Արմեն Սմբատյան

Արմեն Սմբատյանը պատասխանել է հարցին՝ ի՞նչը կխորացնի ՀՀ–ի ու Իսրայելի հարաբերությունները

74
(Թարմացված է 14:48 17.08.2020)
Հայաստանի դեսպանը կարծում է, որ սեփական ժողովրդի բարեկեցությունն ու զարգացումն ապահովելու՝ Իսրայելի անցած ճանապարհը օրինակ կծառայի Հայաստանի առջև դրված խնդիրների արդյունավետ լուծման համար։

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Հայ-իսրայելական հարաբերությունները թույլ կտան ընդլայնել ու ընդարձակել հումանիտար շփումները և նախագծերը, որոնք համագործակցության զարգացման հիմք կդառնան։ «Գլոբուս» իսրայելական շաբաթաթերթին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Իսրայելում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանը։

«Այլընտրանք չեմ տեսնում հումանիտար շփումներին ու նախագծերին, որոնք 21 դարում երկրների ու ժողովուրդների կայուն, անդառնալի ու բազմակողմանի զարգացման շարժիչ ուժն ու կատալիզատորներն են», - կարծում է Սմբատյանը։

Նրա խոսքով՝ դրանց շարքում է հուշարձանների տեղադրումն ու բացումը, համերգների ու ցուցահանդեսների կազմակերպումը, մշակույթի ու արվեստի թեմայով լսումները, գիտալուսավորչական համաժողովներն ու սեմինարները, բանաստեղծական ու երաժշտական երեկոների կազմակերպումը։ Այդ ամենը հիմք է ծառայում բոլոր ոլորտներում երկու երկրների համագործակցության համար։

Սմբատյանը վստահ է, որ հումանիտար մակարդակով ակտիվացումը հայ և հրեա ժողովուրդներին թույլ կտա փոխըմբռնումը հասցնել ժամանակակից պահանջների մակարդակին, բացառել տարընթերցումները համատեղ գործունեության մեջ։

Նա նշել է, որ Իսրայելի ներդաշնակ ու հաջող զարգացման յոթ տասնամյակները կարևոր չափորոշիչ են դարձել Հայաստանի համար։ Նրա կարծիքով՝ երկրների միջպետական հարաբերությունները կզարգանան պատմական այն հունով ու գործնական այն միտումով, որում հայ ու հրեա ժողովուրդները գոյություն են ունեցել վերջին երկու հազարամյակների ընթացքում։

Այդ ժամանակվա ընթացքում երկրները կարողացել են հասնել փոխադարձ հարգանքի բարձր մակարդակի, նաև ազգամիջյան, կենցաղային ու զուտ մարդկային լիարժեք հարաբերությունների։

«Վստահ եմ, որ այսօր մեր ժողովուրդները հենց այդպես են վերաբերվում միմյանց ու գիտակցում են միասին առաջ գնալու անհրաժեշտությունը», - նշել է Սմբատյանը։

Ինչ վերաբերում է Հայաստանում Իսրայելի դեսպանատան բացմանը, Սմբատյանը նշել է, որ նախկինում դրան խանգարում էին մի շարք դժվարություններ, որոնք այժմ հաղթահարված են բաց երկխոսության միջոցով։

Նա ընդգծել է, որ միջպետական հարաբերությունների հաստատման և դրանց զարգացման հայտարարված նպատակը հավասարապես կարևոր է երկու երկրի համար:

Դեսպանը վստահ է, որ սեփական ժողովրդի բարեկեցությունն ու զարգացումն ապահովելու՝ Իսրայելի անցած ճանապարհը օրինակ կծառայի Հայաստանի առջև դրված խնդիրների արդյունավետ լուծման համար։

Նա հիշեցրել է, որ հենց հրեա դիվանագետները, իրավաբաններն ու գրողներն են սահմանել «ցեղասպանություն» եզրույթն ու համաշխարհային հասարակության գիտակցությանը հասցրել այդ հանցագործության բարբարոսական ու հակաքաղաքակրթական էությունը։ Եվ հայերը լավ գիտեն այդ մասին։

2019 թվականի սեպտեմբերին ՀՀ կառավարությունը որոշեց դեսպանատուն բացել Իսրայելում։ 2020 թվականի փետրվարի 25-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Իսրայելի դեսպանի նստավայրը Երևանից Թել Ավիվ տեղափոխելու մասին հրամանագիր ստորագրեց։

74
թեգերը:
Իսրայել, Հայաստան
Ըստ թեմայի
Իրան կամ Իսրայել. ի՞նչ պետք է անենք, եթե մեզ կանգնեցնեն ընտրության առջև
Եգիպտոսից դուրս եկանք, համավարակից էլ դուրս կգանք․ Ցինկերը՝ ՀՀ-Իսրայել գործակցության մասին
Հայ–իսրայելական ջերմացումն ու Իրանի արձագանքը. կհաջողվի՞ դուրս գալ երկու քարի արանքից
Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյան

Արտակ Բեգլարյանը հանդիպել է ԿԽՄԿ-ի Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար Բերտրան Լամոնի հետ

1
Պաշտպանը հորդորել է ԿԽՄԿ ներկայացուցչին աշխատանքներ տանել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախի խաղաղ բնակչության մարդասիրական կարիքների գնահատման ուղղությամբ։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը սեպտեմբերի 28-ին հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար Բերտրան Լամոնիի հետ:

Արտակ Բեգլարյանը ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի կողմից սկսած լայնածավալ հարձակման հետևանքների վերաբերյալ մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացվող փաստահավաք առաքելության նախնական արդյունքները:

Պաշտպանը հորդորել է ԿԽՄԿ ներկայացուցչին աշխատանքներ տանել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախի խաղաղ բնակչության մարդասիրական կարիքների գնահատման ուղղությամբ և ցուցաբերել հասցեական աջակցություն: Ա. Բեգլարյանը կարևոր է համարել միջազգային կառույցների համարժեք ու օպերատիվ արձագանքը մարդու իրավունքների և մարդասիրական առկա մարտահրավերներին:

Պետդուման Ղարաբաղի իրադրության վերաբերյալ հայտարարություն ընդունեց

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Ըստ վերջին տեղեկությունների` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 84 զինծառայողներ և 4 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

Արցախի ՊԲ ստորաբաժանումները «Իգլա» ԴԶՀՀ-ով հակառակորդի երկու ուղղաթիռ են ոչնչացրել

Հայկական կողմի գործողությունների արդյունքում հակառակորդը նաև զինտեխնիկայի մեծ կորուստներ ունի։

1
թեգերը:
Արցախ, Ստեփանակերտ, Արտակ Բեգլարյան (Արցախի ՄԻՊ), Կարմիր խաչ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Հայաստանի վրա - 2020
Ըստ թեմայի
«Հենց նոր ուղղաթիռ ենք խոցել, հավանական է` ուղղաթիռներ». Արծրուն Հովհաննիսյան
Զինվորների մասին տեղեկություն հավաքելու փորձերից պետք է զերծ մնալ. ԱԱԾ
Վիրավոր զինվորներին հուզող միակ հարցը պաշտպանությանը վերադառնալն է. Զարուհի Բաթոյան
Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյան

Պատասխան եք ստանալու. ՀՀ ԱԳ նախարարը Ադրբեջանին համարժեք արձագանք է խոստանում

337
(Թարմացված է 14:51 29.09.2020)
Ադրբեջանական կողմն այս պահին հրետակոծում է Վարդենիսի գյուղերը։ Արդեն հայտնի է մեկ քաղաքացիական զոհի մասին։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. Վարդենիսի վրա Ադրբեջանի հարձակումը կստանա համարժեք ռազմական և քաղաքական արձագանք: Այս մասին Тwitter–ի իր էջում գրել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։

«ԼՂՀ–ի դեմ ագրեսիայի երրորդ օրը Ադրբեջանը հարձակվում է Հայաստանի տարածքի` Վարդենիս քաղաքի վրա` օգտագործելով թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքեր, պատճառելով քաղաքացիական զոհեր: Այս գործողությունը կստանա համարժեք ռազմական և քաղաքական արձագանք»,– գրում է ԱԳ նախարարը։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի տարածքի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել։

Ադրբեջանական կողմն այս պահին հրետակոծում է Վարդենիսի գյուղերը։ Արդեն հայտնի է մեկ քաղաքացիական անձի մահվան մասին։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Ըստ վերջին տեղեկությունների` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 84 զինծառայողներ և 4 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

Վարդենիսում ադրբեջանական կրակոցից խաղաղ բնակիչ է զոհվել. ՀՀ ԱԳՆ

Ըստ վերջին տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 50 ԱԹՍ–ից, 6 ուղղաթիռից, 80 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից և 82 ավտոտրանսպորտից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

337
թեգերը:
հայ-ադրբեջանական, Զոհրաբ Մնացականյան, Արցախ
Ըստ թեմայի
Հայկական ԶՈւ–ն ստիպված է օգտագործել խոշոր տրամաչափի ռազմական տեխնիկա. ՀՀ ՊՆ
Արցախի ՊԲ ստորաբաժանումները «Իգլա» ԴԶՀՀ-ով հակառակորդի երկու ուղղաթիռ են ոչնչացրել
Նոր տեսանյութ. ինչպես է հայկական կողմը խոցում Ադրբեջանի զրահատեխնիկան