Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանի ճակատագրին վերաբերող որոշումներ կայացնողը Թուրքիան է. Փաշինյանը` «Spiegel»–ին

149
(Թարմացված է 20:18 08.10.2020)
Նիկոլ Փաշինյանն ասել է, որ անվտանգության գոտու տարածքների վերադարձի հնարավորությունն Արցախի ժողովուրդը պետք է որոշի։

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Այլևս Ադրբեջանը չէ, որ որոշումներ է կայացնում սեփական ճակատագրի վերաբերյալ, Թուրքիան է կայացնում այդ որոշումները: Գերմանական «Spiegel» պարբերականի հետ հարցազրույցում նման հայտարարություն է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեր ռազմական փորձագետներն ասում են, որ այսպիսի լայնածավալ պատերազմ՝ այսքան զինուժի, տեխնիկայի, զինատեսակների կիրառմամբ, թերևս 21-րդ դարում ընդհանրապես ոչ մի տեղ չի եղել կամ էլ եղել է, համենայնդեպս, ոչ հաճախ: Եվ դա ունի մեկ բացատրություն՝ Թուրքիայի ներգրավվածությունը պատերազմում»,– ասել է Փաշինյանը:

Նրա կարծիքով` 100 տարի անց Թուրքիան Հարավային Կովկաս է վերադառնում՝ շարունակելու հայերի ցեղասպանության քաղաքականությունը: Բայց դրա շարժառիթը միայն հայերի հանդեպ ատելությունը չէ:

«Հարավային Կովկասի հայերը վերջին խոչընդոտն են Թուրքիայի ճանապարհին՝ էքսպանսիոնիստական և կայսերական քաղաքականություն վարելու»,– ասել է նա:

Գերմանական պարբերականի հետ զրույցում ՀՀ վարչապետը պատմել է նաև պատերազմի առաջին րոպեների ու ժամերի մասին։ Պատերազմի լուրն իմացել է Արցախի Հանրապետության նախագահից, ապա խոսել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հետ: Հաջորդ քայլը Անվտանգության խորհրդի նիստ հրավիրելն ու երկրում ռազմական դրություն, նաև զորահավաք հայտարարելն էին:

«Որովհետև մենք գնահատում էինք, և հետագան ցույց տվեց՝ ոչ առանց հիմքի, որ կա նաև Հայաստանի Հանրապետության վրա հարձակման անմիջական վտանգ: Եվ մենք տեսանք, որ հետագա օրերին Հայաստանի բնակավայրեր ռմբակոծվեցին, և քաղաքացիական բնակչության շրջանում եղան տուժածներ: Նաև ընդհուպ Երևանի և հարակից քաղաքների վրա երևացին թշնամական անօդաչու թռչող սարքեր»,– պատմել է Փաշինյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք փոխզիջման հնարավորություն կա՞, օրինակ` անվտանգության գոտու տարածքների մի մասի վերադարձ, վարչապետ Փաշինյանն ասել է, որ վերադարձնողը ոչ թե ինքն է, այլ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը։

«Իսկ այդ պարագայում ո՞վ կերաշխավորի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը»,– հավելել է նա։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 8-ի ժամը 11։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 324 զինծառայողներ և 19 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 4069 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 145 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 496 տանկ և ՀՄՄ:

Փայլուն օպերացիա Արցախում. ազատագրվել է դիրքերից մեկը, փրկվել 19 զինվորի կյանք

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հեծանիվի անվադողը՝ «ժգուտ», պատկերասրահն էլ՝ տեսակավորման կայան. կամավոր դարձած հայություն

 

149
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Թուրքիա, Ադրբեջան, Արցախ
Ըստ թեմայի
Փաշինյանը բացահայտել է, թե ինչ է խոսել Պուտինի հետ՝ հակամարտության օրերին
«Ամեն ինչ կանեմ, որ ձեր չարչարանքն իզուր չանցնի». Փաշինյանը գիշերով զանգել էր առաջնագիծ
Զինվորներին «Նիկոլը հողերը ծախել է» ասողը ձերբակալվել է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյան

Փաշինյանը կողմ է արտահայտվել ռուսական խաղաղապահների տեղակայմանը Լեռնային Ղարաբաղում

615
(Թարմացված է 22:52 25.10.2020)
ԵԱՀԿ համանախագահները պետք է աջակցեն խաղաղապահների տեղակայման գործընթացին՝ հումանիտար ճգնաժամը կանխելու համար։

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի - Sputnik. Ստեղծված իրավիճակում ելք կարող է լինել ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայումը հակամարտության գոտում: Նման կարծիք է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնդկական WION հեռուստաալիքի հետ զրույցում, տեղեկացնում են վարչապետի լրատվական ծառայությունից։

«Մեր կարծիքով՝ միջազգային հանրությունը և, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները պետք է աջակցեն, քաջալերեն, որպեսզի ռուսական խաղաղապահ զորքերի տեղակայումը հակամարտության գոտում տեղի ունենա: Որովհետև այլ պարագայում որևէ կոնկրետ գործողություն չենք տեսնի հումանիտար ճգնաժամը կանխելու ուղղությամբ»,- ասել է նա։

Նա կարծիք է հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է մեկտեղեն ջանքերը խնդրի կարգավորման վրա և ոչ թե առանձին նախաձեռնություններով հանդես գան:

«Եվ ես կարծում եմ, որ այս իրավիճակում ճիշտ կլինի, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան աջակցեն Ռուսաստանի խաղարարար ջանքերին և ոչ թե իրենք փորձեն առանձին խաղարարար նախաձեռնություններ ցուցաբերել: Մանավանդ որ, Ռուսաստանը, մոտ լինելով և ներկա լինելով տարածաշրջանում, ավելի գործուն լծակներ ունի իրավիճակի վրա կոնկրետ ազդեցություն գործելու համար»,- ընդգծել է վարչապետը։

Փաշինյանը կողմ է Արցախում ռուս խաղաղապահների տեղակայմանը

Փաշինյանը նշել է՝ Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմում ներգրավված է ոչ միայն Ադրբեջանը, այլև Թուրքիան և Թուրքիայի կողմից ռազմական գործողությունների գոտի Սիրիայից բերված վարձկան ահաբեկիչները, նաև տեղեկություններ կան Պակիստանից եկած զինյալների մասնակցության մասին։ Այս իրավիճակում արցախահայությունն այլ ընտրություն չունի, քան բոլոր հնարավոր միջոցներով և մինչև վերջ պաշտպանվելը այնքան ժամանակ, քանի դեռ հարցը դիվանագիտական որևէ լուծում կստանա։

«Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, և կարծում եմ՝ այն գործողությունները, որոնք կատարվում են հիմա Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմում, որոշակի պատասխանատվություն են դնում նաև ՆԱՏՕ-ի վրա»,- հայտարարել է վարչապետն Փաշինյանն ու հավելել, որ Human Rights Watch կազմակերպությունն արձանագրել է՝ Ադրբեջանի կողմից Ղարաբաղի հակամարտության գոտում օգտագործվում են արգելված զենքեր: Նա շեշտել է՝ երբ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը ներգրավված է այս գործընթացում, վարձկաններ, ահաբեկիչներ է տեղափոխում հակամարտության գոտի, այստեղ «ուղղակի է ՆԱՏՕ-ի պատասխանատվությունը»։

Ռուսաստանը պետք է ավելի մեծ դեր խաղա Ղարաբաղում խաղաղության վերականգնման գործում. Փաշինյան

«ՆԱՏՕ-ն պետք է այս հարցերին պատասխանի: Ի վերջո, ինչպե՞ս է ինքը վերաբերվում, երբ իր անդամ պետությունը՝
1. վարձում է ահաբեկիչների և վարձկանների և տեղափոխում հակամարտ գոտի,
2. մասնակցում է մի գործընթացի, որտեղ օգտագործվում են արգելված զենքեր, և որտեղ հրթիռակոծությունների է ենթարկվում խաղաղ բնակչությունը»,- մասնավորապես նշել է Փաշինյանը։

615
թեգերը:
խաղաղապահ, Արցախյան պատերազմ, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Ալիևը չի բացառել Փաշինյանի հետ հանդիպելու տարբերակը
Պուտինն օրը մի քանի անգամ հեռախոսազրույց է ունենում Փաշինյանի հետ
«Ջախջախելու ենք». Փաշինյանն այցելել է վիրավոր զինծառայողներին. տեսանյութ
Ռոբերտ Օ'Բրայեն

ԱՄՆ-ը համոզում է Ադրբեջանին՝ Հայաստանի հետ հրադադար հաստատել. Թրամփի օգնական

345
(Թարմացված է 22:22 25.10.2020)
Հայաստանն ընդունել է կրակի դադարեցման առաջարկը, Ադրբեջանը՝ դեռ ոչ։

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի - Sputnik. ԱՄՆ-ը համոզում է Ադրբեջանի իշխանություններին՝ Հայաստանի հետ հրադադարի ռեժիմ հաստատել, որն արդեն ընդունել է այդ առաջարկը, հայտարարել է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ'Բրայենը CBS-ին տված հարցազրույցում։

«Շաբաթվա վերջին օրերին մենք զբաղված ենք նրանով, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության մասին պայմանավորվենք։ Հայաստանն ընդունել է կրակի դադարեցման առաջարկը, Ադրբեջանը՝ դեռ ոչ։ Մենք մղում ենք նրանց (Ադրբեջանի իշխանություններին) դրան (հրադադարի հաստատման ռեժիմն ընդունել)»,-նշել է Օ'Բրայենը։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 23-ին Վաշինգտոնում կայացել է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումն ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 25-ի ժամը 14։30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 974 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6614 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 217 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ:

Հայը, «սիրիացին» ու բելառուսը. «հին գելերը» մեկնել են առաջնագիծ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը

345
թեգերը:
Ադրբեջան, Հայաստան, ԱՄՆ
Ըստ թեմայի
Ինչպես ԱՄՆ-ն կարող է ազդել արցախյան պատերազմի վրա․ ռուս պատգամավորների պատասխանները
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունն իր քաղաքացիներին զգուշացրել է վտանգի մասին
Մնացականյանն ԱՄՆ–ում հայ համայնքի ներկայացուցիչների հետ խոսել է ԼՂ իրավիճակի մասին
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիան

Փարիզն արձագանքել է իսլամական մի քանի երկրների ՝ ֆրանսիական արտադրանքը բոյկոտելու կոչերին

0
(Թարմացված է 00:45 26.10.2020)
Մակրոնը կարծում է, որ «իսլամը պետք է ազատել օտարերկրյա ազդեցությունից եւ ուժեղացնել մզկիթների ֆինանսավորման վերահսկողությունը»:

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի - Sputnik. Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է իսլամական որոշ պետությունների այն կոչերին, թե պետք է բոյկոտել ֆրանսիական արտադրանքը։ Ֆրանսիայի արտաքին գերատեսչությունն այդպիսի կոչերն անվանել է անմարդկային և ընդգծել, որ անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել նման գործողությունները:

«Մերձավոր Արեւելքի մի քանի երկրներում վերջին օրերին կոչեր են հնչել բոյկոտելու ֆրանսիական արտադրանքը, հատկապես՝ ագրոպարենային ապրանքները, ինչպես նաեւ ավելի ընդհանուր կոչեր են հնչել՝ ցույցեր անցկացնել Ֆրանսիայի դեմ։ Դրանք ատելության արտահայտություններով են ուղեկցվում և հրապարակվում են սոցիալական ցանցերում», — նշված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Գերատեսչությունում նշել են, որ անհրաժեշտ է վերջ տալ «ծայրահեղական փոքրամասնության կողմից օգտագործվող» եւ Փարիզի դեմ ուղղված հարձակումներին:

Դեկտեմբերին Ֆրանսիայում կներկայացվի օրինագիծ, որն ուղղված է անջատողականության դեմ պայքարին։ Նախագահ Էմանուել Մակրոնը, հայտարարելով նախաձեռնության նախապատրաստման մասին, խոսել է երկրում «լուսավորյալ իսլամ» կառուցելու մտադրության մասին: Նրա խոսքով՝ այդ կրոնը պետք է ազատել «օտարերկրյա ազդեցությունից եւ ուժեղացնել մզկիթների ֆինանսավորման վերահսկողությունը»:

Հիշեցնենք՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մեկնաբանելով Մակրոնի հայտարարությունը, նրան խորհուրդ էր տվել հոգեբույժի մոտ գնալ։ Նա նշել էր, որ եթե պետության ղեկավարն այդպես է վերաբերվում իր երկրում գտնվող միլիոնավոր մուսուլմաններին, ուրեմն նա գիտակցության կորուստ ունի։

0
թեգերը:
բոյկոտ, իսլամ, Ֆրանսիա
Ըստ թեմայի
Էրդողանի խոսքերից հետո Ֆրանսիան իր դեսպանին հետ է կանչել Թուրքիայից
Ֆրանսիացի պատգամավորներն այցելել են Ծիծեռնակաբերդ
Ֆրանսիայի ԱԳՆ-ն արձագանքել է Մակրոնի հասցեին հնչեցրած Էրդողանի վիրավորանքներին