագիտական որևէ լուծում կստանա։

«Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, և կարծում եմ՝ այն գործողությունները, որոնք կատարվում են հիմա Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմում, որոշակի պատասխանատվություն են դնում նաև ՆԱՏՕ-ի վրա»,- հայտարարել է վարչապետն Փաշինյանն ու հավելել, որ Human Rights Watch կազմակերպությունն արձանագրել է՝ Ադրբեջանի կողմից Ղարաբաղի հակամարտության գոտում օգտագործվում են արգելված զենքեր: Նա շեշտել է՝ երբ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը ներգրավված է այս գործընթացում, վարձկաններ, ահաբեկիչներ է տեղափոխում հակամարտության գոտի, այստեղ «ուղղակի է ՆԱՏՕ-ի պատասխանատվությունը»։

Ռուսաստանը պետք է ավելի մեծ դեր խաղա Ղարաբաղում խաղաղության վերականգնման գործում. Փաշինյան

«ՆԱՏՕ-ն պետք է այս հարցերին պատասխանի: Ի վերջո, ինչպե՞ս է ինքը վերաբերվում, երբ իր անդամ պետությունը՝
1. վարձում է ահաբեկիչների և վարձկանների և տեղափոխում հակամարտ գոտի,
2. մասնակցում է մի գործընթացի, որտեղ օգտագործվում են արգելված զենքեր, և որտեղ հրթիռակոծությունների է ենթարկվում խաղաղ բնակչությունը»,- մասնավորապես նշել է Փաշինյանը։

746
թեգերը:
խաղաղապահ, Արցախյան պատերազմ, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Ալիևը չի բացառել Փաշինյանի հետ հանդիպելու տարբերակը
Պուտինն օրը մի քանի անգամ հեռախոսազրույց է ունենում Փաշինյանի հետ
«Ջախջախելու ենք». Փաշինյանն այցելել է վիրավոր զինծառայողներին. տեսանյութ
Ռոբերտ Օ'Բրայեն

ԱՄՆ-ը համոզում է Ադրբեջանին՝ Հայաստանի հետ հրադադար հաստատել. Թրամփի օգնական

363
(Թարմացված է 22:22 25.10.2020)
Հայաստանն ընդունել է կրակի դադարեցման առաջարկը, Ադրբեջանը՝ դեռ ոչ։

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի - Sputnik. ԱՄՆ-ը համոզում է Ադրբեջանի իշխանություններին՝ Հայաստանի հետ հրադադարի ռեժիմ հաստատել, որն արդեն ընդունել է այդ առաջարկը, հայտարարել է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ'Բրայենը CBS-ին տված հարցազրույցում։

«Շաբաթվա վերջին օրերին մենք զբաղված ենք նրանով, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության մասին պայմանավորվենք։ Հայաստանն ընդունել է կրակի դադարեցման առաջարկը, Ադրբեջանը՝ դեռ ոչ։ Մենք մղում ենք նրանց (Ադրբեջանի իշխանություններին) դրան (հրադադարի հաստատման ռեժիմն ընդունել)»,-նշել է Օ'Բրայենը։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 23-ին Վաշինգտոնում կայացել է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումն ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 25-ի ժամը 14։30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 974 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6614 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 217 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ:

Հայը, «սիրիացին» ու բելառուսը. «հին գելերը» մեկնել են առաջնագիծ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը

363
թեգերը:
Ադրբեջան, Հայաստան, ԱՄՆ
Ըստ թեմայի
Ինչպես ԱՄՆ-ն կարող է ազդել արցախյան պատերազմի վրա․ ռուս պատգամավորների պատասխանները
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունն իր քաղաքացիներին զգուշացրել է վտանգի մասին
Մնացականյանն ԱՄՆ–ում հայ համայնքի ներկայացուցիչների հետ խոսել է ԼՂ իրավիճակի մասին
Էմանուել Մակրոն

Վիրավորանքը տեղ չունի քաղաքակիրթ աշխարհում. ՀՀ ԱԳՆ–ն իր աջակցությունն է հայտնել Մակրոնին

0
(Թարմացված է 13:57 26.10.2020)
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Թուրքիայի նախագահի` Էմանուել Մակրոնի հասցեին հնչեցրած արտահայտություններին։

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ Արտաքին գործերի նախարարությունն իր լիակատար աջակցությունն է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։ ԱԳՆ–ն Twitter—ի պաշտոնական էջում գրառում է կատարել` Մակրոնին աջակցություն հայտնելով։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը վիրավորական արտահայտություններ էր արել Ֆրանսիայի ղեկավարի հասցեին` ասելով, որ նա «հոգեբույժի կարիք ունի»։

«Մեր լիակատար համերաշխությունը Ֆրանսիային և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին: Վիրավորական արտահայտությունները, ահաբեկչությանն աջակցությունը, կրոնական հարցերի օգտագործումն ատելություն բորբոքելու համար տեղ չունեն քաղաքակիրթ աշխարհում»,- ասված է գրառման մեջ:

​Հիշեցնենք, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մակրոնին խորհուրդ էր տվել հոգեբույժի մոտ գնալ։ Նա նշել էր, որ եթե պետության ղեկավարն այդպես է վերաբերվում իր երկրում գտնվող միլիոնավոր մմահմեդականներին, ուրեմն գիտակցության կորուստ ունի։

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը դատապարտել է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վիրավորանքները Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին։

Ֆրանսիայի ԱԳՆ–ն պաշտոնական հաղորդագրություն է տարածել` նշելով, որ իր երկրի հանդեպ իրականացվող քարոզչությունը կեղծ է, զրպարտող։

Էրդողանի հայտարարությունը Մակրոնի հասցեին անընդունելի է Եվրամիության համար. Ժոզեպ Բորել

0
թեգերը:
Ռեջեփ Թայիփ Էրդողան, Էմանուել Մակրոն, ՀՀ Արտաքին գործերի նախարարություն. ԱԳՆ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
Ալիևը Մակրոնից պահանջել է ներողություն խնդրել
ՀՀ ԱԳՆ–ն բարձր է գնահատում Մակրոնի ներգրավվածությունը հումանիտար զինադադար կնքելու հարցում
Մակրոնը քնում ու արթնանում է իմ մասին մտածելով` նա ստուգվելու կարիք ունի. Էրդողան