00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վանեցյանը հանդիպել է Արցախի ԱԺ նախագահի և Անվտանգության խորհրդի նախագահի հետ

© Photo : Hayrenik PartyПредседатель партии "Родина" Артур Ванецян
Председатель партии Родина Артур Ванецян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Որպես նոր հիմնադրած կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը կարևորել է հայկական երկու հանրապետությունների քաղաքական համակարգերում կուսակցությունների դերակատարությունը և միջկուսակցական շփումները։

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի — Sputnik. Արցախի Հանրապետությունում գտնվող «Հայրենիք» կուսակցության նախագահ, ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հանդիպումներ է ունեցել Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի և Արցախի անվտանգության խորհրդի նախագահ Սամվել Բաբայանի հետ։

Ինչպես տեղեկանում ենք «Հայրենիք» կուսակցության ֆեյսբուքյան էջից, Արթուր Թովմասյանը ներկայացրել է Արցախի ԱԺ գործունեության հիմնական ուղղությունները՝ շեշտելով խորհրդարանում ներկայացված կուսակցությունների միջև վստահության ու համագործակցային մթնոլորտի, ինչպես նաև Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման ճանապարհին խորհրդարանական դիվանագիտության կարևորությունը։

Председатель партии Отечество Артур Ванецян у здания СНБ Армении (31 июля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Վանեցյանը Մինասյանին գործա՞րք չի առաջարկել. պաշտպանն ասում է` գործը կարճվել է

Արթուր Վանեցյանը կարևորել է հայկական երկու հանրապետությունների քաղաքական համակարգերում կուսակցությունների դերակատարությունը և միջկուսակցական շփումները ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության շրջանակում։

«Մենք բաց ենք համագործակցության համար արցախցի մեր գործընկերների հետ՝ հանուն Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման»,-ասել է Վանեցյանը։

Նրա խոսքով` Արցախը երբեք չի լինելու Արդբեջանի կազմում, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն անքակտելի է, Արցախի միջազգային ճանաչումը չունի այլընտրանք։

Սամվել Բաբայանի հետ հանդիպման ընթացքում Վանեցյանը նշել է, որ Արցախն ու Արցախի անվտանգությունը կարևոր տեղ են իրենց կուսակցության առաջնահերթություններից են։

Վանեցյանն աշխատանքի է վերականգնել տարիքը լրացած փոխգնդապետին ու բարձրացրել կոչումը. ԱԱԾ

«Դուք այն մարդկանցից մեկն եք, որն անցնելով հերոսական ուղի, պարտադրել եք թշնամուն խաղաղություն։ Հայաստանի անվտանգությունը սկսվում է Արցախից, և եթե մենք Արցախում ունենանք որեւէ անվտանգային խնդիր, այն անմիջական ազդեցություն է ունենալու նաև Հայաստանի վրա։ Հաշվի առնելով ձեր անցած ճանապարհն ու փորձը`վստահ ենք, որ ձեր ջանքերն ուղղված են լինելու մեր մեծ հայրենիքի անվտանգության ապահովմանը», –ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահը։

«Չեմ բացառում, որ կլինեն հանդիպումներ Քոչարյանի, Սարգսյանի և Տեր–Պետրոսյանի հետ». Վանեցյան

Սամվել Բաբայանը, որպես նաև «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ, ր հերթին կարևորել է հայկական երկու հանրապետությունների քաղաքական ուժերի միջև առողջ համագործակցությունը։ «Ձևի և բովանդակության միջև ընտրությունը պիտի կանգ առնի բովանդակության վրա: Անկախ քաղաքական ուժի՝ ներքին քաղաքականության վերաբերյալ պատկերացումներից, արտաքին քաղաքական ճակատում մենք պարտավոր ենք հանդես գալ միասնական օրակարգով՝ հանուն մեր հայրենիքի վաղվա օրվա», -ասել է Սամվել Բաբայանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱՀ և ՀՀ անվտանգային համակարգին, երկու կուսակցությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:

Լրահոս
0