Արայիկ Հարությունյան

Իմքայլականները Հարությունյանին հանդուրժում են հեղափոխական լինելու համար. Սամսոնյան

97
(Թարմացված է 13:02 16.09.2020)
ԼՀԿ–ական պատգամավորը նշեց` բոլորը գիտեն, որ Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի վստահելի մարդն է, ինչի համար էլ լռում են։

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի - Sputnik. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը, նրան անվստահություն հայտնելու հարցը հանրության կողմից ամենաբնական պահանջն է։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նման կարծիք հայտնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։

Այսօր Ազգային ժողովում ԼՀԿ–ն բարձրացնելու է Արայիկ Հարությունյանին պաշտոնից ազատելու հարցը։

«Տեսեք, թե ինչ է կատարվում հանրակրթական դպրոցներում, բուհերում, գիտության հետ առհասարակ, իսկ մշակույթի և սպորտի մասին կարելի է առհասարակ լռել։ Հարությունյանը 2 տարվա ընթացքում, բացի գիտական և մանկավարժական հանրույթի նկատմամբ ցուցաբերած ծաղրանքի ու հեգնանքի, բարեփոխումների իմիտացիայից, այլ քայլեր չեն արվել»,–ասաց Սամսոնյանը։

Նրա խոսքով` այսօր ԱԺ–ում մի շարք հարցեր են ուղղելու Հարությունյանին։ ԱԺ պատգամավորը նշեց` նախկինում էլ այդ խնդիրների առնչությամբ Հարությունյանին հարցեր են ուղղել, սակայն պատասխանները գոհացուցիչ չեն եղել։

«Հայ եկեղեցու պատմության» հարցով նախարարը և կաթողիկոսը հանդիպել են. ի՞նչ են պայմանավորվել

Դիտարկմանը, թե արդյո՞ք ԼՀԿ–ն Հարությունյանին հրաժարականի պահանջով վախեցնելու միտում ունի, Սամսոնյանը պատասխանեց` ԱԺ դահլիճում նստած «Իմ քայլի» 88 պատգամավորները նրան հանդուրժում են այն բանի համար, որ նա հեղափոխական առաջնորդներից մեկն է։ Այլ արժանիք, ըստ Սամսոնյանի՝ որպես նախարար Հարությունյանը չունի։

«Ես չեմ վախենում նման բաներից». նախարարը`իր հրաժարականի պահանջի մասին

Սամսոնյանի խոսքով` բոլորը գիտեն, որ Հարությունյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վստահելի մարդն է` այդ իսկ պատճառով էլ լռում են։ Պատգամավորի կարծիքով` ՀՀ–ում ոլորտները կառավարում են մարդիկ, ում արժանիքը հեղափոխությանը մասնակից լինելը կամ քայլելն է։

Հիշեցնենք, որ արդեն տևական ժամանակ է, ինչ տարբեր խմբեր բողոքի ակցիաներով են հանդես գալիս ու պահանջում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։

97
թեգերը:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍ), Անի Սամսոնյան, Նախարար, Պատգամավոր, Արայիկ Հարությունյան
Ըստ թեմայի
«Արայիկ, հեռացիր». Երևանում պահանջում են ԿԳՄՍ նախարարի հրաժարականը
Դպրոցում դիմակ դնելը պարտադի՞ր է․ պարզաբանում է ԿԳՄՍ փոխնախարարը
ԿԳՄՍՆ–ն նոր հաղորդագրություն է տարածել բուհ չընդունված դիմորդների բողոքների վերաբերյալ
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի գնալու ժամանակն է
Ռոմանոս Պետրոսյան

Ոչ մեկի մտքով չպետք է անցնի իշխանության «տիրանալ» ընտրակաշառքով. Ռոմանոս Պետրոսյան

105
(Թարմացված է 23:22 26.09.2020)
Շրջակա միջավայրի նախարարն անուններ չի տվել, սակայն կասկած չկա` ում է ուղղված նրա գրառումը։

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ շրջակա Միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը Facebook–ի իր էջում կաղնու տնկիների լուսանկար է հրապարակել ու քաղաքական ենթատեքստով գրառում արել։

«10 ամսական կաղնու տնկիներ են՝ ստացված սերմից. դեռ որքան ջանք, նվիրում, կամք և անխոնջ աշխատանք է անհրաժեշտ, որպեսզի այս դալար շիվերը դառնան հաստաբուն կաղնի՝ ի զորու դիմակայելու հողմերին, փոթորիկներին ու բնական աղետներին...Նույնը պետականաշինությունն է»,– գրել է նա լուսանկարին կից։

Նախարարը գրառմանը նաև հետգրություն է ավելացրել։

Գագիկ Ծառուկյանի կալանքի միջնորդությունը մերժած դատավորի նկատմամբ վարույթ կհարուցվի

«Այսուհետ ոչ մեկի ու ոչ մի «ուժի» մտքով չպետք է անցնի ընտրակաշառքով, կեղծ բարեպաշտության քողի տակ, զոռբայությամբ ու սոցիալ-տնտեսական կարողությունների միջոցով «տիրանալու» քաղաքական իշխանության, ունենալու «սեփական» խորհրդարանական խմբակցություն, աղճատելու ճշտի և սխալի, բարու և չարի, ոգեղենի և նյութականի՝ ի վերուստ նախանշած սահմանագիծը...»,– եզրափակել է նա։

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հունիսի 14-ին խուզարկություն իրականացրեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրա դեմ 3 քրեական գործ է հարուցվել` ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ընտրակաշառք բաժանելու և հողատարածքների օտարման փաստերով։ Հունիսի 16–ին ՀՀ Ազգային ժողովը փակ քվեարկություն անցկացրեց և համաձայնություն տվեց, որ Ծառուկյանը զրկվի ազատությունից։ Երեկ` սեպտեմբերի 25-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց բավարարել Ծառուկյանին կալանավորելու` ԱԱԾ միջնորդությունը։

Երեկ` սեպտեմբերի 25-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց բավարարել Ծառուկյանին կալանավորելու` ԱԱԾ միջնորդությունը։

«Ծառուկյանի հանդեպ հաշվեհարդարի պատվիրատուները պատժվելու են օրենքի ամբողջ խստությամբ». ԲՀԿ

105
թեգերը:
Գագիկ Ծառուկյան, Ռոմանոս Պետրոսյան, Հայաստան
Ըստ թեմայի
Եթե իմանամ` ինձ ձերբակալելով ժողովրդի վիճակը կլավանա, հարց չկա, թող ձերբակալեն. Ծառուկյան
«Ծառուկյանը քաղբանտարկյալ է». ՀՅԴ–ն ու «Հայրենիքը» միանման հայտարարություններ են տարածել
Տրամադրությունս շատ բարձր է. Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ դատարանից
Արթուր Վանեցյան

«Ծառուկյանը քաղբանտարկյալ է». ՀՅԴ–ն ու «Հայրենիքը» միանման հայտարարություններ են տարածել

66
(Թարմացված է 16:16 26.09.2020)
Երկու կուսակցություններն էլ հիշեցրել են հոկտեմբերի 8-ի հանրահավաքի մասին` ընդգծելով, որ այն նոր որակի իշխանության ձևավորման կարևորագույն հանգրվան է։

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ հանրահավաք նախաձեռնած երկու ուժերը` ՀՅԴ–ն ու ԱԱԺ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսակցությունը հայտարարություններ են տարածել, որոնցում մեղադրում են իշխանություններին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդեպ քաղաքական հետապնդումներ իրականացնելու մեջ։

«Պահանջում ենք դադարեցնել իրականացվող քաղաքական հետապնդումները, փոխել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ապօրինի կիրառված խափանման միջոցը», – ասված է ՀՅԴ–ի հաղորդագրությունում, իսկ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիքի» հայտարարությունն ավելի կոշտ է. «Գագիկ Ծառուկյանը քաղաքական բանտարկյալ է և պետք է անհապաղ ազատ արձակվի»։

Երկու կուսակցություններն էլ հիշեցրել են հոկտեմբերի 8-ի հանրահավաքի մասին` ընդգծելով, որ այն նոր որակի իշխանության ձևավորման կարևորագույն հանգրվան է։

«Համոզված ենք, որ հանրային համախմբմամբ է հնարավոր դիմագրավել մեր պետականությանն ուղղված բացահայտ սպառնալիքները», – ասում է ՀՅԴ–ն։ «Հայրենիքն» էլ նշում է. «ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու մասին որոշումով փորձ է արվում խաթարել հոկտեմբերի 8-ին Եռյակի նախաձեռնած համապետական հանրահավաքը»։

Երկու կուսակցություններն էլ նշում են, որ Հայաստանը «բախտորոշ» շրջափուլում է, իսկ «Հայրենիքում» վստահ են, որ Փաշինյանի կառավարությունը «հոգեվարքի մեջ է»։

Նշենք, որ այսօր հայտարարություն էր տարածել նաև ԲՀԿ–ն` նշելով, որ Ծառուկյանը ակնհայտ քաղբանտարկյալ է։ Դատախազությունն ի պատասխան բոլոր հայտարարությունների կոչ էր արել նման հայտարարություններ չանել` նշելով, որ Ծառուկյանի պաշտպանական կողմը ՀՀ վերաքննիչ դատարանին որևէ ապացույց չի ներկայացրել նրա` քաղաքական հետապնդումների ենթարկվելու մասին։

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հունիսի 14-ին խուզարկություն իրականացրեց Գագիկ Ծառուկյանի առանձնատանը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրա դեմ 3 քրեական գործ է հարուցվել` ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ընտրակաշառք բաժանելու և հողատարածքների օտարման փաստերով։ Հունիսի 16–ին ՀՀ Ազգային ժողովը փակ քվեարկություն անցկացրեց և համաձայնություն տվեց, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը զրկվի ազատությունից։

Երեկ` սեպտեմբերի 25-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց բավարարել Ծառուկյանին կալանավորելու` ԱԱԾ միջնորդությունը։

66
թեգերը:
«Հայրենիք» կուսակցություն, Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ), Գագիկ Ծառուկյան, Հայաստան
թեմա:
Գագիկ Ծառուկյանի շուրջ ծավալված իրադարձությունները
Ըստ թեմայի
«Չեն մարսելու». Տոնոյանը վստահ է` դատարանը քաղաքական հանձնարարություն կատարեց
Փաշինյանն ուժայիններին կհանձնարարի ջախջախել ու սնանկացնել Ծառուկյանին. Իշխանյան
Նախկին մոդել և Ծառուկյան. Փաշինյանն ասել է` իրենք անհանգստանալու պատճառ չունեն. ԶԼՄ
ՀՐԱՏԱՊ

Հայկական կողմը քաղաքացիական բնակչության շրջանում վիրավորներ ունի

0
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հաստատել է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով խաղաղ բնակչության մեջ տուժածներ կան։

Հայկական կողմը գիշերվա ընթացքում սկսված մարտերի հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում վիրավորներ ունի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում լուրը հայտնեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

«Հակառակորդի կրակոցների հետևանքով հայկական կողմը վիրավորներ ունի։ Իսկ թե քանիսի մասին է խոսքը` դեռ մանրամասներ ասել չենք կարող, ճշտում ենք»,–ասաց Պողոսյանը։

0