00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ամենատխուրը Ղարաբաղի հարցին չտիրապետելն էր». Զուրաբյանը` Փաշինյանի հարցազրույցի մասին

© Sputnik / Karen Yepremyan Левон Зурабян. Заседание Национального собрания РА, 08.02.2017
Левон Зурабян. Заседание Национального собрания РА, 08.02.2017 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը վստահ է, որ Հայաստանի վարկանիշի համար ավելի լավ կլիներ, որ վարչապետի ու արտգործնախարարի հարցազրույցներն ընդհանրապես չկայանային։

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Facebook–ում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցին և մատնանշել թերությունները։

Премьер-министр Армении Никол Пашинян во время встречи с президентом Беларуси (17 июля 2020). Минск - Sputnik Արմենիա
«Ծանր խոսակցություն» Փաշինյանի հետ․ ի՞նչ է պետք Արևմուտքին, ու ինչ կապ ունի Խոջալուն

Նրա խոսքով` հարցազրույցից շատ ծանր տպավորություն է ստացել` նախևառաջ Հայաստանի իմիջի տեսակետից։ Զուրաբյանի կարծիքով`հարցազրույցի ձախողման պատճառները մի քանիսն են` պատասխանների բովանդակությունը, լեզվի տիրապետումը, նախկինում կատարված քայլերը, որոնց համար հնարավոր չէ հոդաբաշխ պատասխան տալ։

«Ամենատխուրը համարում եմ Ղարաբաղի հարցին չտիրապետելը, կարգավորման մասին սեփական պատկերացում և հստակ քաղաքականություն չունենալը։ Ո՛չ Զոհրաբ Մնացականյանը, ո՛չ Փաշինյանը չկարողացան օգտվել ընձեռած հնարավորությունից` ներկայացնելու Ղարաբաղի հակամարտության էությունը. որ դա միջպետական տարածքային վեճ չէ, այլ Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման պայքար, որի սահմանադրական ընթացքին Ադրբեջանը պատասխանել է պատերազմով։ (Ապշել կարելի է, բայց երկու հարցազրույցում էլ չհնչեց «ինքնորոշում» բառը, որն այսօրվա միջազգային քաղաքականության հիմնարար սկզբունքների մեկը լինելով` ընկած է Հայաստանի պաշտոնական քաղաքականության հիմքում)։ Փոխարենը` նորից անդրադարձ կատարվեց հազարամյա պատմությանը, մի բան, որն ուղղակի մերժվում է ժամանակակից աշխարհի հակամարտությունների կարգավորման դիվանագիտության մեջ և նման խոսակցության դիմողին անմիջապես դնում է ագրեսորի կարգավիճակի մեջ»,– ասել է Զուրաբյանը։

Նրա խոսքով`ռազմական հանցագործությունների համար ներողություն խնդրելու հարցը ուներ շատ պարզ պատասխան. Հայաստանի ռեգուլյար բանակը երբևէ չի գտնվել Ադրբեջանի տարածքում, հետևաբար նրան որևէ հանցագործություն վերագրելը՝ իրականության աղավաղում է։ Տպավորություն է ստեղծվել, որ ՀՀ֊ն գործել է ռազմական հանցագործություններ, բայց վարչապետը խուսափել է դրանց գնահատական տալուց։

Անդրադառնալով Ռուսաստանի և ՆԱՏՕ֊ի միջև ընտրության հարցին` Զուրաբյանը նշում է, որ իրականում որևէ ընտրություն գոյություն չունի։

«Ռուսաստանի հետ ռազմական դաշինքն այլընտրանք չունի, քանի որ ՆԱՏՕ֊ն որպես կոլեկտիվ անվտանգության համակարգ հասանելի չէ Հարավային Կովկասի երկրների (անգամ նրան անդամակցելու ձգտող Վրաստանի) համար։ Էլ չասած, որ ՆԱՏՕ֊ի անհնազանդ և օրեցօր ավելի ագրեսիվ անդամ Թուրքիան ուղղակի գոյության սպառնալիք է դարձել Հայաստանի համար»,–գրել է նա։

Զուրաբյանի խոսքով` Իրանի հետ հարաբերությունների նկատմամբ ամերիկյան արգելքի հարցին պետք էր պատասխանել, որ Իրանի հետ հարաբերությունները բլոկադայի պայմաններում ունեն կենսական նշանակություն, և Հայաստանը, չդավանելով ճամբարային քաղաքականություն, բանեցնում է իր սուվերեն իրավունքը` բոլորի, այդ թվում Միացյալ Նահանգների հետ արդյունավետ համագործակցություն ունենալու առումով։

Հիշեցնենք` երեկ հրապարակվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` բրիտանական BBC-ի «Hard Talk» հաղորդման շրջանակում տեղի ունեցած հարցազրույցը։

Հարցերը վերաբերում էին Արցախին, կորոնավիրուսի հետ կապված ներքին քաղաքականությանը, ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի քրեական գործին, Հայաստանի աշխարհաքաղաքական ընտրությանն ու 1992 թվականի Խոջալուի դեպքերին։

Ռուսաստան, թե Արևմուտք. Փաշինյանը պատասխանել է BBC-ի պրովոկացիոն հարցին

Լրահոս
0