Անի Սամսոնյան

Սամսոնյանը Միրզոյանին հիշեցրեց անցյալը. ԱԺ խոսնակն արդարացավ՝ չի պատրաստվում մարդ խեղդել

79
(Թարմացված է 12:45 16.09.2020)
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանին ԱԺ անվտանգության աշխատակիցները թույլ չեն տվել պաստառ բերել նիստերի դահլիճ։

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի - Sputnik. ԱԺ այսօրվա նիստի մեկնարկին «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին հիշեցրեց, որ 2018 թվականին, երբ ինքը դեռ «Ելք» խմբակցության պատգամավոր էր, ԱԺ էր բերել հրավառ նյութեր և ակցիա իրականացրել։

Ապա Սամսոնյանն ԱԺ նախագահից բացատրություն պահանջեց, թե ինչո՞ւ հիմա իրեն թույլ չեն տալիս ԱԺ նիստերի դահլիճ բերել «անմեղ» պաստառ։

«Իմ անմեղ պաստառը ո՛չ հրավառ նյութ է, ո՛չ ծակող գործիք, ո՛չ էլ որևէ մեկին կարող է վնասել:Խնդրում եմ բացատրել, թե ինչու իմ պաստառը չի կարող մտնել ԱԺ–ի դահլիճ, որպեսզի ես այն կարողանամ ինձ մոտ փակցնել։ Խնդրում եմ`որպես ԱԺ նախագահ, հրահանգեք ձեր աշխատակազմին, որպեսզի թույլ տան այդ պաստառը մտցնել ներս։ Հակառակ դեպքում ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ դուք փորձում եք այստեղ բոլոր ձևերով խեղդեք մեր բոլոր ակցիաները»–ասաց նա։

Միրզոյանը վստահեցրեց, որ խնդրին տեղյակ չէ և արդարացավ՝ չի պատրաստվում որևէ մեկին խեղդել:

Ինչպե՞ս է ստացվել, որ ՍԴ դատավորի թեկնածուի բանկային մուտքերը գերազանցում են եկամուտները

«Հարգելի տիկին Սամսոնյան, ես ոչ մեկին չեմ պատրաստվում խեղդել, Աստծու սիրուն: Ի՞նչ ակցիա ուզում եք արեք, ես չգիտեմ ինչի մասին է խոսքը: Ինչ վերաբերում է իմ՝ հրավառ նյութեր ներս բերելուն, անկեղծ ասած, մենք հեղափոխություն էինք անում և այդպես ստացվեց»,- արձագանքեց ԱԺ նախագահը։

Հիշեցնենք` 2018թ–ի ապրիլի 11-ին այն ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավորներ Արարատ Միրզոյանն ու Լենա Նազարյանը Ազգային ժողովի դահլիճում, ամբիոնի մոտ ակցիա էին իրականացրել` հրավառ նյութեր վառել ու դահլիճը գունավոր ծխով պատել:

Այդկերպ նրանք հայտարարել էին ապրիլի 13-ին կազմակերպվելիք համընդհանուր հանրահավաքի մասին:

79
թեգերը:
Բողոքի ակցիա, Անի Սամսոնյան, Արարատ Միրզոյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Դուք խայտառակ եղաք, պարոն Մարության». Անի Սամսոնյանը` աղբահանության խնդրի մասին
«Լուսավոր Հայաստանը» չարեց այդ քայլը և դարձավ «իշխանության նախագիծ»
«Լուսավոր Հայաստանը» ՍԴ կդիմի Քոչարյանի գործի քննությունից հետո. ԲՀԿ կոչին չեն միանա
«Իմ քայլը» խախտել է մի շարք օրենքներ. Անի Սամսոնյանը` ՍԴ փոփոխությունների նախագծի մասին
Խաչիկ Ասրյան. արխիվային լուսանկար

Խաչիկ Ասրյանի 10 000 դրամանոց ելույթը. հանրահավաքի ժամանակ նրան տուգանեցին

9
(Թարմացված է 20:14 19.09.2020)
«Հայոց արծիվներ» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանը հանրահավաք է հրավիրել և պահանջում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի — Sputnik. Ազատության հրապարակում ընթացող «Հայոց արծիվներ» կուսակցության հանրահավաքի ժամանակ ոստիկանները տուգանեցին կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանին։

Խնդիրն այն է, որ Ասրյանը դիմակ չէր դրել. ոստիկանները ելույթի ժամանակ մոտեցան նրան ու տուգանեցին։ Ոստիկանները մոտենալուն պես՝ Ասրյանը դիմակ դրեց և իր ելույթը շարունակեց՝ անվտանգության պահանջը պահելով։

Ի դեպ, Ասրյանն ուզում էր նաև այրել ԼԳԲՏ դրոշը, սակայն ոստիկաններն արգելեցին՝ ցույցի մասնակիցների անվտանգությունից ելնելով։ Ասրյանի պահանջով բողոքի ակցիայի մասնակիցները պատռեցին այն։

Նշենք, որ այս պահին «Հայոց արծիվներ» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանի հանրահավաքը շարունակվում է:

Հանրահավաքի գլխավոր միտումը մեկն է՝ նրանք պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

«Արայիկ, հեռացի՛ր». ոստիկանները բողոքի ակցիայի մասնակիցներին բերման են ենթարկում

9
թեգերը:
դիմակ, Տուգանք, Հրաժարական, Նիկոլ Փաշինյան, ԼԳԲՏ, «Հայոց արծիվներ» կուսակցություն, Խաչիկ Ասրյան
Ըստ թեմայի
ՍԴ-ն Հրայր Թովմասյանի վերաբերյալ հայտարարություն է տարածել
«Այդ մոնստրը ի սկզբանե մեռելածին էր». Աշոտյանը շնորհակալ է Նիկոլ Փաշինյանին
Գագիկ Ծառուկյան

«Ցածր մակարդակի դիսկուրսի մեջ ներքաշելու ցանկություն չունեմ». Ծառուկյանը նշում է խնդիրները

172
(Թարմացված է 22:22 18.09.2020)
Ծառուկյանը նշում է, որ իր սիրտը ցավում է, որ իշխանությունների դատարկախոսության ու պարապուրդի մատնվելու արդյունքում ժողովրդին պատուհասած խնդիրներն օրեցօր ավելանում են։

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի - Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հակված է իր ժամանակն ու ռեսուրսներն ավելի արդյունավետ օգտագործել, «ցածր մակարդակի դիսկուրսի մեջ ներքաշելու ցանկություն չունի»։ Այս մասին  նա գրառում է կատարել Facebook-ի իր պաշտոնական էջում՝ թվարկելով իր կարծիքով այն առաջնահերթ խնդիրները, որոնք օր առաջ լուծում են պահանջում։

«Արտակարգ դրության և կարանտինի ժամանակահատվածում վարկային համաներում պետք է իրականացվի: Համատարած պարապուրդի պայմաններում ազգաբնակչությունը կանգնած է հանապազօրյա հացի խնդիրը լուծելու առաջ և անմարդկային է նրանցից վարկերի տոկոսներ գանձելու պարտադրանքը: Անհրաժեշտ է օր առաջ կարգավորել բարձր միավորներով բուհերից դուրս մնացած դիմորդների հարցը: Անթույլատրելի է բարձր առաջադիմություն ունեցող երիտասարդներին զրկել կրթություն ստանալու հնարավորությունից»,- գրել է Ծառուկյանն ու հավելել, որ ստեղծված ճգնաժամի պայմաններում անթույլատրելի է ուսման վարձավճարների թանկացումը:

Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է նաև փոքր ու միջին բիզնեսի համար հարկային բեռի ավելացմանը, ՌԴ մեկնել ցանկացող մեր հայրենակիցների խնդիրներին։

Նրա համոզմամբ՝ իշխանությունները պետք է նախապատրաստական աշխատանքներ իրականացնեն կորոնավիրուսի երկրորդ ալիքի համար։ Նրա գնահատմամբ՝ դա անհրաժեշտ է, քանի որ «իշխանությունների ուշացած որոշումների պատճառով մենք ունեցանք մոտ 1000 մահ»:

Գագիկ Ծառուկյանը նաև նշում է, որ առաջնահերթությունների մասին բարձրաձայնում է մեկ պարզ պատճառով՝ «երկիրը ղեկավարող քաղաքական ուժերն ու անձինք միշտ փոխվում են, և կարևորը ժամանակին ժողովրդի խնդիրները լուծելն է ու պետության դեմ ծառացած մարտահրավերներին դիմագրավելը»:

«Իմ սիրտն իսկապես ցավում է, որ իշխանությունների դատարկախոսության ու պարապուրդի մատնվելու արդյունքում մեր ժողովրդին պատուհասած խնդիրները օրեցօր ավելանում են…»,- եզրափակում է Ծառուկյանը։

Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանի համակարգած ոլորտներում առկա դժգոհությունների պատճառով ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը սեպտեմբերի 16–ին Ազգային ժողովում հարցապնդում էր ներկայացրել նախարարի հրաժարականի պահանջով։

Իր ելույթի ժամանակ նախարար Հարությունյանն ասաց, որ կրթական չափորոշիչների շնորհիվ մի խումբ կոտայքցիներ ապագայում կսովորեն հարգել դիմացինին, ղեկավարել սեփական հորմոնները և այլևս եկեղեցու տարածքում չի լինի օտարի նկատմամբ սեռական բռնություն։ Այս հայտարարությանն ընդդիմադիր պատգամավորներն արձագանքեցին սեղաններին թմբկահարելով` սուլելով ու տեղից նախարարին ուղղված ռեպլիկներով։

«Ես կամ կինս լրատվամիջոց չունենք, որ վիրավորանքներ պատվիրենք». Մարուքյանը` Փաշինյանին

Ավելի ուշ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ գրառում էր կատարել ու իր համաձայնությունը հայտնել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի` «այլևս եկեղեցիների տարածքում սեռական բռնություն չի լինի» մտքին։

Դրան պատասխանել էր ԲՀԿ առաջնորդը` նշելով, որ կարծում է` ժամանակն է Սահմանադրությամբ հստակ ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ՝ վտանգելով երկրի և ՀՀ քաղաքացիների անվտանգությունը։Երեկ լրագրողները խնդրեցին ՀՀ վարչապետին մեկնաբանել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գրառումը, որին Փաշինյանը կոշտ և հեգնական պատասխան հնչեցրեց. «Գագիկ Ծառուկյանը գրել գիտի՞»,– ասաց նա։

Նշենք, որ 1979թ-ի մեղադրական դատավճռով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մեղադրվել է ՀՍՍՀ քրեական օրենսգրքի 112.1 և 144 հոդվածներով նախատեսված արարքների համար, այն է՝ բռնաբարություն և կողոպուտ:

172
թեգերը:
ընդդիմություն, Իշխանություն, Հայաստան, Նիկոլ Փաշինյան, Գագիկ Ծառուկյան
Ըստ թեմայի
«Հոգեկան խնդիրներ ունեցողները չպետք է զբաղեցնեն քաղաքական բարձր պաշտոններ». Ծառուկյան
Եթե Փաշինյանին նկատի ունենար, անուն կնշեր. Ալեն Սիմոնյանը` Ծառուկյանի գրառման մասին
«Կարո՞ղ է` Ծառուկյանը միանա, հոգեբանական թեստ հանձնելու նախագիծս կյանքի կոչենք». Պողոսյան