Անի Սամսոնյան

Սամսոնյանը Միրզոյանին հիշեցրեց անցյալը. ԱԺ խոսնակն արդարացավ՝ չի պատրաստվում մարդ խեղդել

85
(Թարմացված է 12:45 16.09.2020)
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանին ԱԺ անվտանգության աշխատակիցները թույլ չեն տվել պաստառ բերել նիստերի դահլիճ։

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի - Sputnik. ԱԺ այսօրվա նիստի մեկնարկին «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին հիշեցրեց, որ 2018 թվականին, երբ ինքը դեռ «Ելք» խմբակցության պատգամավոր էր, ԱԺ էր բերել հրավառ նյութեր և ակցիա իրականացրել։

Ապա Սամսոնյանն ԱԺ նախագահից բացատրություն պահանջեց, թե ինչո՞ւ հիմա իրեն թույլ չեն տալիս ԱԺ նիստերի դահլիճ բերել «անմեղ» պաստառ։

«Իմ անմեղ պաստառը ո՛չ հրավառ նյութ է, ո՛չ ծակող գործիք, ո՛չ էլ որևէ մեկին կարող է վնասել:Խնդրում եմ բացատրել, թե ինչու իմ պաստառը չի կարող մտնել ԱԺ–ի դահլիճ, որպեսզի ես այն կարողանամ ինձ մոտ փակցնել։ Խնդրում եմ`որպես ԱԺ նախագահ, հրահանգեք ձեր աշխատակազմին, որպեսզի թույլ տան այդ պաստառը մտցնել ներս։ Հակառակ դեպքում ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ դուք փորձում եք այստեղ բոլոր ձևերով խեղդեք մեր բոլոր ակցիաները»–ասաց նա։

Միրզոյանը վստահեցրեց, որ խնդրին տեղյակ չէ և արդարացավ՝ չի պատրաստվում որևէ մեկին խեղդել:

Ինչպե՞ս է ստացվել, որ ՍԴ դատավորի թեկնածուի բանկային մուտքերը գերազանցում են եկամուտները

«Հարգելի տիկին Սամսոնյան, ես ոչ մեկին չեմ պատրաստվում խեղդել, Աստծու սիրուն: Ի՞նչ ակցիա ուզում եք արեք, ես չգիտեմ ինչի մասին է խոսքը: Ինչ վերաբերում է իմ՝ հրավառ նյութեր ներս բերելուն, անկեղծ ասած, մենք հեղափոխություն էինք անում և այդպես ստացվեց»,- արձագանքեց ԱԺ նախագահը։

Հիշեցնենք` 2018թ–ի ապրիլի 11-ին այն ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավորներ Արարատ Միրզոյանն ու Լենա Նազարյանը Ազգային ժողովի դահլիճում, ամբիոնի մոտ ակցիա էին իրականացրել` հրավառ նյութեր վառել ու դահլիճը գունավոր ծխով պատել:

Այդկերպ նրանք հայտարարել էին ապրիլի 13-ին կազմակերպվելիք համընդհանուր հանրահավաքի մասին:

85
թեգերը:
Բողոքի ակցիա, Անի Սամսոնյան, Արարատ Միրզոյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Դուք խայտառակ եղաք, պարոն Մարության». Անի Սամսոնյանը` աղբահանության խնդրի մասին
«Լուսավոր Հայաստանը» չարեց այդ քայլը և դարձավ «իշխանության նախագիծ»
«Լուսավոր Հայաստանը» ՍԴ կդիմի Քոչարյանի գործի քննությունից հետո. ԲՀԿ կոչին չեն միանա
«Իմ քայլը» խախտել է մի շարք օրենքներ. Անի Սամսոնյանը` ՍԴ փոփոխությունների նախագծի մասին
Премьер-министр Никол Пашинян встретился с руководителем парламентской фракции Просвященная Армения Эдмоном Марукяном (29 декабря 2020). Еревaн

Փաշինյան-Մարուքյան հանդիպումը հետաձգվել է

2
Վարչապետն ինքն է զանգահարել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարին ու առաջարկել քննարկել արտահերթ ընտրությունների անցկացման հարցը:

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի այսօրվա հանդիպումը չի կայանա: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ինքը՝ Մարուքյանը։

«Այսօր չի ստացվի։ Հանդիպումը, ամենայն հավանականությամբ, վաղը կկայանա», - հավելեց Մարուքյանը։

2
Արխիվային լուսանկար. 26 փետրվարի, 2021

Մեկնարկել է Հայրենիքի փրկության շարժման ղեկավարների հանդիպումը նախագահի հետ

44
(Թարմացված է 11:53 03.03.2021)
Հայրենիքի փրկության շարժման պատվիրակությունն այս պահին հանդիպում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Հայրենիքի փրկության շարժման պատվիրակությունն այս պահին հանդիպում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Տեղեկությունը հայտնում է «Փաստինֆոն»։

Նախագահի հետ հանդիպմանը մասնակցում են «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը, ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը և Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։

«Հիմա գնում ենք նախագահի հետ հանդիպման, որից հետո պարզ կլինի նախագահի դիրքորոշումը, ինչու է այն փոխվել, և կպատասխանեմ ձեր հարցերին»,-հանդիպումից առաջ «Փաստինֆո»-ի թղթակցին ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

Երեկ հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով: 

Հայրենիքի փրկության շարժումը այդ տեղեկությունից հետո հայտարարեց, որ շտապ հանդիպում է պահանջում նախագահի հետ։

Ներքաղաքական իրավիճակը Հայաստանում սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Օնիկ Գասպարյանը պետք է հեռանա. ըստ Փաշինյանի` ո՞րն է ԳՇ պետի դավաճանությունը

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։

Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։

44
թեգերը:
հանդիպում, Նախագահ, Հայրենիքի փրկության շարժում
թեմա:
Իրավիճակը Հայաստանում ԶՈւ ԳՇ-ի` վարչապետի հրաժարականի պահանջից հետո
Ըստ թեմայի
Օնիկ Գասպարյանը գեներալի, զինվորականի բացառիկ օրինակ է. Վանաձորի քաղաքապետ
Օնիկ Գասպարյանի դուստրը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին
Մարուքյանը Փաշինյանից պահանջում է ապացուցել Օնիկ Գասպարյանի մասին իր ասածը
Ոստիկաններ. 25 փետրվարի, 2021

Հանրահավաքի ժամանակ հնարավոր են սադրանքներ․ ՀՀ ոստիկանություն

0
Ոստիկանությունը կոչ է անում զերծ մնալ հակաիրավական քայլերից ու չտրվել սադրանքների։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. ՀՀ ոստիկանությունում տվյալներ են ստացվել, որ մարտի 3-ի ժամը 16.00-ին նախատեսված հանրահավաքի ժամանակ հնարավոր են սադրանքներ։ Տեղեկությունը հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից։

«Կոչ ենք անում զանգվածային միջոցառումներն իրականացնել բացառապես օրենքի շրջանակներում, զերծ մնալ հակաիրավական քայլերից ու չտրվել սադրանքների։Քաղաքացիներին հորդորում ենք լինել իրավահարգ և իրենց իրավունքներն իրացնելիս պահպանել օրինականության պահանջներն ու համակեցության կանոնները»,-նշված է հաղորդագրության մեջ։

Ոստիկանությունը հավաստիացնում է, որ օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում ձեռնարկելու է բոլոր միջոցները՝ հասարակական կարգն ապահովելու և հանրային անվտանգությունը պահպանելու համար։

0