Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտին

Փաշինյանը հերթական հեռախոսազրույցն է ունեցել Պուտինի հետ

344
(Թարմացված է 15:28 07.10.2020)
ՀՀ վարչապետը ջերմ բարեմաղթանքներ է հղել Ռուսաստանի նախագահին։ Նրանք քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը:

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հեռախոսազրույցն է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որն այսօր նշում է ծննդյան 68-րդ տարեդարձը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

«Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է նախագահ Պուտինին ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Նա ջերմ բարեմաղթանքներ է հղել այդ առթիվ՝ հաջողություն ցանկանալով նրան պետության ղեկավարի բարձր առաքելությունն իրականացնելու գործում: Կողմերը նաև քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում՝ կարևորելով ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցումը»,– նշված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Պուտինին է զանգել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ 

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 6-ի ժամը 09։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 284 զինծառայողներ և 19 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3754 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 18 ուղղաթիռ, 128 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 416 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ

344
թեգերը:
Վլադիմիր Պուտին, Նիկոլ Փաշինյան, Ռուսաստան, Հայաստան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (1114)
Ըստ թեմայի
Արցախի անկախության ճանաչման հարցը ՀՀ օրակարգում կա. Նիկոլ Փաշինյան
Փաշինյանն Անգելա Մերկելին տեղեկություններ է փոխանցել ռազմական գործողությունների մասին
Ղարաբաղը և Հայաստանը պատրաստ են զիջումների այնքանով, որքանով Ադրբեջանն է պատրաստ. Փաշինյան
Լևոն Տեր–Պետրոսյանն ու Նիկոլ Փաշինյանը

«Ինչ ուզում է` թող դուրս տա». ինչու Տեր–Պետրոսյանը չի մեկնաբանում Փաշինյանի ասածները

532
(Թարմացված է 13:43 30.11.2020)
Հայ ազգային կոնգրեսի խոսնակ Արման Մուսինյանը պատասխանել է լրագրողներին հարցումներին։

ԵՐԵՎԱՆ, 31 նոյեմբերի – Sputnik. Հայ ազգային կոնգրեսի խոսնակ Արման Մուսինյանը հայտնում է, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանն անիմաստ է համարում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակումները մեկնաբանելը։

«Նախագահ Տեր-Պետրոսյանը անիմաստ է համարում անդրադառնալ ազգակործան պատուհասի հոգեկան տվայտանքներին: Ինչ ուզում է` թող դուրս տա: Միևնույն է` նա արդարանալու ոչ մի ճար չունի: Հայ ժողովուրդը նրան երբեք չի ներելու»,– Facebook–ի իր էջում գրել է Մուսինյանը:

 

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Facebook–ի իր էջում մանրամասներ էր հայտնել ՀՀ առաջին և երկրորդ նախագահներ Լևոն Տեր–Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի` պատերազմական օրերին մոսկովյան այց նախատեսելու մասին։

Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել էր Փաշինյանը գրառումը։

532
թեգերը:
Լևոն Տեր–Պետրոսյան, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
Ինչպես միշտ, նա սուտ է խոսում. Վիկտոր Սողոմոնյանը` Փաշինյանի գրառումների մասին
«Ազգային անվտանգության» ղեկավար Գառնիկ Իսագուլյանի հայտարարություններով կզբաղվի ԱԱԾ–ն
«Անմեղի օրագրից» կամ «մեղավորի օրագրից». Մարուքյանն արձագանքել է Փաշինյանի գրառումներին
Էդմոն Մարուքյան

«Անմեղի օրագրից» կամ «մեղավորի օրագրից». Մարուքյանն արձագանքել է Փաշինյանի գրառումներին

146
(Թարմացված է 13:33 30.11.2020)
Այդ կարգի քննարկումները Մարուքյանն արդեն անիմաստ ու ժամանակավրեպ է համարում՝ տեսակետ հայտնելով, որ դրանք հրապարակ են բերվում մարդկանց ուշադրությունը բուն խնդիրներից շեղելու համար:

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի - Sputnik. «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է, որ Արցախյան պատերազմում հայկական կողմի պարտվելու հավանականության մասին տեղյակ է եղել հոկտեմբերի 11-ին՝ վարչապետի հետ ունեցած հանդիպումից հետ:

«Երբ որ շատ լավ իմացել ենք՝ այդ օրվանից սկսած իրեն ասել ենք՝ դադարեցրու կռիվը: Հոկտեմբերի 11-ի նիստում ինքն ասել է, որ մենք պարտվում ենք: Բայց իրադրությունը հետևյալն է, որ պետք է լինի կարճ հրադադար, և մենք շարունակենք պատերազմը: Եվ ես ասել եմ՝ գնա Ռուսաստան, դիմիր, թող արագ դադարեցնեն»,- ասաց Մարուքյանը:

Նա նաև հիշեցրեց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր հարցազրույցում հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանին առաջարկել է հրադադարի տարբերակ, որտեղ Շուշիի հանձնում նախատեսված չի եղել, որին Փաշինյանը չի համաձայնել:

Եռակողմ հայտարարությունը հրադադար է ապահովել, բայց ոչ երկարատև խաղաղություն. Մարուքյան

«Եվ այսօր իր գրած այդ «անմեղի օրագրից» կամ «մեղավորի օրագրից», որ Facebook-ում գրում է, հասկանում ենք, որ ինքը դա ուղղակի չի հերքում: Այսինքն՝ մենք կոնկրետ փաստեր ունենք, որ կռիվը հնարավոր է եղել մի 20 օր շուտ դադարեցնել: Բայց չի դադարեցվել» ,- ասաց Մարուքյանը՝ հավելելով, որ պատճառներն այլևս էական չեն:

«Լուսավոր Հայաստանի» ղեկավարը նաև փաստում է, որ հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ստորագրված հրադադարի առաջին համաձայնագրում, ըստ էության, Հայաստանն արդեն զիջումներ է արել՝ հրաժարվելով այն պնդումից, որ Արցախը պետք է լինի բանակցային կողմ: Բայց երբ ինքը հարց է ուղղել Փաշինյանին, թե որն է այդ զիջման դիմաց Հայաստանի պլանը, կոնկրետ պատասխան չի ստացել:

Ամեն դեպքում, այսօր այս կարգի քննարկումները Մարուքյանն արդեն անիմաստ ու ժամանակավրեպ է համարում՝ տեսակետ հայտնելով, որ դրանք հրապարակ են բերվում մարդկանց ուշադրությունը բուն խնդիրներից շեղելու համար:

«Ռազմագերիների խնդիր ունենք լուծելու: Զոհված ու հաշմանդամ դարձած զինվորների հիմնադրամը դատարկվում է, այդ խնդիրն ունենք լուծելու: Մարդիկ գետնին են քնում, այդ խնդիրն ունենք լուծելու: Այս խնդիրները թողած՝ ինքն ամեն օր արդարանում է՝ ես զանգեցի սրան, այսինչը զանգեց ինձ: Այ ցավդ տանեմ, դրա վա՞խտն է հիմա: Դա հետո ցուցմունք կտաս»,- ասաց Մարուքյանը:

Փաշինյանի գլխավորությամբ չեմ տեսնում բանակցային գործընթաց, որտեղ մենք կհաջողենք. Մարուքյան

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում մանրամասներ էր հայտնել ՀՀ առաջին և երկրորդ նախագահներ Լևոն Տեր–Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի` պատերազմական օրերին Մոսկվա այց նախատեսելու մասին։

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

146
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Էդմոն Մարուքյան, Եռակողմ հայտարարություն
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո
Ըստ թեմայի
Ինչու եռակողմ հայտարարությունը չէր կարող վավերացվել ԱԺ–ի կողմից. փաստաբանի կարծիքը
Արարատ Միրզոյանը դե՞մ է եղել եռակողմ հայտարարության ստորագրմանը. «Հրապարակ»
Եռակողմ համաձայնագիրը դատափետողները չեն ասում` առաջարկո՞ւմ են հրաժարվել դրանից. Փաշինյան

Ծուխ, կրակ, կոտրված ցուցափեղկեր. Փարիզի բողոքի ակցիաները` լուսանկարներով

0
(Թարմացված է 00:21 01.12.2020)
  • Բողոքի ակցիաներ Փարիզում
  • Ֆրանսիացիներին որոշ օրենքներ դուր չեն եկել. բողոքի ակցիաներ Փարիզում
  • Ֆրանսիացիներին որոշ օրենքներ դուր չեն եկել. բողոքի ակցիաներ Փարիզում
  • Բազմամարդ բողոքի ակցիաներ Փարիզում
  • Ցույցերից ավերված Փարիզը
  • Բազմամարդ բողոքի ակցիաներ Փարիզում
  • Ցույցերից ավերված Փարիզը
  • Ցույցերից ավերված Փարիզը
  • Բազմամարդ բողոքի ակցիաներ Փարիզում
  • Բազմամարդ բողոքի ակցիաներ Փարիզում
  • Բազմամարդ բողոքի ակցիաներ Փարիզում
  • Բազմամարդ բողոքի ակցիաներ Փարիզում
Ֆրանսիայի ՆԳՆ տվյալներով ՝ Փարիզում փողոց է դուրս եկել 46 հազար մարդ, իսկ ամբողջ երկրում՝ 133 հազար մարդ։ Բողոքի ակցիաների կազմակերպիչները պնդում են, որ ամբողջ երկրում փողոց է դուրս եկել 500 հազար մարդ։

Ոչ միայն Փարիզում, այլև ամբողջ Ֆրանսիայում բազմահազարանոց հանրահավաքներ են տեղի ունեցել Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի կողմից առաջին ընթերցմամբ հավանության արժանացած «Գլոբալ անվտանգության մասին» օրենքի դեմ: Վրդովմունք է առաջացրել է 24-րդ հոդվածը, որը օրինագծի տեքստում մտցվել է ոստիկանական արհմիությունների ճնշմամբ։

Այն տուգանքներ է նախատեսում ոստիկանների լուսանկարահանման և տեսանկարահանման համար, եթե այդ կադրերի տարածումը «սպառնում է առանձին պաշտոնյաների ֆիզիկական կամ հոգեկան անձեռնմխելիությանը»:

Կտրուկ քննադատության է արժանացել օրինագծի ևս մեկ դրույթ, ըստ որի լրագրողները պետք է նախապես գրանցվեն` ցույցերը լուսաբանելու համար: Եվրահանձնաժողովն արդեն իր կարծիքն է հայտնել նոր դրույթի վերաբերյալ՝ զգուշացնելով, որ ԶԼՄ-ները այսուհետ էլ պետք է ազատ կատարեն իրենց աշխատանքը: Ընդդիմությունը պահանջում է, որ նախագահ Էմանուել Մակրոնը հետ կանչի փաստաթուղթը, որը դեռ պետք է ստանա Սենատի հավանությունը։

0
  • Բողոքի ակցիաներ Փարիզում
    © Sputnik / Dominique Boutin

    Բողոքի ակցիաներ Փարիզում

  • Ֆրանսիացիներին որոշ օրենքներ դուր չեն եկել. բողոքի ակցիաներ Փարիզում
    © Sputnik / Dominique Boutin

    Ֆրանսիացիներին որոշ օրենքներ դուր չեն եկել. բողոքի ակցիաներ Փարիզում

  • Ֆրանսիացիներին որոշ օրենքներ դուր չեն եկել. բողոքի ակցիաներ Փարիզում
    © Sputnik / Dominique Boutin

    Ֆրանսիացիներին որոշ օրենքներ դուր չեն եկել. բողոքի ակցիաներ Փարիզում

  • Բազմամարդ բողոքի ակցիաներ Փարիզում
    © Sputnik / Dominique Boutin

    Բազմամարդ բողոքի ակցիաներ Փարիզում

  • Ցույցերից ավերված Փարիզը
    © Sputnik / Dominique Boutin

    Ցույցերից ավերված Փարիզը

  • Բազմամարդ բողոքի ակցիաներ Փարիզում
    © Sputnik / Dominique Boutin

    Բազմամարդ բողոքի ակցիաներ Փարիզում

  • Ցույցերից ավերված Փարիզը
    © Sputnik / Dominique Boutin

    Ցույցերից ավերված Փարիզը

  • Ցույցերից ավերված Փարիզը
    © Sputnik / Dominique Boutin

    Ցույցերից ավերված Փարիզը

  • Բազմամարդ բողոքի ակցիաներ Փարիզում
    © Sputnik / Dominique Boutin

    Բազմամարդ բողոքի ակցիաներ Փարիզում

  • Բազմամարդ բողոքի ակցիաներ Փարիզում
    © Sputnik / Dominique Boutin

    Բազմամարդ բողոքի ակցիաներ Փարիզում

  • Բազմամարդ բողոքի ակցիաներ Փարիզում
    © Sputnik / Dominique Boutin

    Բազմամարդ բողոքի ակցիաներ Փարիզում

  • Բազմամարդ բողոքի ակցիաներ Փարիզում
    © Sputnik / Dominique Boutin

    Բազմամարդ բողոքի ակցիաներ Փարիզում

թեգերը:
Բողոքի ակցիա, Ֆրանսիա, Փարիզ