Արսեն Ջուլֆալակյան, արխիվային լուսանկար

Արսեն Ջուլֆալակյանը վայր է դնում պատգամավորական մանդատը. պատճառը Արայիկ Հարությունյանն է

536
(Թարմացված է 14:38 10.09.2020)
«Իմ քայլի» պատգամավորը սկզբունքային անհամաձայնություններ ունի Արայիկ Հարությունյանի վարած քաղաքականության հետ։

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ըմբշամարտի Եվրոպայի և աշխարհի չեմպիոն, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը դիմել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին` պատգամավորական մանդատը վայր դնելու կապակցությամբ։ Տեղեկությունը Facebook սոցցանցի իր էջում հայտնել է Ջուլֆալակյանը։

«Նման քայլի պատճառ է հանդիսացել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ ունեցած սկզբունքային անհամաձայնությունները նրա ենթակայության տակ գտնվող ոլորտների ներկա կառավարման մոտեցումների վերաբերյալ: Կարծում եմ, որ որդեգրած ուղին անհեռանկար է, չի ապահովելու այդ ոլորտներում առկա խնդիրների լուծումն ու զարգացումը»,–գրել է Ջուլֆալակյանը։

Դպրոցում դիմակ դնելը պարտադի՞ր է․ պարզաբանում է ԿԳՄՍ փոխնախարարը

Նրա խոսքով` նման պայմաններում իր հետագա գործունեությունը վստահաբար չի ծառայի ԱԺ պատգամավորի՝ պետության և քաղաքացու շահերի արդյունավետ պաշտպանության առաքելությանը:

Ջուլֆալակյանն նշել է նաև, որ իր համար պատիվ էր ծառայել հայրենիքին նաև օրենսդիրի կարգավիճակում և կցանկանար, որ իր՝ մանդատից հրաժարվելու քայլը ևս դիտվի որպես այդ ծառայության մի մաս։

«Թող որ իմ մանդատից հրաժարվելը դիտվի որպես հերթական կարևոր, մտահոգիչ ազդակ, որ զարգացումները ԿԳՄՍ ոլորտներում մեծամասամբ սխալ ուղղությամբ են ընթանում, հաշվի չեն առնվում ոլորտների ներկայացուցիչների մասնագիտական կարծիքները, փոփոխություններն անհրաժեշտ արագությունն ու տրամաբանությունը չունեն, իսկ կադրային քաղաքականությունը շատ հաճախ անհասկանալի է ու անձնավորված»,- ընդգծել է պատգամավորը:

Ըստ Ջուլֆալակյանի՝ հետհեղափոխական Հայաստանում ամենից շատ հենց այս գերատեսչության ձախողումների մասին է խոսվել, ուստի ինքը հարկ չի համարում առավել մանրամասնել։

Հիշեցնենք, որ Ջուլֆալակյանն ԱԺ պատգամավոր էր ընտրվել 2018–ին։

Այս տարվա փետրվարին Ջուլֆալակյանն իր բողոքն էր արտահայտել` նշելով, Տոկիո 2020-ին մասնակցելու հարցում հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի մարզչական խորհուրդը իր քաշային կարգում (77կգ) կայացնում է ապօրինի, հակասպորտային, ոչ պրոֆեսիոնալ որոշում:

Հարցն այն է, որ մարզչական կազմը, դրժելով անցած սեպտեմբերին ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները, ցանկանում էր առանց պայքարի օլիմպիական խաղերին ուղարկել մի մարզիկի, որը աշխարհի առաջնությունում 5-րդ տեղն է զբաղեցրել, և մեկ մրցման ընթացքում անընդմեջ 2 գոտեմարտ է պարտվել (իսկ թե ում է հաղթել,մարզասերները գիտեն...)։

«Ամբողջ աշխարհում չկա նման պրակտիկա, երբ մի քաշային կարգում մրցում են երկու ուժեղ մարզիկ և նրանցից մեկին ուղղակի չի տրվում խաղերի համար պայքարելու իրավունք։ Եվ տվյալ դեպքում զրկում են այդ իրավունքից մի մարզիկի, որը նորանկախ Հայաստանի մարզական պատմության մեջ 3-րդն է իր տիտղոսների քանակով»,–Facebook սոցցանցի էջում գրել էր նա։

Այնուհետև` մարտի սկզբին, Ջուլֆալակյանն ԱԺ–ում Հարությունյանին էր դիմել` բարձրացնելով ՀՀ ծանրամարտի հավաքականի անդամ Սիմոն Մարտիրոսյանի և հավաքականի նախկին անդամ Տիգրան Վարդանի Մարտիրոսյանի պարգևավճարների հարցը։ Ջուլֆալակյանն ասել էր, որ այն բանից հետո, ինչ հայ ծանրորդների մրցակիցների մոտ դոպինգ է հայտնաբերվել, Տիգրանը, որն ի սկզբանե Պեկին 2008-ում բրոնզ էր նվաճել, ճանաչվել է փոխչեմպիոն, իսկ Սիմոնը, որը Ռիոյում փոխչեմպիոն էր դարձել, ճանաչվել է չեմպիոն: Սակայն մարզիկների մոտ պարգևավճարի ավելացում չի եղել: Հարությունյանը պատասխանել էր, որ խնդիրը կլուծվի:

536
թեգերը:
Հայաստան, Արայիկ Հարությունյան, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍ), մարզիկ, Արարատ Միրզոյան, Պատգամավոր, մանդատ, Արսեն Ջուլֆալակյան
Ըստ թեմայի
Ջերմություն ունեցող դիմորդները քննությանը չեն մասնակցի․ Արայիկ Հարությունյան
Արայիկ Հարությունյանը Ազգային գրադարանի վերաբերյալ 2 լավ լուր է հայտնել
ԿԳՄՍՆ–ի դիմաց կազմակերպված բողոքի ակցիայի մասնակիցներից մի քանիսին բերման ենթարկեցին
Արայիկ Հարությունյանը խնդրում է իր գրառումն ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում
ԱՄՆ Պետդեպ

«Հորդորում ենք անհապաղ դադարեցնել կրակը». ԱՄՆ-ն դիմել է ՀՀ–ին ու Ադրբեջանին

90
(Թարմացված է 00:48 28.09.2020)
ԱՄՆ Պետդեպարտամենտը Երևանին ու Բաքվին կոչ է անում հրաժարվել ռազմատենչ հայտարարություններից:

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի - Sputnik. ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում:

«ԱՄՆ-ն Երևանին ու Բաքվին կոչ է անում հրաժարվել ռազմատենչ հայտարարություններից և գործողություններից, որոնք կարող են սրել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում», - նշված է հաղորդագրության մեջ։

Պետդեպարտամենտը հակամարտության կողմերին հորդորում է վերսկել բանակցությունները:

​Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով: 

11 միավոր զրահատեխնիկա, այդ թվում՝ ՀՄՄ-3. հայկական կողմն առգրավել է հակառակորդի տեխնիկան

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։ Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել։ Ադրբեջանական ագրեսիայի զոհ դարձած զինծառայողների թիվը 16 է, վիրավորներինը` ավելի քան 100։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Դիակներ, խոցված զրահատեխնիկա. Արցախի ՊՆ–ն նոր տեսանյութ է հրապարակել

90
թեգերը:
ԱՄՆ, Արցախ, Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
Զգուշացրեք Թուրքիային` դադարեցնի զենք և մարտիկներ ուղարկել Բաքու. Քարդաշյանի կոչը ԱՄՆ–ին
Սիրիայից 4 000 գրոհային է մասնակցում Ադրբեջանի ռազմական գործողություններին
Ողջամիտ եղեք․ Կադիրովը դիմել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությանը
 Էմանուել Մակրոն

Մակրոնը մտահոգություն է հայտնել. Փաշինյանը զրուցել է Ֆրանսիայի նախագահի հետ

87
(Թարմացված է 21:52 27.09.2020)
ՀՀ վարչապետը Մակրոնի ուշադրությունը հրավիրել է Թուրքիայի խիստ կողմնակալ և ագրեսիվ դիրքորոշման և այդ երկրի հնարավոր միջամտությունը կասեցնելու անհրաժեշտության վրա:

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

«ՀՀ վարչապետը հայտնել է, որ Ադրբեջանն այսօր ռազմական գործողություններ է սկսել Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով: Նա խոր մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակով և դրա հետագա սրմամբ: Մասնավորապես ընդգծվել է, որ Ադրբեջանը դիմում է սադրանքների ՀՀ հետ պետական սահմանի ուղղությամբ ևս ռազմական գործողություններ սկսելու համար»,–նշված է հաղորդագրության մեջ։

ՀՀ վարչապետը զրուցակցի ուշադրությունն առանձնակի հրավիրել է Թուրքիայի խիստ կողմնակալ և ագրեսիվ դիրքորոշման և այդ երկրի հնարավոր միջամտությունը կասեցնելու անհրաժեշտության վրա:

Մակրոնը խոր մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակով և անթույլատրելի համարել լարվածության հետագա խորացումը: Նա կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի ակտիվացումը տարածաշրջանում խաղաղություն վերահաստատելու համար:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով: Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 3 ուղղաթիռ, 21 անօդաչու թռչող սարք, 30 տանկ և ՀՄՄ։ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն էլ ասել է, որ ադրբեջանական կողմը 200 զոհ ունի։

Փաշինյանը զանգել է Պուտինին

Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել։ Զոհվել են նաև 16 զինծառայողներ։ Հայկական կողմը 100–ից ավելի վիրավոր ունի։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն ու համատարած զորահավաք է հայտարարվել։

Կոնֆլիկտը ռազմական լուծում չունի. Բորելը խոսել է ՀՀ–ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ

87
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Էմանուել Մակրոն, Ֆրանսիա
Ըստ թեմայի
Ակնկալում ենք, որ միջազգային հանրությունը կարձագանքի Ադրբեջանի քայլերին. նախագահ
Պատրիարք Կիրիլն աղոթում է Ղարաբաղի խաղաղության համար․ Ռուս ուղղափառ եկեղեցի
Հայաստանը Ադրբեջանի հարցով դիմել է ՄԻԵԴ

Ոստիկաններն էլ մեկնեցին առաջնագիծ. տեսանյութ

0
(Թարմացված է 01:14 28.09.2020)
Ոստիկաններին Արցախ տանող ավտոբուսը ճանապարհ է ընկել։ Առաջնագիծ մեկնողներին ճանապարհել են ծափերով։

ՀՀ ոստիկանության աշխատակիցները նույնպես մեկնեցին առաջնագիծ` կանգնելու զինվորների կողքին։ Համացանցում հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես են ճանապարհում ոստիկաններին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախ են մեկնել Երևանի պետական բժշկական համալսարանի և համալսարանական հիվանդանոցների բժիշկները։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով: 

11 միավոր զրահատեխնիկա, այդ թվում՝ ՀՄՄ-3. հայկական կողմն առգրավել է հակառակորդի տեխնիկան

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։ Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել։ Ադրբեջանական ագրեսիայի զոհ դարձած զինծառայողների թիվը 16 է, վիրավորներինը` ավելի քան 100։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Դիակներ, խոցված զրահատեխնիկա. Արցախի ՊՆ–ն նոր տեսանյութ է հրապարակել

0
թեգերը:
ոստիկան, Արցախ, Հայաստան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Դիակներ, խոցված զրահատեխնիկա. Արցախի ՊՆ–ն նոր տեսանյութ է հրապարակել
Արցախում խափանվել է հեռախոսային ու ինտերնետային կապը
Հիվանդանոցները միայն անհետաձգելի բուժօգնություն կտրամադրեն . Թորոսյանը հրաման է ստորագրել